twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

USAID-ը, վրացական ընդիմության բազեն և հայկական հետքը Վլադիմիր Ցխվեդիանիի հոդվածը

14 Փետրվարի 2025 23:02

Վրաստանում «մայդան» և պետական հեղաշրջում կազմակերպելու անհաջող փորձի ժամանակ անզեն աչքով երևում էր, որ կազմակերպիչներին պետք են «սրբազան զոհեր» և «տառապյալներ»։ Հենց դրա համար էր նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատրաստ էր կրակի տակ գցել նույնիսկ երեխաներին։ Բարեբախտաբար, Վրաստանի իրավապահ մարմինների հստակ աշխատանքի շնորհիվ ընդդիմության մոտ սրբազան զոհերի հետ ոչինչ չստացվեց։ Սակայն վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմադիրներին և Վրաստանում նրանց արևմտյան կուրատորներին այնուամենայնիվ հաջողվել է  կազմակերպել «տառապյալ» և «ռեժիմի զոհ»։ Նա է դարձել՝ «փորձառու դրամաշնորհակեր» և USAID-ի նման կառույցներից երկար ժամանակ օգնություն ստացող Մզիա Ամաղլոբելին:
 
«Բաթումելեբի» և «Նետգազետա» առցանց հրատարակությունների հիմնադիր Ամաղլոբելին այսօր գտնվում է  նախնական կալանքի տակ այն բանից հետո, երբ նա բողոքի ակցիայի ժամանակ ապտակել է Բաթումիի ոստիկանապետին։ Ամաղլոբելիին, վրացական օրենսդրության համաձայն, սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։ Հիմա արդեն ակնհայտ է, որ Մզիա Ամաղլոբելիից «աճեցնում են» վրացական ընդդիմության ապագա առաջնորդ՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի «նախկին» աշխատակից, քաղաքական թոշակի անցնող Սալոմե Զուրաբիշվիլիին փոխարինելու համար։ Պատահական չէ, որ ինքը՝ Սալոմե Զուրաբիշվիլին, Մզիա Ամաղլոբելիին անվանել է վրացական արևմտամետ ընդդիմության բողոքի «դեմք» և «հզոր զենք»։
 
«Այս բողոքն արդեն ունի դեմք և անուն, այն ձեռք է բերում բոլորովին այլ չափաձև։ Հնարավոր է, որ մենք առայժմ դա ոչ ամբողջությամբ ենք հասկանում, բայց սա շատ հզոր զենք է, և այս զենքը կոչվում է Մզիա Ամաղլոբելի»,- հայտարարել է Սալոմե Զուրաբշվիլին։
 
Այն միջադեպի տեսագրությունները, որի պատճառով Մզիա Ամաղլոբելին բերման է ենթարկվել՝ ցույց են տալիս, որ նա ինքն էր «դեմ առնում», որպեսզի ձերբակալվի։ Ինչպես գիտեք, իրավապահ մարմինների ներկայացուցիչներին ձեռքով խփելը պատժելի է աշխարհի բոլոր երկրներում։ Այդ թվում նաև «արևմտյան ժողովրդավարության» երկրներում։ Մզիա Ամաղլոբելին դա չէր կարող չիմանալ, բայց, ամենայն հավանականությամբ, միտումնավոր է դիմել սադրանքի։ Դատելով Մզիա Ամաղլոբելիի այսօրվա գովազդից՝ նրա «քաջությունն ու զոհաբերությունը» նախապես համաձայնեցված է եղել նրանց հետ, ովքեր երկար տարիներ հովանավորել են նրա հրատարակման մեդիա գործունեությունը և կանգնած են Վրաստանում «մայդան» կազմակերպելու փորձի հետևում։
 
Ըստ էյության, դեռ բողոքի ամենաթեժ պահին Մզիա Ամաղլոբելիին սկսել էին «առաջադրել» որպես ընդդիմության ապագա առաջնորդի։ Հնարավոր է, երբ հասկացել են, որ խորհրդարանական ընտրություններից հետո «մայդան» կազմակերպելու փորձը ոչ մի բանի չի բերում։ Այս առումով շատ հետաքրքիր է այն «աշխարհաքաղաքական դիրքորոշումը», որը Մզիա Ամաղլոբելին արդեն դրսևորել է իր տեղեկատվական ռեսուրսների միջոցով։
 
«Բաթումելեբի» և «Նետգազետա» հրատարակությունների հրապարակումների վերլուծությունը ցույց է տալիս, որ Մզիա Ամաղլոբելին ոչ միայն ակտիվորեն մասնակցել է Վրաստանում պետհեղաշրջման փորձի նախապատրաստմանը, այլ նաև աջակցել է Հարավային Կովկասի այլ մասերում ապակայունացմանը: Մասնավորապես, ոչ մի վրացական հրատարակություն այդպես մոլեգնաբար չի պաշտպանել հայ ազգայնականների և անջատողականների շահերը ադրբեջանական Ղարաբաղում, ինչպես Մզիա Ամաղլոբելիի «Նետգազետա»-ն։
 
Ինչպես նաև, բոլորովին պատահական չէ, որ հակավրացական «եվրոպական հանրության» և արևմտամետ ընդդիմության ներկայացուցիչների հետ մեկտեղ, այսօր նրա ազատ արձակումը ակտիվորեն պահանջում է «Վրաստանի հայ համայնքը»։ Առհասարակ եզակի նախադեպ, քանի որ սովորաբար հայ ազգայնականները խորապես թքած ունեն նրանց ճակատագրի վրա, ովքեր նրանց հետ նույն արյունակցական և էթնիկ ծագում չունեն։ Բայց ահա «Վրաստանի հայ համայնքի» նախագահ Արթուր Միրզոյանի՝ այս կազմակերպության ֆեյսբուքյան էջում 2025 թվականի փետրվարի 5-ին հրապարակած հայտարարությունը. «24 օր հացադուլի մեջ գտնվող «Բաթումելեբի» և «Նետգազետի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիին երեկ տեղափոխել են «Վիվամեդ» կլինիկա։ «Նետգազետի»-ն այն քիչ լրատվամիջոցներից մեկն է, որն ակտիվորեն և օբյեկտիվորեն լուսաբանում է Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան ժամանակաշրջանը։ «Նետգազետի»-ի հրապարակած մի շարք հոդվածները վրաց հանրությանը տեղեկացրել են մեզանից ընդամենը 300 կմ հեռավորության վրա տեղի ունեցած վայրագությունների մասին, խոսել են Ղարաբաղի... 9-ամսյա շրջափակման արդյունքում ծագած ճգնաժամի մասին... Եվ այս ամենը մինչ բոլոր հիմնական լրատվամիջոցները լռում էին, կարծես ոչինչ չէր կատարվում։ Իմ մեծ հարգանքն ու աջակցությունն եմ հայտնում տիկին Մզիային։ Ազատություն Մզիա Ամաղլոբելիին»։
 
Դրանով հանդերձ՝ միանգամայն տրամաբանական է, որ Մզիա Ամաղլոբելին իր հրապարակման էջերում ոչինչ չի հայտնել ո՛չ խաղաղ ադրբեջանական բնակչության դեմ հայ ազգայնականների վայրագությունների, ո՛չ Խոջալուի ցեղասպանության մասին, ո՛չ այն մասին, թե ինչպես են ադրբեջանցի փախստականները ցրտի պայմաններում ստիպված են եղել լքել հայ ահաբեկիչների և անջատողականների կողմից զավթված իրենց տները՝ ճանապարհ անցնելով լեռներով և անտառներով ( չես համեմատի Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ չցանկացած ղարաբաղցի հայերի հարմարավետ դուրս գալու հետ)։ Այնուամենայնիվ,  «Նետգազետի»-ին, ըստ ամենայնի, այնքան էլ չի մտահոգում Աբխազիայից վրացի փախստականների ճակատագիրը, որոնց սպանել ու իրենց տներից վտարել են Մզիա Ամագլոբելիի կողմից այդքան սիրելի հայ ազգայնականները։ Ամեն դեպքում, 2023 թվականին «Նետգազետի»-ն շատ ավելի հրապարակումներ է նվիրել ղարաբաղցի հայերի և անջատողականների «տառապանքներին», քան վրացի փախստականների և օկուպացված տարածքներում մնացած վրացիների ճակատագրին։
 
Առավել ևս, այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, «Նետգազետի»-ն ոչ միայն քննադատել է նման ճանաչումը, այլ դա արել է՝ մեջբերելով անջատողական Աբխազիայի այն ժամանակվա, այսպես կոչված «ագն»-ի ղեկավար Ինալա Արձինբային. «Արձինբան ողբերգություն է անվանել Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու Փաշինյանի  պատրաստակամության մասին հայտարարությունը»,- այս վերնագրով 2023 թվականի մայիսի 29-ին «Նետգազետի» կայքում հոդված է հրապարակվել։
 
«Արձինբան նաև հիշեցրել է, որ 1992 թվականին ընդունվել են՝ Հայաստանի Անկախության հռչակագրով և Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքները։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման հրամայական դրույթը այն մասին, որ «ցանկացած միջազգային կամ ներպետական փաստաթուղթ, որտեղ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» նշված կլինի որպես Ադրբեջանի մաս, համարվում է անընդունելի Հայաստանի Հանրապետության համար»,- անջատողականին մեջբերում է «Նետգազետի»-ն։
 
Ստացվում է, որ Մզիա Ամաղլոբելին կիսել է Սուխումիի անջատողականների այն ժամանակվա առաջնորդներից մեկի դիրքորոշումը՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածքների նկատմամբ հայ ազգայնականների հավակնությունների վերաբերյալ։ Հիանալի հասկանալով, որ Ադրբեջանի տարածքում անջատողականությանն աջակցելը նշանակում է աջակցել Վրաստանի տարածքում անջատողականությանը։ Ակնհայտ է, որ այս «հայրենասեր» Մզիա Ամաղլոբելին թքած ունի նույնիսկ Վրաստանի տարածքային ամբողջականության և Աբխազիայից 300 հազար վրացի փախստականների ճակատագրի վրա։
 
Աջակցել անջատողականությանը և սահմանների վերափոխմանը՝ հենց այսպիսի հրահանգներ, ըստ երևույթին, և Մզիա Ամաղլոբելիին տրվել են նրա արևմտյան համադրողները: Եվ նա դրանք հնազանդորեն կատարել է: Մզիա Ամաղլոբելիի գործունեությունը  2023 թվականին արդեն «դուրս է եկել» Բաթումիի և Վրաստանի սահմաններից։ Այդ ժամանակ նրա հրապարակումը դեմ է հանդես եկել՝ Հարավային Կովկասի պետությունների տարածքային ամբողջականության ճանաչման, իսկ սա նշանակում է նաև տարածաշրջանում խաղաղության դեմ։ Եվ այսպիսի տեղեկատվական քաղաքականությունը ֆինանսավորել է USAID-ը։
 
Գնալով ավելի շատ փաստեր են հայտնվում, որոնք հաստատում են այն, որ Հարավային Կովկասում անջատողականությունը՝ ի սկզբանե եղել է «արևմտյան» նախագիծ։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այն շատ առումներով օգտագործվել է որպես դրա իրականացման «բութ» գործիք։ Հետխորհրդային տարածքում «ազդեցությունը վերականգնելու» համար անջատողականության և սահմանների վերափոխման վրա հույս դնելը ոչ մի լավ բանի չհանգեցրեց ինքնին Ռուսաստանի համար:
 
Մզիա Ամաղլոբելին նաև իր «Նետգազետի» հրապարակման միջոցով շարունակում է՝ Վրաստանի քաղաքացիների շրջանում ղարաբաղցի հայերի նկատմամբ «խղճահարություն և կարեկցանք կազմակերպելու» արշավը (չնայած, հիշեցնենք, ոչ ոք հայերին չի խանգարում ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն և վերադառնալ Ղարաբաղ): «6-ամյա Արամը, ով «ամեն ինչ կարող է անել»։ «Իմ երազանքն է նորից վերադառնալ Ղարաբաղ», «Ղարաբաղից 14-ամյա Եվան. «Սպասում եմ և հավատում եմ, որ մենք կվերադառնանք», սրանք են 2024 թվականին «Նետգազետի»-ում հրապարակված շատ ծավալուն «սրտաճմլիկ» նյութերը՝ նվիրված Ղարաբաղցիներին և նրանց «հիշողություններին»։
 
Մզիա Ամաղլոբելիի հրապարակումներում Աբխազիայից և Ցխինվալիի տարածաշրջանից վրացի փախստականներին նվիրված նման ոչ մի նյութ չկա։ Լավագույն դեպքում հակիրճ հաղորդվում է, թե որքան «վատ» է իշխող «Վրացական երազանքը» վերաբերվում Աբխազիայից փախստականներին։ Բայց այդ փախստականների Աբխազիա վերադառնալու հույսերի մասին Մզիա Ամաղլոբելին նույնիսկ չի էլ կակազում։ Ինչը զարմանալի չէ, չէ որ նույն USAID-ն է ֆինանսավորում այն անջատողական հասարակական կազմակերպություններին, որոնք կտրականապես դեմ են վրացի փախստականների վերադարձին իրենց տներ, որոնք բացի այդ էլ հիմնականում զբաղեցված են Մզիա Ամաղլոբելիի կողմից այդքան սիրելի հայերի կողմից:
 
Մինչդեռ Մզիա Ամաղլոբելիից «Կովկասի Նելսոն Մանդելան» ստեղծելու աշխատանքները շարունակվում են։ Վերջերս Վրաստանում՝ «Նետգազետի» և «Բաթումելեբի» առցանց հրատարակությունների հիմնադիր Մզիա Ամաղլոբելի անհապաղ ազատ արձակում պահանջող հանրագիր (պետիցիա) է ստեղծվել: Աշխարհում հանրագրերի ամենամեծ հարթակներից մեկի՝ «Change.org»-ի միջոցով տարաձված փաստաթղթում ավում է. «Ավելի քան երկու տասնամյակ Մզիա Ամաղլոբելին պայքարել է մամուլի ազատության, ժողովրդավարության և Վրաստանի եվրոպական ապագայի համար: Հիմա նա գտնվում է նախնական կալանքի տակ՝ վտանգելով իր կյանքը նույն արժեքների համար, որոնք նա միշտ պաշտպանել է։ Սա ոչ միայն Մզիայի համար պայքար է՝ սա պայքար է բոլոր ապօրինի կալանավորված բանտարկյալների, խոսքի ազատության և Վրաստանի ապագայի համար»,- ասվում է հանրագրի մեջ։
 
Եթե հաշվի առնել, որ Մզիա Ամաղլոբելին պայքարել է ոչ միայն «Վրաստանի եվրոպական ապագայի», այլ նաև հայ ազգայնականների տարածքային պահանջների համար, ապա հենց այն փաստը, որ Արևմուտքը որոշել է այդ անձին «առաջ մղել» որպես իշխանության գալու հեռանկարով վրացական ընդդիմության ապագա առաջնորդի՝ շատ մտահոգիչ է։ Սա նշանակում է, որ Վրաստանը Ֆրանսիայի «ֆորպոստի» վերածվող, ագրեսիվ ռևանշիստական ծրագերով Հայաստանի համար «ռազմական միջանցքի» դարձնելու ծրագրերը չեն մարել։ Նման ծրագրերի իրականացման դեպքում Վրաստանը ոչ միայն կկորցնի իր ինքնիշխանությունը, այլ նաև կվերածվի արևմտամետ Հայաստանի «հավելուկի»։ Եվ դա վտանգավոր է ինչպես վրացական պետականության, այնպես  էլ ողջ Հարավային Կովկասի անվտանգության համար։
 
Արևմուտքի թելադրանքով գործող փոքր երկրները կորցնում են իրենց ինքնիշխանությունը և դրսի հրահանգով ընդունում են ազգային շահերին հակասող որոշումներ: Բալթյան երկրների իրական ինքնիշխանության մասին 2025 թվականի փետրվարի 12-ին շատ պերճախոս հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ արձագանքելով այն փաստին, որ Լիտվան և Էստոնիան 2024 թվականի դեկտեմբերին պատժամիջոցներ են սահմանել Վրաստանի դեմ, վկայակոչելով իբր «երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատթարացումը»։ «Լիտվան և Էստոնիան չունեն ինքնիշխանություն և գործում են ըստ հրահանգների, ինչպես Վրաստանում արմատական ընդդիմությունը։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով էստոնացի ժողովրդի հետ մեր երկար տարիների բարեկամությունը, մենք կշարունակենք միակողմանի հարաբերություններ պահպանել այս երկրի հետ»,-  հայտարարել է Կոբախիձեն վրացի լրագրողներին։
 
Սակայն Բալթյան երկրները, ի տարբերություն Վրաստանի, այնուամենայնիվ հանդիսանում են ԵՄ-ի անդամ։ Համենայն դեպս, նրանց չեն պարտադրում լինել մեկ այլ փոքր երկրի «հավելուկ» և, ելնելով նրա ազգայնականների շահերից, ոտնահարել իրենց քաղաքացիների իրավունքները։ Վրաստանի համար «եվրոպական ապագան», Մզիա Ամաղլոբելիի տեսակետներին համապատասխան, բացի տնտեսական դեգրադացիայից, կնշանակի լիակատար ստորադասում հայ ազգայնականների շահերին, ընդհուպ մինչև նրան, որպեսզի նրանց շահերի համար զոհաբերել սեփական տարածքային ամբողջականությունը:
 
Վլադիմիր Ցխվեդիանի, Վրաստան, հատուկ Caliber.Az-ի համար

Caliber.Az
Հյուր սյունակագիրների կողմից իրենց հեղինակային հոդվածներում արտահայտված տեսակետներն ու կարծիքները կարող են տարբերվել խմբագրոթյան տեսակետից և միշտ չէ, որ արտացոլում են նրանց հայացքները:
Դիտումներ: 206

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Մեծ վերադարձ. ևս 42 ընտանիք վերադառնում է Ջաբրայիլ

131
17 Փետրվարի 2025 11:36
2

Գարադաղլը գյուղում տեղի ունեցած ողբերգությունից անցել է 33 տարի

130
17 Փետրվարի 2025 09:45
3

Ղարաբաղի պսեւդո ռուսական համայնքը՝ ընդդեմ Ադրբեջանի ինքնիշխանությանը Հերթական սադրանք Մոսկվայում

128
18 Փետրվարի 2025 13:53
4

Ֆարհադ Գուլիևը՝ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում հնագիտական հետազոտությունների վերսկսման մասին

124
17 Փետրվարի 2025 15:57
5

Միջամտություն, գերակայություն և բռնապետություն Բայց այս ամենն առայժմ։

117
17 Փետրվարի 2025 14:08
6

Փեզեշքիանը ադրբեջաներեն բանաստեղծություն է կարդացել

104
17 Փետրվարի 2025 16:40
7

Ադրբեջանի հետ սահմանին կրկին ակտիվացել են եվրալրտեսները ՏԵՍԱՆՅՈՒԹ

91
18 Փետրվարի 2025 11:51
8

Մեծամտությունը եթե արատ չէ, ապա շատ մեծ մոլորություն է Իսկ մեր սահմանը փակ է

89
18 Փետրվարի 2025 12:34
9

Դատական ​​նիստում Վարդանյանի միջնորդությունը թողնվել է առանց քննարկման ԼՈՒՍԱՆԿԱՐ

87
18 Փետրվարի 2025 09:13
10

Ալեքսանդր Վուչիչը պարգևատրել է Բայրամովին

80
17 Փետրվարի 2025 09:16
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading