twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Որքա՞ն արժեք, սենոր Ինյարիտու: Կանխավճարված առասպելագործ

27 Փետրվարի 2025 17:25

«Բրյուսելը պետք է աջակցի Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի համարձակ քայլին և ապահովի, որպեսզի Երևանը մենակ չմնա մարտահրավերների առջև»։ Այսպիսի հայտարարությամբ է՝ Խոջալուի ցեղասպանության 33-րդ տարելիցի օրը հանդես եկել՝ Իսպանիայի խորհրդարանի անդամ Ջոն Ինյարիտուն։ Նա այսպիսով մեկնաբանել  է՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը նախաձեռնող օրինագծի առաջին ընթերցմամբ հաստատումը։

Ինյարիտուի եզրակացության համաձայն՝ Հայաստանի տեղը միշտ եղել է Եվրոպայում, ինչպես մշակութային, այնպես  էլ պատմական տեսանկյունից։ «ԵՄ-ն պետք է աջակցի Հայաստանին՝ եվրոպական ընտանիքում իր արժանի տեղը վերականգնելու գործում»,- ընդգծել է Ինյարիտուն։

Եվ նրա ասած գրեթե յուրաքանչյուր բառը հանդիսանում է կեղծիք։ Բայց մինչ այս կերպարի հայտարարությունները հերքող փաստարկներ ներկայացնելը, ուզում եմ նշել այն, որ նա հանդիսանում է՝ հայկական կողմից վաղուց և էժան գնված իսպանացի պատգամավոր։ Ես չգիտեմ, նրան ամեն հայանպաստ և հակաադրբեջանական հայտարարության համար վճարվում է ամսական, թե առանձին, բայց նա պարբերաբար տիրաժավորում է հայկական քարոզչության շտամպները՝ կեղծիք տարածելով հայ-ադրբեջանական հակամարտության պատճառների և հետևանքների մասին։ Առավել ևս, 2022 թվականի դեկտեմբերին այդ նույն Արայիկ Հարությունյանի կարգադրությամբ, ով ղարաբաղյան խունտայի  մյուս նախկին առաջնորդների հետ միասին գտնվում է Բաքվում դատապարտյալի աթոռին՝ Ինյարիտուն պարգեւատրվել է «Մխիթար Գոշ»-ի մեդալով։ Այո, իսպանացին հյուր է գնացել ղարաբաղցի անջատողականներին արդեն 44-օրյա պատերազմից հետո։ Եվ, հասկանալի բան է, նա այս առնչությամբ երանության մեջ էր։ Այնքանով, որ նա պատիվ է համարել ղարաբաղյան անջատողականների ձեռքից մեդալ ստանալը և խոստացել է՝ «պաշտպանել հայերի արցախում ապրելու իրավունքը՝ միջազգային ճանաչման անհրաժեշտության հետ մեկտեղ»։ Այն բանից հետո, երբ Ղարաբաղում մեկօրյա հակաահաբեկչական գործողության արդյունքում ամբողջությամբ վերականգնվեցին Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ Ինյարիտուի այս բոլոր խոստումները հատկապես անհեթեթ են հնչում։

Բայց ղարաբաղցի անջատողականների հանդեպ նրա ոչ ձրի սիրո փաստը, ինչպես ասում են, մտցված է արձանագրության մեջ։ Եվ այստեղ հարկ է նշել, որ Ինյարիտուն ամենևին էլ ոչ պատահականորեն է սիրով խցկվել նրանց մոտ։ Չէ որ նա ինքը «Բասկերի երկրից» է՝ Իսպանիայի հյուսիսում գտնվող ինքնավար համայնքից: Այնտեղ, ի դեպ, ապրում է, թեև ոչ այնքան մեծ, բայց շատ ազդեցիկ հայկական սփյուռք։ Ինչպես, փաստորեն նաև Կատալոնիայում։ Այսպես. «Բասկերի երկիրը» և Կատալոնիան, ինչպես հայտնի է, վաղուց և ակտիվորեն պայքարում են Իսպանիայի կազմից դուրս գալու համար։ Ժամանակին «Բասկերի երկրում» մշակվել է այսպես կոչված «Իբարեչեի պլան։ Այն անվանվել է տեղի վարչակազմի ղեկավար Խուան Խոսե Իբարրեչեի պատվին։ Պլանը ներառում էր բասկերի քաղաքացիության ներմուծում, անկախ դատական համակարգի և արտերկրում դեսպանությունների ստեղծում։ Այսպիսով, նախատեսվում է, որ «Բասկերի երկիրը» փաստորեն ստանում է անկախ պետության կարգավիճակ, չնայած պաշտոնապես իրեն հռչակում է Իսպանիայի հետ ինչ-որ ազատ ասոցիացիայի անդամ։ Այս պլանն ամբողջությամբ չի իրականացվել։ Բայց «Բասկերի երկրում» անջատողական տրամադրությունները առաջվա պես շատ ուժեղ են:

Ինյարիտուն հանդիսանում է իրադարձությունների նման զարգացման կողմնակիցներից մեկը։ Ընդ որում, լինելով «Բիլդու» կուսակցության առաջնորդ՝ նա մտնում է կոալիցիոն կառավարության մեջ։ Այո, Իսպանիայի վարչապետի պաշտոնը ստանալու համար Պեդրո Սանչեսը ստիպված եղավ իսպանական խորհրդարանում կոալիցիոն համաձայնագիր կնքել և՛ «Բասկերի երկրի», և՛ Կատալոնիայի ներկայացուցիչների հետ։ Այսպիսին է իսպանական ներքին քաղաքական խոհանոցի առանձնահատկությունը։ Բայց այս ամենը ամենևին էլ չի չեղարկում, այլ բացատրում է Ինյարիտուի շարժառիթներն ու գործողությունները։ Նմանները իրար ձեռք են մեկնել, անջատողականը՝ անջատողականներին: Իսկ մնացածը, այսինքն այդ դոնի ներկայիս հայտարարությունները, տրամաբանորեն բխում են այս փաստից։ Իսպանացին ստում է ամեն ինչում։ Հայաստանը երբեք չի եղել Եվրոպայի մաս։ Նա նույնիսկ, ի տարբերություն Ադրբեջանի, ոչ մի դեր չի խաղում եվրոպական որևէ խնդրի լուծման գործում։ Մեր երկիրը, ինչպես հայտնի է, կարևոր դեր է խաղում եվրոպական էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Իսկ Հայաստանը ոչ մի բանով ու երբեք չի օգնել ԵՄ-ին։ Եվ ապագայում էլ  չի օգնի: Դրանով հանդերձ,  2024 թվականի 11 ամիսների ընթացքում ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտրի ծավալը ոչ միայն զգալիորեն աճել է, այլև կազմել է երկրի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության ավելի քան 42%-ը։ ԵՄ-ի հետ առևտուրը, ընդհակառակը, ոչ միայն նվազել է, այլև կազմել է ընդհանուր ծավալի համեստ 7,5%-ը։

Ահա ձեզ և Ինյարիտուի պարզունակ ստի ապացույցը: Որն, ըստ էության, վիրավորել է Եվրոպային՝ պնդելով, որ այն մոտ է մի երկրի, որի երկրորդ և երրորդ նախագահները եղել են անջատողականներ։ Եվրոպան իրավունք ունի իրեն վիրավորված զգալ նաև այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է «ադրբեջանցիների և հայերի գենետիկ անհամատեղելիության» մասին արտահայտության հեղինակը, իսկ Սերժ Սարգսյանը Խոջալուի ցեղասպանությունը արդարացրել է նրանով, որ այն իրագործելով՝ «հայերը ապացուցեցին խաղաղ ադրբեջանցիներին սպանելու իրենց կարողությունը»։ Ստացվում է, որ Եվրոպան ունի «մշակութային կապ» մի երկրի հետ, որտեղ տիրում են նման ֆաշիստական ավանդույթնե՞ր։ Ըստ Ինյարիտուի ստացվում է, որ այո։ Թեեւ իրականում, իհարկե, դա այդպես չէ։ Պարզապես հերթական հայամետ քաղաքական գործիչը աշխատանքով հատուցել իր հոնորարը:

Caliber.Az
Դիտումներ: 186

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Մեհրիբան Ալիևան գրառում է արել Ռամադան ամսվա մեկնարկի կապակցությամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

281
01 Մարտի 2025 13:18
2

Հասանրիզի բնակիչ. Մենք աղոթում էինք մեր հայրենի հողերը վերադառնալու համար

193
03 Մարտի 2025 16:19
3

«Եվրադիտորդների» առաքելությունը շարունակում է լրտեսել Ադրբեջանի պայմանական սահմանին ՏԵՍԱՆՅՈՒԹ

186
01 Մարտի 2025 09:16
4

Ադրբեջանցի ծովային հետևակայինները կատարելագործել են սաստիկ սառնամանիքի պայմաններում մարտ վարելու հմտությունները ՏԵՍԱՆՅՈՒԹ

169
01 Մարտի 2025 10:09
5

Էներգետիկայի փոխնախարար. Ղարաբաղում արդեն ներդրվում են զրոյական արտանետումների նորագույն տեխնոլոգիաները

159
03 Մարտի 2025 17:59
6

Կանխվել է ադրբեջանական երգերի հայկական գրագողությունը

145
01 Մարտի 2025 10:45
7

Համայնք. ԱԽՎ-ն աջակցել է արևմտյան ադրբեջանցիների վերադարձին իրենց պատմական հողեր

136
03 Մարտի 2025 10:01
8

Ինքնաբավություն արտաքին օգնության փոխարեն Ադրբեջանի նոր իրողություններ

128
03 Մարտի 2025 13:10
9

«Հայաստանը փորձադաշտի դեր է կատարում Արևմուտքի քաղաքական խաղերի համար» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

108
03 Մարտի 2025 13:51
10

Հաջիևը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել ականային խնդրի վրա

99
03 Մարտի 2025 09:23
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading