twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը Հայաստանի օգտին է» Պավել Դանիլինը՝ Caliber.Az-ի հետ կապի մեջ

21 Նոյեմբերի 2022 11:10

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Քաղաքական վերլուծությունների և սոցիալական հետազոտությունների կենտրոնի գլխավոր տնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ, հրապարակախոս Պավել Դանիլինի հետ։

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Ֆրանսիայի Սենատում օրերս ընդունված հակաադրբեջանական բանաձեւը։

- Տարօրինակ կլինի Հայաստանի աջակցության դիրքորոշումների վրա միշտ կանգնած Ֆրանսիայից ակնկալել ինչ-որ հետընթաց և անցում Ադրբեջանի կողմը։ Հայկական լոբբին Ֆրանսիայում լավ է աշխատում, իզուր չէ, որ Ֆրանսիան Թուրքիայի հետ էլ ունի հայկական հարցում մշտական կոնֆլիկտ։ Հետևաբար այս քվեարկության նկատմամբ իմ վերաբերմունքը հանգիստ է՝ պատահեց այն, ինչ պետք էր պատահեր։

Իսկ ինչ վերաբերում է Երեւանի եւ Բաքվի բանակցություններին, ապա վստահ եմ, որ այդ բանաձեւը նրանց չի խանգարի։ Հիշեցնեմ, որ մի քանի տարի առաջ ֆրանսիացիները՝ արդեն «Լեռնային Ղարաբաղի անկախության մասին բանաձ են ընդունել (որը չի ճանաչում նույնիսկ ինքը՝ Հայաստանը), ինչը ընդհանրապես չի խանգարել հետագա պայմանավորվածություններին։

- Ինչի՞ համար, Ձեր կարծիքով, օրերս Հայաստան ժամանեց ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության գծով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկը։

- ԱՄՆ-ը փորձում է դեպի իրեն քաշել Հայաստանին, դա ակնհայտ է։ Լասիկը ձգտել է Երևանին համոզել, որպես բանակցային գործընթացի երաշխավորների, կամ մասնակիցների թվում ներառել ԱՄՆ-ին։

- Ինչի՞ մասին են խոսում Փաշինյանի հակասական կոչերը Ղարաբաղի հարցում։

- Ղարաբաղի վերաբերյալ Փաշինյանի հակասական հայտարարությունները նշանակում են ընդամենը այն, որ նա փորձում է մանեւրել երկրի ներսում, պահպանել բնակչության հարաբերական աջակցությունը։ Հետևաբար նա երկրի ներսում ասում է մի բան, իսկ դրսում բոլորովին այլ բան։

- Մի՞նչև երբ Փաշինյանին կհաջողվի Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ խուսավարել։

-Ամենայն հավանականությամբ, Փաշինյանի և նրա իրավահաջորդների մոտ կստացվի Արևմուտքի և Ռուսաստանի միջև խուսանավել այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը կամ ԱՄՆ-ն երես չեն թեքել Հայաստանից։ Թեև վստահ չեմ, որ դա ընդհանրապես կարող է տեղի ունենալ, քանի որ խուսանավելու ներուժը բավականին զգալի է:

- Փորձագետների մի մասը չեն բացառում տեսանելի ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Իսկ Դուք ի՞նչ կարծիքի եք այդ առումով։

- Խաղաղության մասին պայմանագիրը Հայաստանի օգտին է։ Երկրին պետք է հանդարտություն, հրաժարվել հավակնություններից և նորմալ տնտեսական զարգացում, ինչին հայերի մոտ վերջերս համեմատաբար ավելի հեշտ է ստացվում՝ Ռուսաստանից փախչողների հետ կապված։

- Հնարավոր է արդյո՞ք Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից։

- Կարծում եմ, եթե Հայաստանը հանկարծ դուրս գա ՀԱՊԿ-ից, դժվար թե որեւէ մեկը վշտանա։ Իսկ ոմանք նույնիսկ կուրախանան: Բայց Հայաստանը դուրս չի գա այդ կառույցից, որքան էլ չքննադատեն նրա պասիվ դերը հայ-ադրբեջանական հակամարտությունում։

- Մոսկվայի համար ինչո՞վ է ակնառու Հայաստանի տարածքում ԵՄ առաքելության տեղակայումը։

- Հայաստանում ԵՄ-ի առաքելության տեղակայումը՝ Մոսկվայի և Երևանի միջև հակասությունների խորացման և առաջինին «արևմտյան ընտրությամբ» շանտաժի ենթարկելու վերջինի փորձերի վկայությունն է։ Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում, ոչ էլ այնուամենայնիվ լավ բան։

-Նման շանտաժի ֆոնին կարող են արդյո՞ք վերսկսվել սպառազինության ռուսական մատակարարումները Հայաստան։

- Ռուսաստանը կարող է վերսկսել սպառազինության մատակարարումը Հայաստան, բայց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

Caliber.Az
Դիտումներ: 222

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ադրբեջանը Դավոսի հարթակում. երկխոսության ոգին Թեյմուր Աթաևի ակնարկը

172
20 Հունվարի 2026 22:57
2

Իլհամ Ալիևը հարգանքի տուրք է մատուցել Հունվարի 20-ի զոհերի հիշատակին ԼՈՒՍԱՆԿԱՐ

146
18 Հունվարի 2026 19:04
3

Փորձագետ. Ադրբեջանը զգալիորեն մեծացրել է դեպի Եվրոպա էներգամատակարարումները

134
19 Հունվարի 2026 13:01
4

Վրաստանն ավարտում է Ադրբեջանի և Հայաստանի համար ռազմավարական մայրուղիների կառուցումը

116
19 Հունվարի 2026 14:21
5

Ադրբեջանցի ըմբիշները 2025 թվականին նվաճել են 65 ոսկե մեդալ

107
19 Հունվարի 2026 12:48
6

Սև հունվար. ամեն ինչ հիշում ենք, ոչինչ չենք մոռանա Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

106
20 Հունվարի 2026 14:04
7

Մեհրիբան Ալիևան գրառում է արել Հունվարի 20-ի ողբերգության կապակցությամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

102
20 Հունվարի 2026 11:09
8

Դուգինի եվրասիականությունը առանց դիմակների Փիլիսոփայի կայսերական սինդրոմը

93
19 Հունվարի 2026 19:19
9

Այսօր լրանում է Հունվարի 20-ի ողբերգության 36-րդ տարելիցը

91
20 Հունվարի 2026 09:10
10

Զանգեզուրի միջանցք. առճակատումից մինչև փոխզիջում Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

90
20 Հունվարի 2026 09:42
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading