«Ադրբեջանի և Թուրքիայի ներկայիս դիրքորոշումը՝ օրինակ է ԵԱՏՄ բոլոր երկրների համար» Ռոման Գազենկոն՝ Caliber.Az-ի հետ կապի մեջ
ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները արդեն անդրադառնում են Ռուսաստանի տնտեսության վրա։ Դա կենտրոնացված համակարգային հարված է, իրական սպառնալիքի տակ են գտնվում այն ոլորտները, որոնք չեն դարձել ավելի վաղ հայտարարված ներմուծափոխարինման օբյեկտներ։
Caliber.Az-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել՝ ռուսաստանցի քաղաքական փորձագետ Ռոման Գազենկոն, մեկնաբանելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ներմուծված պատժամիջոցների բացասական հետևանքները Ռուսաստանի տնտեսության համար։
«ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները բացահայտեցին, որ ռուսական ներմուծափոխարինման ծրագիրը ձախողվել է։ Խոսքը առաջին հերթին ավիացիոն ոլորտի մասին է, և այժմ մենք վայելում ենք դրա պտուղները։ Այնուհետև ցանկացած դեպքում կտուժի մեդիատարածքը։ Նկատի ունեմ այն պատժամիջոցները, որոնք շոշափում են ռուսական ԶԼՄ-ները, դա վերաբերվում է ռուսական օրակարգը առաջ քաշելու նրանց հնարավորությանը։ Եվ հետո նաև Ռուսաստանի բնակչությունը, երևի, շատ շուտով կհայտնվի այն պայմաններում, երբ նրանց համար սովորական դարձած սոցիալական ցանցերը կդադարեն աշխատել, որպես արդեն Ռուսաստանի կողմից պատժամիջոցների պատասխան։
Բայց իրավիճակը պետք է դիտարկել առավել լայն վերլուծաբանական համատեքստում, և այստեղ միանգամայն ակնհայտ է դառնում ինչ որ սուպերսուբյեկտի ձեռքով եվրոպական տնտեսության ոչնչացման միտումը։ Կբերեմ օրինակ։ Եվրոպական լիզինգային ընկերություններին հանձնարարվել է հետ կանչել վարձակալած ինքնաթիռները և դադարեցնել նոր ինքնաթիռների մատակարարումը Ռուսաստան։ Ամերիկյան ընկերությունները, տվյալ դեպքում «Boeing»-ը, ստանում են լիովին բաց շուկա։ Այսպիսով, մենք տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը որպես երրորդ անկյուն օգտագործվում առաջին հերթին եվրոպական տնտեսության դեմ։ Սրանից կարելի է շատ լուրջ հետևություն անել՝ ներկայիս պատերազմը էականորեն իրենից ի՞նչ է ներկայացնում, և ո՞վ է հանդիսանում նրա հարվածի հիմնական օբյեկտը։ Դա Ուկրաինան և Ռուսաստանը չեն, որոնց ընդհարել են միմյանց հետ, այլ առաջին հերթին Եվրոպան և եվրոպական տնտեսությունը։ Դեռ նախքան պատերազմի սկզբը Գերմանիայում էներգակիրների աղետաբեր աճ է գրանցվել, իսկ տնտեսագիտական բուհի ցանկացած ուսանող կարող է հասկանալ, որ դրան կհաջորդի ընդհանրապես ամեն ինչ, և ամենից առաջ կենսաապահովման ապրանքների գների թռիչքը։ Ուստի ասել այն մասին, որ կտուժի միայն Ռուսաստանի բնակչությունը՝ ճիշտ չի լինի։ Այսպիսով կտուժի նաև Եվրոպայի բնակչությունը։ Ես կարող եմ անել վստահ եզրակացություն, որ այժմ եվրոպական ինտեգրացիան, և եվրոպական տնտեսությունը թևակոխում են դեինդուստրալիզացիայի եզրափակիչ փուլ։ Դրանից անմիջապես հետո կլինի սոցիալական և քաղաքական անկում»,- համարում է ռուսաստանցի փորձագետը։

Դրա հետ մեկտեղ, Ռոման Գազենկոյի գնահատմամբ՝ ԵԱՏՄ-ի գծով Ռուսաստանի գործընկեր երկրները իրենց վրա կզգան արևմտյան պատժամիջոցները, քանզի նրանք ուժեղ կախված են Ռուսաստանի տնտեսական հնարավուրություններից։
«Բայց ցանկացած ճգնաժամ ինչպես ստեղծում է նոր հնարավորություններ, այնպես էլ բացահայտում է խնդիրներ։ ԵԱՏՄ-ի անդամները այժմ ստիպված կլինեն ինչ որ աստիճանով հետևել Ադրբեջանի օրինակին, և ներկայիս ամբողջ գլոբալ տնտեսական, քաղաքական համակարգի փլուզման պայմաններում գոյություն ունեցող հակասությունների վրա ստեղծել նոր դաշինքներ։ Տվյալ դեպքում ես կարող եմ բերել Ադրբեջանի և Թուրքիայի օրինակը, որոնք գրավում են այսպես կոչված սուպերդիրքորոշում։ Այսինքն ռազմավարական դիրքորոշում, որը վեր է ակնթարթային տակտիկական գնահատականներից, թե ով է լավ, ով է վատ, ով է ճիշտ, ով է մեղավոր։ Սա ռազմավարական նպակատակադրման օրինակ է, որը հենվում է հստակ պատկերացման վրա այն մասին, որ բոլոր ավանդական դաշինքները, միությունները, շաբլոնային փոխհարաբերությունները այժմ աչքի առաջ փլուզվում են։ Պետք է կապերը ձևավորել համերաշխ գործընկերության հիման վրա, որտեղ չկան սուբյեկտա-օբյեկտային հարաբերություններ, երբ մեկը խլում է, իսկ մյուսը տալիս է։ Այժմ ոչ թե թշնամության, այլ գործընկերության վրա ներուժերի դասավորման ժամանակն է։ Շահերը պետք է լինեն փոխադարձ։ Այս օպտիկայում Ադրբեջանի, նրա ղեկավարության ռազմավարական վարվելաձևի յուրակատուկ օրինակը, Թուրքիայի օրինակը ցույց են տալիս, որ նրանք պատրաստ են ընթացիկ հակասությունների, հակամարտությունների և աղետների մակերեսին կազմավորել ընդհանուր ապագան։ Սա պետք է դառնա ԵԱՏՄ-ի երկրների համար օրինակ։ Չսպասել ռուսական փողի տոպրակից, ռազմական ուժից գթասրտություն, մի ռեֆլեքսավորեք Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետևանքները, այլ ձեր ներուժը ձևավորեք դաշինքների և միությունների, նրանց փոխհարաբերությունների ստեղծման վրա։ Միասին միշտ շահավետ է, ներկայիս գլոբալ տնտեսական համակարգի մոդելի փլուզումը ստեղծում է առանձնահատուկ հնարավորություններ, բայց միայն իրավահավասար փոխգործակցության հիման վրա։ Ներկայիս հարաբերություններում սուբյեկտ, այսինքն պետություն կարել է դառնալ միայն համերաշխ գործընկերության պայմաններում։
Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները Ադրբեջանի և Թուրքիայի համար ցանկացած դեպքում չեն հանդիսանում այն գործոնը, որը բնորոշում է նրանց քաղաքականությունը, այդ երկրները ձևավորում են ռազմավարական ապագան։ Տարբերություն կա ռեֆլեքսային քաղաքականության, որը արտացոլում է արտաքին ազդեցությունները, և սուբյեկտային դիրքորոշման միջև, որը աշխատում է իր ծրագրով։ Սա սկզբունքային տարբերություն է։ Բերեմ ռեֆլեքսային քաղաքականության օրինակ, երբ արձագանքում են ինչ որ գործոնին, բայց չեն տեսնում ողջ համակարգը ընդհանրապես։ Հիշենք, թե այդ նույն Ռուսաստանում որքան հիստերիաներ են եղել Թուրքիայից «Բայրաքթար» անօդաչուների Ուկրաինա մատակարարելու առնչությամբ։ Բայց դրանով հանդերձ ոչ ոք չգիտես ինչու ուշադրություն չի դարձրել, որ ճիշտ այդպիստի անօդաչուներ առաքվել են ԵԱՏՄ երկիր՝ Ղրղզստան, որտեղ կան ռուսական զորամասեր։ Իսկ Ռուսաստանը զենք է մատակարարում և ՆԱՏՕ-ի երկիր Թուրքիայինն, և Սիրիային, և ամենուր։ Ահա սա է սուբյեկտային քաղաքականությունը։ Բայց անսպասելիորեն սկսեցին դրանում մեղադրել միայն Թուրքիային։ Աշխարհի նման ոչ ադեկվատ պատկերը հանգեցնում է ոչ ադեկվատ արձագանքի, և համապատասխանաբար, դա ինքնասպանություն է։ Ստեղծված իրավիճակում պարտվող կողմը մայրցամաքային Եվրոպան է։ Ամեն դեպքում, Ռուսաստանը կստանա միջազգային իրավահարաբերությունների հետևանքների ամբողջ փաթեթը, որոնք այժմ փլուզվում են։ Լեհաստանը խլում է ռուսական սեփականությունը, ռուսական ակտիվներն արդեն սառեցված են, միջազգային իրավունքը դադարել է գործել։ Այստեղ դժվար է ասել, թե ով է ճիշտ, ով է սխալ, իրականում իրավիճակը վաղուց էր գնում դեպի այդ։ Եվ այժմ սկզբունքային չէ հարցը այն մասին, թե ով է առաջինը սկսել այս պատերազմը։ Մենք ականատես ենք ամբողջ գլոբալ կառույցի համակարգի համընդհանուր կործանմանը, որտեղ օրենքը այլեւս չի գործում, այլ գործում է միայն ուժի օրենքը։ Կրկնում եմ, այս իրավիճակում միայնակ ուժեղ լինել չի կարելի։ Արդեն պետք է կողմնորոշվել։

Ենթադրենք, որ Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը ձգտում է ցանկությունը իրականություն տեղ ներկայացնել, ասելով այն մասին, որ Ուկրաինայի հետ պատերազմը կթուլացնի Ռուսաստանին և կուժեղացնի մնացած աշխարհը։ Իսկ պարոն Բայդենը ու՞ր է դնելու Չինաստանը։
Միջազգային հարաբերությունների փլուզման այս համակարգում Չինաստանը արդեն իր բանակի ողջ ուժով նշանառված է դեպի Թայվանը և ապահով կերպով կօգտվի այն հանգամանքից, որ Ռուսաստանը առաջինն է սկսել այդ գործընթացը։ Մյուս կողմից, Եվրոպայի դեմ ԱՄՆ-ի բազմամյա տնտեսական պատերազմը ոչ մի տեղ չի անհետացել։ Ես ոչ մի կերպ ռուսամետ դիրք չեմ զբաղեցնում կամ հակառակը, այլ պարզապես մեկնաբանում եմ Բայդենի հայտարարությունը։ Սա այդ նույն դեպքն է, երբ Ամերիկայի նախագահը, ինչպես ասում են, կենդանաբանական այգում չի նկատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն անունով փղին։
Ասենք թե, չի լինի Ռուսաստանը, որը ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում աշխատել է, որպես որոշակի զսպող գործոն, և այդ ժամանակ Վաշինգտոնը կհայտնվի դեմ առ դեմ մեկ այլ գերտերության հետ։ Սա պետք է հասկանալ ռազմավարական հեռանկարում, և այն շատ շուտով կսկսվի։ Ընդհանրապես, այն ենթադրությունները, որ Ռուսաստանը ու Չինաստանը իրականում «մեկ կծիկում» են, բավական պայմանական է։ Որովհետև Չինաստանը այն պետությունն է, որը չեզոք դիրք է գրավել այս հակամարտությունում, ինչը նշանակում է, որ Չինաստանը բացառապես պաշտպանելու է միայն իր ազգային շահերը։ Այժմ Ռուսաստանի հետ Չինաստանի շահերը համընկնում են։ Բայց առայժմ: Իսկ Չինաստանին հենց պատժամիջոցները միանգամայն չեն վախեցնում»,- շարունակել է Գազենկոն։
Այնուհետև նա նշել է, որ ներկայիս իրավիճակը վաղուց գերազանցել է Կարիբյան ճգնաժամի չափանիշները, ինչի մասին այսօր փորձագիտական հանրությունում տարբեր վարկածներ են շրջանառվում։
«Կարիբյան ճգնաժամը եկավ այն ժամանակ, երբ միջուկային զենքի առկայությունը, ավելի ճիշտ՝ միջուկային զենք մատակարարելու արդյունավետ միջոցները, անհնարին դարձրեցին մեծ պատերազմը: Ինչ-որ չափով աշխարհն այժմ հետ է գլորվել 20-րդ դարի կեսերի իրավիճակին, եթե ոչ նրա սկզբին, ինչպես իր ժամանակին զգուշացնում էր Կիսինջերը: Նա համոզված էր, որ եթե մեծ տերությունները խելքի չգան, ապա կհայտնվեն առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին տիրող դրության մեջ։ Միանգամայն Կարիբյան ճգնաժամը այնուամենայնիվ կարգավորվեց բանակցությունների միջոցով, առանց մեկ կրակոց արձակելու և թույլ տվեց միմյանցից հեռանալ փոխզիջման ճանապարհով: Բայց չպետք է մոռանալ, որ ոչ մի արտաքին քաղաքական փոխզիջում երկար չի տևում։ Այս ոլորտում փոխզիջումը նման է ժանգը ներկելուն, ցանկացած փոխզիջում վաղ թե ուշ կոտրվում է: Ցավոք, ներկայիս իրավիճակը անցել է բաց հակամարտության չափանիշներին, և ռազմական գործողությունների բռնկումից հետո բանակցությունները սովորաբար ցույց են տալիս իրենց անարդյունավետությունը»,- ամփոփել է Ռոման Գազենկոն։







