twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ադրբեջանի և Հայաստանի համար շփումների հաստատման գործընթացը ցավոտ հարց է» Իվան Պյատիբրատովը՝ Caliber.Az կայքում

31 Հունվարի 2022 16:46

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Ռուսաստանի քաղաքական տեղեկությունների կենտրոնի վելուծաբան Իվան Պյատիբրատովի հետ։

—Ինչպե՞ս եք գնահատում հետկոնֆլիկտյան իրավիճակը Հարավային Կովկասում։

—Իմ համոզմունքով, վատ խաղաղությունը ավելի լավ է, քան լավ պատերազմը։ Ուստի համարում եմ, որ տարածաշրջանում իրավիճակը այսօրվա դրությամբ բավարար է։ Բացահայտ և զանգվածային մարտական գործողությունների բացակայությունը, լավ, թե վատ անցկացվող դիվանագիտական գործընթացը մեծ նվաճում է։ Իհարկե, ափսոս, որ առայժմ այդ տեղում լռվել են, բայց կկրկնեմ, ավելի լավ է, լինի նման անորոշություն, քան պատերազմ։

Ինչ վերաբերում է ուժերի դասավորությանը, ապա ամեն ինչ ձևակերպված է 2020 թվականի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունում։ Ադրբեջանը ավելացնում է երկրի աշխարհաքաղաքական ներուժը։ Դրանով հանդերձ, տվյալ իրադարձությունների ֆոնին տեղի ունեցավ Թուրքիայի հետ Ադրբեջանի լրացուցիչ մերձեցում, որոնք այժմ լիովին անկեղծորեն կարելի է անվանել, որպես դաշնակից պետություններ։

—Հայկական կողմից առայժմ չի նկատվում Ադրբեջանի հետ խաղաղության ուղղությամբ գործնական քայլերին պատրաստակամություն։ Ինչպիսի՞ն է Ձեր կանխատեսումը հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման վերաբերյալ։

—Ցավոք, այսօրվա դրությամբ նորմալացման մասին խոսք չի գնում։ Երկու կողմերը խոսում են կարգավորման և խաղաղ համագոյատևման կարևորության մասին, սակայն գործի մեջ մենք տեսնում ենք հունվարի կեսի իրավիճակը, երբ երկու երկրների միջև սահմանին տեղի ունեցավ հերթական փոխհրաձգություն։ Դրանով հանդերձ, միջադեպից հետո կողմերը միայն փոխանակվեցին փոխադարձ մեղադրանքներով։ Ակնհայտ է, որ նման պայմաններում երկրների միջև խաղաղություն չի կարող լինել։ Եվ այդ պատճառով էլ ժամկետների մասին խոսելը չափազանց դժվար է։ Երևում է, որ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար արդյունավետ շփումների հաստատման գործընթացը հանդիսանում է ցավոտ հարց։

—Առավել ևս, 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը Հայաստանին պարտավորեցնում է՝ հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման և սահմանագծման մեկնարկի։ Ինչպե՞ս կանցկացվի այդ գործընթացը։

—Իմ կարծիքով, երբ տեղի կունենա սահմանների սահմանազատում՝ հռետորական հարց է, որովհետև փոխհրաձգությունները շարունակվում են։ Հայտարարությունների մակարդակով երկու կողմերը պատրատ են գործընթացին։ Սակայն իմ կողմից արդեն նշված Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ցավոտ լինելու պատճառով գործընթացը կարող է ձգձգվել։ Չէ որ այն մինչև այժմ չի սկսվել։ Ինչպես տեսնում եմ, առանց երրորդ կողմերի՝ տվյալ գործընթացը չի մեկնարկվի, Ռուսաստանը և Թուրքիան հավանաբար կմասնակցեն դրան։ Բայց պետք է հասկանալ, որ առանց Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության կամքի, ոչ մի անկախ կողմ չի կարող նպաստել հարցի լուծմանը։

—Ինչպե՞ս կզարգանան երկրների հարաբերությունները Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան եռանկյունում։

—Ղազախստանում իրադարձությունները որոշակիորեն երկրորդ պլան մղեցին Ղարաբաղում իրավիճակի նորմալացման օրակարգը, բայց ես կարծում եմ, որ մոտ ժամանակներում հատկապես Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին իրավիճակի պրոբլեմատիկան կլինի՝ առանցքային երեք երկրների միջև հարաբերություններում։ Իսկ ընդհանուր առմամբ, մեր երկրների միջև ներդրումային հարաբերությունների աճի թրենդը, ներառյալ տնտեսական ոլորտում, պահպանվում է, որը նույնպես կախված է տարածաշրջանում իրավիճակից։

—Ինչպե՞ս եք գնահատում ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հարաբերությունների նորմալացմանը նպաստելու Թուրքիայի նախաձեռնությունը։

—Թերահավատ։ Դա տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու Թուրքիայի փորձն է, ցուցադրելով իր կարևորությունը միջազգային ասպարեզում։ Այդ գործընթացում Թուրքիայի հնարավորությունները փաստորեն չափազանց սահմանափակ են, էլ չասած այն մասին, որ կիրառվող հռետորաբանությունը լիովին ձեռնատու չէ ռուսական կողմին։ Այստեղ նաև չարժե հաշիվներից հանել այդ երկրի գործոնը, որը հանդիսանում է ՆԱՏՕ բլոկի մասնակից։

Caliber.Az
Դիտումներ: 291

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading