twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ամերիկայի Միացյալ լրտեսներ Զեկույց սպառնալիքների մասին և Հարավային Կովկասը

13 Մարտի 2024 14:32

Ինչ-որ մեկը շատ է ուզում, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։ Ահա արդեն մի քանի ամիս է, ինչ միայն այդ մասին են խոսում արեւմտյան լրատվամիջոցները, փորձագետները եւ նույնիսկ որոշ պաշտոնյաներ։ Եվ ահա բոլորովին վերջերս հերթը վերջապես հասել է հետախույզներին։ Այս տարվա փետրվարին ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը հրապարակել է սպառնալիքների տարեկան գնահատականը։ Այդ զեկույցը արտացոլում է ոչ միայն տեղեկատվություն այն երկրների մասին, որոնք այս կամ այն չափով գտնվում են ԱՄՆ-ի հետ առճակատման վիճակում (Չինաստան, Ռուսաստան, Իրան, Հյուսիսային Կորեա), այլ նաև մոլորակի բոլոր այն կետերը, որտեղ տեղի են ունենում, կամ պոտենցիալ կարող են տեղի ունենալ զինված հակամարտություններ:

Հայ-ադրբեջանական հակամարտությունը այս զեկույցում շոշափվել է երկու բաժնով: Սկզբում նրան թեթեւակի անդրադարձել են «Ռուսաստան» բաժնում։ Ինչպես հետևում է այն տրամադրվածությունից, որ Հարավային Կովկասի մասին խոսքը այստեղ անցկացվում է միջանկյալ ձևով՝ Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքի պրիզմայով։ Եկեք ծանոթանանք այդ առանձին հատվածին:

«Հայաստանի, Մոլդովայի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրների կողմից այլընտրանքային գործընկերներ գտնելու նորացված ջանքերը ընդգծում են, թե որքանով է պատերազմը խաթարել Մոսկվայի ազդեցությունը նույնիսկ հետխորհրդային տարածքում։ 2023 թվականի սեպտեմբերին ռազմական հարձակման ճանապարհով էթնիկ հայերից Լեռնային Ղարաբաղը հետ վերցնելու Ադրբեջանի ջանքերին խանգարելու համար ռեսուրսներ և քաղաքական կապիտալ ծախսելու Ռուսաստանի դժկամությունը, ընդգծում է, թե որքանով է Ուկրաինայում Մոսկվայի պատերազմը թուլացրել տարածաշրջանային նրա՝ անվտանգության արբիտրի դերը»,- նշվում է զեկույցում։

Դե, այստեղ առանձնապես դժգոհելու բան չկա: Բաց է թողնվում, սակայն այն կարևոր դետալը, որ գործողությունը անցկացվել է ոչ թե էթնիկ հայերի, այլ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում խրամատավորված հայկական բանակի մնացորդների դեմ։ Մոսկվայի դերի թուլացման առումով, սա քիչ թե շատ արդարացի է, միայն այն փոփոխությամբ, որ 2020 թվականին, երբ Ադրբեջանը արդեն կոտրել էր երեսունամյա ստատուս քվոն և տարածաշրջանային անվտանգության այն համակարգը, որին աջակցում էր Ռուսաստանը՝ վերջինս դեռ ամբողջությամբ զբաղված չէր Ուկրաինայում հակամարտությամբ։ Տարօրինակ բացթողում ամերիկյան հետախուզության աշխատակիցների կողմից։ Բայց անցնենք առաջ։

Հայ-ադրբեջանական դիմակայության հաջորդ և վերջնական հիշատակումը բերված է «Հակամարտություններ և անկայունություն» բաժնի՝ «Հնարավոր միջպետական հակամարտություններ» ենթաբաժնում։ Այստեղ զեկույցի հեղինակները արդեն ավելի շատ բազմախոս են եղել։ Այդ հատվածը սկսվում է հետևյալ ձևով. «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կմնան լարված, բայց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերադարձը նվազեցրել է անկայունությունը, և ռազմական առճակատումը, հավանաբար սահմանափակ կլինի տևողությամբ և ինտենսիվությամբ»:

Նրանում, որ առճակատում անպայման կլինի՝ ամերիկյան հետախուզության աշխատակիցները կաթիլ անգամ չեն կասկածում։ Իհարկե, կարելի էր նման կատեգորիկ պահվածքի համար մեղադրել ամերիկացիներին, սակայն հանուն արդարության անհրաժեշտ է նշել, որ հաջորդող արտահայտությունները պարունակում են՝ հակամարտության անխուսափելիության թեկուզ թույլ, բայց բացատրելու փորձ։

Զեկույցի կազմողները շարունակում են այսպես. «Այնուամենայնիվ, երկկողմ խաղաղ պայմանագրի բացակայությունը, հրադադարի ապահովման մեխանիզմի բացակայությունը և Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ տանելու համար չափավորված ռազմական ճնշում օգտագործելու Ադրբեջանի պատրաստակամությունը պահապանվում է»: Թեև, ինչպես տեսնում եք, այս նախադասության մեջ ավելի շատ է՝ Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հիպոթետիկ փորձի մեջ Ադրբեջանի անհիմն մեղադրանքը, քան դա բացատրելու փորձերը։

Սակայն հետևյալ թեզը այնուամենայնիվ պարունակում է ագրեսիայի համար Ադրբեջանի դրդապատճառը, և ոչ թե մեկ, այլ մի ամբողջ երկուսը։ Այնուամենայնիվ, սա հստակություն չի ավելացնում: Եկեք ծանոթանանք այդ շարժառիթներին։ «Առավել ևս, Լեռնային Ղարաբաղում իշխանության փոխանցումը էթնիկ հայերից ադրբեջանցիներին և Ադրբեջանը իր էքսկլավի հետ կապող ցամաքային միջանցքի մուտքի մասին Ադրբեջանի պահանջը կմեծացնի զինված առճակատման վտանգը»։ Այսպիսով, այստեղ անվանվել է ապագա զինված դիմակայության երկու պատճառ։ Եվ որպես առաջին պատճառ է բերվում «Լեռնային Ղարաբաղում իշխանության փոխանցումն էթնիկ հայերից ադրբեջանցիներին»: Իսկ այստեղ ես կցանկանայի հարցնել ամերիկյան հետախույզներին՝ արդյոք այս միտքը չի՞ հակասում նրանց նախկին թեզերից մեկին, որը մենք մեջբերեցինք վերևում, և որը ուրախ կլինենք նորից մեջբերել. «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերադարձը նվազեցրել է անկայունությունը»։

Ավարտելով հայ-ադրբեջանական դիմակայության վերաբերյալ հատվածը՝ ամերիկացիները կրկին փաստերը խճճելու փորձ են արել։ «2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը նախաձեռնեց ռազմական գործողություն, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի ջախջախմանը և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների կապիտուլյացիային։ Տարածաշրջանի էթնիկ հայ բնակչության մեծ մասի արագ արտագաղթը և կառավարության ծրագրված լուծարումը Բաքվին թույլ տվեցին առաջ տանել՝ տարածաշրջանը Ադրբեջանին ինտեգրելու ծրագրերը՝ փաստորեն այս երկարատև խնդիրը հեռացնելով երկկողմ խաղաղության օրակարգից»:

Տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ ԱՄՆ-ի պաշտոնյաները խամաճիկային ռեժիմը անվանում են «Լեռնային Ղարաբաղի իշխանություններ», իսկ Ադրբեջանի տարածքում խրված հայկական բանակը և նրան միացած անջատողական խմբավորումներին՝ «ինքնապաշտպանական ուժեր»։ Այսպիսով, ԱՄՆ-ի կառավարությունը վիճարկում է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և նրա ինքնիշխանությանը ղարաբաղյան տարածաշրջանի նկատմամբ։

Նշելով այս փաստը՝ վերադառնանք զեկույցում բերված հիպոթետիկ պատերազմի երկրորդ պատճառին՝ «Ադրբեջանը իր էքսկլավին կապող ցամաքային միջանցքի Բաքվի պահանջին»։ Եթե հարցին նայենք օրենքի տառի տեսանկյունից, ապա Ադրբեջանը իրավունք ունի հասնել՝ Հայաստանից Նախչըվան տանող ճանապարհը բացելու պարտավորությանը։ Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Բաքուն ոչ միայն մտադիր չէ հարձակվել Հայաստանի վրա, այլ ընդհանրապես, միջանցք տրամադրելու Երևանի մերժման պայմաններում, կօգտագործի այլընտրանքային ուղիներ, ինչը ցույց տվեցին Իրանի հետ համաձայնագիրը և Իրանի տարածքով Նախչըվան տանող ճանապարհի շինարարության մեկնարկը։

Ամերիկյան հետախուզական հանրությունը, այդպիսով, շարունակում է դատարկ տեղում քարոզել կեղծ պատմությունն այն մասին, որ Ադրբեջանը, իբր, մտադիր է պատերազմ սանձազերծել Հայաստանի դեմ: Առավել ևս, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ փորձում են մեզ համար նույնիսկ նման քայլը գրավիչ դարձնել՝ հիշենք զեկույցի բառապաշարը. «Ռազմական առճակատումը, հավանաբար, սահմանափակ կլինի տևողությամբ և ինտենսիվությամբ», այսինքն հակամարտությունը, իբր, կլինի կարճ և Ադրբեջանը կհասնի իր ուզածին։

Ըստ երևույթին, Հայաստանի արևմտյան կուրատորները այս երկիրը նախապատրաստում են Ադրբեջանի դեմ լայնածավալ սադրանքի, որպեսզի մեր երկիրը ստիպված լինի պատասխանել և ներքաշվել՝ հակառակ ամերիկյան հետախուզության «խոստումների», երկարաժամկետ հակամարտության մեջ։ Ի դեպ, մեր նախորդ հրապարակումներում արդեն հայտնել ենք այն մասին, որ Հայաստանի իշխանությունները և Արևմուտքում նրանց կուրատորները պատրաստում են ռազմական սադրանք, որպեսզի զավթել՝ 2021 և 2022 թվականների բախումների արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձած տարածքները։

Մենք այստեղ կարող ենք միայն մեկ բան ասել. Իր զինվորական անձնակազմի, քաղաքացիական բնակչության և տարածքի դեմ սադրանքին Ադրբեջանի պատասխանը կլինի այնպիսին, որի համար Հայաստանը կզղջա։ Եվ այդ պատասխանը իսկապես արագ կլինի՝ համաձայն ԱՄՆ-ի հետախուզական հանրության բառացի հռետորաբանության և հակառակ իսկական ցանկությունների:

P.S. Միացյալ Նահանգների հետախուզական համայնքը՝ հավաքովի տերմին է ԱՄՆ-ի 17 առանձին պետական հաստատությունների համար, որոնց առջև դրված է՝ ԱՄՆ-ի շահերից ելնելով տեղեկատվություն հավաքելու և հետախուզական գործունեություն իրականացնելու խնդիրը: Մենք, իհարկե, կարող ենք ինչ-որ բան չհասկանալ, բայց մեզ համար դժվար է խուսափել այն տպավորությունից, որ բաց հասանելիությամբ հետախուզական զեկույցը՝ օքսիմորոն է: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ այս զեկույցը ծառայում է ոչ այնքան ԱՄՆ-ի կառավարության քաղաքականության մշակմանը, որքան Նահանգներում և նրա սահմաններից դուրս հասարակական կարծիք ձևավորելուն, այսինքն մեծ մասով հանդիսանում է մեդիա արտադրանք։ Ինչը և մենք փորձեցինք ապացուցել այս նյութում:

Caliber.Az
Դիտումներ: 213

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Caliber.Az-ի էքսկլյուզիվ. Հայաստանը որպես Թեհրանի հետ Փարիզի կապի գաղտնի ուղի Ֆրանսիական դավաճանության մանրամասները

210
19 Նոյեմբերի 2024 14:42
2

Անհայտ կորածների խնդիրը կարևոր տեղ է զբաղեցնում Ադրբեջանի օրակարգում. ԱՀ ԱԳՆ

80
19 Նոյեմբերի 2024 14:03
3

Ռուսաստանում ադրբեջանցի ուսանողներին ազգամիջյան ատելություն են վերագրում Արդյո՞ք ժամանակ չէ փակել Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվոն»

77
20 Նոյեմբերի 2024 16:59
4

Euronews-ը՝ COP29-ի մասին. Մոլորակի պաշտպանությունը փող է պահանջում ՏԵՍԱՆՅՈՒԹ

72
19 Նոյեմբերի 2024 18:37
5

Ոչ մի հատուկ իրավունք Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

71
19 Նոյեմբերի 2024 10:33
6

Մի թել աշխարհից- մերկին՝ վերնաշապիկ «Հին աշխարհի հիստերիկները»

70
19 Նոյեմբերի 2024 15:37
7

Մեծամորը և «ռադիոակտիվ արջեր». իրականում ի՞նչ է սպառնում տարածաշրջանի էկոլոգիային Վլադիմիր Սլիվյակը՝ հյուր Caliber.Az-ի մոտ

56
20 Նոյեմբերի 2024 19:08
8

Ադրբեջանական հաշվիչ Դաժան, բայց արդար

53
21 Նոյեմբերի 2024 19:07
9

Բաքուն Երևանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակներում

53
20 Նոյեմբերի 2024 12:25
10

Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, բողոք է հայտնվել նրան

51
20 Նոյեմբերի 2024 15:22
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading