twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Այդպիսի հին Նոր տարի Էմին Գալալիի մտորումները

10 Հունվարի 2024 18:43

Դուք երբևէ փորձե՞լ եք հետխորհրդային տարածքի ավանդույթներին անծանոթ մարդուն բացատրել, թե ինչ է հին Նոր տարին։ Ավելի լավ է չփորձել: Հեշտ չէ հստակ բացատրել ժամանակագրության տարբերությունների էությունը այն երկրներում, որտեղ Սուրբ Ծնունդը նշվում է ըստ Հուլյան օրացույցի: Եվ չնայած շատերը կզարմանան, որ հին Նոր տարին տոնում են և՛ Սերբիայում, և՛ Չեռնոգորիայում, և՛ Շվեյցարիայի գերմանական գավառներում և նույնիսկ, կարծես թե, չափազանց ոչ Սուրբ Ծննդյան Ալժիրում, Մարոկկոյում և Թունիսում (բերբերների ազդեցության պատճառով), մեզ համար այդ օրը միևնույն է հարգանքի տուրք է հետխորհրդային ավանդույթին և սեղանի շուրջ հավաքվելու առիթ։

Բայց եթե անգամ մի կողմ թողնենք օրացույցային բնույթի հանկարծափոխությունները՝ յուրաքանչյուր Նոր տարին նաև անցած տարվա շարունակությունն է։ Ինչպես գլոբալ, այնպես էլ անձնական առումով: Եվ եթե անհատական առանձնահատկությունները մենք թողնենք անհատներին, ապա գլոբալ գունակազմության վրա հայացք նետելը հետաքրքիր կլինի։

2024 թվականը բարդ ժառանգություն ստացավ իր նախորդից։ Կարելի է վիճարկել, որ նախորդի բախտն էլ շատ չի բերել, բայց ամենավերջին տպավորությունները միշտ ամենավառն են։ 2023 թվականը գալիք տարվա համար տոնածառի տակ թողեց ոչ ամենահաճելի նվերներ։ Ուկրաինայում սարսափելի սովորական դարձած հակամարտությունը (առհասարակ պատերազմը) ընկալվում է ինչ որ հաստատուն մի բան։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ առանձնահատուկ ոչ մի բան տեղի չի ունենում: Եթե ո՜ր։

Անցյալ տարի հոկտեմբերին Իսրայելի վրա բարբարոսական հաձակմամբ հրահրված Գազայում ողբերգությունը, ըստ երևույթին, ամբողջովին սպառել է՝ աշխարհի մնացած մասի որևէ բանով զարմանալու ունակությունը: Մենք ճեղքել ենք համընդհանուր ցավի ընդունելի շեմի հատակը։ Սարսափելի ողբերգություն ապրած իսրայելցիները չեն գիտակցում այն ողբերգության մասշտաբները, որոնց արդյունքում ստացվում է ինքնապաշտպանության իրավունքի իրենց մեկնաբանությունը:

Մնում է է միայն կարեկցել ամերիկացի գործընկերներին, ովքեր մղվում են (և տառապում են) փորձելով գտնել ցանկալի հավասարակշռություն Իսրայելի ավանդական գործընկերներին աջակցելու և արևմտյանների աճող դժգոհության հետ լուծելու անհրաժեշտության միջև, որոնք դանդաղ, բայց վստահաբար գալիս են այն եզրակացության, որ որոշակի սահմաններ պետք է լինեն։ Մինչդեռ, սահմանները պետք է լինեին երկու կողմերի մոտ։ Պարզվեց, որ նրանցից ոչ մեկը չուներ: Իսկ նախընտրական Ամերիկայում նման փշոտ ճանապարհով անցնելու դեպքում սխալի գինը՝ Սպիտակ տան տիրոջ բազկաթոռն է։

Թեեւ սա առաջին դեպքը չէ, երբ ամերիկացիները դժվարին դրության մեջ են դնում իրենց, ինչպես գլոբալ, այնպես էլ տեղական հարցերում։ Գլոբալ հարցերի մասին գիտեն բոլորը, բայց ահա տեղականների մասին... Ես պատրաստ եմ ծանրակշիռ գումար գրազ դնել նրա վրա, որ անցյալ տարեվերջին ոչ մեկ կամ երկու ամերիկացի դիվանագետ են «ընդհանրապես ի՞նչ է եղել» արտահայտությամբ արձագանքել՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում ԱՄՆ Պետդեպարտամենտի դժվար անցումներին: Նախ, տարօրինակ, անբացատրելի բախում «Things never be the same» (մի տեսակ «արդեն առաջվա պես չի լինի, կամ, ավելի կարճ, «եկել են տղաները»): Եվ սրանից անմիջապես հետո նպատակաուղղված ջանքեր են գործադրվում առաջացած լարվածությունը վերացնելու համար։

Դե, որպեսզի բոլորովին ձանձրալի չլինի, ԱՄՆ Պետդեպարտամենտը Ադրբեջանում անհանգստության պատճառների համար գտել է կրոնական ազատությունների մեջ հարցը։ Պատճառներ կան։ Քանի անգամ են խնդրել պաշտոնական Բաքվին չայրել անհավատներին, վերացնել հավատուրացներին քարկոծելու պրակտիկան, դադարեցնել Աստծո ծառաներին առանց դատավարության բանտարկելը։ Բայց ո՜չ։ Առավել ևս շարիաթի դատարան են ներմուծել։ Միջնադարյա՜ն։ Հը՞։ Ի՞նչ։ Ես իրար եմ խառնու՞մ։ Նման ոչ մի բան, կամ թեկուզ դրան առանձնակի նման բան Ադրբեջանում չկա՞: Իսկապես չկա՞։ Այդ դեպքում նրան (Պետդեպարտամենտին) ի՞նչ է պետք: Մենք չգիտե՞նք։ Լավ, բայց արդյոք ինքը Պետդեպարտամենտը գիտի՞, ինչի՞ համար էր այս տարօրինակ շարժումը աշխարհի ամենատոլերանտ մահմեդական երկրներից մեկում: Հարցը հռետորական է։ Եվ տեսական։ Եվ նույնիսկ պաթոսով լի՜։

Ի դեպ, ձանձրույթի մասին։ Համացանցը այնուամենայնիվ լավ է իր կանխման մեջ: Տես, օրինակ, աչքիս է ընկել իր մահը կեղծած Նիկոլաս Ռոսիի պատմությունը։ Ամերիկայի այս քաղաքացին ձերբակալվել է Շոտլանդիայում անցյալ տարվա վերջին և արդեն ուղարկվել է ԱՄՆ, որտեղ դատարանի առաջ կկանգնի սեռական ոտնձգության մեղադրանքով։ Պատմության նրբագռգռությունը ավելացնում է այն, որ Նիկոլասի իսկական ազգանունը՝ Ալահվերդիյան է: Ուշագրավ անձնավորություն։ Եվ քանի որ մենք խոսել ենք դատարանների մասին, ինչպե՞ս կարելի է մոռանալ ադրբեջանական ժողովրդի «մեծ բարեկամ» սենատոր Սենենդեսին։ Ներողություն, Բիզիմդեսին: Ավելի ճիշտ՝ Մենենդեսի մասին։ Բոբ Մենենդեսն անխոնջ մերկացրել է Ադրբեջանին։ Իսկ հետո նստել է ջրափոսի մեջ։ Այո և ինչպիսի: Ես նայել եմ նրա սոցիալական էջը։ Նա առաջվա պես ինչ-որ բան է արտաբերում օրվա թեմայի շուրջ՝ ձևացնելով, որ ոչ մի բան տեղի չի ունեցել։ Պատասխանում է կատաղած ընտրողների երգչախմբին, որի ընդհանուր արձագանքը կարելի է արտահայտել «Բոբ, ուզո՞ւմ ես հարված ճակատիդ» արտահայտությամբ։ Սա ես դեռ մեղմացնում եմ շեշտադրումը:

Շատ եմ ուզում հուսալ, որ կգա այն օրը, երբ իրադարձությունները, որոնցում «աչքի են ընկել» մեր հարեւանները, ժամանակի ընթացքում կդադարեն բուռն հետաքրքրություն առաջացնել մեզ մոտ։ Սա առաջին հերթին կախված է ինքնին հարեւաններից և հարաբերությունների նորմալացումից (որքան հնարավոր է)։ Ադրբեջանը պատրաստ է դրան։ Պատրաստ են արդյո՞ք հայերը։ Անկեղծ ասած՝ չգիտեմ։ Նրանք հաճախ են գործում «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» սկզբունքով։ Բայց հուսանք, որ հայկական ձգիր հրելով- հնարավոր կլինի համոզե՝լ ընտրել ողջախոհության ճանապարհը։

2023-թվականը մեզ նվիրեց մեր դրոշը Խանքենդիի վրա և «արցախյան» պատրանքի պաշտոնական հուղարկավորությունը։ Կատարվածի տիեզերական մասշտաբը մենք լիովին չենք գիտակցել, բայց դա էլ նույնիսկ վատ չէ՝ որպեսզի հաջողությունից գլխապտույտ չունենանք: Երկիրը շարունակում է վերականգնել ազատագրված հողը, որտեղ վերադառնում են իսկական տերերը և ինքնին կյանքը։ Ռազմական պատերազմը փոխարինվել է ստեղծագործական ճակատամարտով։

Գումարած դիվանագիտական և թեմատիկ պատասխանատու պայքարով։ Ադրբեջանը կընդունի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով համաժողովը։ Կսմթեք ինձ։ Չնայած ոչ, պետք չէ: Չէ որ մեզ արդեն պետք չէ կսմթել Ֆորմուլա 1-ի նախօրեին։ Մեզ չեք զարմացնի ոչ մի լայնածավալ ֆորումներով և համաժողովներով: Եվ GOP-ն էլ կանցկացվի մակարդակով, և 2026 թվականին քաղաքների հարցերով Համաշխարհային ֆորումը նույնպես կլինի այն, ինչ պետք է։

Որտեղի՞ց այդպիսի վստահություն: Այնտեղից։ Խանքենդիի վրայի դրոշից, նրանից, թե ինչպես են արձագանքում մեր երկրի անվանը աշխարհի տարբեր ծայրերում, հարևանների կողմից ավերված հողի վերականգնման տեմպերից։ Եվ չնայած մենք չենք կարող մոռանալ խնդիրների մասին, մենք վստահորեն ենք նայում ապագային։

Շնորհավոր գալիք Հին Նոր տարի

Caliber.Az
Դիտումներ: 228

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

AZAL-ը հայտնել է իր ինքնաթիռի կործանման պատճառը

119
27 Դեկտեմբերի 2024 17:44
2

«Հայաստանը կարող է նոր հակամարտություն հրահրել Ադրբեջանի հետ» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

107
28 Դեկտեմբերի 2024 14:06
3

Անմեղների մահվան համար ներողություն խնդրելը դատապարտելի՞ է Բաքուն սպասում է համարժեք արձագանքի

89
27 Դեկտեմբերի 2024 16:05
4

Ի.Ալիևը ծանոթացել է հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներին ԼՈՒՍԱՆԿԱՐ

85
28 Դեկտեմբերի 2024 11:10
5

AZAL-ի ինքնաթիռը վերադարձել է Բաքու՝ չհասնելով Ռուսաստան Շրջադարձ օդում / ՔԱՐՏԵԶ

79
27 Դեկտեմբերի 2024 13:31
6

Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանումը. Ալիևները՝ անձնակազմի անդամների հրաժեշտի արարողությանը

78
29 Դեկտեմբերի 2024 13:17
7

Ավիավթար Ակտաուում. Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից

76
29 Դեկտեմբերի 2024 09:10
8

Ստվերը սկսել է խոսել Տեր-Պետրոսյանը պատասխանել է Փաշինյանին

74
28 Դեկտեմբերի 2024 14:00
9

Առաջին երեք օրերի ընթացքում մենք ոչինչ չլսեցինք Ռուսաստանից, բացի զառանցական վարկածներից. Ալիև

73
29 Դեկտեմբերի 2024 16:53
10

AZAL-ը դադարեցնում է թռիչքները դեպի Ռուսաստանի մի շարք քաղաքներ ՑԱՆԿ

69
27 Դեկտեմբերի 2024 15:54
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading