«Այս պատերազմում Ռուսաստանը ու Եվրոպան կթուլանան, իսկ ԱՄՆ-ը կշահի» Օլեգ Բոնդարենկոն՝ Caliber.Az կայքում։
ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները չափազանց ցավալիորեն կազդեն Ռուսաստանի տնտեսության վրա, քանզի այժմ արդեն ակնհայտ է, որ նման կանխատեսման համար կան բոլոր հիմքերը։
Այդ մասին Caliber.Az-ին հայտարարել՝ Առաջադեմ քաղաքականության հիմնադրամի տնօրեն, ռուսաստանցի փորձագետ Օլեգ Բոնդարենկոն, մեկնաբանելով՝ Ռուսաստանի տնտեսության համար ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ներմուծվող պատժամիջոցների հնարավոր բացասական հետևանքները։
Հիշեցնենք, որ ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների երրորդ փաթեթը ամենախոշորն է, այն շոշափում է ֆինանսական, էներգետիկ, տրանսպորտային, տեխնոլոգիական հատվածները, ինչպես նաև մուտքային արտոնագրության քաղաքականությանը։
Բոնդարենկոյի խոսքով, հայտարարություները այն մասին, որ Ռուսաստանը էականորեն նախապատրաստվել է Ուկրաինայում այսօրվա ռազմական գործողությանը՝ ավելի շատ հիշեցնում է ուրախ դեմք վատ խաղի ժամանակ։
«Օրինակ, 2021 թվականի դեկտեմբերին 240 տոննա ոսկի է բեռնաթափվել Լոնդոնում։ Տվյալ պահին Ռուսաստանը արդեն կորցրել է իր բոլոր կուտակումների, խնայողությունների, արժեթղթերի գրեթե կեսը, որոնք մնացին Արևմուտքում։ Դրանք խոշոր գումարներ են։ Այսինքն խոսքը հարյուր միլիարդավոր եվրոների մասին է, որոնք սառեցվել են Արևմուտքում։ Հետևաբար ասել այն մասին, որ Ռուսաստանը նախապատրաստվել է այդ պատերազմին, իմ կարծիքով, կոռեկտ չէ։ Այն, որ արևմտյան պատժամիջոցները ուժեղ կհարվածեն Ռուսաստանի տնտեսությանը, կասկած չի հարուցում։ Հնարավոր եմ համարում, որ որոշ ժամանակի ընթացքում Ռուսաստանը կարող է զբաղվել ներմուծափոխարինմամբ, ոչ թե այնպես, ինչպես եղել է առայսօր, այլև գործնականորեն։ Բայց որպեսզի իրական կյանքում ռուսական պլանշետները, բջջային հեռախոսները, ռուսական տեխնիկան փոխարինի արևմտյանին՝ ժամանակ է պետք։ Եվ դրա համար կարող է պահանջվի ոչ թե մեկ, կամ երկու ամիս։ Իսկ դա արդեն խոսում է այն մասին, որ ճգնաժամը կլինի անխուսափելի։
Միանգամայն պարզ է նաև, որ արևմտյան պատժամիջոցների հետևանքով լրջորեն կվնասվի Ռուսաստանի բանկային ոլորտը։ Սա նույնպես ակնհայտ է, քանզի մինչև Ուկրաինայի հետ ռազմական ճգնաժամի սկիզբը, Ռուսաստանում առանց այդ էլ մեծ գումարներ չեն եղել, ուստի հույսը կդրվի պետական ֆինանսավորման վրա, նրա վրա, որ պետությունը ևս ինչ որ ժամանակ կկարողանա աջակցել տնտեսության համար կարևորագույն ոլորտները՝ օրինակ շինարարության ոլորտը։ Բայց խնդիրը նրանում է, որ այդ գումարները արագ կվերջանան, և դա կազդի ոչ միայն շինարարական, այլ նաև տնտեսության մյուս ոլորտների վրա։ Համապատասխանաբար, մնացած բոլոր չափանիշներով մենք կընդհարվենք տնտեսական ճգնաժամի հետ։ Գործերի նման դասավորության դեպքում անխուսափելի կլինի գների և արժեզրկման աճը։ Առայժմ կառավարությունը, Կենտրոնական բանկը փորձում են պահել արտարժույթի փոխարժեքը, բայց դրա վրա ծախսվում են վիթխարի գումարներ, վախենում եմ, որ դա երկար ժամանակ չի բավականացնի։ Արդեն ակնհայտ է դառնում, որ շուտով երկրում կսկսվի արտարժույթի պակասորդ, չէ որ հարկավոր կլինի այն ինչ որ տեղից վերցնել։ Իսկ որտեղի՞ց վերցնել։ Սա է հարցը։

Ես մանրամասն չեմ ասի, թե ինչ է սպասվում արդյունաբերական և արտադրական հատվածներին, բայց այն, որ մեզ ծանր ժամանակներ են սպասում, դա ակնհայտ է։ Մի կողմից Ռուսաստանը արգելել է երկրից արժույթի դուրս բերումը, ինչով բարդացրել է առաջին հերթին իր իսկ քաղաքացիների կյանքը, ովքեր ապրում են արտասահմանում և ովքեր մշտական ֆինանսական կապ ունեն իրենց հայրենիքի հետ։ Ներկայիս իրավիճակը կբարդացնի այդ մարդկանց կյանքը, նրանք խուճապի մեջ են, նրանք չեն հասկանում, թե ինչպես շարունակել ապրել։
Այսօր Ռուսաստանում արդեն նկատվում է արտագնա աշխատողների լուրջ արտահոսք, այն կշարունակվի, ընդ որում ոչ այդքան անվտանգության խնդիրների, այլ ռուբլիի փոխարժեքի անկման պատճառով»,- ասել է ռուսաստանցի փորձագետը։
Բոնդարենկոյի գնահատմամբ, արևմտյան պատժամիջոցները կազդեն ոչ միայն Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի գծով նրա մերձավոր գործընկերների, այլ նաև ողջ եվրասիական տարածության տնտեսության վրա։
«Այսպիսով, փաստորեն կարելի է ասել գալիք համաշխարհային ճգնաժամի մասին, որը կազդի հսկայական թվով պետությունների վրա, իսկ ողջ համաշխարհային տնտեսությունը այդ ճգնաժամի հետևանքով կվերակազմավորվի։ Ինչ վերաբերում է ընդհանրապես այսօրվա իրավիճակին, ապա համարում եմ, որ պատերազմը՝ ամենավերջին լուծումն է, որին կարելի է դիմել անելանելի վիճակում։ Իսկ արդյոք իրավիճակը անելանելի էր, մենք չգիտենք, որովհետև առայժմ ոչ մի փաստարկներ չկան, որպեսզի 2022 թվականի փետրվարի 23-ի դրությամբ այն անվանել անելանելի։ Այժմ ողջ աշխարհը հետևում է Ուկրաինայում այդ ողբերգությանը, և անհասկանալի է, թե իրականում ինչու սկսվեց այդ հատուկ գործողությունը։ Իսկ այն բացատրությունները, որոնք տրվում են՝ պարզապես անբավարար են։ Այսօր արդեն պարզ է, որ այդ պատերազմում կպարտվեն բացառապես բլորը, բացի ԱՄՆ-ից, այնուամենայնիվ, ինչպես միշտ։ Ռուսաստանը կթուլանա, Եվրոպան կթուլանա, իսկ երբ կավարտվի ճգնաժամը՝ դժվար է կանխատեսել»,- եզրափակել է Օլեգ Բոնդարենկոն։







