Այսուհետ Երևանի և Բաքվի միջև ամեն ինչ լինելու է հայելային Ադրբեջանից թուլության սպասելը՝ անօգուտ ձեռնարկում է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի ելույթ ունենալով կառավարության նիստում, հայտարարել է անհեթեթ թեզերի հերթական բաժինը։ Իրեն առյուծ զգալուն՝ Փաշինյանին հավանաբար օգնել են՝ Հայաստանում գտնվող ԵՄ առաքելությունը, Արևմուտքի երկրներից աջակցության առանձին ձայները և մոտալուտ, այսպես կոչված, «Ժողովրդավարության գագաթնաժողովը»։
Մասնավորապես, նա նորից Բաքվին մեղադրել է Հայաստանից Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջան գազի (ի դեպ, մաքսանենգ և, առհասարակ, անհայտ ծագման) մատակարարումը «արգելափակելու» մեջ։ Դե, Փաշինյանը չի կարդացել Միջազգային դատարանի որոշման տեքստը, որի 64-րդ կետում սեւով սպիտակի վրա ասվում է, որ Հայաստանը չի ներկայացրել ապացույցներ, որ Ադրբեջանը փակում է գազամատակարարումը Ղարաբաղի բնակիչների համար։
Դե, թող այդպես լինի, Աստված իրենց հետ, առաջին անգամը չէ։ Առաջադրելով նման անհիմն մեղադրանքներ՝ Փաշինյանը, այնուամենայնիվ, իրեն հարց չի տալիս այն մասին, թե այդ երբվանի՞ց է Ադրբեջանի տարածքը իր համար դարձել ինչ որ «ազատ տնտեսական գոտի», որտեղ կարելի է անվերահսկելիորեն մատակարարել ինչ կամենաս, որտեղից կամենաս և ում կողմից կամենաս։ Եվ ոչ թե ինչ որ սառնաշաքար բլիթներով, այլ այնպիսի ռազմավարական ապրանք, ինչպիսին բնական գազն է՝ էներգակիր, որի պատճառով վերջին տասնամյակներում աշխարհի տարբեր ծայրերում դաժան պատերազմներ են բռնկվել։ Այդ երբվանի՞ց է, որ ում մտքով անցնի՝ Ադրբեջանի տարածքով խողովակաշարեր կանցկացնի, այստեղ վաճառի նման բնույթի ռազմավարական արտադրանք, այն ժամանակ, երբ Ադրբեջան ինքն է հանդիսանում նավթագազային երկիր։ Սա ինչ-որ նոր «պիլոտային նախագի՞ծ» է: Եվ Ադրբեջանի տարածքը դարձել է ինչ-որ փորձերի «լաբորատորի՞ա»։ Եվ Հայաստանն ինքը պատրա՞ստ է բացել իր սահմանները, որպեսզի ադրբեջանցի ֆերմերները իրենց արտադրանքը վաճառեն հայկական ներքին շուկայում, դրանով հանդերձ առանց այս երկրի գանձարանին ոչ մի ցենտ վճարելու։ Ոչ, պատրաստ չէ:
Ադրբեջանն ունի իր գազը, իր էլեկտրաէներգիան, և թող Ղարաբաղի բնակիչները միանան ցանցերին, դառնան «Ազերէներժի»-ի և «Ազերիգազ»-ի բաժանորդներ, ներքին գներով ստանան ամբողջ անհրաժեշտ էներգիան՝ վճարելով, ինչպես հարկն է, ադրբեջանական մանաթով։ Այլ կերպ, այդ դեպքում ի՞նչ գին ունի համաշխարհային հանրության կողմից Ղարաբաղը, որպես Ադրբեջանի մաս մերկախոս ճանաչումը, քաղաքական գործիչների համապատասխան հայտարարությունները և միջազգային կազմակերպությունների բանաձևերը, եթե այդ հայտարարությունների հետևում ոչինչ չկա։
Դե, իսկ առհասարակ, ընկերներ, ով գիտի, ով և ինչու է արգելափակում Հայաստանից ադրբեջանական Ղարաբաղ մաքսանենգ գազի մատակարարումը։ Ոչ, այդ մենք չենք: Գուցե հենց հայ դիվերսանտներնե՞րն են։ Իսկ ինչու՜ չէ։
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նորից մեր երկրին մեղադրել է ... «ցեղասպանության քաղաքականություն» անցկացնելու մեջ։ Եվ ոչ միայն մեղադրել է, այլ նույնիսկ ներկայացրել է, ինչպես ինքն է արտահայտվել, «հիմնարար և ծանրակշիռ ապացույցներ»։ Այսպես ուրեմն, հենց այդ «ցեղասպանության հիմնարար և ծանրակշիռ ապացույցները», ինչպես պարզվում է, հանդիսանում է այն խրճիթների քանդումը, որոնց մեջ կուչ էին գալիս հայերը, և դրանց փոխարեն նոր ժամանակակից քաղաքների ու խելացի գյուղերի կառուցումը։ Վերցնենք թեկուզ Թալըշ գյուղը, որի բնակիչների հետ անցյալ շաբաթ հանդիպման էր եկել Ադրբեջանի նախագահը։ Եթե մեր երկրի կողմից գետնախորշերի և խոզանոցների տեղում նոր հարմարավետ տների կառուցումը հանդիսանում է «ցեղասպանություն» է (ինչով, կարծում ենք, շատ կզարմանան Միջազգային քրեական դատարանի անդամները), ապա ի՞նչ է հանդիսանում այդ «Հիրոսիման», որը ադրբեջանական տասնյակ քաղաքների և հարյուրավոր գյուղերի տեղում իրենց հետևից թողեցին հարևան հարավային երկրից հայ վանդալներն ու գիշակերները։
Փաշինյանը Բաքվին մեղադրել է նախկին «հայկական» գյուղերում ադրբեջանցիներին վերաբնակեցնելու մեջ։ Մենք Փաշինյանի առջև արդեն բարձրացրել ենք այս հռետորական հարցը և նրան ևս մեկ անգամ հասցեագրում ենք. ի՞նչ կատարվեց Արևմտյան Ադրբեջանի հարյուրավոր ադրբեջանական գյուղերի հետ։ Ո՞վ է այսօր այնտեղ բնակություն հաստատել: Թե՞ դա նորից «ուրիշ բան է» ։ Ո՞վ է ապրում Խոջալիյում, Քյարքիջահանում, Ղարաբաղում ռուսական խաղաղապահ քանակակազմի ժամանակավոր պատասխանատվության գոտում տասնյակ այլ ադրբեջանական գյուղերում։
Կամ հարբած, կամ ինչ-որ այլ կրքի պոռթկման վիճակում Փաշինյանը հայտարարել է, որ «մարտի 18-ը պետք է նշանավորվեր հայ բնակչության վերադարձով Թալիշ, այլ ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով»։ Թե չէ մենք տեսնում ենք, թե ինչպես է հայկական կողմը ուղղակի «լայն բացել է» Խանջալուի, Խանքենդիի տների դռները, ծաղիկներով շարվել են Արևմտյան Զանգեզուրի, Գյոյչայի, Դարալայազի, Վեդիի, Զանգիբասարի հարյուրավոր ադրբեջանական գյուղերի մուտքի դիմաց և աղ ու հացով դիմավորում են այնտեղից վտարված ադրբեջանցիներին։
Մենք հայկական կողմին համառորեն խորհուրդ ենք տալիս հիմարություններ դուրս չտալ, այնպիսիներ, ինչպես «ադրբեջանցիները հանգիստ վաճառեցին իրենց տները Հայաստանում ու հեռացան»։ Դեռ ողջ են նրանք, որոնց բռնի կերպով վտարվել են իրենց տներից, թույլ չտալով իրենց հետ վերցնել նույնիսկ ամենաանհրաժեշտ իրերը։ Նրանք կարող են շատ բան հիշել և պատմել։ Հակառակ դեպքում, եթե չդադարեցնեք այս խոսակցությունները, ապա ստիպված կլինեք մեզնից լսել նաև, որ Թալիշի, Սուգովուշանի, Հադրութի և Խոջավենդի շրջանների բնակիչները հանգիստ վաճառել են իրենց տները (իսկ ոմանք նույնիսկ կարողացել են երեք անգամ վաճառել նույն անշարժ գույքը), ստացել են գումարը և հեռացել: Իսկ նրանց, ովքեր չեն ցանկացել վերցնել կրկնակի ու եռակի գումար՝ ադրբեջանցի զինվորները հասել ու զոռով եռապատիկ գումար են խցկել նրանց գրպանները։ Ախ, չե՞ք հավատում։ Սովորեք պատմությունը, ինչպես ինքներդ կասեիք նման իրավիճակում։
Մի կասկածեք՝ և վկաներ, եթե պետք լինի, կգտնենք:
Հետևաբար, խստորեն խորհուրդ ենք տալիս՝ չսկսել այս խաղերը: Չենք լռելու ձեր ցինիզմին ի պատասխան։ Այսուհետև ամեն ինչ կլինի հայելային, և մենք էլ նույնը կպատասխանենք։ Ինչպիսի ողջույն, այդպիսի պատասխան:
Սակայն, վերադառնանք մեր շատախոս վարչապետին ու նրա անհեթեթությանը։ Իր ելույթում վարչապետը կրկին խոսել է Բաքվի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև ինչ-որ «միջազգային բանակցային մեխանիզմների» մասին։ Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջան է, տարածաշրջանի բնակիչները Ադրբեջանի քաղաքացիությունը վերականգնելու իրավունք ունեն (բացի նրանց, ովքեր դա չեն ցանկանում և ազատ են ապրելու համար այլ երկիր փնտրել): Այն ամենը, ինչ վերաբերում է այս տարածաշրջանին, հանդիսանում է Ադրբեջանի ներքին գործը, և որևէ մեկին թույլ չի տրվում միջամտել մեր երկրի ներքին հարցերին։ Կարելի է հազար անգամ կրկնել, ինչպես մանտրա, երազանքի շրջանակել Բաքվի և
ղարաբաղցի հայերի միջև միջազգային ձևաչափով երկխոսությունը, բայց Ադրբեջանի համար դա՝ սկզբունքային հարց է։ Սկզբունքային հարցերում մեր պետության կողմից թուլություն սպասելը անօգուտ ու անհույս ձեռնարկում է։ Հույս չդնեք, դա չի լինի: Իսկ անձամբ Փաշինյանին չէր խանգարի պատրաստ լինել Արեւմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչների հետ երկխոսության։ Այդ նույն միջազգային ձևաչափով։ Հայելիային։
Իսկ խաղաղության պայմանագիրը, Նիկոլ Վովաևիչ, կլինի։ Սահմանազատումով, անկլավների ազատագրմամբ, հաղորդակցությունների բացմամբ և տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ ճանաչմամբ։ Սրանք են Ադրբեջանի պայմանները՝ հինգ սկզբունքներում արտացոլված։ Եվ որոնք այդքան վախեցնում են Հայաստանին, որը երկար տասնամյակների կողոպուտի և օտար տարածքի բռնազավթման ընթացքում կարողացել է ընտելանալ հարմարավետ կյանքին։ Ժամանակները փոխվել են։ Այսուհետ հարմարավետությունը պետք է վաստակել։ Եվ դա կարելի է վաստակել միայն միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքով։