twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Անողոք աշխարհ Հայաստանը պատմական որոշման շեմին

25 Մայիսի 2023 14:49

Դիպվածաբանության իր կասկածելի վարպետությամբ հայտնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերջին շաբաթների ընթացքում դանդաղ, բայց հաստատապես շոշափում է դեպի կոնկրետիկա ուղին։ Մայիսի 22-ի մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ իր կողմից նախկինում որպես Ադրբեջանի տարածք ճանաչված 86,600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Ղարաբաղը։ Այսպիսով, 2019 թվականի տեսակետի համեմատությամբ՝ Հայաստանի ղեկավարի ներկայիս դիրքորոշումը շրջվել է 180 աստիճանով։ Չէ որ ինչպե՞ս սկսվեց «թավշյա» վարչապետի և նրա կաբինետի ղարաբաղյան քաղաքականությունը։ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» դոկտրինա, հարբած պարեր Շուշայում և «Ղարաբաղը՝ Հայաստան է, և վերջակետ»։

Պետք է ըստ արժանավույն մատուցել Փաշինյանի համառությանը. նույնիսկ 2020 թվականի աշնանը հայկական բանակի պարտությունը նրան անմիջապես չսթափեցրեց։ Գրեթե երեք տարի վարչապետը դես ու դեն վազվզեց, շուռումուռ էր գալիս ինչպես լորտուն թավայի մեջ, անում էր երկիմաստ հայտարարություններ, նահանջում էր իր ասածից, զուգահեռաբար ջանքեր էր գործադրում արտասահմանից զենք գնելով և ռազմական բյուջեն ավելացնելով վերակենդանացնել Հայաստանի զինված ուժերը, իսկ ազգի ոգին բարձրացնելու համար՝ պայմանական սահմանին սադրանքներ ստեղծում։

Հաշվարկը ինչպես ավանդական հովանավորների օգնության, այնպես էլ նրա վրա էր, որ ռազմական հաղթանակից հետո Ադրբեջանը կսկսի հանգստանալ և կորցնել զգոնությունը։ Այսինքն իր հաղթանակը չի ամրապնդի քաղաքական հարթությունում։ Սակայն Երեւանի հաշվարկը չարդարացվեց։ Ավելի ճիշտ, առաջին գործոնը՝ հովանավորչությունը գործեց առավելապես. բարերարները միացան, այնքանով, որքանով, իհարկե, նրանց թույլ էր տալիս նոր պայմանները։ Սակայն իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու Ադրբեջանի ղեկավարության վճռական, նախաձեռնողական, հետևողական քաղաքականության արդյունքում՝ Փաշինյանը վերջիվերջո ստիպված եղավ բարձրաձայնել այն, ինչ իրենից պահանջում էր նախագահ Իլհամ Ալիևը։ Այն է. «Ղարաբաղը Ադրբեջան է»։

Օգտվելով միջազգային իրավունքի օրինական աջակցությունից, կառուցելով ռազմավարական հարաբերություններ համաշխարհային և տարածաշրջանային տերությունների հետ և օգտագործելով իր զինված ուժերի ողջ հզորությունը՝ Ադրբեջանը Փաշինյանին ստիպեց ընդունել նոր աշխարհաքաղաքական իրողությունը։

Սակայն նույնիսկ Փաշինյանի ներկայիս ճանաչումը, որքան էլ այն կարեւոր լինի, առայժմ ընդամենը խոսքեր են։ Հետպատերազմյան երեք տարիներին նա հաճախ ասում էր մի բան և անում էր բոլորովին այլ բան։ Սակայն պետք է ընդունել, որ ինքնին վերջին հրապարակային, այն էլ Ղարաբաղի միացումով ճանաչման փաստը՝ ավելի քան նշանակալից փաստ է։ Այլ կերպ ինչո՞ւ դա ավելի շուտ չբարձրաձայնել։ Չպետք է մոռանալ, որ վարչապետը՝ Հայաստանում պետության առաջին դեմքն է, և այն, ինչ նա հայտարարում է, ամեն դեպքում, ինչպես երկրի, այնպես էլ համաշխարհային հանրության վրա պրոյեկցվում է որպես գործողության ազդանշան։ Իսկ բանավոր ճանաչումը փաստացի չկատարելը բացասաբար կանդրադառնա պետության միջազգային իմիջի վրա, ինչը նույնպես չարժե անտեսել։

Առավել ևս, նա որքան լուրջ բաներ է ասում, այնքան դժվար է դրանցից նահանջել։ Չմոռանանք, որ խաղաղությունից պատերազմ նախորդ շեղումները և վարչապետի այլ սադրանքները մշտապես հանդիպել են տեղում որակական նոր փոփոխության՝ հօգուտ Ադրբեջանի։ Հիշենք պայմանական սահմանի «Լաչին» սահմանային անցակետի ստեղծումը հայկական կողմի կազմակերպած հերթական սրացումից հետո։

Փաշինյանը, իր բոլոր տարօրինակություններով հանդերձ, ամենևին էլ հիմար չէ և, իհարկե, իրավիճակի լրջությունը հասկանում է մեզանից ոչ վատ։ Այսինքն՝ Հայաստանի վարչապետի հայտարարություններում որոշակի առաջընթացն ընդհանուր առմամբ արտացոլում է բանակցային գործընթացի ընդհանուր առաջընթացը։ Այժմ Հայաստանի ղեկավարին մնում է գործնական քայլեր ձեռնարկել իր խոսքերը հաստատելու համար։

Մտավախություն է առաջացնում, այնուամենայնիվ, Փաշինյանի կողմից թույլ տված մի վերապահում։ Ընդգծելով, որ 86,600 հազար քառակուսի կիլոմետր ադրբեջանական տարածքը ներառում է Ղարաբաղը, նա դրանով հանդերձ կարծես թե պարզաբանել է. «Բայց պետք է նշել, որ մենք ասում ենք այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հայերի, նրանց իրավունքների ու անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով (Խանքենդի – Խմբ.)»։ Իսկ հետո զգուշացրել է, որ հայկական կողմը կարեւոր է համարում այդ բանակցությունների համար միջազգային երաշխիքների ստեղծումը։ Կարծես թե վերջապես ըմբռնելով Ադրբեջանի ղեկավարի կոչը՝ Հայաստանի վարչապետն ասել է ոչ միայն «Ա», այլ նաև «Բ»։ Սակայն, սեփական խիզախությունից վախեցած, նա շտապել է մի գդալ ձութ լցնել և ավելացրել է կասեցնող «Բ»-ն։ Ընդհանրապես, նա փորձում է ցանկացած գնով հասնել՝ Ղարաբաղի հայ համայնքի հետ Բաքվի երկխոսության միջազգային ինչ-որ հատուկ օրակարգի։

Նարատիվը այն մասին, որ ղարաբաղյան հարցը հանդիսանում է ոչ թե տարածքային է, այլ մարդասիրական, այսպես թե այնպես, հայկական կողմը ասում է ավելի քան մեկ տասնամյակ։ Այս թեզի գործնական օգտագործման համար հայկական դիրքորոշման նույնիսկ ամենամակերեսային ստուգումը բացահայտում է տարածքային պահանջատիրության ցինիկ և ագրեսիվ քաղաքականություն, Ադրբեջանի տարածքային ամբողջականության կատեգորիկ չճանաչում։ Եվ ընդհանրապես, մինչ հայտարարելը, որ Ղարաբաղը տարածքային պահանջների խնդիր չէ, արդյո՞ք հարկավոր չէ նախ փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, որից բխում է (իհարկե միայն հայերի համար), որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Ի դեպ, եթե Ղարաբաղը Հայաստանի մաս է, ապա ի՞նչ է «լղհ»-ն։

Բաքվի դիրքորոշումը միանշանակ է. Ղարաբաղի հայերի վերաինտեգրման հարցը՝ Ադրբեջանի ներքին գործն է և չի կարող միջազգային միջամտության առարկա լինել։ Եվ այս գործը մինչև վերջ կհասցվի։ 44-օրյա պատերազմից հետո եղել են, և գուցե հիմա էլ կան մարդիկ, ովքեր կուզենային ամեն ինչ միանգամից և չեն նկատում Ադրբեջանի ղեկավարության գործողությունների տեսանելի արդյունքները։ Առավել ևս, իրավիճակի ցանկացած սրացում (իսկ երբեմն էլ լճացում) նրանց գցում է հոռետեսության և հուսահատության մեջ, որը նրանք հեռարձակում են ուրիշների վրա: Ինչպես մենք հաստատել ենք մեր արդեն մեկից ավելի հրապարակումներում, ռազմավարական տեսլականը բացառում է իմպուլսիվ գործողությունները: Այն մտքերը, որոնք ինչ-որ մեկի գլխում գալիս են հակառակորդի գործողություններին ի պատասխան, դա հենց այն է, ինչի վրա և հաշվարկում է թշնամին։ Ադրբեջանի ղեկավարությունը, բարեբախտաբար, այլ կերպ է գործում։ Հետկոնֆլիկտային կարգավորման ողջ դինամիկան իր մեջ մարմնավորում է Ալիևի հիմնական թեզը. «Մենք գիտենք, թե ինչ, ինչպես և երբ անել»։

Ադրբեջանը դարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում իրականությունը ձևավորող կարևոր դերակատարներից մեկը։ Եղբայրական Թուրքիան, տասնամյակների անարդարացի բացակայությունից հետո, նույնպես վերջապես վերադարձել է տարածաշրջան: Բաքվի և Անկարայի միությունը դարձել է մի գործոն, որի հետ աշխարհում ոչ ոք չի կարող հաշվի չնստել։ Փաշինյանը տեսնում է այդ իրողությունը, բայց առայժմ միայն երկչոտ փորձեր է անում դրանում իր երկրին արժանի տեղ գտնելու համար։ Եվ նրա նման քաղաքականությունը շատ առումներով հանդիպում է թուրքաֆոբիայի գաղափարներով դաստիարակված հայ հասարակության մի զգալի մասի դիմադրությանը։ Բացի այդ, այդ գաղափարները ակտիվորեն սնվում են դրսից։ Ժամանակն է, որպեսզի հայ ժողովուրդը գիտակցի, որ ռեւանշիզմը սնուցող օտարերկրյա ուժերը նրան օգտագործում են որպես ցախ՝ Հարավային Կովկասում հրդեհ բոցավառելու համար։

Հետաքրքիր է, Հայաստանի լայն զանգվածները հասկանու՞մ են, որ երեսուն տարվա օկուպացիայի ընթացքում այս ողջ անջատողական աղմուկը հանդիսացել է 2020 թվականին ռազմական և հոգեկան մեծ աղետի նախագուշակ։ Արդյո՞ք նրանք կռահում են, որ եթե անջատողական կազմավորման միջազգային ճանաչման հետ կապված ինչ-որ բան տեղի ունենար, ապա դա տեղի կունենար այն ժամանակ, այն երեսուն տարիներին, երբ Մինսկի խմբի ներկայացուցիչները խելացի տեսքով սովորեցնում էին Ադրբեջանին։ Հասկանում են արդյո՞ք, որ անեքսիայի ենթարկելով Ղարաբաղը՝ նրանք թակարդի մեջ ընկան։ Արդյո՞ք նրանք գիտակցում են, որ հենց Ադրբեջանն է իրենց առաջարկում ազատվել այս մկան թակարդի արյունոտ ճիրաններից։

Ինչպես էլ որ լինի, Փաշինյանը՝ հայոց պատմության մեջ խորհրդանշական դեմք է։ Հիմքեր կան ենթադրելու, որ նրա թափթփուկներն ու հնարքները՝ ընդամենը անհրաժեշտ միջոց են հայ հասարակության մի զգալի մասի մոտ դեռևս տիրող մշակութային գերակայության գաղափարների դեմ, որոնք թույլ չեն տալիս հրաժեշտ տալ «միացումին», որպես ազգային և պետության ձևավորող գործոնի։ Նման հիմնավորում է, օրինակ, հանդիսանում Փաշինյանի պայքարը Հայ եկեղեցու դեմ։ Չէ որ գաղտնիք չէ, որ հատկապես եկեղեցին է հանդիսանում ողջ էքսպանսիոնիստական հայկական նախգծի ինչպես գաղափարական ոգեշնչողը, այնպես էլ լոգիստական ու ֆինանսական հանգույցը: Խոստովանում ենք, որ կաթողիկոսարանին ձեռնոց նետելու համար, այնուամենայնիվ մեծ քաջություն է պահանջվում։ Կաթողիկոսին ուղղված մարտահրավերը քայլ է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հենց հայերի համար կործարար՝ «Մեծ Հայաստանի», «միացումի» «ցեխակրոնի» գաղափարները արմատախիլ անելու ուղղությամբ, առողջ ազդակ դեպի ազգային բացառիկության քիմերներից զերծ և հարևանների հետ խաղաղությանն ու համագործակցությանը նպատակադրված հայկական նոր ինքնություն ստեղծելուն։

Նիկոլ Փաշինյանին մաղթում ենք ավարտին հասցնել խաղաղության իր ձգտումը։ Եթե նա չարդարացնի էլ իր վրա դրված հույսերը, ապա ուրիշ ելք չկա՝ խաղաղ Հարավային Կովկասը միևնույն է կլինի, սակայն առանց Հայաստանի։

Caliber.Az
Դիտումներ: 263

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Ալիևն ու Փաշինյանը Կազանում քննարկել են խաղաղ գործընթացը

146
24 0Հոկտեմբերի 2024 21:25
2

Ռևանշիստների հայկական շաբաթը Նրանց ճանաչում էին դեմքով

108
25 0Հոկտեմբերի 2024 18:58
3

Զրպարտություն փողի փոխարեն COP29-ը ոչ թե խոսքեր, այլ գործեր է պահանջում

106
24 0Հոկտեմբերի 2024 15:29
4

Գազարներ պարոն Բելլամիի համար Երբեմն ավելի լավ է կրծել, քան շատախոսել

98
24 0Հոկտեմբերի 2024 18:18
5

Ալիև. Ադրբեջանը միջազգային հարաբերություններում բազմակողմանիության սկզբունքի ակտիվ կողմնակից է

89
24 0Հոկտեմբերի 2024 16:54
6

Չորս տարի է անցել Գուբադլիի օկուպացիայից ազատագրումից

89
25 0Հոկտեմբերի 2024 09:54
7

ՄՄ պատգամավոր. Ղարաբաղում ապրելու է 140 հազար բնակիչ Մինչև 2026 թվականի վերջը

58
24 0Հոկտեմբերի 2024 14:30
8

Ամեն ինչ կարող են արքաները «Հին աշխարհի հիստերիկները»

57
25 0Հոկտեմբերի 2024 13:29
9

Սաֆիխանովը՝ ականային ահաբեկչությունից տուժած մարդկանց կրթելու մասին

56
24 0Հոկտեմբերի 2024 15:12
10

«Խորհուրդ եմ տալիս լրջորեն զբաղվել ԵՄ-ում մարդու իրավունքների աճող խնդիրներով» Հաջիևը կտրուկ պատասխանել է եվրահանձնակատարին

56
24 0Հոկտեմբերի 2024 09:08
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading