«Անջատողական Վարդանյանը թալանում է Ադրբեջանի բնական պաշարները» Ալեքսանդր Կոբրինսկին՝ Caliber.Az-ի հետ կապի մեջ
Այն, որ Շուշա-Խանքենդի ճանապարհի հատվածում ադրբեջանցի ակտիվիստների ներկայիս բողոքի ակցիաները տեղի են ունենում ոչ թե Հայաստանի, այլ հենց Ադրբեջանի տարածքում, հանդիսանում է Բաքվի համար ծանրակշիռ փաստարկ։ Նման կարծիք է հայտնել պատմական գիտությունների դոկտոր, էթնո-ազգային ռազմավարությունների գործակալության տնօրեն Ալեքսանդր Կոբրինսկին, պատասխանելով՝ Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակի և «շրջափակման» մասին հայկական կեղծ քարոզչության հետ կապված՝ Caliber.Az-ի հարցերին։
Ալեքսանդր Կոբրինսկու կարծիքով, Լաչինի ճանապարհը նախատեսված է այդ թվում նաև մարդասիրական նպատակների համար, սակայն հարցը նրանում է, թե կոնկրետ ինչ է տեղափոխվում այդ ճանապարհով։
«Կան տվյալներ և փաստեր, որոնք հաստատում են, որ նրանով, ինքնահռչակ անջատողական կազմավորման ներկայիս փաստացի ղեկավարությունը՝ ի դեմս Վարդանյանի, արտահանում է Ղարաբաղի ոսկին, ինչը, եթե իրերը կոչենք իրենց անուններով, կոչվում է Ադրբեջանի բնական ռեսուրսների թալան։ Մեղմ ասած, այս իրավիճակի նկատմամբ ադրբեջանական կողմի դժգոհությունը լիովին հասկանալի է ու տրամաբանական։ Այլ բան է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունում նախատեսվել էր այդ թվում նաև Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, սակայն մինչ օրս այս ուղղությամբ ոչ մի իրական առաջընթաց տեղի չի ունեցել։ Պարադոքսն նրանում է, որ Հայաստանը, խոչնդոտելով Զանգեզուրի միջանցքի ապաշրջափակմանը՝ զրկվում է նաև սեփական շահից»,- հայտարարել է Կոբրինսկին։
Ռուսաստանցի գիտնականի կարծիքով, հաշվի առնելով Մոսկվայի վիթխարի ներդրումը Հայաստանի ճակատագրում և հայկական պետականության պահպանման գործում, ոչինչ չէր խանգարում այս երկրին սերտորեն ինտեգրվել Ռուսաստանի հետ։
«Բայց Հայաստանն այլ ճանապարհ ընտրեց, սկսեց կառուցել ԱՄՆ կենսալաբորատորիաներ (որոնք, ի դեպ, սպառնում են նաև Ադրբեջանին, որպես հարևան երկրի), իր տարածքում ունի ամենամեծ ամերիկյան դեսպանատունը ողջ հետխորհրդային տարածքում և նույնիսկ կարողացել է դասընթացներ և սեմինարներ անցկացնել ռուսական արմատական իմաստի ընդդիմության համար։ Հայաստանը փորձում է սիրախաղ անել Արևմուտքի գործընկերների հետ, և անմիջապես Մոսկվայից պահանջում է մասնակցել շատ կասկածելի գործողություններին, որպեսզի իրար միջև հակադրվեն Ռուսաստանը և Ադրբեջանը։ Մինչդեռ, Երևանի երկիմաստ քաղաքականությունը, ի վերջո, ոչ մի լավ բանի չի բերի հենց իր և ամբողջ բանակցային գործընթացի համար։
Ես արդեն մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ Ռուսաստանի համար կարևոր են հարաբերությունները Հարավային Կովկասի երկու պետությունների հետ, թեև, իմ տեսանկյունից, Ադրբեջանը իրեն շատ ավելի կոռեկտ, հարգալից և վստահելի է պահում Ռուսաստանի նկատմամբ, ինչը չի կարելի ասել Հայաստանի վերաբերյալ։ Այս ամենով հանդերձ Հայաստանը որոշակի պատրանքներ է կրում ՀԱՊԿ-ի վերաբերյալ՝ հաշվարկելով Ռուսաստանի և դաշինքի անդամ մյուս երկրների աջակցության վրա։ Իսկ արդյո՞ք Հայաստանը իրավունք ունի հուսալու ՀԱՊԿ-ի օգնությանը, եթե անընդհատ նայում է դեպի ԱՄՆ ու Եվրոպա։ Ավելի շուտ ոչ, քան այո: Կպարզաբանեմ, թե ինչու: ՀԱՊԿ-ն կարող է միջամտել այնպիսի իրավիճակում, երբ ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակներ ստեղծվի ՀԱՊԿ անդամ երկրի տարածքում, բայց տվյալ դեպքում Լաչինի ճանապարհի իրադարձությունները, ինչպես արդեն ասել եմ, ծավալվում են Ադրբեջանի տարածքում։ Ուրիշի ձեռքով ինչ-որ բան անելու ցանկությունը՝ դրանով հանդերձ անհետևողական մնալով իր քայլերում և գործողություններում, սրանում է կայանում և Հայաստանի քաղաքականությունը։

Որպեսզի խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ՝ հատկապես Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պետք է հասկանա և գիտակցի, թե ինչպիսին է նա տեսնում իր երկիրը ապագայում։ Հայաստանում տարբեր ուղղություններով ուժերի առկայությունը թույլ չտվեց ավելի շատ օգուտներ քաղել ողջ իրավիճակից, երբ և՛ Բաքուն, և՛ Մոսկվան իրենց կողմից որոշակի պայմանավորվածություններ էին առաջարկում։ Հայաստանը ի վիճակի չէ տեսնել և կանխատեսել իր ապագան, նա ի վիճակի չէ տեսնել մի քանի քայլ և առաջ շարժվել, նրա մոտ չկա հստակ ռազմավարական պլանավորում։
Այսօրվա դրությամբ ռուսական հասարակության մեջ մեծ համակրանքով են վերաբերվում Ադրբեջանի նկատմամբ, ես նույնպես համակրում եմ ադրբեջանցիներին և փորձում եմ չափազանց օբյեկտիվ լինել այն կողմի նկատմամբ, որն իրականում իրավացի է։ Իսկ այս դեպքում օբյեկտիվորեն իրավացի է Ադրբեջանը»,- շարունակել է Ալեքսանդր Կոբրինսկին՝ հայտարարելով, որ Ղարաբաղը Ադրբեջան է։
Այնուհետև ռուս քաղաքագետը իր կարծիքն է հայտնել Հայաստանի տարածքում գտնվող ԵՄ առաքելության առնչությամբ։
«Այսօրվա դրությամբ ԵՄ-ի մոտ ոչ մի ինքնուրույնություն գույություն չունի, և սա պետք է հստակ հասկանալ։ ԵՄ-ն, ավելի շուտ, պատկերավոր ասած, Վաշինգտոնի պիոներություն է։ Ուրեմն այսպես, պիոներները կատարում են հրահանգներ, հետևում են իրենց ավագ ընկերների՝ կոմունիստների կողմից գծագրված գծին։ Տվյալ դեպքում կոմունիստները՝ անգլո-սաքսերն են, պիոներները՝ ԵՄ-ն է։ Նրա հավանականությունը, որ ԵՄ առաքելությունը կնպաստի իրավիճակի խաղաղացմանը և հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը՝ չափազանց չնչին է։ Եթե հաշվի առնել, որ առաքելությունը ղեկավարում են անգլո-սաքսոնները, կասկած չկա, որ այն ստեղծվել է հակամարտությունը բորբոքելու և հրահրելու համար: Որքան երկար նա մնա Հայաստանում, այնքան վատ է հարավկովկասյան այս երկրի համար։ Այս առաքելությունն անհրաժեշտ է, որպեսզի հայ-ադրբեջանական հակամարտությունը չհանդարտվի Ռուսաստանի հետ սահմանին։ Նպատակը նրանում է, որպեսզի շեղել Մոսկվայի ուշադրությունը ուկրաինական խնդրից։ Դրա համար իդեալական տարբերակ կարող է լինել Հարավային Կովկասում հակամարտություն սանձազերծելը, որպեսզի դրանում ներքաշվի Ռուսաստանը։ Ընդ որում ոչ միայն կենդանի ուժով, այլեւ տեխնիկայով, որը, պայմանական ասված, Ռուսաստանին չի բավականացնում ուկրաինական ուղղությամբ։ Ուստի Ադրբեջանը պետք է կանխատեսի նաև իրադարձությունների նման սցենարը։ Լիովին հավանական է, որ ԵՄ-ն հակամարտություն սանձազերծի հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում նաև, որպեսզի Ռուսաստանին գժտել Թուրքիայի հետ:
Ավելի քան վստահ եմ, որ հաջորդ տարի նմանատիպ սցենար է պատրաստվում նաև Կենտրոնական Ասիայում։ Այս բոլոր գործընթացները կարող են ուղղված լինել աշխարհում անգլո-սաքսոնական լծի գլոբալ հաստատմանը։ Գլխավոր հարցը նրանում է, թե հետագայում արդյոք այն կպահպանվի, թե ոչ։ Մնացած բոլոր գործընթացները՝ մանրամասներ են: Նկատի ունեմ ռուս-ուկրաինական, հայ-ադրբեջանական հակամարտությունները։ Նույնիսկ Աֆրիկայում հակամարտությունները պետք է դիտարկել որպես ամբողջություն՝ չանտեսելով այնտեղ հսկայական քանակությամբ խորհրդային տանկերի առկայությունը։ Ամերիկացիները ջանքեր են գործադրում, որպեսզի աֆրիկյան մի շարք երկրներ տանկային պահեստամասեր փոխանցեն Ուկրաինային, սակայն առայժմ դրան համաձայնվել է միայն Մարոկկոն։ Կարծում եմ, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը ձգձգվում է այս բոլոր գործընթացներին արևմտյան երկրների մասնակցության պատճառով, որոնց ներգրավում է Հայաստանը»,- ամփոփել է Կոբրինսկին՝ չբացառելով, որ խաղաղության փաստաթուղթը կարող է ստորագրվել տեսանելի ապագայում։







