twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Աշխարհների պատերազմ Z Էմին Գալալի մտորումները

25 Ապրիլի 2022 16:16

Դուք հավատու՞մ եք խորհրդանշաններին, ընթերցող։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք տեսանք «Z» տառի գրեթե բոլոր երևակայելի և աներևակայելի վերամարմնավորումներ։ Վերաբերմունքը նրա նկատմամբ միանգամային միանշանակ չէ։ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման հակառառակորդների համար այն ագրեսիայի և յուրօրինակ սև մագիայի խորհրդանիշ է։ Սա երկրագնդի բնակչության մոտավորապես 85%-ն է։ Ռուսաստանի այն բնակչության մեծամասնության համար, ովքեր աջակցում են իրեց ղեկավարությանը և ռուսական բանակին, և աշխարհում նրանց որոշ կողմնակիցների համար՝ այն արիության և հայրենիքի նկատմամբ սիրո խորհրդանիշ է։

Ահա այսպիսի արտասովոր դիպված։ Հիշելով «Z»-ն, ժողովուրդը սկսեց հիշողության նկուղներից և միջնահարկերից դուրս բերել բոլոր հնարավոր նմանակերպումները՝ հիտլերյան Գերմանիայի էմբլեմից մինչև գեորգևսկյան ժապավենի տարօրինակ թեքումը։ Ֆլեշմոբերով «Z»-եր են դասավորում և պաշտոնապես արգելում են, ոմանք «Z»-ով ավտովազքեր և հանրահավաքներ են անցկացնում, իսկ ոմանք կոտրում են այդ տառով ավտոմեքենաների ապակիները և ծակում անվադողերը։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որտեղ են տեղի ունենում իրադարձությունները։ Երկրների միծամասնությունում «Z»-ն հարգելու համար կարել է դեմքի հարված ստանալ, էլ չասած պարսավանքի մասին, բայց Ռուսաստանում նա առաջացնում է հիմնականում ուրախալի և ողջունելի հուզեր։ Ուկրաինան «դենացիֆիկացնելուն և դեմիլիտարիզացման» ձգտող Ռուսաստանի բանակը այսօրվա դրությամբ ապաժողովրդակայնացրել է միլիոնավոր տղաների և աղջիկների համար երբեմնի սիրելի Զորրո (Z!!!) նշանը և լրացուցիչ խնդիրներ է առաջացրել Քեթրին Zեթե Ջոնսի համար, որը Զորրոյի վերջին տարբերակում խաղացել է Անտոնիո Բանդերասի հետ։ Խորտակված է երբեմնի հայտնի բլյուզ-ռոք խմբի ZZ Top-ի համբավը։ Նույնիսկ ամենուր տարածված որոշիչ the հոդը, որի արտասանությունը նման է նույն տառին, վտանգի տակ է։

Բայց եկեք մի կող թողնենք կատակները, չնայած դրանք կրկին անգամ ընդգծում են բևեռացման խորությունը։ Կարելի է անվերջ հարցնել, թե ինչպես հասանք նման կյանքին։ Ինչու Ռուսաստանը և գրեթե մնացած ողջ աշխարհը հայտնվեցին տրամագծորեն տարբերվող դիրքերում, ինչպես աշխարհը սողաց առճակատման Ինչո՞ւ Ռուսաստանը և գրեթե մնացած աշխարհը հայտնվեցին տրամագծորեն տարբեր դիրքերում, ինչպես աշխարհը սուզվեց իր ինտենսիվությամբ Սառը պատերազմի առանձին դրվագների հետ համեմատելի խառնարանում: Ավելի ճիշտ Կարիբյան ճգնաժամի նման նրա սառցե ժամանակաշրջանների հետ։

Ինչ-որ մեկը կասի, որ դժբախտությանը ոչինչ չի կանխագուշակել։ Ինչ-որ մեկը, որ ընդհարումը անխուսափելի էր։ Ինստիտուցիոնալացված կոռուպցիան Ռուսաստանում ծաղկեց հետխորհրդային շրջանի առաջին իսկ օրերից՝ նոր մակարդակի հասցնելով կոմունիստական կաշառակերությունը։ Այն սրվեց լիբերալ և դեմոկրատական արժեքների խեղաթյուրված մեկնաբանությամբ, ինչը հանգեցրեց Արևմուտքից լիակատար կախվածության: Սկսած «Բուշի ոտքերից» (հավաբդեր, որոնք որպես մարդասիրական օգնություն մատակարարվում էին Բուշ Ավագի օրոք) մինչև Արժույթի Միջազգային Հիմնադրամի աստվածացումը, որը որոշեց ֆինանսական օգնության հաջորդ տրանշների ճակատագիրը: Ավելացրեք մոլեգնող հանցագործությունը, երկիրը կառավարած օլիգարխների (հայտնի «յոթ բանկիրների») անսահմանափակ ազդեցությունը, հարբեցող նախագահին, և նախապուտինյան Ռուսաստանի դիմանկարը պատրաստ է։ Ուստի, երբ Վլադիմիր Պուտինը սկսեց դանդաղ, բայց հաստատապես սեղմել պտուտակները՝ պետությանը վերադարձնելով իր գործառույթները, իսկ խորապես վիրավորված մարդկանց՝ արժանապատվության զգացումը, դա ընդունվեց խանդավառությամբ։ Եվ չնայած կոռուպցիան ոչ մի տեղ չէր գնացել, Արևմուտքն էլ դեմ չէր։ Արևմտյան գործընկերներին շատ ավելի հետաքրքրում էր Ռուսաստանում բիզնեսից մասնաբաժինները։ Այդ պահին ոչ ոք չգիտեր, որ պետականության կորուստով սպառնացող անառողջ գլորումից հետո ղեկը դասավորելով Կրեմլի նոր տերերը այնպիսի զառիթափ կամար կդնեն, որ իրենց նավը կվերցնի մնացած աշխարհի հետ ճակատային բախման ուղին։ Արևմուտքը (ոչ այն, որի զրահատեխնիկայի վրա «Z» է, այլ մյուսը՝ կոլեկտիվը) իրեն պահեց չափազանց անհետևողական։ Նախ պարզապես խույս տվեց Մոսկվայի արագ աճող ախորժակներից (ԱՄՆ-ի և Եվրոպայի ղեկավարները զբաղված էին Աֆղանստանով և Իրաքով, իսկ հետո այլ էքսպերիմետներով և հետո դրանց արդյունքում ի հայտ եկող էքսպերիմետներով), իսկ այնուհետև փորձեց սիրախաղը համադրել ճնշման և սպառնալիքների հետ։ Դա նման է կերոսինով կրակ մարելուն։

Բոլոր հեռավոր « Z-ի մասին ֆանտեզիաների» հետևում մենք մոռացանք հարմար զուգահեռների մասին։ Մաքս Բրուքսի վեպի հիման վրա Բրեդ Փիթի մասնակցությամբ «Աշխարհների պատերազմ Z» ֆիլմը էլ ավելի սարսափելի անունով «Համաշխարհային պատերազմ Z»-ի հետ։ Մի շփոթեք Թոմ Քրուզի մասնակցությամբ Հերբերտ Ուելսի «Աշխարհների պատերազմ»-ի հետ։ Իրադարձությունները զարգանում են անհասկանալի վիրուսի ի հայտ գալուց անմիջապես հետո, որը մարդկանց վերածում է զոմբիների՝ օժտված գերմարդկային ուժով, շրջում են սննդի և ճանապարհին իրենց զոմբիական բանակի համար նորակոչիկների որոնման մեջ: Շատ շուտով ամբողջ աշխարհը կբաժանվի երկու ճամբարի՝ մարդկանց և զոմբիների։ Երկու ճամբար. Ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։ Եվ կար նաև վիրուս, չնայած COVID-19-ից մարդիկ զոմբիների չվերածվեցին։ Բայց Ռուսաստանում, կարծես թե, զոմբիների որոշ տարրեր երևում են։ Աայնտեղ այլևս չկան կիսատոններ, և ամենուր աշխատում է «բարեկամ կամ թշնամի» ճանաչման համակարգը, որ մոլորակի բնակչությանը դասակարգում է նրանց, ովքեր իրենց հետ են և նրանց, ովքեր դեմ են իրենց։ Մոռացել էի, որ նոր մեկնաբանությամբ ֆիլմը պետք է կոչվի «Աշխարհների հատուկ գործողություն Z»։

Ֆիլմի և գրքի բնօրինակ անվանումն է՝ «World War Z»: Անգլերենում 1-ին և 2-րդ համաշխարհային պատերազմները դա World War I և World War II են: Ինձ համար, օրինակ անհասկանալի է, թե ինչու ռուսները որոշեցին ռուսերեն այբուբենի «З»-ի և «В»-ի փոխարեն օգտագործել «Z» (և «V»-Արևելք) տառերի լատինական տարբերակը, չնայած նրան, որ այս դեպքում ավելի նպատակահարմար կլիներ սեփական տառերի օգտագործումը։ Բայց «Z»-ն անգլերեն այբուբենի վերջին տառն է։ Բացի զոմբիներին հիշատակելուց, ստեղծագործության վերնագիրը կարող է հուշել նաև, որ սա մարդկության պատմության մեջ վերջին համաշխարհային պատերազմն է։ Կամ որ «Z»-ն այս դեպքում փոխարինում է «3» թվին։ Մեզ մոտ բանը մինչև համաշխարհային պատերազմի չի հասել, և Աստծո օգնությամբ չի հասնի։ Բայց աշխարհների պատերազմն արդեն գնում է ամբողջ ընթացքով։ Ավելի ճիշտ՝ ռուսական աշխարհի պատերազմը մնացածի դեմ։

Ուզու՞մ եք կատակ: «Աշխարհների պատերազմ Z» ֆիլմի պրեմիերան, որն իր հայտնվելու պահին զոմբիների մասին ֆիլմերի պատմության մեջ ամենաթանկարժեք ֆիլմն էր, կայացել է ... Մոսկվայում։ Ֆիլմի պրեմիերայով բացվեց Մոսկվայի 35-րդ կինոփառատոնը։

201Z(3) թվականին...

Caliber.Az
Դիտումներ: 1296

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

175
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

139
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

115
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
5

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

108
20 Դեկտեմբերի 2024 16:29
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

87
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

84
21 Դեկտեմբերի 2024 13:32
8

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

84
20 Դեկտեմբերի 2024 10:09
9

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

80
21 Դեկտեմբերի 2024 12:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
21 Դեկտեմբերի 2024 12:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading