twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ապայման Ճիշտ որոշում կկայացվի «Ռմբակոծելուն» և «զորք ուղարկելուն» կոչ անողներին խորհուրդ

09 Մարտի 2023 17:07

Խանքենդի-Խալֆալը-Թուրշսու ճանապարհին տեղի ունեցած իրադարձություններից հետո, ինչպես դա սովորաբար լինում է Ղարաբաղում, կամ Հայաստանի հետ պայմանական սահմանին էսկալացիայի յուրաքանչյուր փուլից հետո՝ սոցցանցերի ադրբեջանական հատվածի մի մասը նորից լցվել է «գնդակահարել», «ռմբակոծել», «ոչնչացնել», «զորքեր մտցնել» կոչերով։ Խոսքը, իհարկե, այսպես կոչված «դժգոհների» ֆենոմենի մասին է։

Բոլոր իրվաիճակներում ինչպես պետք է վարվել ամենից լավ իմացող այս հոգետեսակով մարդկանց գոյությունը սկզբունքորեն զարմանք չի առաջացնում։ Մեզ հիմա լիովին նպատակահարմար չի թվում զբաղվել այս երևույթի էությամբ։ Սակայն մենք ուզում ենք ուղղակիորեն դիմել նրանց, որպեսզի նրանք, իրենց կամային հնարավորությունների չափով փոխեն իրենց վարքագիծը։

Հիմա անցնենք գրունտային ճանապարհի վրա վերջին միջադեպին։ Ձեր մտքով չի անցել, որ ինքնին մարտի 5-ի միջադեպը չէ որ նույնպես պատահական չէր։ Ադրբեջանը տեղեկություն ուներ՝ հայկական ավազակախմբերի կողմից շրջանցիկ գրունտային ճանապարհի օգտագործման վերաբերյալ։ Եվ հենց այն պահին, երբ հարմար է գտել, պարեկ է ուղարկել տրանսպորտային միջոց զննելու համար։ Սոցցանցերում ոմանք առաջարկում էին ոչնչացնել անօդաչուներով։ Իբր կանցներ առանց մեր կողմի զոհերի։ Դուք իսկապե՞ս կարծում եք, որ նրանք, ովքեր որոշումներ են կայացնում, չեն մտածել այս տարբերակի մասին։ Մեքենայի զննումը ստեղծված իրավիճակում միակ օրինական մոտեցումն է, որն ապացուցում է բոլոր հարցերը նախ քաղաքակիրթ ճանապարհով լուծելու և ուժային լուծումը, որպես վերջին միջոց թողնելու մեր ձգտումը։ Սա շատ կարևոր է «արցախի շրջափակման» շուրջ բարձրացված հարձակումների և աղմուկի պայմաններում։ Մի կողմից երախը բաց արած արևմտյան հոժարակամներ են, մյուս կողմից՝ զինված ռուս խաղաղապահներ, իսկ դուք առաջարկում եք մանգամից «սպանել զուգարանում»։ Դա էլ կլինի, հավատացեք, բայց ամեն ինչ իր ժամանակն ունի։

Ի դեպ, մարտի 5-ի միջադեպը, ամենայն հավանականությամբ հետագա ռազմական գործողությունների օրինականացման հետևանք կունենա։ Հաջորդ անգամ, միանգամայն հնարավոր է, այո, մենք կտեսնենք թռչող ուազիկներիի կադրեր։ Իսկ հնարավոր է և չտեսնենք: Կկայացվի այնպիսի որոշում, որը կծառայի Ադրբեջանի երկարաժամկետ շահերին, այլ ոչ թե հանուն հաղթական լուրերից ադրենալինի ակնթարթային կարիքները բավարարելուն։

«Մենք գիտենք, թե ինչ, ինչպես և երբ պետք է անել»: Առանց նախագահ Ալիևի այս մեջբերուման, դժվար է հասկանալ վերջին երկու տասնամյակների ընթացքում Ադրբեջանի ողջ քաղաքականության լեյթմոտիվը։ Ավաղ, ինչ-որ մեկը դեռ չի կարողանում կարդալ տողերի արանքում և չի տիրապետում՝ մեր իրավիճակում այդչափ անհրաժեշտ համբերության։

Մեծ Էմանուել Լասկերն ասել է. «Եթե տեսնում ես լավ քայլ՝ փնտրիր ավելի լավ քայլ»: Շախմատային այս սկզբունքը կիրառելի է նաև քաղաքականության մեջ։ Այն, ինչ ոմանց համար «լավ» քայլ է, ամենայն հավանականությամբ հանդիսանում է այն քայլը, որին սպասում է հակառակորդը, այսինքն՝ պարտվողական է: Երբ մենք խոսում ենք «լավ» քայլերի մասին, մենք նկատի չունենք ձեր՝ «ոչնչացնելը», «ռմբակոծել», «գնդակահարելը»։ Դրանք են հենց լավ քայլերը: Եվ պատկերացրեք՝ նույնիսկ դրանց են դեն նետում հանուն լավագույների: Ադրբեջանի ղեկավարությունը հենց այդպիսի լավագույն քայլեր է փնտրում։

2008 թվականի օգոստոսին մենք ականատես եղանք, թե ինչ է տեղի ունենում, երբ քաղաքական առաջնորդները չեն կարողանում ճիշտ սահմանել «երբ»: Խոսքը, իհարկե, Հարավային Օսիայի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու Վրաստանի փորձի մասին է։ Վրացական աղետը ցույց տվեց, որ որոշման արդարությունը դեռ չի նշանակում դրա նպատակահարմարությունը, որպես նվազագույն՝ ժամանակի որոշ պահերին։

Ադրբեջանը պլանաչափորեն խաղը կառուցում է այնպիսի բնույթով, որպեսզի հակառակորդին պարտադրի անբարենպաստ քայլերի։ Դա բարդ, նուրբ խաղ է:

Եվ, վերջում։ Այստեղ լավագույն փաստարկը, թերեւս, պետք է ծառայեր հենց 44-օրյա պատերազմը։ Կար հասարակության որոշակի հատված, որը ընդհանրապես չէր հավատում Ղարաբաղի ազատագրման ռազմական գործողության հնարավորությանը։ Ոմանք արդեն հաշտվել էին այն մտքի հետ, որ կյանքում երբեք չեն տեսնի Շուշան։ Իսկ նոյեմբերի 10-ից հետո ոմանք սկսեցին աներեսաբար հարցնել. ինչո՞ւ չմտան Խանքենդի։ Իսկ այնուհետև ըստ ցուցակի՝ Խոջալու, Աղդերե, Խոջավենդ... Եղել են նաև այնպիսիները, ովքեր ասում էին, որ հայերը չեն կատարի պայմանները և դուրս չեն գա Աղդամից, Քելբեջարից ու Լաչինից։ Երբ նրանք, այնտեղից այնուամենայնիվ հեռացան, նորից սկսեցին. Խոջավենդ, Աղդերե, Խոջալու...

Այս ամենը կվերադառնա մեզ, ինչպես վերադարձան Սուգովուշանը, Ֆիզուլին, Զանգիլանը, Գուբադլին, Լաչինը, Հադրութը, Աղդամն ու Քելբեջարը։ Դրանք մեզ կվերադառնան, ինչպես վերադարձավ Շուշան։ Ոչ, այսպես չէ: Դրանք չէ որ ինքնուրույն չեն վերադառնա: Դրանք կվերադարձնեն մարդիկ, նրանք, ովքեր որոշումներ են կայացնում և նրանք, ովքեր զենքը ձեռքին, վտանգելով իրենց կյանքը, իսկ երբեմն նույնիսկ զոհաբերելով այն, կյանքի են կոչում դրանք։

Caliber.Az
Դիտումներ: 361

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Բաքվի չեզոքությունը՝ անփոփոխ է, մարդասիրական օգնությունը՝ թափանցիկ Կործանիչների մասին տաբլոիդային ֆանտազիա՝ ընդդեմ իրականության

155
24 Նոյեմբերի 2025 19:31
2

Էջմիածնի ակտերը որպես հայ եկեղեցու եկվոր լինելու ապացույց «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

138
21 Նոյեմբերի 2025 21:06
3

Մահացել է «Երկաթե գեներալ» Սաֆոնովը

118
21 Նոյեմբերի 2025 14:50
4

Ազերեներժին՝ Եվրոպա էլեկտրաէներգիա մատակարարելու համար Նախչըվանում ենթակայանի կառուցման մասին

107
22 Նոյեմբերի 2025 14:37
5

Լևան Ժորժոլիանի. Վրաստանն օրինակելի հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ

104
21 Նոյեմբերի 2025 13:18
6

Պետական ​​գործակալություն. Ադրբեջանի ազատագրված տարածքներում աշխատանքով ապահովվել է ավելի քան 7000 մարդ

92
22 Նոյեմբերի 2025 11:57
7

«Մեծ վերադարձ». Մամեդբեյլին ընդունում է նոր բնակիչներին

91
24 Նոյեմբերի 2025 17:30
8

Ադրբեջանը գնում է նոր սերնդի իտալական ռադարներ

82
21 Նոյեմբերի 2025 12:02
9

«Մեծ վերադարձ». Խոջալուն և Հորովլու գյուղը դիմավորում են նոր բնակիչներին

76
21 Նոյեմբերի 2025 09:27
10

Շուշայում անցկացվել է Ադրբեջանի և Թուրքայի ուղեղային կենտրոնների առաջին ֆորումը

75
24 Նոյեմբերի 2025 18:34
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading