Արքեպիսկոպոսի ոտքը և Քոչարյանի «ականջները» Ֆարս Երևանի կենտրոնում
Հայաստանում շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի (Թովուզգալա) թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ՝ «Հանուն հայրենիքի» շարժման կողմից կազմակերպված ֆարսը, ով ինչպես ապացուցվել է երեկվա երեկոյամբ՝ հանդիսանում է ընդամենը խամաճիկ այն քաղաքական թատրոնում, որին ղեկավարում են՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան սատարող ղարաբաղյան կլանի անդամները, Էջմիածինը, ՀՅԴ «Դաշնակցությունը», օլիգարխ Գագիկ Ծառուկյանի կողմից ղեկավարվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նման ավելի փոքր և ավելի նոսր տարբեր բնույթի կուսակցությունները։
Ամեն ինչ սկսվել է դեպի Երևան երթով, որը մայիսի 4-ին մեկնարկել է Հայաստանի Տավուշի մարզի Կիրանց (Գյունեյ) գյուղից և երեկ ավարտվել է Երևանում։ Հայաստանի մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում երեկ նաև անցկացվեց այս քաղաքական ուժերի հանրահավաքը։ Եվ սա արդեն իսկ ֆիասկո էր։ Չէ որ ընդդիմությանը հաջողվեց մոբիլիզացնել ընդամենը մոտ 20 հազար մարդու։ Սա այն թիվն է, որը նշում են և՛ռուսական, և՛ հայկական լրատվամիջոցները։ Այո, ընդդիմության կողմնակիցները փորձում են պնդել, որ հավաքված է եղել գրեթե 80 հազար մարդ, բայց սա ակնհայտ չափազանցություն է։
Եվ այստեղ իմաստ ունի հիշել, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացել են 2021 թվականի հունիսի 20-ին։ Այն ժամանակ «Հայաստան» դաշինքի օգտին, իսկ այն Ռոբերտ Քոչարյանի և դաշնակցականների համախոհների խառնակազմ է՝ քվեարկեցին հարևան երկրի 268 165 քաղաքացիներ։ Գումարած՝ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, իսկ սա արդեն Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և այս երկրի ԱԱԾ-ի նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի խառնակազմն է՝ քվեարկեցին Հայաստանի 66 633 քաղաճքացիներ։
Այս գրեթե երեք տարիների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ, որոնցից փորձել է օգտվել Հայաստանի ընդդիմությունը։ Առաջին հերթին խոսքը այն մասին է, որ անցյալ տարվա սեպտեմբերին մեր երկրի Ղարաբաղի տարածաշրջանում մեկօրյա փայլուն իրականացված հակաահաբեկչական գործողության արդյունքում ամբողջությամբ վերականգնվեցին Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այս տարածքում ապօրինի բնակվող հայերը խաղաղ և կազմակերպված լքեցին մեր հողերը և վերադարձան Հայաստան։ Սրանք, ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ նրանց ընդդիմախոսների պնդմամբ՝ եղել է 100 հազար մարդ (իսկ րականում բազմապատիկ պակաս)։ Իսկ երեկ մենք ի՞նչ տեսանք։ Երևանի կենտրոն գալուն պատրաստ խղճուկ 20000 մարդ՝ ընդդիմությանն անհրաժեշտ ամբոխ ստեղծելու համար։ Իսկ եթե ընդդիմության հանրահավաքին եկածների թիվը համեմատել 2021 թվականի հունիսին դրան կողմ քվեարկածների թվի հետ, ապա գծագրվում է միանշանակ պատկեր՝ սա դատավճիռ է ռեւանշիստների նկատմամբ, որոնք նույնիսկ խարիզմատիկ առաջնորդ չունեն։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այս դերին պիտանի չէ։ Եվ դա երևում էր նրանից, թե նա բեմից ինչպես էր վարում երեկվա միջոցառումը։ Բոլորի հիշուղության մեջ է Նիկոլ Փաշինյանի գործողությունները, երբ նա իրականացրեց «խորովածային հեղափոխությունը»։
Այնպես ուրեմն, այն, ինչ կատարվում է հիմա, իսկ սա վեց տարվա վաղեմությամբ գործողությունների պարզունակ գրագողություն է, ցույց տվեց, որ Բագրատ Գալստանյանը ամբոխին գրավելու և իր խոստումներին հավատալու ունակության պլանով շատ ու շատ հեռու է Նիկոլ Փաշինյանից։ Իսկ սա արդեն ձախողում է։ Քանի որ Վիսոցկու կողմից արդեն իսկ գովերգված «իսկական մոլագարների» պակասորդը սովորաբար լրացվում է առաջնորդի կողմից: Իսկ դա ռեւանշիստների մոտ առհասարակ չկա։ Նրանք չունեն նաև գործողությունների հստակ ծրագիր։ Այո, սա ապշեցուցիչ փաստ է, բայց Հայաստանի գործող իշխանության ընդդիմախոսները, որոնք այսքան ժամանակ բարձրաձայնում էին դրա հեռացման կարևորության մասին, տափակորեն չհնարեցին այն քայլերը, որոնք կարող էին հանգեցնել իրենց ծրագրի իրականացմանը։ Եվ սա նաև հստակ դրսևորվեց երեկ երեկոյան և գիշերը։ Բոլորը տեսան, որ ռեւանշիստների ծրագիրը միայն Երեւանի կենտրոն հասնելն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելն էր։ Արդյունքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Փաշինյանին տվեց մեկ ժամ ժամանակ, հետո ևս 20 րոպե, բայց Հայաստանի գործող իշխանությունը այդ հայտարարությունները նույնիսկ պատասխանի չարժանացրեց։ Եվ այս ամենը այն պատճառով, որ նա տեսնում է, որ ընդդիմությունը չունի իրական, լայն, ժողովրդական աջակցություն։ Հիշեք «խորովածային հեղափոխությունը», երբ հատկապես Փաշինյանի գլխավորած շարժման զանգվածային աջակցությունն էր, որ Սերժ Սարգսյանին ստիպեց ցնցվել, նյարդայնանալ, հանդիպում խնդրել «Մարիոթ» հյուրանոցում և ի վերջո հանձնվել։
Հիմա ոչ մի նման բանի հոտ չի գալիս։ «Ռևանշիստների» ֆիասկոյի ապոթեոզն այն էր, որ նրանք ստիպված եղան վերջնականապես հանել դիմակները և բոլորին ցույց տալ իրենց տիկնիկավարին։ Այո, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, լքելով Ազատության հրապարակը՝ ուղևորվեց դեպի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ։ Նրան ուղեկցում էին դաշնակները, Հայաստանի երկրորդ նախագահի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմնակիցները։
Դրանով հանդերձ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նորից պարզունակ ստեց։ Նա սկսեց պնդել, որ չի հանդիպել Ռոբերտ Քոչարյանին, այլ պարզապես բժշկի հետ մտել է մոտակա հյուրանոցներից մեկը, որպեսզի «վիրակապել ճանապարհին կոտրված ոտքերը»։ Նա հայ հանրությանը ներկայացրել է վիրակապով ոտքերի լուսանկարը։ Եվ, նայելով այս ամենին՝ միտս եկավ Էմիլ Բրագինսկու հայտնի արտահայտությունը հավիտենական «Զգուշացիր ավտոմեքենայից». «Սա նրա ոտքն է, ում հարկավոր է ոտքը»։
Զվարճալի է տեսնել, թե ինչպես է «սուրբ հայրը» իր համաքաղաքացիներին ապուշի տեղ դնում։ Չէ որ միայն այդ կատեգորիայի մարդիկ կարող են հավատալ, որ վիրակապի համար նրանք գնում են ոչ թե մոտակա բուժկետ, այլ ճանապարհորդություն են կատարում հյուրանոց, որտեղ, տարօրինակ զուգադիպությամբ, գտնվում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։ Այս ամենը շատ է հիշեցնում «Միմինո» ֆիլմից վկա Խաչիկյանի պատմությունը այն մասին, որ ամբաստանյալը պատահաբար աթոռով է հարվածել ջահին։
Այսպես թե այնպես, արքեպիսկոպոս Գալստանյանը, վերադառնալով հյուրանոցից, հայտարարեց, որ խորհրդարանական երկու խմբակցությունները սկսելու են գործող կառավարությանն անվստահություն հայտնելու ընթացակարգը։ Համապատասխանաբար, նա խոստացավ, որ ցուցարարները պետք է 2-3 օրվա ընթացքում անցկացնեն անհնազանդության գործողություններ։ Իբր, այս ժամկետից հետո հարցը լուծված կլինի։ Բագրատ արքեպիսկոպոսը, իհարկե, առաջին անգամը չէ, որ ստում է իր հոտին։ Բայց չի բացառվում, որ այս անգամ նրան տափակորեն չեն ների՝ մարդկանց հիմարի տեղ դնելու նման բացահայտ փորձի համար։