«Արևմտքի հակառուսական պատժամիջոցները քիչ ազդեցություն կունենան Ադրբեջանի վրա» Գեորգի Ֆյոդորովը՝ Caliber.Az կայքում
Caliber.Az-ի հարցազրույցը՝ Ռուսաստանի քաղաքական և հասարական գործիչ, Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի անդամ, «Ասպեկտ» սոցիալական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի նախագահ Գեորգի Ֆյոդորովի հետ։
—Գյորգի Վլադիմիրովիչ, մոտավորապես ո՞ր ժամանակահատվածներում Ռուսաստանի տնտեսությունը իր վրա կզգա ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների նոր փաթեթը։
—Եվրոպական Միության և Ամերիկայի Միացիալ Նահանգների պատժամիջոցները լուրջ հարված կհասցնեն Ռուսաստանի տնտեսությունը։ Դրանց ազդեցությունը արդեն զգացվում է։ Վերցնենք թեկուզ ազգային արժույթի փոխարժեքը, գների աճը, կամ որոշ բանկերի ֆունկցիոնալության սահմանափակումը։ Իսկ մոտակա վեց ամիսների ընթացքում, իմ կարծիքով, մենք կզգան Արևմուտքի կողմից այդ աննախադեպ պատժամիջոցային ճնշման ողջ ծանրությունը։
Այն ոլորտներից, որոնք կարող են առավել բարձր աստիճանով վնասվել՝ կարելի է նշել ավիացիան, և հատկապես քաղաքացիական ավիացիան, գիտատարողունակ արտադրությունը, գյուղատնտեսությունը, տիեզերական ոլորտը։ Դժվար է ասել, թե տնտեսության որ ոլորտները վնաս չեն կրի, քանզի արևմտյան պատժամիջոցները մեծ աստիճանով արդյունավետ են։ Ենթադրում եմ, որ ՌԴ-ի նկատմամբ ներմուծված արտահանումային սահմանափակումները նույնպես բացասականորեն կազդեն ռազմական և քաղաքացիական արդյունաբերության վրա։
—Ի՞նչ է սպասվում Ռուսաստանի բանկային հատվածին։
—Անկասկած, բանկային հատվածը սպասում է հերթական ճգնաժամ։

—Պատժամիջոցներից ո՞րը կարող է փլուզել ռուբլիի փոխարժեքը։
— Ռուսաստանի Կենտրոնական բանկի ոսկեարժույթային պահուստի արգելափակումը, որի մի մասը տեղաբաշխված է արևմտյան բանկերում, լուրջ հարված հասցրեց ազգային արժույթի փոխարժեքին։ Դրա հետևանքով հասցված վնասի վերացնելը ՌԴ-ի կառավարության համար կլինի բարդ խնդիր։
—ԵՄ-ի կողմից ռուսական ինքնաթիռների համար իր օդային տարածքի փակումը ինչպե՞ս կանդրադառնա ՌԴ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների վրա։
—Եվրոպական Միության այդ որոշումը կվերածվի ավիոփոխադրումների ճգնաժամի։ «Airbus»-ը արդեն հայտարարել է ռուսական ավիոփոխադրողների հետ համագործակցության դադարեցման մասին, սկսելով լիզինգային օդանավերի շրջանառությունից հանումը։ «Boeing»-ը, ինչպես հասկանում եմ, հաջորդն է։
—Հակառուսական պատժամիջոցները կանդրադառնա՞ն այդ թվում նաև ԵԱՏՄ գծով ՌԴ-ի գործընկեր երկրների վրա։
—ԵԱՏՄ-ի բոլոր երկրները նույնպես կզգան պատժամիջոցները, պարզապես որովհետև, որ այն միասնական շուկա է, միասնական տնտեսական տարածք։ Հատկապես լուրջ ազդեցություն կունենա ռուբլու հետագա թուլացումը։
—Դրանք ի՞նչ աստիճանին կվերաբերվեն Ադրբեջանին։
—Փոխադարձ տնտեսական ինտեգրման թուլության հաշվառմամբ, եթե հակառուսական պատժամիջոցները անդրադառնան Ադրբեջանին, ապա ոչ մեծ աստիճանով։

—Ինչպե՞ս եք գնահատում վերջերս ՌԴ-ի և Ադրբեջանի միջև դաշնակցային Հռչակագիրը։
—Գնահատում եմ դրականորեն։ Ռուսաստանի համար ցանկացած տնտեսական համագործակցություն այժմ կլինի տնտեսության վերականգնման համար լավ օժանդակություն։
—Հռչակագրում կա տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ Հայաստանի պարտավորությունների իրագործման մասին կետ։ Այդ ուղղությամբ առաջընթաց կլինի արդյո՞ք և ՌԴ-ն կազդի արդյո՞ք Հայաստանի վրա այդ պարտավորությունների կատարման համար։
—Ռուսաստանի Դաշնությունը այժմ գտնվում է այնպիսի վիճակում, երբ որևէ մեկի վրա ճնշելը Ռուսաստանի շահերի օգտին չէ։







