twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Բլիցկրիգ ընդդեմ բուռն գրոհի Ադրբեջանը՝ ամրոց է, բայց ոչ ֆրանսիական

14 Նոյեմբերի 2023 15:26

Եթե հաշվի չառնել խաղաղ պայմանագրի ֆորմալ բացակայությունը, ապա հայ-ադրբեջանական հակամարտությունը փաստորեն կարելի է համարել ավարտված։ Երկու երկրների միջև հիմնական գայթակղության քարը՝ Ղարաբաղը, վերջնականապես վերադարձել է Հայրենիքի գիրկը։ Դեռ մինչ դա տեղի կունենար, վարչապետ Փաշինյանը ողջ աշխարհին բարձրաձայն հայտարարում էր, որ Ղարաբաղը Ադրբեջան է։

Սակայն հիմա, այն ժամանակ, երբ Ադրբեջանը ցուցադրում է՝ Չինաստանը և Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող տարածաշրջանային հաղորդակցական նախագծերի գեներատոր հանդես գալու ներուժն ու վճռականությունը, որից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները, ներառյալ Հայաստանը, Արևմուտքը կարծես թե փոքր-ինչ այլ ծրագրեր ունի։ Եվ այդ ծրագրերը հեռու են կառուցողական լինելուց։

Նախօրեին հասել են լուրեր այն մասին, որ Հայաստանը Ֆրանսիայից ստացել է սպառազինություն՝ հարձակողական բնույթի ««Bastion»» զրահապատ մեքենաներ։ Caliber.Az-ը արդեն հրապարակել է այն բացառիկ կադրերը, թե ինչպես են այդ միջոցները տեղափոխվում Վրաստանի տարածքով, որի միջով իրականացվում է դրանց տարանցվումը Հայաստան։ Ու թեև տրանսպորտի այս տեսակը չի կրում անմիջական ռազմական վտանգ Ադրբեջանի համար՝ տագնապ է առաջացնում ինքստինքյան արևմտյան երկրների կողմից Հայաստանի աստիճանական զինման միտումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիան և Հայաստանը պայմանավորվել էին հակաօդային պաշտպանության համակարգերի (ՀՕՊ) մատակարարման շուրջ, իսկ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Ուրսուլա ֆոն Դեր Լեյենի հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ ստորագրվել էր՝ Հայաստանին օգնության մասին փաստաթուղթ, որը նաև «երկնքի պաշտպանության» մասին կետ է ներառում։

Սպառազինության մատակարարումների հետ մեկտեղ՝ Եվրոպական Միությունը հայտարարում է Հայաստանում իր ռազմական առաքելության ապագա ընդլայնման մասին՝ ակնհայտորեն նրան տրամադրելով լրացուցիչ ընդարձակ գործառույթներ։ Իսկ վերջերս անդրօվկիանոսային Կանադայի՝ բառերով զուտ եվրոպական առաքելության հետ միացումը արդեն իսկ թափանցիկորեն մատնանշում է այն ՆԱՏՕ-ի առաքելությանը վերափոխվելուն։ Կա մտավախություն նաև, որ գործընթացին անմիջականորեն կմիանա նաև ԱՄՆ-ը։ Առավել ևս, արևմտյան երկրները գնալով Հայաստանի ղեկավարությանը ավելի ակտիվորեն են ներգրավում իրենց «հավաքածուների» ոլորտում։ Այսպես ուրեմն, Հայաստանի պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի ղեկավարներ հետ հանդիպում է դաշինքի կենտրոնակայանում, Փաշինյանը հրավիրվել է Ֆրանսիա՝ խաղաղության ֆորումին, իսկ արտաքին գործերի նախարար Միրզոյանին հրավիրում են մասնակցել՝ Բրյուսելում ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների նիստին։

Արեւմտյան երկրների ներկայացուցիչների ընդհանուր հռետորաբանությունը հիմա հանգում է նրան, որ, տեսեք, Հարավային Կովկասի հիմնական խնդիրը՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն է։ Այս ամենը արվում է այն ստոր զրպարտության ներքո, որ, իբր Հայաստանը ընտրել է բարիք, իսկ քանի որ Ռուսաստանը նրան «չի պաշտպանել», նշանակում է նա Ադրբեջանի հետ միասին է, ինչը թույլ է տալիս Բաքվին և Մոսկվային դասել գլոբալ «չարիքի առանցքի» մեջ։ Ադրբեջանի նկատմամբ նման հռետորաբանությունը դեռ հստակ չի հնչել, սակայն մերթ այստեղ, մերթ այնտեղ արդեն լսվում են՝ այդ միտքը արտահայտելու կոչերով կոկորդային վարժանքներ։

Ընդ որում, առճակատման նկատմամբ այս վերաբերմունքն այնքան ուժեղ է, որ Արեւմուտքը, գնահատելով առկա իրականությունը, իսպառ անտեսում կամ միտումնավոր իրենից վանում է դրան նախորդած պատմական գործընթացները։ Ոչ ոք չի հիշում Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների 30-ամյա օկուպացիան, նրա կողմից անցկացված էթնիկ զտումները։

Վրաստանի՝ որպես տարանցիկ երկիր ներառելը կարող է վկայել նաև այն մասին, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շոշափուկները աստիճանաբար սեղմում են նաև այս երկրի (հավասարապես, ինչպես նաև Մոլդովայի) վիզը։ Ընդ որում, խոսքը այս կազմակերպություններին անդամակցության մասին չէ։ Ավելի շուտ, այս հիպոթետիկ անդամակցությունը օգտագործվում է որպես խայծ: Ինչի՞ համար։ Իրեն, համաշխարհային հրդեհի համար որպես վառելիք օգտագործել թույլ տալու համար: Միթե՞ սա այն չէ, ինչ մենք տեսնում ենք Ուկրաինայի օրինակով։ Միթե՞ Արևմուտքը ամեն կերպ Կիևին չեր դրդում Մոսկվայի հետ առճակատման։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 2022 թվականի փետրվարին նոր ուժգնությամբ բռնկվեց ռուս-ուկրաինական պատերազմը: Ուկրաինային ընդունեցին ՆԱՏՕ, թե՞ ԵՄ։ Ոչ։ Դրա փոխարեն նրան՝ արյունաքամ լինողին, մեղադրում են կոռուպցիայի մեջ, դնում են նախապես անհնարին պայմաններ, ժամանակին չեն մատակարարում անհրաժեշտ սպառազինություն։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը վերջերս հայտարարել է, որ Ուկրաինան 90%-ով կատարել է ԵՄ-ին անդամակցելու Բրյուսելի պայմանները։ Միթե՞ այդպես են խոսում մի երկրի հետ, որը, ինչպես արեւմտյաններն են պնդում, պայքարում է եվրոպական իդեալների համար։ Միթե՞ պարզ չէ, որ այդ 10 տոկոսի մեջ է և թաքնված սատանան։ Ի՞նչ թիվ կանվանի ֆոն դեր Լեյենը իր հաջորդ այցի ժամանակ: 91 տոկո՞ս։ Այս ռիթմով տասը տարի հետո Ուկրաինայում արդեն ո՛չ ԵՄ, ո՛չ ՆԱՏՕ ընդունելու մարդ չի մնա։

Արևմուտքի իրական նպատակը՝ ողջ պարագծով Ռուսաստանի սահմանների հրկիզումն է, նրան անվերջ պատերազմներում թուլացնելը, առաջին հերթին՝ Չինաստանի հետ նրա սիներգիան կանխելու նպատակով։ Իսկ Չինաստանի հետ, ինչպես գիտեք, գրեթե չի թաքցվում ապագա զինված հակամարտությունը։ Դե, կամ էլ ավելի ցանկալի այլընտրանք՝ Չինաստանին ստիպելն է զիջել իր դիրքերը նախքան զինված հակամարտությանը, իր պոտենցիալ դաշնակից Ռուսաստանին անգործունակ վիճակին հասցնելու ճանապարհով:

Հայաստանն ու Ադրբեջանը այս ռազմավարության մեջ պետք է դառնային կատաղի, ձգձգվող ռազմական հակամարտության գոտիներից մեկը։ Այսօր Արևմուտքում իրեն «խաղաղության աղավնի» դիրքավորող Հայաստանի վարչապետը՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ հայտարարեց. «Ղարաբաղը Հայաստան է և վերջակետ», դրանով հրահրելով Ադրբեջանին։ Այդ երկրի պաշտպանության նախարարը սպառնում էր «նոր պատերազմ, նոր տարածքների համար», իսկ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ ոչ մի կտոր հող Ադրբեջանին չի վերադարձվի։

Որքա՞ն արագ է Արևմուտքը դա մոռացել: Թե՞ ձեւացնում են, որ այս ամենը չեն տեսնում։ Իրականում, նրանք ոչ միայն դա չեն մոռացել, այլեւ հենց իրենք են եղել նրանք, ովքեր հրահանգել են էքսցենտրիկ ու հավակնոտ Փաշինյանին։ Նրանք հույս ունեին, որ Ադրբեջանը, ենթարկվելով սադրանքների, կխրվի ծանր ու արյունալի պատերազմի մեջ։ Սակայն մեր երկիրը 2020 թվականին արագ և վճռական ռազմական արշավով թույլ չտվեց, որ պատերազմը վերածվի ձգձգվող պատերազմի։ Հայկական կողմը միաձայն բղավում էր, որ Ադրբեջանը ձախողել է բլիցկրիգը։ Սակայն, եթե խորը էշելոնավորված և լավ կահավորված պաշտպանական գծի հետևում բարձունքների վրա խրամատավորված բանակի մեկուկես ամսվա մեջ ջախջախումը՝ բլիցկրիգ չէ, ապա Լոնդոնը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը չէ: Այնուամենայնիվ, կարեւոր չէ, թե ինչպես է այն կոչվում: Իմաստը նրանում է, որ ամեն ինչ տեղի ունեցավ արագ և Բաքուն նման ձևով ժամանակին մարել է կրակը՝ նրան թույլ չտալով տարածվել ամբողջ տարածաշրջանում և նույնիսկ դուրս գալ նրա սահմաններից։

2020 թվականի նոյեմբերի 8-ից հետո Հայաստանն ու նրա հովանավորները շարունակում էին լայնամասշտաբ հակամարտություն սկսելու փորձերը՝ սադրանքներ կազմակերպելով ինչպես պայմանական սահմանին, այնպես էլ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ քանակակազմի ժամանակավոր պատասխանատվության գոտում։ Ադրբեջանի ԶՈւ-ն արժանի հակահարվածներ էր տալիս այս ոտնձգություններին, իսկ այս տարվա սեպտեմբերին հայ դիվերսանտների հերթական սադրանքից հետո, որի հետևանքով ականների վրա պայթեցին Ադրբեջանի տաս քաղաքացիներ՝ անցկացրին տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ, որոնց արդյունքները դարձան հայկական բանակի մնացորդների լիակատար զինաթափումը և Ղարաբաղից դուրսբերումը, խամաճիկ ռեժիմի ինքնալուծարումը։ Նախագահ Ալիևն անձամբ բարձրացրեց Ադրբեջանի դրոշը Խոջավենդում, Ասկերանում, Աղդերեում, Խոջալիում և Խանքենդիում։

Ուշագրավ է, որ Երևանը մշտապես բողոքում է Մոսկվային, որ իբր չի կատարել Հայաստանի պաշտպանության հետ կապված իր պարտավորությունները։ Այդ բողոքներում, բացի իրենց սովորական դաշնակցի հանդեպ դժգոհությունից, զգացվում են նաև հայերի հովանավորների վրդովմունքը, որ Ռուսաստանը թույլ չի տվել իրեն ներքաշվել ևս մեկ պատերազմի մեջ։

Սակայն, ինչպես տեսնում ենք, հիմա էլ, Հարավային Կովկասում ամենաարյունալի հակամարտության փաստացի ավարտից հետո, Արևմուտքը չի հրաժարվում՝ կովկասյան հակասությունների կույտին նորից վառվող ջահը մոտեցնելու փորձերից։ Մինչդեռ Ռուսաստանը այս ռազմավարության մեջ Արևմուտքի միակ թիրախը չէ։ Նահանգներն ու Եվրոպան, թաքնվելով ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների ծխածածկույթի հետևում, անցկացնում են մահմեդական պետությունների թուլացմանն ուղղված քաղաքականություն, և, այդ տեսանկյունից, ողջ թուրքական աշխարի՝ իր տնտեսական և մտավոր ներուժով ինտեգրման համար մոդել դարձած՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև դաշինքը դեմ է առել նրանց բկին։ Այսպիսով, Հարավային Կովկասը մշտապես կոնֆլիկտային վիճակում պահելը ծառայում է նաև՝ թուրքական մտավոր բևեռի բարգավաճմանը խոչընդոտելու նպատակին։

Ինչո՞վ կպատասխանեն Ադրբեջանը, Թուրքիան և թուրքական աշխարհը։ Մենք կասկած չունենք, որ այս գործընկերության զինանոցում կան արդյունավետ գործիքներ։ Մեր երկրների ղեկավարների միջև բարձր մակարդակի հանդիպումները արդեն դառնում են հնամոլական գործընթաց, ինչն անուղղակիորեն խոսում է՝ մի շարք կարևոր քաղաքական և տնտեսական գործընթացների վերաբերյալ միասնական դիրքորոշման մշակման մասին։

Արեւմուտքի ինտելեկտուալ հեգեմոնիան մոտենում է ավարտին։ Սա նկատելի է առնվազն այն բանավոր և իմաստային խառնաղմուկից, որը դուրս են թափում եվրոպական դիվանագիտության ներկայացուցիչները։ Սակայն տեխնոլոգիական առավելությունը դեռևս Արևմուտքի ձեռքում է։ Թուրքական աշխարհը, միանալով, պետք է դառնա՝ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված իսլամական նոր վերածննդի առաջատարը։ Ուժը միասնության մեջ է, և հենց դրան էլ մենք պետք է այժմ հասնենք։

Caliber.Az
Դիտումներ: 194

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Հայաստան. Ադրբեջանի հետ նոր պատերազմի վերջին նախապատրաստումներ Caliber.Az-ի բացառիկ տվյալներ

667
11 Մարտի 2025 18:09
2

Արկադի Ղուկասյան. «մեծ Հայաստանի մասին» գաղափարը հեքիաթ է

264
10 Մարտի 2025 15:32
3

Պետական հանձնաժողով. Ղարաբաղում 23 զանգվածային գերեզման է հայտնաբերվել

232
10 Մարտի 2025 12:03
4

Խանքենդիում քանդում են «անջատողականների բույնը» ՏԵՍԱՆՅՈՒԹ

181
12 Մարտի 2025 17:47
5

Բայրամովը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտների մասին

176
11 Մարտի 2025 13:54
6

«Ադրբեջանը կարող է կիսվել Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման իր փորձով» Ռաբբի Զամիր Իսաևը՝ JPost-ին տված հարցազրույցում

166
12 Մարտի 2025 13:22
7

Էրդողանը բացահայտում է Ալիևի հետ զրույցի թեմաները

162
11 Մարտի 2025 10:10
8

Հնարելով շախմատը Հայկական դիվանագիտությունը Հնդկաստանում

152
12 Մարտի 2025 19:00
9

Արկադի Ղուկասյան. նրան, ով սպանում է կնոջը, երեխային կամ տարեց մարդուն, չի կարելի մարդ անվանել ԼՈՒՍԱՆԿԱՐ

151
11 Մարտի 2025 10:47
10

Զվարճալի, բայց անօգուտ Հրեշներ, որոնք գրեթե անհետացել են

142
12 Մարտի 2025 18:38
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading