twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Բրյուսել-3. ոչ կարգավիճակ, ոչ «ժողովուրդ», ոչ «Լեռնային Ղարաբաղ» Եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով

23 Մայիսի 2022 12:48

Նախօրեին, մայիսի 22-ին Բրյուսելում կայացել են Ադրբեջանի, Եվրոպական Խորհրդի և Հայաստանի առաջնորդների թվով երրորդ հերթական բանակցությունները։ Ալիևը, Միշելը և Փաշինյանը շարունակել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և Հարավային Կովկասում կայունության ապահովման մեջ կարևոր դեր խաղաղցող նախորդ հանդիպումների ժամանակ նշված հարցերի քննարկումները։ Ինչպես և առաջ, բանակցությունների հիմնական օրակարգը՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների նորմալացումն է։

Դեռ հանդիպման մեկնարկից առաջ որոշ փորձագետներ և լրագրողներ զգուշավոր հոռետեսություն հայտնեցին դրա արդյունավետության առնչությամբ։ Ինչպես հիշում ենք, ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած բանակցություններում Փաշինյանը հաստատել էր Ադրբեջանի կողմից առաջարկված ապագա խաղաղ պայմանագրի 5 սկզբունքների հետ իր համաձայնությունը, այդպես նաև երկկողմ հանձնաժողովի ստեղծման հետ, որը կզբաղվի հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման հարցերով։ Սակայն Փաշինյանի Մոսկվա կատարած այցից և նախագահ Պուտինի մոտ ընդունելությունից հետո, ինչպես նաև անհաշտ ընդդիմության կողմից շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին (որը այնքան հարմար են թաքնվելու համար), հայկական կողմը սկսեց ձգձգել Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։ Առավել ևս, Երևանը առաջ քաշեց հարաբերությունների կարգավորման իր 6 սկզբունքները, իսկ սահմանային գոտում Հայաստանի զինված ուժերը կրկին մի շարք զինված սադրանքներ իրականացրեցին։

Արդեն ծանոթ հայկական անհետևողականության ֆոնին տպավորություն էր ստեղծվում, որ առանձնահատուկ իմաստ չկար նոր հանդիպման համար։ Չէ՞ որ ապրիլի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի ղեկավարն իր զրուցակցին տեղեկացրել է, որ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ադրբեջանական կողմն արդեն որոշել է հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման և սահմանագծման ազգային հանձնաժողովի և երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի հարցերով պատվիրակությունների կազմը և պատրաստ է բանակցություններին։ Ինչը, ինչպես արդեն գիտենք, հայկական կողմը չի արել։ Համենայն դեպս, գործը խոսքերից այն կող այդպես էլ չի շարժվել։ Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմի համար կարևոր էր հասկանալ, թե ինչպես է շարունակվելու իր կողմից առաջ քաշված և առաջ մղվող խաղաղության օրակարգը։ Եվ ընդհանրապես արդյո՞ք կլինի: Հատկապես այդ պատճառով պաշտոնական Բաքուն համաձայնություն է տվել այս հանդիպմանը։

Մինչդեռ, Շառլ Միշելի՝ դրա արդյունքում արված հայտարարությունը մինչև այդ օդում կախված զգուշավոր հոռետեսությունը փոխեց այդչափ էլ զգուշավոր, բայց արդեն լավատեսությամբ։ Նրա խոսքով, «քննարկումը եղել է անկեղծ և արդյունավետ»։ Կողմերը հասել են այնպիսի կարևոր արդյունքների, ինչպիսին է առաջիկա օրերին նախատեսված Սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը, որի ընթացքում կքննարկվեն սահմանի սահմանազատման հետ կապված բոլոր հարցերը, ինչը կնպաստի իրավիճակի կայունացմանը։

Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը սկսելու անհրաժեշտության մասին։

Միշելի խոսքով, ղեկավարները պայմանավորվել են շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող ապագա խաղաղ պայմանագրի քննարկումը։ Արտաքին գործերի նախարարների կողմից ղեկավարվող խմբերը այս գործընթացը կշարունակեն առաջիկա շաբաթներին։

Եվ ահա այստեղ թաքնվում է ապագա խաղաղության պայմանագրի քննարկման համատեքստում Ադրբեջանի համար մեկ, առաջին հայացքից աննկատ, բայց չափազանց կարևոր պահ։ Ըստ Եվրամիության խորհրդի նախագահի խոսքի, նա երկու ղեկավարներին ընդգծել է, որ «անհրաժեշտ է դիտարկել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը»: Եվ կրկին՝ ոչ մի հիշատակում «Լեռնային Ղարաբաղի» և հայկական կողմի հորինած «Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի» մասին։ «Էթնիկ հայ բնակչություն» նշանակում է Հին աշխարհի կողմից Ադրբեջանի Ղարաբաղի մարզի հայերի, որպես մեր պետության էթնիկական խմբերից մեկի սահմանումը։ Կարգավիճակի և «ժողովրդի» մասին ոչ մի խոսք։ Բաքվի դիրքորոշման ճիշտությունը ևս մեկ անգամ հաստատող լավ ձևակերպում։

Ինչպես տեսնում ենք, նախօրեին Բրյուսելում կայացած հանդիպումից համեմատաբար զգուշավոր լավատեսության գնահատականը արդարացված էր։ Սակայն դարձյալ, ինչպես ապրիլի 6-ի հանդիպումից հետո, ձևակերպումից ոչ պակաս կարևոր ենք համարում Հայաստանի հետագա գործողությունները. Այսինքն՝ նա վերջապես հետևողականորեն կիրականացնի արդյո՞ք ձեռք բերված պայմանավորվածությունները, թե՞ նորից կձգձգի գործընթացը Փաշինյանի հերթական անգամ Կրեմլի գորգի վրա կանչի, կամ ընդդիմության սպառնալիքների քողի տակ։ Այս ամենը ցույց կտա ամենամոտ ժամանակը, և ես կցանկանայի հուսալ, որ մինչև հուլիս-օգոստոսը, երբ տեղի կունենա այս ձևաչափով արդեն չորրորդ հանդիպումը, գործնական ուղեբեռը, որի հետ Փաշինյանը կգա Բրյուսել, ավելի ծանրակշիռ կլինի, քան նրա նորմալացմանը մերկախոս համաձայնությունը։

Caliber.Az
Դիտումներ: 1355

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Թուրքիայի ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի պետը ժամանել է Ադրբեջան

238
15 Սեպտեմբերի 2025 14:09
2

Քելբեջարում 33 տարվա ընթացքում առաջին անգամ հնչել է դպրոցական զանգը

234
15 Սեպտեմբերի 2025 13:44
3

Ադրբեջանը «Զապադ-2025» զորավարժությունների դիտորդ երկրների շարքում է

233
15 Սեպտեմբերի 2025 12:39
4

Լաչինի մի քանի դպրոցներ նշել են Գիտելիքի օրը

230
15 Սեպտեմբերի 2025 17:12
5

SOCAR-ը՝ Խանքենդիի գազիֆիկացման մասին

230
15 Սեպտեմբերի 2025 16:15
6

Խանքենդիում զինված Ավանեսյանը ահաբեկչական հարձակում է պատրաստել Օգտագործելով ինքնաձիգ և նռնակներ / Մանրամասներ

222
15 Սեպտեմբերի 2025 09:29
7

Նախկին հարկադիր վերաբնակ. Մենք կբարեկարգենք մեր Քելբեջարը

218
15 Սեպտեմբերի 2025 14:07
8

Այս տարի Սոս գյուղում կվերականգնվի 75 տուն

214
15 Սեպտեմբերի 2025 17:52
9

Ի.Ալիև. Վերջին հինգ տարիների պատմությունը՝ Հաղթանակի պատմությունն է

214
15 Սեպտեմբերի 2025 10:13
10

Զաքիր Հասանովն ընդունել է Սելջուկ Բայրաքթարօղլուին

209
15 Սեպտեմբերի 2025 17:34
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading