twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Գեղեցկուհին և «հրեշը» Ինչպես Վենեդիկտովը վախեցրեց Լեժանդրին

07 Փետրվարի 2023 16:17

Հայտնի ռուսաստանցի լրագրող, «Էխո Մոսկվի»-ի նախկին գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հարցազրույց է վերցրել՝ Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն-Քլեր Լեժանդրից։ Զրույցը տեղի է ունեցել ռուսալեզու ամերիկյան «RTVI» հեռուստաալիքով, որտեղ Վենեդիկտովը բավականին ժամանակ է վարում է «Եթե վաղը գա» հաղորդաշարը։

Ինչպես և վերջին միտումներով հարիր է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցչին՝ Մադամ Լեժանդրը խելացի է, նրբագեղ և տարբերվում է անբասիր ոճով: Սպիտակ բլուզ, դեղին բաճկոն, սև անդրավարտիք, և համույթի համարձակ ավարտ՝ թունավոր բեժագույն կազակական կոշիկներ՝ «ակորդեոնով» սեղմված սրնքապանով։ Այս կոպտավուն տարրը կարծես թե դուրս է եկել ընդհանուր ոճից, բայց զարմանալիորեն չի փչացնում այն՝ ստեղծելով հետաքրքիր լարվածություն։ Հնարավոր է, այստեղ ակնարկ կա Ֆրանսիայի արտաքին քաղաքականությանը՝ իբր, այստեղ ամեն ինչ այնքան էլ հարթված չէ։ Ստուգարք։ Խմբագրությունը հավանեց։

Պարոն Վենեդիկտովը նույնպես իր ոճով էր՝ ֆուտբոլկա վերնաշապիկի վրայից, ջինսե տաբատ և փափուկ կոշիկներ։ Մորուքն և ակնոցները, բնական է: Եվ այստեղ ամեն ինչ պարզ է. հին սրվակ՝դրսից փափուկ, ներսից՝ կոշտ։ Հարկ է հիշեցնել, որ Վենեդիկտովը պատկանում է ռուսաստանյան լիբերալ լրատվամիջոցների ներկայացուցիչների հայամետ տրամադրված կոհորտային, սակայն վերջին տարիներին նա որոշակիորեն փոխել է իր հռետորաբանությունը և փորձում է ղարաբաղյան հարցում օբյեկտիվություն դրսևորել։ Այս հայտնի լրագրողը, իհարկե, Ադրբեջանի բարեկամը չէ, և դա մեզ այնքան էլ անհրաժեշտ չէ, այնուամենայնիվ հաճելի է մարդուն նոր կողմից ճանաչելը։ Ի դեպ, հետաքրքիր մանրամասն՝ Վենեդիկտովը զրույցը վարել է ֆրանսերենով, որին նա լիովին ազատ տիրապետում է։

Խոսել են մեծամասնությամբ Ուկրաինայի մասին։ Ոչ, ոչ այդպես՝ խոսել են միայն Ուկրաինայի մասին և Ուկրաինայի շուրջ: Այնուամենայնիվ, անսպասելիորեն հնչել է Վենեդիկտովի հարցը... Ղարաբաղի մասին։ Կարծես շփոթված լինելով դրա անպատշաճությունից և փորձելով ուրանալ դրա հեղինակությունից, լրագրողն այն նախաբանել է հետևյալ խոսքերով. «Պատասխանեք, խնդրեմ, մի հարցին, որը ինձ տվել է իմ ընկերը՝ Մոսկվայում ապրող բնիկ մի հայ»։ Այսինքն մոտավորապես, ինչպես «Պոլե չուդես»-ում, - «Բարև եմ փոխանցում քեռի Ժորային»։

Եթե հիշենք, որ «RTVI»-ի սեփականատերը 2019 թվականից հանդիսանում է հայկական ծագումով ամերիկացի Միքայել Իսրայելյանը, ապա լրագրողի հետաքրքրությունը զարմանք չի առաջացնում։ «Ինչո՞ւ Ֆրանսիան, ինչպես նա է պնդում (լրագրողի ընկերը-խմբ.), լքեց Հայաստանը և Ղարաբաղը»,- հարցնում է Վենեդիկտովը ֆրանսուհուց։ Մադամ Լեժանդրը, եթե և չէր սպասում թեմայի նման փոփոխության, բայց պատրաստ էր դրան. «Ես չեմ կարծում, որ կարելի է այդպես ասել։ Այսօր մենք չափազանց մտահոգված ենք «Լաչինի միջանցքի շրջափակմամբ…»: Իսկ հետո՝ «լուրջ հումանիտար ճգնաժամի» ռիսկի և բանակցություններին աջակցելու մասին։ Ի թիվս այլ թեզերի, եղել է նաև հետևյալը. «Դուք նաև գիտեք, և դա հենց Հանրապետության նախագահի շնորհիվ է, որ երկու երկրների ներկայացուցիչները կարողացան զրուցել միմյանց հետ անցյալ տարվա հոկտեմբերին կայացած գագաթնաժողովի կուլուարներում, և մենք որոշեցինք այս շրջանակներում Հայաստանի սահման ուղարկել ԵՄ առաքելություն՝ լարվածությունը նվազեցնելու և իր սահմանները ամրացնելու նպատակով»։

Դե, սա արդեն չափից դուրս է: Վենեդիկտովը նման նրբությունները կարող է չմանալ, բայց երկու երկրների ներկայացուցիչները և Եվրամիության նախագահ պարոն Շառլ Միշելը հիանալիորեն շփվել են և առանց 5-րդ հանրապետության նախագահի մասնակցության, քանի դեռ նա չէր որոշել գործընթացի մեջ տեղավորվել ԵՄ-ի իր առաքելությունը։

Ըստ Լեժանդրի, ԵՄ-ի առաքելությունը՝ Ֆրանսիայի նշանակալի ներդրումն է Հայաստանին օգնելու գործում։ Բայց, ըստ երևույթին, հայկական կողմը այդպես չի կարծում։ Այդ մասին կրկին հիշեցնում է լրագրողը՝ մի տեսակ ինսայդեր հայտնելով. «Ես խոսել եմ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և ես չգիտեմ, թե ինչու է Ֆրանսիայի դերի առումով նրանց տեսլականը տարբերվում ձերից՝ նրանք չեն տեսնում նրա օգնությունը»:

Ստացվում է, որ հայկական պետության բարձրաստիճան պաշտոնյաները արտասահմանցի լրագրողին բողոքում են Ֆրանսիայի քաղաքականությունից։ Թվում էր, թե Վենեդիկտովն այս խոսքերն արտահայտելով, չկարողացավ զսպել իր գարշելի ծամածռությունը։

Լեժանդրը հազիվ թաքցրած գրգռվածությամբ, որի լավագույն նշան է հանդիսանում լարված ժպիտը, պատասխանում է. «Չեմ կարծում, որ դա այդպես է։ Կարծում եմ, մեր կողմից աջակցություն կա։ Այն արտահայտվել է պետական ամենաբարձր մակարդակով…»: Եվ հետո նորից Մակրոնի բացառիկ դերի մասին…

Այսպիսով, զրույցի այս «հայկական հատվածի» հիմնական եզրակացությունը թելադրում է, որ հայկական կողմը իրեն համարում է լքված, այդ թվում նաև ԵՄ-ի առաքելության կողմից, որը ոչ մի գործունյա բանով չի կարող օգնել Հայաստանի արտաքին քաղաքական շահերի առաջխաղացմանը, փոխարենը խնդիրներ կստեղծի երկրի ներսում։

Բայց եկեք վերադառնանք հարցազրույցին, քանի որ շատ փոքր կլիներ սահմանափակվել հայկական մեկ թեմայով, մանավանդ, երբ լուսաբանում ենք նման երկու փայլուն անձնավորությունների զրույցը։ Լրագրողը շարունակել է տալ ուկրաինական թեմայի հետ կապված հարցեր։ Բոլոր սուր պահերին ֆրանսիացի դիվանագետը, ինչպես նախկինում, արձագանքել է եռանդուն և գործի իմացությամբ։ Ապացուցել է, որ Ֆրանսիան ուկրաինական հարցում՝ հստակ, անզիջում է գրավել, բայց միևնույն ժամանակ կառուցողական դիրքորոշում։ Լեժանդրը բավականին կոշտ է արտահայտվել Ռուսաստանի և նրա քաղաքականության մասին՝ միաժամանակ ընդգծելով նախագահ Մակրոնի դերը, որը «միշտ կապի մեջ է Պուտինի հետ»։ Նա հատկապես նշել է, որ շատ կարևոր է այս հաղորդակցման ալիքի ինքնին գոյությունը։ Ամեն ինչից երևում էր, որ նրա համար հաճելի է հարցերին պատասխանել «մենք կողմ ենք ամեն լավին, դեմ ենք ամեն վատին» ոգով։

Սակայն խորամանկ ու գիշատիչ Վենեդիկտովին դա քիչ է թվացել։ Նրա աչքերի փայլը միս էր պահանջում։ Եվ նա ստացավ, ընդ որում ինքն էլ, կարծես, զարմացավ, թե որքան արագ։ Լրագրողը՝ «Թուրքիայի եւ Շվեդիայի հետ կապված իրավիճակի, խոսքի ազատության եւ Ղուրանի այրման» մասին» հարց տվեց։ Մադամ Լեժանդրը պատասխանեց ինչ որ ընդհանուր բան՝ այն ոգով, որ Ֆրանսիան կողջունի Շվեդիայի և Ֆինլանդիայի շուտուփույթ անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին: Իսկ Վենեդիկտովն էլ, շոշափելով ցավոտ կետը, չհապաղեց սեղմել դրա վրա. «Դե ես հարցրի ինքստինքյան այն փաստի կապակցությամբ, թե Ղուրանի, սուրբ գրքի հետ նման բաներ են անում...»։

Կարող է տարօրինակ թվալ, բայց այս տեղում ֆրանսիական դիվանագիտության երկաթյա տիկինը պարզապես կոտրվեց։ Անզոր նայելով շուրջը, կարծես դրսից աջակցություն փնտրելով, դողդոջուն ձայնով հայտարարեց, որ «սա զրույցի թեմաին չի վերաբերվում»։ Եվ նույնիսկ շատ անքաղաքավարի սկսեց նայել ժամացույցին։ «Միգուցե մենք սրանով և վերջացնե՞նք: Մենք արդեն զրուցում ենք ավելի քան քսան րոպե»: Մի խոսքով, ձեր ժամանակն անցել է՝ բաց տեքստով հայտարարել է դիվանագետը լրագրողին։ Հետո նորից նայեց ժամացույցին, շրջվեց դեպի իր մարտավկաները և նորից հայտարարեց, որ «սա չի վերաբերվում այսօրվա թեմային»։

Այսինքն մարդը մի երկու տասնյակ տարի սովորել է դիվանագիտություն, նախքան դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչի պաշտոնում նշանակվելը անցել է հատուկ պատրաստվածություն, լցված է բանակցությունների անցկացման տարատեսակ մեթոդներով, և նույնիսկ հաջողությամբ օգտագործում է այդ հմտությունները իր հարցազրույցներում, պրոֆեսիոնալ ժպիտով խուսափելով սուր անկյուններից, որպեսզի, լսելով «Ղուրան» բառը, սարսափելի աչքեր անի և զրույցը լցնի ջրափոսի մեջ: Խմբագրությունը պարզապես շվարած է։

Վենեդիկտովը տարակուսած, բայց ակնհայտ հաճույքով հետևում էր զոհի դես ու դեն ընկնումներին, սակայն, որպես իսկական ջենթլմեն, թույլ չտվեց, որ խոսակցությունը ավարտվի տիկնոջ ֆիասկոյով։ Ինչպես գթասիրտ ուսուցիչ, որը ուսանողին թույլ է տալիս հանել մեկ այլ տոմս, նա նրան այլ ոլորտից լրացուցիչ հարց տվեց, ավելի կոնկրետ, նորից Ուկրաինայի մասին: Երախտապարտ Անն-Քլեր Լեժանդրը հավաքեց իրեն և վստահ ու զվարթ պատասխանեց՝ ելույթն ավարտելով խիզախությամբ. «Մինչև հաղթանակ, ինչպես ասել է Հանրապետության նախագա՜հը»։

Caliber.Az
Դիտումներ: 171

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Գազ, խաղաղություն Հայաստանի հետ և Բաքվի դիվանագիտական հավասարակշռությունը Ամբողջական հարցազրույց Հիքմեթ Հաջիևի հետ

303
08 Հունիսի 2025 14:43
2

Մարդասիրական օգնություն, բայց ոչ զենք. Հաջիևը՝ ռուս-ուկրաինական պատերազմին Ադրբեջանի մոտեցման մասին

126
08 Հունիսի 2025 10:04
3

Ադրբեջանը պահպանում է կարմիր գծերը Թոֆիկ Զուլֆուգարովը՝ Caliber.Az-ի եթերում

119
09 Հունիսի 2025 08:56
4

Ալիևն ու Փաշինյանը վաղը կհանդիպեն Աբու Դաբիում

112
09 Հունիսի 2025 12:48
5

Աբու Դաբիում կայացել է Ալիևի և Փաշինյանի հանդիպեումը ՏԵՍԱՆՅՈՒԹ

104
10 Հունիսի 2025 14:32
6

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԻՆ-ները պայմանավորվել են գործընկերությունը զարգացնելու մասին

96
08 Հունիսի 2025 13:42
7

Պարզություն և արդարություն Caliber.Az-ը մեկնաբանում է Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը

93
09 Հունիսի 2025 17:01
8

Ադրբեջանցի դիվանագետներին պատմել են՝ հայկական օկուպացիայի հետ կապված նախաձեռնված դատական գործընթացների մասին

92
08 Հունիսի 2025 09:23
9

Ամեն ինչ լավ է, արա. «Հին աշխարհի հիստերիկերը»

91
08 Հունիսի 2025 09:22
10

«Ինսայդերական» շահարկում Ադրբեջանին շանտաժի ենթարկելու նոր փորձ

91
08 Հունիսի 2025 16:37
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading