twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Դոնեցկի ողբերգությունը և ղարաբաղյան ֆարսը ՏԵՍԱՆՅՈՒԹ

07 Օգոստոսի 2023 16:34

Ռուս-ուկրաինական հարաբերությունների պատմության մեջ օգոստոսի տասերկուսը, որը կգա մոտ մեկ շաբաթից, հիշվում է որպես մի շատ նշանակալից իրադարձության տարեդարձ։ 2014 թվականի այդ օրը Ռուսաստանից Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզեր է անցել առաջին, այսպես կոչված «մարդասիրական շարասյունը»։

Այդ իրադարձությունից ութ օր առաջ, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ հակամարտության գոտում միջազգային մարդասիրական առաքելություն կազմակերպելու առաջարկով դիմում է հղել՝ ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) և ՄԱԿ-ին: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը բազմիցս փորձել է ԱԻՆ-ի գծով մարդասիրական օգնություններով ավտոշարասյուն ուղարկել, սակայն ամեն անգամ մերժում է ստացել Ուկրաինայի իշխանությունների կողմից։

Օգոստոսի 6-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի նախաձեռնությամբ՝ Ուկրաինայում մարդասիրական իրավիճակի հարցերով արտակարգ նիստ է անցկացրել։ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ, այժմ հանգուցյալ Վիտալի Չուրկինը հնչեցրել է՝ ԿԽՄԿ-ի հովանու ներքո և նրա ներկայացուցիչների ուղեկցությամբ ռուսական մարդասիրական ավտոշարասյունները Դոնեցկ և Լուգանսկ ուղարկելու մասին առաջարկը։ Ուկրաինան և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ մի շարք արևմտյան երկրները չեն աջակցել այս առաջարկին։ Մասնավորապես, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը հայտարարել է՝ ուշադրությու՜ն - ԱՄՆ-ը Ռուսաստանի կողմից Ուկրաինա մարդասիրական օգնություն հասցնելու միակողմանի գործողությունը կհամարի անմիջական ներխուժում: Այդ ժամանակ ԵԱՀԿ-ի նախագահ հանդիսացող Դիդիե Բուրքհալտերը հայտարարել է, որ «մարդասիրական օգնությունը պետք է տրամադրվի՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով»։ Իսկ կանադացիները արձանագրեցին, որ «Ռուսաստանը կրկին ցուցադրում է՝ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը անտեսելու իր ցանկությունը»։ Սակայն...

Շատ կարևոր է ուշադրություն դարձնել և հիշել այս բոլոր մանրամասները, չէ որ ինը տարի անց պատմությունը կրկնվում է՝ այս անգամ Ղարաբաղում, և արդեն ֆարսի տեսքով։ Եվ արեւմտյան երկրներն այս անգամ «երգում են» բոլորովին այլ «երգեր»։ Մինչդեռ, այդ մասին մենք դեռ կխոտենք։

Ամենասկզբից աշխարհում ոչ հիմնազուրկ կասկածներ էին արտահայտում, որ ռուսական հատուկ ծառայությունները փորձելու են մարկասիրական ցուցանակը օգտագործել զենքերի մատակարարումների համար։ Մարդասիրական բեռների առաքմանը փորձել է կանխել նաև Եվրահանձնաժողովը՝ Ռուսաստանին նախազգուշացնելով «Ուկրաինայի դեմ ցանկացած միակողմանի ռազմական գործողությունից, ցանկացած, այդ թվում նաև մարդասիրական պատրվակով»։ Օգոստոսի 5-ին տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ևս մեկ նիստ, որի ժամանակ ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Լայալ Գրանտը հայտարարել է. «Խորապես հեգնանքային է, որ Ռուսաստանը Խորհրդի արտակարգ նիստ է հրավիրում նշանակալի աստիճանով իր իսկ կողմից ստեղծած մարդասիրական ճգնաժամը քննարկելու համար»:

Պաշտոնական Կիևը Ռուսաստանին մի շարք պայմաններ դրեց. ուկրաինացի քաղաքական գործիչները պնդում էին, որ օգնության առաքումը պետք է անցկացվի բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, կամ համապատասխան միջազգային կազմակերպությունների հովանու ներքո և ռուսական ուժային գերատեսչությունների ուղեկցության բացակայության դեպքում։ Կիևը պահանջում էր ռուս-ուկրաինական սահմանին կազմակերպել բեռների մաքսազերծում և այն վերբեռնել ուկրաինական մեքենաների մեջ՝ հակառակ դեպքում ուկրաինական իշխանությունները հրաժարվել են բաց թողնել շարասյունը։ Կրեմլը մերժեց այս պայմանները և... փորձեց ներխուժել ուժով, իսկ ուկրաինական սահմանապահ-մաքսային խումբը, որը դուրս էր եկել բեռները զննելու, անսպասելիորեն արգելափակվեց ռուսական «Դոնեցկ» անցակետում։

Առանց Ուկրաինայի պաշտոնական համաձայնության այսպես կոչված «մարդասիրական բեռների» շարասյուն ուղարկելը աշխարհում գնահատվեց, որպես ինքնիշխանության խախտում և, փաստորեն՝ ագրեսիայի ակտ։ Այս հարցը նույնիսկ դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հատուկ հետաքննության առարկա։

Այս ամբողջ պատմության մեջ կարևորը ոչ այնքան այն է, թե ԻՆՉ է ուղարկվել Դոնեցկ և Լուգանսկ (թեև այս, այսպես կոչված, «մարդասիրական օգնությունից» հետո նկատելի դարձան անջատողականների ռազմական հաջողությունները), որքան «մարդասիրական աղետի» ցուցանակի ներքո Ուկրաինայի ինքնիշխանության արհամարման փաստը։ Ուշագրավ է նաև մեկ այլ բան. 2014-ի ամբողջ ամառվա ընթացքում Կիևն առաջարկում էր ապստամբ Դոնեցկ և Լուգանսկ ուղրկել նույն շարասյունները մարդասիրական օգնություններով, որոնց ձևավորման համար դիմել էին միջազգային կազմակերպություններին, այդ թվում նաև ԿԽՄԿ-ի օգնությանը։ Սակայն, տարածաշրջանում իշխանությունը զավթած Կրեմլամետ անջատականները կանխատեսելիորեն մերժեցին այս օգնությունը՝ հայտարարելով, որ «մարդասիրական օգնություն» կընդունեն ոչ թե արևմուտքից, այլ արևելքից, այսինքն՝ Ռուսաստանից։

Ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։

Այս ամբողջ պատմության մեջ ամենակարևորը արևմտյան երկրների անվերապահ աջակցությունն էր՝ Ուկրաինայի արդար դիրքորոշմանը, նրա ինքնիշխանությանը և դրսից, այսինքն՝ Ռուսաստանից ապստամբ արևելյան շրջաններում ներշնչված անջատողական միտումները, այդ թվում նաև Կիևի կողմից չվերահսկվող անջատողական կենտրոնով ցամաքային կապ ստեղծելուն զսպելու նրա ջանքերին։ Այս նույն արևմտյան երկրները մարզային իշխանություններին կոչ էին անում Ռուսաստանի փոխարեն ընդունել Ուկրաինայի կենտրոնական կառավարության օգնությունը։ Նրանցից ոչ մեկը ճնշում չի գործադրել Կիևի վրա՝ ճանապարհը բացելու, ռուսական սահմանով անցումը անվերահսկելի դարձնելու և սահմանը թափանցիկ դարձնելու համար։ Ընդհակառակը, Մոսկվային քննադատում էին կենտրոնախույս ուժերին աջակցելու և Ուկրաինային ինտեգրմանը խոչընդոտելու համար։

Մենք, իհարկե հասկանում ենք, որ այս երկրների զինանոցում շատ բաներ կան, որոնք ցանկության դեպքում կարելի է դասակարգել #սա ուրիշ բան է։ Բայց, այնուամենայնիվ, ինչպես վերը նշեցինք, ինը տարվա վաղեմությամբ ողբերգությունը հիմա փոխարինվում է ֆարսով։ Ռուսաստանի դերում հիմա հանդես է գալիս Հայաստանը, որը առանց Բաքվի համաձայնության, ինչպես իր տանը ադրբեջանական տարածաշրջան է ուղարկում անհասկանալի ինչ-որ «մարդասիրական» բեռներով դիակառքեր։ Իսկ Ուկրաինայի դերում հանդես է գալիս Ադրբեջանը։

Այսպիսով, իսկ ի՞նչ է պատահել, պարոնայք։ Այդ ո՞ր կողմից է արևը ծագել, որ ճիշտ նույն իրավիճակում, այդ նույն ԱՄՆ-ը, Եվրամիության երկրները հանկարծ 180 աստիճանով փոխեցին իրենց սկզբունքները։ Ադրբեջանը պատրաստ է, ինչպես 9 տարի առաջ Ուկրաինան, օտարերկրյա ավտոշարասյուններ թույլ տալ իր տարածաշրջան միայն այն ճանապարհով, որն ինքը անհրաժեշտ է համարում։ Ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե ինչպես անցնել: Այդ նույն բեռը տեղափոխեք նույն Ղարաբաղ, բայց այն ճանապարհով, որը ձեզ ցույց կտա կառավարությունը և ազգային օրենսդրության համապատասխան պատշաճ մաքսազերծման դեպքում։ Ճիշտ այնպես, ինչպես դուք ինքներդ էիք պնդում ինը տարի առաջ Ուկրաինայում։ Այդ ի՞նչ է հանկարծ փոխվել ձեր մոտեցումներում։

Անցկացված զուգահեռը հանդիսանում է՝ հանուն կեղծ մարդասիրական արժեքներին իրենց վրա շապիկը պատռող և կուրծքը ծեծող երկրների երկակի չափանիշների բազմաթիվ օրինակներից ընդամենը մեկը։ Այդ ինչո՞ւ են մեր արեւմտյան գործընկերները գլուխները թաքցնում ավազի մեջ, երբ ադրբեջանցիները նրանց պատմում են Նախչըվանի երեսուն տարվա շրջափակման մասին։ Ադ ինչո՞ւ նրանք Երևանից չեն պահանջում վերացնել այդ շրջափակումը և ճանապարհ բացել այս էքսկլավը սննդամթերքի և անհրաժեշտ ապրանքների առաքման համար։ Մենք ձախողվեցինք մաշկի գույնո՞վ, թե՞, միգուցե կրոնո՜վ։ Կամ էլի ուրի՞շ բանով։ Դուք մեզ կասեք, իսկ մենք խոստանում ենք հասկանալ։ Չէ որ իրավիճակները շատ նման են, բայց ձեր մոտեցումները տրամագծորեն հակառակ։ Չէ՞ որ մենք ամեն ինչ տեսնում ենք և ադեկվատ գնահատում։

Եվ հետևաբար, որոշումները մենք ինքներս ենք կայացնում: Առանց կողմնակի խորհուրդների, հատկապես նրանց կողմից, ովքեր, ընդհանուր առմամբ, իրենք էլ չեն կողմնորոշվել իրենց չափանիշներով։

Caliber.Az
Դիտումներ: 330

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

128
19 Դեկտեմբերի 2024 10:21
2

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

115
19 Դեկտեմբերի 2024 15:24
3

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

112
20 Դեկտեմբերի 2024 20:09
4

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

93
20 Դեկտեմբերի 2024 18:25
5

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

80
20 Դեկտեմբերի 2024 14:17
6

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

76
20 Դեկտեմբերի 2024 16:29
7

«Բաքուն ստիպված է նորից խաղաղություն պարտադրել Երևանին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

72
19 Դեկտեմբերի 2024 20:52
8

Էրդողան. Շնորքհավորում եմ Ադրբեջանին՝ D-8-ի հետ կապված

70
19 Դեկտեմբերի 2024 16:40
9

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

64
20 Դեկտեմբերի 2024 12:08
10

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

63
21 Դեկտեմբերի 2024 11:19
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading