ԵԱՀԿ ՄԽ. վերակենդանացնելու փորձ՝ հակառակ տրամաբանության Եվ նորից Արեւմուտքի երեսապաշտության մասին
Վերջերս Արևմուտքի, այդ թվում նաև ԱՄՆ-ի կողմից նորից նկատելի են դարձել՝ ի տեր հանգուցյալ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնելու որոշակի փորձեր, ինչի մասին վկայում են արևմտյան քաղաքական գործիչների ակնարկեներն ու հայտարարությունները։ Թեև ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի իրեն լիովին սպառել է որպես բացարձակ ավերիչ կառույց, որը Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների բազմամյա օկուպացիայի բոլոր տարիներին անգործության էր մատնվել և որպես արդյունք՝ հայ-ադրբեջանական կարգավորումը ոչ մի քայլ առաջ չի տարել։ Եվ դրան մեծապես նպաստել է այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում միջնորդ երկրներից ոչ մեկը՝ լինի դա Ֆրանսիան, ԱՄՆ-ը, կամ Ռուսաստանը, Երևանի վրա պատշաճ ճնշում չգործադրեցին, որպեսզի նրան ստիպեին կատարել ադրբեջանական տարածքներից հայկական զինված խմբավորումների դորս բերումը պահանջող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։
Ընդհակառակը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերածվել էին՝ ընդամենը ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այն էլ փոխզիջումների ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության մասին հազվագյուտ անհասցե դեկլարատիվ հայտարարություններով հանդես եկող զբոսաշրջիկների։ Այսինքն, չխորանալով հակամարտության էության մեջ և դրանով իսկ կշեռքի մի նժարի վրա դնելով օկուպանտին և զոհին։ Կարելի է արձանագրել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն իր անգործությամբ անձամբ փորեց իր գերեզմանը, թեև ՄԱԿ-ի կանոնադրության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա նրան տրամադրվել էր՝ օկուպացիային և հայկական ագրեսիային վերջ տալու միջազգային հանրության մանդատ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական գոյության դագաղի մեխը իրականում խփեց տարածաշրջանում ուժերի փոփոխված դասավորվածությունը նրանից հետո, երբ 2020 թվականի նոյեմբերին Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքում Ադրբեջանը ռազմական ճանապարհով ինքնուրույն լուծեց ղարաբաղյան խնդիրը։ Ինչի մասին 2020 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի հապաղել հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
«…Այստեղ գալը եղել է ձեր գաղափարը: Եվ ես ևս մեկ անգամ կարող եմ տեսախցիկների առջև կրկնել դա. ես Մինսկի խմբին հյուր չեմ հրավիրել։ Սակայն, երբ ինձ հայտնեցին, որ Մինսկի խմբի ներկայացուցիչները ցանկանում են գալ, ես դեմ չեմ չեղա։ Միգուցե դուք ինձ ասելու բան ունեք։ Եթե դուք ցանկանում եք դա անել տեսախցիկների առջև, ասեք։ Եթե չեք ուզում, ես նրանց կասեմ, որ գնան։ Ինչպես ցանկանում եք։ Եկեք, ես լսում եմ ձեզ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Իսկ անցյալ տարի, ռուս-ուկրաինական պատերազմի սկսզբի և Ռուսաստանի ու Արևմուտքի միջև առճակատումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի նույնիսկ ֆորմալ գոյությունը դարձել է անհնարին։ Մոսկվան նույնիսկ դեմ է արտահայտվել Փարիզին ու Վաշինգտոնին՝ նրանց մեղադրելով կիսամեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջնական մահվան մեջ։ ՄԽ-ի մահվան արձանագրումը 2022 թվականի նոյեմբերին հաստատել է նաև Հարավային Կովկասում բանակցությունների գծով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերը՝ ԱՄՆ-ի Սենատի արտաքին գործերի հարցերով կոմիտեում լսումների ժամանակ։ Սակայն, դրանով հանդերձ Ռիկերը նշել է, որ ԱՄՆ-ի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի բուն մանդատը դեռևս օգտակար է, նույնիսկ այն դեպքում, որ համանախագահների փոխգործակցությունը դադարել է։
«Մինսկի խումբը այն ձևով, որում նա հայտնի է՝ չի գործում։ Մանդատը, նպատակները մնում են », - հայտարարել է Ռիկերը՝ ակնարկելով ըստ էության մեռած կառույցի վերակենդանացման հնարավորության մասին։
Եվ ուրեմն հիմա, ըստ ամենայնի, Արևմուտքում որոշակի ուժեր ձեռնարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի քայքայված դիակը դագաղից դուրս հանելու փորձեր։ Միանգամայն ակնհայտ է, որ դա կարելի է գնահատել որպես Արևմուտքի երեսապաշտության և ցինիզմի դրսեւորում, որը խոսքով աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, բայց իրականում փորձում է խաղալ Հայաստանի հետ, որը մինչ օրս չի թողնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապված պատրանքները և ամեն հարմար առիթի դեպքում ցույց է տալիս բանակցային գործընթացը «համանախագահների» ձեռքը փոխանցելու իր ձգտումները՝ նրան քաղցրախոսելու և դրանով իսկ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակը հետաձգելու նպատակով։
Ի դեպ, մի հետաքրքիր պահ։ Ռուսաստանն ու Արևմուտքը այժմ բառացիորեն դանակների վրա են, հնչում են նույնիսկ միջուկային հարվածների փոխանակման սպառնալիքներ։ Բայց զարմանալի բնույթով նրանց բոլոր հակասություններն ու դժգոհությունները ակնթարթորեն մոռացվում են, երբ խոսքը գնում է Հայաստանի և հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մասին։ Այսինքն, Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը պատրաստ են վերսկսել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ նույնիսկ չնայելով Ուկրաինայի հակամարտության կողմը։ Հետաքրքիր է, չե՞ք կարծում։
Այս ամենը միայն հերթական անգամ հաստատում է Ադրբեջանի նկատմամբ Արևմուտքի երեսապաշտ քաղաքականությունը և երկակի ստանդարտների առկայությունը, որի հետ մեր երկիրը բախվել է շուրջ 30 տարվա օկուպացիայի ընթացքում։ Ճիշտ նույն մոտեցումը մենք տեսնում ենք նաև Ուկրաինայի հարցում։ Արևմուտքը Կիևից պահանջում է կռվել մինչև վերջին զինվորը, բայց դրանով հանդերձ արհեստականորեն հետաձգում է Ուկրաինային այդքան անհրաժեշտ զենքի առաքումները, առավել ևս հիմա, հակահարձակողական գործողություններ անցկանցելու ժամանակ։
Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացման այս բոլոր փորձերը դատապարտված են ձախողման։ Բաքուն չի մասնակցի Ռուսաստանի և Արևմուտքի այս կեղտոտ խաղերին։ Սրանում է կայանում մեր երկրի ղեկավարության սկզբունքային դիրքորոշումը, որին ամբողջությամբ և լիովին աջակցում է Ադրբեջանի հասարակությունը։ Ինչպես նախագահ Ալիևը արդեն հստակ ասել է. «Մենք արդեն հրաժեշտ ենք տվել ԵԱՀԿ Մինսկի խմբին»…