twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Եվրախորհրդարանը՝ Ադրբեջանի հետ պատերազմի ուղու վրա Բայց իր աչքում գերանը չի տեսնում…

14 Մարտի 2023 15:09

Եվրախորհրդարանը, որին ահա արդեն մի քանի ամիս ցնցում է միլիոնավոր դոլարների կոռուպցիոն սկանդալը (Կատարգեյթ), պատրաստվում է առաջիկա օրերին՝ հերթական զրպարտիչ բանաձևը ընդունել Ադրբեջանի դեմ: Հայաստանի շահերը բացահայտ խրախուսող, բայց միջազգային իրավունքին լիովին հակասող։ Մինչդեռ, Եվրախորհրդարանում հակաադրբեջանական ուղղվածությամբ նման բնույթի փաստաթղթերը, որոնք ընդհանուր ոչ մի բան չունեն օրվա օբյեկտիվության և իրողությունների հետ՝ 2020 թվականի պատերազմում Ադրբեջանի հաղթանակից և դրա հետ կապված տարածաշրջանում ուժերի նոր դասավորվածությունից հետո՝ սկսել են ծագել տենդային շտապողականությամբ:

Օրինակ, մեկ տարի առաջ (2022 թվականի մարտի 10-ին) Եվրախորհրդարանը՝ իբր Ադրբեջանի կողմից Ղարաբաղում հայկական մշակույթային ժառանգության ոչնչացման մասին ոչ մի բանով հիմնավորված, անտրամաբանական բանաձև ընդունեց։ Տեքստը հիմնված էր Եվրախորհրդարանում Հայաստանի և հայկական լոբբիի տարածած կեղծ տեղեկատվության վրա և ուղղակիորեն անտեսում էր՝ ադրբեջանական տարածքների 30-ամյա օկուպացիայով պայմանավորված իրականությունը։ Իսկ արդեն այս, 2023 թվականի հունվարին, այդ նույն եվրոպական կառույցը՝ իբր «Հայաստանի դեմ ագրեսիայի» և Լաչինի ճանապարհը «փակելու» համար Ադրբեջանին դատապարտող բանաձեւ է ընդունել, ինչով փաստորեն կասկածի տակ է դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Հանուն արդարության հարկ է նշել, որ նրա հետ մեկտեղ, որ հայանպաստ կողմնորոշմամբ եվրոպական բանաձեւերը կրում են Ադրբեջանի նկատմամբ բացահայտ թշնամական բնույթ, դրանք նաև խոչընդոտում են տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն հաստատելու Բաքվի ջանքերին։ Հասկանալի է, որ Բաքվի նկրտումների այս տորպեդահարումը պաշտոնական Երեւանի հիմնական խնդիրներից է, իսկ Եվրախորհրդարանում, առանց դիտարկելու և առանց քննարկելու, հիմարաբար հետեւում են այդ նպատակին։ Այսինքն նորից ընթացք է առել նախորդ 30 տարիների պրակտիկան, երբ եվրոպական կառույցները գրեթե հավանություն էին տալիս Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացմանը։

Այդ նույն հունով է կառուցված նաև նոր բանաձեւը։ Որքան հայտնի է, փաստաթղթում (որի ընդունումի ակնկալվում է մարտի 14-ին) Եվրախորհրդարանը առաջադրել է՝ իբր «Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի», «Լաչինի միջանցքի շրջափակման», «Ղարաբաղի կարգավիճակի» մասին չհիմնավորված մեղադրանքների մի ամբողջ կույտ և նույնիսկ օրակարգ է դուրս բերել իրեն լիովին սպառած ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։ Եթե իրերն անվանել իրենց անուններով, ապա այնպիսի տպավորություն կա, որ Եվրախորհրդարանը կատարում է Հայաստանի խորհրդարանում կոմիտեի ֆունկցիա՝ նոտարական կարգով վավերացնելով Հայաստանի ԱԳՆ-ի նախագծերը։

Կոպիտ ասած, Եվրախորհրդարանը օգտագործում է ամենատարբեր գործիքները, որպեսզի հանուն իրեն նորից սիրաշահած Երևանի՝ միանշանակ վարկաբեկել Ադրբեջանը։ Հասկանալի է, որ նման հայտնի միջազգային կազմակերպություններում հակաադրբեջանական քարոզչությունը անցկացվում է հայկական լոբբիի վիթխարի ֆինանսական ներարկումների և հայտնի «կոնյակային դիվանագիտության» ծանրակշիռ դիվիդենտների հաշվին, որոնք վճարվում են մեր ընթերցողներին հայտնի Կրամպետյանի գրպանից։ Նույնիսկ նրանով հանդերձ, որ «կոնյակային պայմանավորվածությունները» մեկ անգամ չէ, որ ձախողվել են, սակայն կաշառքը հայ օլիգարխների ձեռքում միշտ եղել և մնում է, որպես եվրոպական հարթակներում իրենց ստոր պլանները առաջ մղելու ամենատարածված միջոց։ Նման մոտեցումը, անշուշտ, անխուսափելիորեն ծնում է «երկակի ստանդարտներ», ինչը ակնհայտ է Եվրախորհրդարանի հակաադրբեջանական կոչերի օրինակով։

Հակառակ դեպքում, ի՞նչ նպատակով է միջազգային այդչափ հեղինակավոր կառույցը՝ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների գրեթե 30-ամյա օկուպացիայի ընթացքում աչք փակել հարյուր հազարավոր ադրբեջանցիների նկատմամբ կիրառված էթնիկ զտումների վրա, որոնք վտարվել են իրենց հարազատ վայրերից, անտեսել է ադրբեջանական գյուղերի ու քաղաքների ավերումը, Ադրբեջանի մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացումն ու թալանը։ Այդ ինչի՞ց է, որ ԵՄ-ի օրենսդիր մարմինը, արդեն մեր օրերում անտեսում Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ Երևանի ականային տեռորը և չի ընդունում Հայաստանի հետ կապված հասցեային փաստաթղթերը։ Ինչո՞ւ Եվրախորհրդարանը դիմահար չի նկատում արդեն 2020 թվականի պատերազմից հետո հայերի կողմից տեղադրված ականների վրա գրեթե 300 ադրբեջանցիների մահը: Կամ ինչո՞ւ է եվրոպական այս կազմակերպությունը հանգիստ հետևում Ղարաբաղում Հայաստանի ներկայիս ռազմական սադրանքներին և նույնիսկ չի փորձում Երևանին՝ տարածաշրջանից հայկական ավազակախմբերի մնացորդները դուրս բերելու կոչ անել։

Բաքուն իրավունք ունի՝ այս ամենի և բազմաթիվ այլ հարցերի շուրջ բացատրություն պահանջել ԵԽ-ից, ինչպես նաև վճռականորեն դատապարտել Հայաստանի ապակառուցողական քաղաքականությունը արդարացնող ընդունված բանաձեւերը։ Խոսքի համար, ժամանակին այդ նույն Եվրախորհրդարանը նույնիսկ դեմ է հանդես եկել «Հարավային գազային միջանցք» նախագծի իրականացմանը, որի նշանակությունը բուն Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար ժամանակի ընթացքում դարձել է նույնիսկ շատ հասկանալի։ Այս նախագիծը զգալիորեն մեծացրել է տարածաշրջանում մեր երկրի նշանակությունը՝ Բաքվի համար հաստատապես ապահովելով Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավորի կարգավիճակը։ Միայն այս փաստը վկայում է այն մասին, որ Եվրախորհրդարանի միակողմանի դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ՝ հակասում է հենց Եվրոպական Միության քաղաքականությանը, որը մեր երկրին համարում է գլխավոր ռազմավարական գործընկեր Հարավային Կովկասում։ Որպես Եվրոպայի համար Ադրբեջանի կարևորությունը հաստատող փաստարկ կարելի է բերել նաև 2022 թվականի հուլիսին կնքված Ադրբեջանի և Եվրամիության միջև էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը։ Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը։

Ինչպես նշել է Ադրբեջանի ղեկավարը, այս հուշագիրը՝ ճանապարհային քարտեզ է ապագայի համար և հրամանագիր է այն մասին, որ Ադրբեջանն ու Եվրամիությունը աշխատում են նոր համաձայնագրի վրա։ Հաշվի առնելով առևտրի և էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ավելի սերտ համագործակցելու Բրյուսելի պատրաստակամությունը, ինչպես նաև Հարավային Կովկասում կայունության և անվտանգության նպատակով հայ-ադրբեջանական բանակցություններում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը՝ Բաքվի նկատմամբ Եվրախորհրդարանի քաղաքականությունը չափազանց ապակառուցողական և ցինիկ տեսք ունի։ Հասկանալի է, որ Հայաստանը ոչ մի կերպ ի վիճակի չէ ինչ-որ ձևով ազդել Եվրամիության դիրքորոշման վրա, որքան էլ արտասահմանում նրա լոբբին հզոր ու ազդեցիկ լինի։ Նախ, Ադրբեջանի և ԵՄ-ի հարաբերությունները՝ փոխգործակցության բոլորովին այլ և ավելի բարձր մակարդակ է։ Երկրորդը, Ադրբեջանը լուրջ իմիջ ունի ոչ միայն տարածաշրջանային քաղաքականությունում, այլեւ միջազգային կոորդինատների համակարգում, որը ճանաչում են և՛ Բրյուսելում, և՛ Վաշինգտոնում։ Իսկ ինչ վերաբերում է Բաքվի դեմ Եվրախորհրդարանի հարձակումներին, ապա, եթե անգամ դրանք աջակցություն են հայտնում Հայաստանի շահերին, բայց ոչ մի կերպ ի վիճակի չեն ազդել Ադրբեջանի նկատմամբ Եվրոպայի ռազմավարական դիրքորոշման վրա։

Caliber.Az
Դիտումներ: 202

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Գազ, խաղաղություն Հայաստանի հետ և Բաքվի դիվանագիտական հավասարակշռությունը Ամբողջական հարցազրույց Հիքմեթ Հաջիևի հետ

295
08 Հունիսի 2025 14:43
2

Մարդասիրական օգնություն, բայց ոչ զենք. Հաջիևը՝ ռուս-ուկրաինական պատերազմին Ադրբեջանի մոտեցման մասին

118
08 Հունիսի 2025 10:04
3

Ադրբեջանը պահպանում է կարմիր գծերը Թոֆիկ Զուլֆուգարովը՝ Caliber.Az-ի եթերում

114
09 Հունիսի 2025 08:56
4

Ալիևն ու Փաշինյանը վաղը կհանդիպեն Աբու Դաբիում

107
09 Հունիսի 2025 12:48
5

Աբու Դաբիում կայացել է Ալիևի և Փաշինյանի հանդիպեումը ՏԵՍԱՆՅՈՒԹ

96
10 Հունիսի 2025 14:32
6

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԻՆ-ները պայմանավորվել են գործընկերությունը զարգացնելու մասին

91
08 Հունիսի 2025 13:42
7

Ադրբեջանցի դիվանագետներին պատմել են՝ հայկական օկուպացիայի հետ կապված նախաձեռնված դատական գործընթացների մասին

85
08 Հունիսի 2025 09:23
8

Պարզություն և արդարություն Caliber.Az-ը մեկնաբանում է Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը

83
09 Հունիսի 2025 17:01
9

«Ինսայդերական» շահարկում Ադրբեջանին շանտաժի ենթարկելու նոր փորձ

83
08 Հունիսի 2025 16:37
10

Ամեն ինչ լավ է, արա. «Հին աշխարհի հիստերիկերը»

83
08 Հունիսի 2025 09:22
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading