twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Եվրոլրտեսների հավկուրությունը Հայաստանում ԵՄ-ն և Երևանը քողարկում են պատերազմի նախապատրաստությունը

03 Ապրիլի 2024 13:08

«Քարերի երկրում» հարմարավետ տեղավորված եվրոպացի լրտես դիտորդները, կարծես թե, իզուր չեն ուտում հայկական մատնաքաշը, քանի որ վատ չեն կատարում՝ Ադրբեջանի հետ պայմանական սահմանին Հայաստանի զինված ուժերի սադրիչ գործողությունների անտեսման և ընդհանրապես Երևանի ռազմականացմանը աջակցության հետ կապված իրենց հիմնական առաքելությունը։ Դրանում մենք շատ անգամ ենք համոզվել։ Իսկ Հայաստանում ԵՄ-ի հետախուզական և դիտորդական առաքելության վերջերս արած հայտարարությունը հերթական անգամ հաստատեց, որ այս երկրում ռեւանշիստական տրամադրությունները ակտիվորեն սնուցվում են նրանց կողմից, ովքեր EUMA-ի առաքելություն են ուղարկել այդ երկիր։

Վերջին օրերին Ադրբեջանի Պնախարարությունը ֆիքսում է՝ հայ-ադրբեջանական պայմանական սահմանի տարբեր ուղղություններով Հայաստանի զինված ուժերի ռազմական տեխնիկայի, ծանր հրետանու և կենդանի ուժի ակտիվ տեղաշարժեր։ Ինչպես նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Հայաստանի կողմից պայմանական սահմանի երկայնքով զորքերի կենտրոնացումը և տարբեր ուղղություններով երկարաժամկետ կրակակետերի ստեղծումը, ամրաշինությունների կառուցումը արձանագրվել են հատուկ տեխնիկական միջոցներով և տեսողական դիտումների ժամանակ։ Նորակառույց երկաթբետոնե ամրաշինություններում տեղակայվում են հրետանային համակարգեր և այլ գրոհային զինատեսակներ, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի ծանր կրակային միջոցներ»։

Մեր երկրի պաշտպանական գերատեսչությունը ընդգծել է, որ Հայաստանում դրսևորվում է Ադրբեջանին պատերազմով սպառնացող ռեւանշիստական ուժերի ակտիվացում, մեր երկրի դեմ ագրեսիվ հռետորաբանությունը հասել է բարձր մակարդակի, ավելացել է՝ սադրանքի փորձերին նախապատրաստվելու նպատակով տեղատվական դաշտում իրավիճակի սրմանը ծառայող սադրիչ տեղեկատվության քանակը։

Հայաստանում, զարմանալի չէ, որ այս փաստերը, իհարկե, հերքում են։ Երեւանին նվագակցում է նաեւ ԵՄ առաքելությունը՝ չնկատելով ակնհայտը։ Մարկուս Ռիտերի կամակատարները հայտարարում են, որ, իբր, հայ-ադրբեջանական պայմանական սահմանին ոչինչ տեղի չի ունենում։ «Մեր դիտորդները ռազմական ոչ մի արտասովոր տեղաշարժ չեն նկատել։ Այն եղել է Զատիկի հանգիստ ու խաղաղ երկուշաբթի»,- ասվում է առաքելության երեկվա հաղորդագրությունում:

Ավելի ուշ հայկական լրատվամիջոցները գրել են այն մասին, որ ԵՄ-ի առաքելությունը հրապարակել է ևս մեկ գրառում. «Մարտի 31-ին Հայաստանում ԵՄ-ի դիտորդական առաքելությունը պարեկային խումբ է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմը՝ սահմանին արտասովոր ռազմական տեղաշարժերը դիտարկելու և հաղորդելու համար։ Պարեկային ծառայության բոլոր աշխատակիցները հայտնել են, որ իրավիճակը հանգիստ է և անսովոր տեղաշարժեր չեն նկատվում»։

Այստեղ ի՞նչ կարելի է ասել: Որ եվրոպացի էմիսարները ամենևին էլ կույր չեն և լսողության հետ էլ նրանց մոտ ամեն ինչ երևի կարգին է։ Բայց նրանք կատարում են «վերևից» ուղարկված հրամանը՝ քողարկել Ադրբեջանի հետ սահմանին նոր զինված սադրանքների համար Հայաստանի ագրեսիվ նախապատրաստությունը։ Հետևաբար զարմանալի չէ, որ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը զարմանալիորեն արագ արձագանքեց եվրոպացի լրտեսների վերոնշյալ գրառմանը։ Նրա խոսքով, «հաճելի է EUMA-ից ստանալ հաստատում այն մասին, որ ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ չի եղել»:

Եվ այստեղ էլ ամեն ինչ պարզ է՝ Կլաարը նույն կապի մեջ է նրանց հետ, ովքեր ուղղորդում են Երևանը և ԵՄ-ի առաքելությունը: Նրանք հետևում են Արևմուտքի որոշ ուժերի միասնական օրակարգին, որոնց խնդիրը կայանում է Կովկաս թափանցելու մեջ, թող նույնիսկ հայ-ադրբեջանական նոր պատերազմի հրահրման միջոցով։ Դրանից էլ եվրոլրտեսների «կարճատեսությունը» և «խուլությունը»։ Դե, իսկապես, նրանք չէ-որ չեն կոտրի Բրյուսելի և Վաշինգտոնի որոշ առանձնասենյակներում պատրաստված ծրագիրը։ Դրա համար չէ, որ նրանց ուղարկել են Հայաստան։

Սակայն Ռիթերի և Կլաարի անհիմն հայտարարությունների համար ադրբեջանական կողմը ունի հատուկ տեխնիկական միջոցներով ֆիքսված ֆոտո և տեսաապացույցներ։ Եվ Ադրբեջանի Պնախարարությունը դրանք արդեն ներկայացրել է։ Դրանց հերքելը՝ նշանակում է ժխտել ակնհայտը: Մինչդեռ, ԵՄ-ի առաքելության կուրությունն ու խուլությունը արդեն իսկ տեղ են գտել՝ պայմանական սահմանին Հայաստանի զինված ուժերի կողմից հրահրված սրման որոշակի պահերում։ Որպես դրա հաստատում կարելի է բերել ԵՄ-ի առաքելության կողմից օպերատիվ արձագանքի բացակայությունը Երևանի փետրվարյան սադրանքին, երբ Հայաստանի Գաֆանի շրջանի դիրքերից կրակ բացվեց Զանգիլանի շրջանում ադրբեջանցի սահմանապահների ուղղությամբ։ Այդ ժամանակ վիրավորվեց ադրբեջանցի սահմանապահ։ Ադրբեջանը այդ սադրանքին պատասխանեց «Հատուցում» փայլուն գործողությամբ։ Այդ ժամանակ էլ, Ադրբեջանում ԵՄ-ի դեսպան Պյոտր Միխալկոյին հայտնել են, որ առաքելությունը չի համապատասխանում՝ տարածաշրջանային կայունությանը նպաստելու հայտարարված նպատակներին։

Մինչդեռ, առաքելության և նրա համադրողների հետ ամեն ինչ հասկանալի է: Բայց տես ինքնին Հայաստանին սթափ մտքով ու առողջ հիշողությամբ ոչ մի կերպ չես կարող հասկանալ։ Մի՞թե այնտեղ չեն հասկանում, որ հանդիսանում են Հարավային Կովկասում մեծ կրակ վառելու խաղում սակարկության առարկա։ Ի վերջո, ո՞ւր մնաց հայերի ինքնապահպանման բնազդը։ Չէ որ Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքի ցանկացած փորձ վճռականորեն կկանխվի ադրբեջանական բանակի կողմից։ Ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ առավել ևս Ֆրանսիան չեն սկսի կռվել հանուն Հայաստանի, իսկ ֆրանսիական զենքը չի օգնի հայերին։

Հասկանալի է, իհարկե, որ հայկական կողմից հրահրված պայմանական սահմանին ներկայիս լարվածությունը տեղի է ունենում՝ Բրյուսելում ԵՄ-ԱՄՆ-Հայաստան ձեւաչափով հանդիպման նախաշեմին։ Եվ ակնհայտ է, որ արեւմտյան տերերը Հայաստանին մղում են ռազմական բախումներ հրահրելուն։ Փոխարենը նրան խոստանում են ամեն տեսակի բարիքներ և անվտանգության երաշխիքներ։ Միայն Երևանում չգիտես ինչու չեն ցանկանում. ա) տեսնել, թե ինչ տեղի ունեցավ Ուկրաինայի հետ; բ) նրան անվտանգության երաշխիքները կարող են առհասարակ պետք չլինեն նրան, եթե նա ընդհանուր լեզու գտնի իր մերձավոր հարեւանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Caliber.Az
Դիտումներ: 261

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Բաքվի չեզոքությունը՝ անփոփոխ է, մարդասիրական օգնությունը՝ թափանցիկ Կործանիչների մասին տաբլոիդային ֆանտազիա՝ ընդդեմ իրականության

196
24 Նոյեմբերի 2025 19:31
2

«Մեծ վերադարձ». Մամեդբեյլին ընդունում է նոր բնակիչներին

117
24 Նոյեմբերի 2025 17:30
3

Վարդանյանի գործով դատավարության ժամանակ դիտարկվել է շտապօգնության մեքենայի գնդակոծության հետ կապված դրվագը ԼՈՒՍԱՆԿԱՐ

116
25 Նոյեմբերի 2025 09:22
4

Շուշայում անցկացվել է Ադրբեջանի և Թուրքայի ուղեղային կենտրոնների առաջին ֆորումը

111
24 Նոյեմբերի 2025 18:34
5

Բաքու - Երևան. «Խաղաղության կամուրջ»՝ հին դառնությունների միջով Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

100
25 Նոյեմբերի 2025 09:28
6

Հայերն ու ադրբեջանցիները Բաքվում «Խաղաղության կամուրջ» են ստեղծում

91
24 Նոյեմբերի 2025 09:19
7

«Խաղաղության կամուրջը» ապագայում ենթադրում է հանդիպումներ քաղաքացիական հասարակության ավելի շատ ներկայացուցիչների հետ. Ֆարհադ Մամեդով

84
24 Նոյեմբերի 2025 09:28
8

Ադրբեջանի ազատագրված տարածքներում ստեղծվել են նոր փոքր ընտանեկան ձեռնարկություններ

81
24 Նոյեմբերի 2025 21:20
9

Ադրբեջանի նախագահը գրառում է կատարել Քելբաջարի ազատագրման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ

80
25 Նոյեմբերի 2025 10:01
10

Վենեդիկություն երևանյան ձևով Նախկին խմբագրի շրջագայությունը և նրա պատմվածքները

76
25 Նոյեմբերի 2025 17:33
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading