twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Եվրոպայի հիվանդ երեխան Բորելը կրկին փաղաքշել է Հայաստանին

15 Նոյեմբերի 2023 15:54

Հին աշխարհի գլխավոր դիվանագետը նախօրեին հանդես է եկել հերթական հայտարարությամբ։ Բրյուսելում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով լուսաբանելով՝ ԵՄ խորհրդի նիստի արդյունքները՝ նա անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցին։ Առաջինը, ինչը այդ հայտարարության մեջ աչքի է ընկնում՝ Ադրբեջանի նկատմամբ կողմնակալությունն է։ Խաղաղությանը նպաստելու համար բոլոր ջանքերը գործադրելու, և այն փաստը, որ որ սեպտեմբերի 19-20-ի հակաահաբեկչական միջոցառումներից հետո Ղարաբաղը դադարել է լինել հնարավոր բախումների գոտի՝ ըստ արժանավույնի գնահատելու փոխարեն՝ արտաքին գործերի եվրահանձակատարը շարունակում է՝ Ադրբեջանին ագրեսորի դերի մեջ դնող սադրիչ հայտարարություններ հնչեցնել։

«Մեր ուղերձը Ադրբեջանին միշտ եղել է հստակ: Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտումը կլիներ անընդունելի և լուրջ հետևանքներ կունենար մեր հարաբերությունների որակի վրա», - ի թիվս այլոց հայտարարել է Բորելը։

Հնչում է շատ վիրավորական։ Երբ տեղ էր գտել ադրբեջանական տարածքների քսան տոկոսի փաստացի օկուպացիան, երբ հայերը ադրբեջանցիներին վտարեցին Հայաստանից, իսկ հետո նաև Ղարաբաղից, երբ գազանաբար բնաջնջեցին Խոջալուի և այլ բնակավայրերի խաղաղ բնակիչներին, երբ քար առ քար քանդեցին մեր շենքերը և մեր մզկիթներում խոզեր էին պահում, այդ Բորելը անհոգաբար թրև էր գալիս ազնվակիրթ ռաուտներում, իսկ հիմա, տեսնում եք, Ադրբեջանին սպառնում է հիպոթետիկ սպառնալիքի հետ կապված։

Էլ ի՞նչ է ասել իսպանացին, ով կատալոնացի է։ «Մենք կոչ ենք անում վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները Եվրոպական խորհրդի ղեկավարի կողմից արված աշխատանքի հիման վրա։ Մենք անհրաժեշտ ենք համարում խաղաղության պայմանագրի կնքումը և պատրաստ ենք շարունակել մեր միջնորդական ջանքերը։ Մենք որոշել ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարին հրավիրել մեր առաջիկա նախարարական հանդիպումներից մեկին մասնակցելու»,- նշել է Բորելը։

Դժոխք ու ցավ ձեզ, այլ ոչ թե «բանակցություններ Եվրոպական խորհրդի ղեկավարի կողմից կատարված աշխատանքի հիման վրա»։ Դուք արել եք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հունից հանեք այդ ողջ աշխատանքը: Էլ ի՜նչ բանակցությունների մասին է ԵՄ-ի միջնորդությամբ, եթե դուք անխղճորեն աջակցում եք մի կողմին, լկտիաբար մեղադրելով մյուս կողմին։ Դադարեցրեք հակաադրբեջանական հիստերիան եվրոպական բարձր գրասենյակների ու կազմակերպությունների պատերի ներսում, և միայն դրանից հետո Բաքվում, հնարավոր է, կքննարկեն Բրյուսելում բանակցությունների մասին հարցը։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հայտնել է, որ քննարկվել են՝ «Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման, ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին աջակցելու, դիմադրողականության բարձրացմանը, անվտանգության ապահովմանը և բարեփոխումների շարունակմանը աջակցելու հարցեր»։

Ինչպես տեսնում ենք, Բորելի հայտարարությունը հանդիսանում են՝ Հարավային Կովկասում իր դերը հայկական պլացդարմի միջոցով հաստատելու Եվրամիության նպատակաուղղված քաղաքականության շարունակությունը։ Ինչը նա և հաստատում է հետևյալ խոսքերով. «Մենք որոշեցինք ընդլայնել մեր առաքելությունը Հայաստանում, սահմանի զգայուն հատվածներում ավելացնելով պարեկների ծառայությունը և թիվը»։

Իսկ ահա այստեղ եկեք մի քիչ ավելի համեստ լինենք։ Այս դեպքում ոչ թե դուք եք որոշել, այլ ձեր անդրօվկյանոսյան հսկիչը Վաշինգտոնում: Արժանահավատ աղբյուրներից Caliber.Az-ին հասած տեղեկատվությաը համաձայն՝ Նահանգները պատրաստվում են իրենց ներկայությամբ թուլացնել ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունը։ Հենց այս նպատակով է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը նոյեմբերի սկզբին այցելել է՝ Շտուտգարտում գտնվող ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության շտաբակայան և այնտեղ հանդիպել է գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամի հետ։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ամերիկյան զինվորականները պլանավորում են տեղակայվել հայ-իրանական սահմանի երկայնքով, մեկուսացնել այնտեղ գտնվող ռուսական զորքերին և ապահովել ամբողջական տեսողական, իսկ տեսանելի ապագայում նաև փաստացի վերահսկողություն սահմանի վրա, որտեղ հիմա կանգնած են ռուս սահմանապահները։

Ուշագրավ է, բայց քանի դեռ Ռուսաստանը սառը պատերազմում կրած պարտությունից հետո «հանդարտ կայսրություն» էր, դրա անհրաժեշտությունը չկար: Սակայն, հիմա, երբ Ռուսաստանը հայտարարում է իր աշխարհաքաղաքական հավակնությունների մասին, Արևմուտքը որոշել է նրանից խլել տարածաշրջանի այս կտորը։ Սակայն Արևմուտքը նույնիսկ լավագույն ժամանակներում չուներ բավարար ռեսուրսներ, որպեսզի լայնածավալ ռազմաքաղաքական ներթափանցում իրականացնել Հարավային Կովկասում։ Մեծ կայսրությունների ժառանգորդ երկրները և ավանդաբար տարածաշրջանում ներկա Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը միշտ ավելի խորամանկ են ֆրակով և սիգարը ձեռքում մուսիյեյից։ Այս ընկերությանը ավելացրեք իր աշխարհաքաղաքական կարգավիճակն ամրապնդած ու բարձրացրած Ադրբեջանը և դուք կհասկանաք, որ այստեղ ձեզ սպասվում է ֆիասկո։

Ընդհանրապես, մենք հասկանում ենք, որ Հայաստանի հետ ձեր ողջ եվրոպական քաշքշոցը ի սկզբանե վերահսկվում էր Վաշինգտոնի կողմից, որը ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո, շատ ամուր քաշել է բոլոր ուղղություններով ցրվել որոշած եվրոպացի դաշնակիցների սանձը։ Ամերիկան է ղեկավարում գործընթացը, ընթացքում եվրոպացիներին թույլ տալով ստեղծել իրենց նախաձեռնությունների տեսիլքը, հատկապես այնպիսի զգայուն ոլորտներում, ինչպիսին է ֆրանսահայկական սերը: Ժամանակ առ ժամանակ, ճիշտ է, այս իդիլիայի մեջ փորձում է տեղավորվել Գերմանիան։ «Քույրերը» կարծես թե դեմ չեն։ Ընդհանրապես, այս ամեն բավականին ժիր ու թեթևսոլիկ տեսք ունի։

Բայց եթե հայաֆիլ հերմաֆրոդիտի հաստ դիմակի վրայից սրբել այս առաջին պճնաբարո շերտը, ապա մեր աչքի առաջ կհայտնվի ավելի տխուր պատկեր։ Հայաստանին փայփայում ու խնամում են որպես Եվրոպայի հիվանդ երեխա։ Նա թույլ իմունիտետ ունի, հեշտությամբ հիվանդանում է, հաճախ է հիվանդանում, այս ամենը ազդում է նրա բնավորության վրա, որը դարձել է անդառնալիորեն բանսարկու և կռվարար։ Երբեմն նկատվում են: խնամակալների կողմից հարևանների վրա հմտորեն ուղղված ագրեսիայի նոպաներ: Հայաստանը ունի արդյո՞ք բուժվելու շանս։ Նման խնամակալների հետ՝ ոչ: Նրանք փոխեցին նրա աշխարհի պատկերը, տեղադրեցին արհեստական ակվարիումի մեջ, ստիպեցին հավատալ, որ նրա հիվանդությունը անբուժելի է, և որ միայն իրենք կարող են երկարացնել նրա կյանքը... այնքան ժամանակ, քանի դեռ նա իրենց պետք է:

«Մենք կուսումնասիրենք Եվրոպայի խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին հնարավոր աջակցությունը և Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման տարբերակը»,- շարունակել է Բորելը։ Դրանով հանդերձ, եվրոպացի դիվանագետը նրբանկատորեն մոռացել է հիշեցնել, որ Եվրոպայի խաղաղության հիմնադրամի (որը «խաղաղության» հետ ոչ մի կապ չունի) կողմից ֆինանսավորվելու է եվրոպական երկրների կողմից Հայաստանին սպառազինության մատակարարումը։ Ինչպես մեկ անգամ չէ, որ ասել ենք, Արևմուտքի վերջնական նպատակը՝ ոչ թե Հայաստանին պաշտպանելն է, այլ, ընդհակառակը, նրան Ռուսաստանին ներգրավվմամբ տարածաշրջանային մեծ հակամարտության հնոցը նետելը, երկրորդ Ուկրաինայի վերածելը։

Բայց տեսեք Բորելի ելույթից մեր կողմից մեջբերված վերջին կետի երկրորդ մասը ներշնչում է զգուշավոր լավատեսություն։ «Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացում»-ը՝ շատ լավ է։ Դրանից հետո, երբ այս պլանը իրականացվի, Հայաստանի մնացած փոքրաթիվ բնակչության մի լավ կեսը կքոչի Եվրոպա և այնտեղ կնորոգի բարձր պարոնների կոշիկները։ Չցանկացաք խաղաղություն և բիզնես կառուցել հարևանների հետ՝ կոպեկների դիմաց սպասարկելու եք հովանավորներին: Սակայն այս դեպքում ո՞ւմ է պաշտպանելու ԵՄ-ի առաքելությունը, դե կամ էլ այն, ինչին նա փոխակերպվում է։ Միթե՞ «քարերի երկիրը» մռայլ աշոտների փոխարեն վերաբնակեցնելու է Ներքին Սաքսոնիայից կամ Վյուրտեմբերգից կենսուրախ ու կարմրերես հանսերին ու գրետաներին։ Կամ գուցե՞ նույնիսկ Յուտա նահանգի մորմոնները ձգվեն գան: Կանանց շարաններով, իհարկե։ Ինչ արած, եթե դա այդպես է, ապա ինձ թվում է, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Այդ մարդկանց հետ, բոլոր ծախսերով հանդերձ, ավելի հեշտ կլինի պայմանավորվել, քան տարածաշրջանը լքած հայերի հետ։

Մեր վայ հարեւանները պետք է հասկանան ընկալման համար մի պարադոքսալ բան։ Հատկապես Ադրբեջանի հաղթանակն ու նրա դիրքերի ամրապնդումը երկար ժամանակաշրջանի ընթացքում առաջին անգամ մեր երկու ժողովուրդներին ներկայացնում է՝ իրենց ճակատագիրն ամբողջությամբ և լիովին որոշելու երկար սպասված շանսը։ Սակայն նման հասունացման շանսերը, հատկապես Արևմուտքի կողմից սնուցվող ռեւանշիստական տրամադրությունների աճի ֆոնին, աննշան են:

Caliber.Az
Դիտումներ: 214

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

174
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

139
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

114
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
5

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

105
20 Դեկտեմբերի 2024 16:29
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

86
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

84
21 Դեկտեմբերի 2024 13:32
8

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

83
20 Դեկտեմբերի 2024 10:09
9

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

80
21 Դեկտեմբերի 2024 12:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
21 Դեկտեմբերի 2024 12:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading