twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Երեւանը կխճճեցնի, բայց այնուամենայնիվ կստորագրի Բաքվի հետ պայմանագիրը Ադրբեջանցի քաղաքագետները՝ խաղաղության հեռանկարների մասին

13 0Հոկտեմբերի 2022 15:19

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի պատրաստման հետ կապված բանակցությունները, ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, չնայած և ստացել են արդյունավետ ազդակ, սակայն դրանք շարունակվում են շատ բարդ ժամանակներում։ Հայկական կողմը չի դադարեցնում սահմանին սադրանքները, իսկ երևանյան քաղաքական վերնախավը ստեղծում է բանավոր էությամբ սադրանքներ՝ կոչ անելով Ղարաբաղի թեման հանել ապագա խաղաղության համաձայնագրից։ Իրավիճակը ծայրաստիճան լարված է, թեև կա նաև հստակ առաջընթաց՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում կկայանա Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների նոր հանդիպումը, որի օրակարգում, ըստ երևույթին, կդրվի նաև խաղաղության մասին ադրբեջանա-հայկական փաստաթղթի նախագիծը։ Բայց ի՞նչ կլինի հետո, արդյոք Ադրբեջանին վերջապես կհաջողվի ստիպել Երեւանին ստորագրել ողջ տարածաշրջանի համար ամենակարեւորագույն պայմանագիրը։

Առայժմ, համենայն դեպս, և ուշադիր դիտելն էլ պետք չէ. Պրահայի համաձայնագրերից հետո հայ քաղաքական գործիչների իշամեղվային պարսը հիստերիկ բզբզում է՝ փորձելով խաթարել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների գործընթացը, կամ խաղաղության պայմանագրի տեքստը այլանդակել ինչ որ շովինիստա-պոպուլիստական ուղղումով։ Այնուամենայնիվ, ամեն ինչ անշեղորեն դասավորվում է «Շները հաչում են, քարավանը առաջ է գնում» հայտնի ասացվածքի ոգով։ Աստանայում երեք երկրների արտաքին գործերի նախարարների՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հյաստանի՝ Ջեյհուն Բայրամովի, Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի պլանավորված եռակողմ հանդիպումը, ակնհայտ է, որ նպատակաուղղված է այդ իսկ փաստաթղթի վրա առարկայական աշխատանքի շարունակմանը։

Մինչդեռ տարածաշրջանի հանրությանը խորհելու համար հարց է ավելացրել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը արդեն համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի սկզբունքայնի կետերի շուրջ։ «Սկզբունքային կետերով՝ դրանք հինգն էին՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այստեղ ներառվում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների սահմանազատումը եւ այլն։ Մնում է միայն դրանք իրականացնել»,- ընդգծել է Չավուշօղլուն «TVNET» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը չեն կարող ընթանալ միմյանցից առանձին։

Պետք է ասել, որ Հայաստանի ԱԳՆ-ն Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը արձագանքել է առանց սովորական հնարքների, կամ խուսափողականության՝ նշելով, որ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են, սակայն Պրահայի հանդիպմանը հաջորդած հայտարարությունից հետո այս հարցում «այլ զարգացումներ չկան»։

Զարմանալի ոչինչ չկա, չէ որ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնի է իր հանրության հետ տեղեկատվություն կիսելու համառ չկամությամբ, եթե այն գոնե ինչ-որ չափով դրական բնույթ է կրում ադրբեջանական կողմի համար։

Այսպիսով, կարելի է արդյո՞ք բեկում ակնկալել Աստանայի հանդիպման ժամանակ, արդյո՞ք բանակցությունների ընթացքը չի դանդաղի սահմանին հայերի կողմից ինչ որ սադրանքների հետևանքով, ինչպես դա պատահեց սեպտեմբերին, որքանո՞վ են իրատեսական մոտ ժամանակում խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարները:

Միլլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով, որը նա արտահայտել է Caliber.Az-ի հետ զրույցի ժամանակ՝ Աստանայում գլոբալ բեկում պետք չէ սպասել։ Սակայն խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը, կարծում է Մուսաբեկովը՝ այդ հանդիպման համատեքստում անկասկած կշարունակվի։

«Հաստատապես Աստանայում բանակցող թիմերին կտրվի պայմանագրի տեքստի վրա աշխատանք սկսելու կոնկրետ ազդանշան։ Դրա հետ մեկտեղ կհայտարարվի երկու կողմերի աշխատանքային խմբերի հանդիպման օրն ու վայրը»,- կարծում է Ռ.Մուսաբեկովը։

Աշխատանքի դինամիկան, նշում է պատգամավորը, այսօր առաջ է մղում որոշակի ընդհանուր պահանջը՝ ԱՄՆ-ի, Եվրամիության և, իհարկե, Ադրբեջանի դիրեկտիվը, որն ուղղված է նրան, որպեսզի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կնքված լինի ոչ ուշ, քան այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

«Եվ եթե ռուսական կողմը միանա այս պահանջին, ապա խաղաղության պայմանագիրը արդեն երևի անհապաղ կստորագրվի։ Այլ բան է, որ հայերը հայ չէին լինի, եթե չսկսեին խորամանկել-գլորել։ Չնայած նրան, որ Փաշինյանը խորհրդարանում ունի սահմանադրական մեծամասնություն, ես գրեթե համոզված եմ, որ հայերը խորհրդարանում էլ նույնպես կխճճեն այս պայմանագրի վավերացումը՝ փորձելով, եթե չփոխել, ապա գոնե դրանում ավելացնել իրենց որոշ մեկնաբանությունները։ Նման թունավոր բյուրոկրատիա պետք է ակնկալել նաև Հայաստանի Սահմանադրական դատարանում պայմանագրի քննարկման ժամանակ:

Թուղթը, խաղաղության փաստաթուղթը, իհարկե, կարևոր է, բայց գլխավորն այս փաստաթղթի հիմքում ընկած ուժն է։ Իսկ ուժը Ադրբեջանի կողմն է»,- ընդգծում է Ռ.Մուսաբեկովը։

Քաղաքագետ, դիվանագետ Ֆիքրեթ Սադիխովը նույնպես չի կասկածում ստորագրման հետ կապված նոր ձգձգումների մեջ։ Ինչպես նա հայտարարել է Caliber.az-ին՝ Հայաստանն այն երկիրը չէ, որն ի վիճակի է միանգամից պայմանավորվել բոլոր հարցերի շուրջ։ Լավ հայտնի է, թե ինչպես էր Փաշինյանը հետ կոչում նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հայաստանի վարչապետը, ըստ Ֆ.Սադիխովի կարծիքի՝ «ընդհանրապես իրեն չի դրսևորել որպես կայուն քաղաքական գործիչ»:

Այնուամենայնիվ, ըստ դիվանագետի համոզմունքի, Պրահան պետք է դիտարկել որպես բանակցությունների նոր փուլ, որին մասնակցել են համաշխարհային քաղաքականության առաջատար դերակատարները։ Բացի ԵՄ-ի նախագահ Շառլ Միշելից, այստեղ ներկա են եղել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ով համակրանքով է վերաբերվում Հայաստանին և դա չի թաքցնում։

«Եվ նույնիսկ նրանք Պրահայում կասկածի տակ չեն դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իսկ Ղարաբաղի ու «կարգավիճակի» հարցը ընդհանրապես չի բարձրացվել։ Սա ադրբեջանական դիվանագիտության հաջողության կարևոր դրական ցուցանիշն է»,- վստահ է Ֆ.Սադիխովը:

Ամեն դեպքում, նրա համոզմամբ, Պրահայի գագաթնաժողովում արվել է ևս մեկ քայլ դեպի խաղաղություն, խաղաղության համաձայնագրին և այդ փաստաթղթի ստորագրմանը։ Եվ հասկանալի է, որ առաջիկա համաձայնագրի առանցքային, կարեւոր կետերը կքննարկվեն երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ։

«Կարծում եմ կա շանս, որ այս անգամ երկու երկրների նախարարները կմշակեն առաջիկա փաստաթղթի ինչ որ ուրվագծերը։ Իհարկե, դժվարություններ կլինեն, անկասկած, հայկական կողմից կծագեն խնդիրներ, այդ թվում նաև արհեստական բնույթի։ Բայց դրանով հանդերձ չեմ կասկածում, որ ադրբեջանական կողմը իր դիվանագիտական և ռազմական միջոցների ողջ զինանոցը կօգտագործի, որպեսզի Հայաստանին պարտադրի խաղաղության։ Եվ, ըստ էության, մեր հարձակողական դիվանագիտական քայլերը և մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաև Պրահայի գագաթնաժողովի արդյունքները պետք է ստիպեն Փաշինյանին ստորագրել այդ փաստաթուղթը։ Առավել ևս, որ այդ բոլոր կետերը համապատասխանում են նաև ինքնին Հայաստանի շահերին»,- ամփոփել է քաղաքագետը։

Caliber.Az
Դիտումներ: 218

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

155
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

128
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

104
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

98
20 Դեկտեմբերի 2024 16:29
5

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

98
21 Դեկտեմբերի 2024 11:19
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

79
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

78
20 Դեկտեմբերի 2024 10:09
8

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

72
21 Դեկտեմբերի 2024 13:32
9

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

72
21 Դեկտեմբերի 2024 12:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

71
21 Դեկտեմբերի 2024 12:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading