twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Երեւանը մտածելու ժամանակ չունի. Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի Հետհաշվարկը մեկնարկել է

12 0Հոկտեմբերի 2022 11:06

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարը գնալով ավելի իրական բնույթ է ընդունում։ Հայաստանի ղեկավարության մի սեղանից մյուսը դես ու դեն նետումները միանշանակ անօգուտ են։ Բացի պաշտոնական Երևանից, բոլորն արդեն հասկացել և ընդունել են տարածաշրջանում կազմավորված իրավիճակը։ Այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետ Փաշինյանը իր շքախմբի հետ միասին մինչ այսօր փորձում է կառչել ծղոտից և իրենց ժողովրդին արևմտյան պոպուլիստներից ներշնչած անիրագործելի խոստումներ տալ։

Հայկական «Հրապարակ» պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, մինչդեռ պնդում է, որ հավաքական Արևմուտքը Փաշինյանից պահանջում է մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը. «Մեր աղբյուրների տեղեկատվությամբ՝ հարցը դռնփակ քննարկվել է նաև հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Տեղեկություններ կան, որ Իլհամ Ալիևն առաջարկել է պայմանագիրը ստորագրել նոյեմբերի 9-ին»։ Սակայն Փաշինյանը, ըստ նույն հայկական հրապարակման վկայությունների, կրկին դիմադրել է՝ դա պատճառաբանելով նրանով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրվել է 44-օրյա պատերազմից հետո կապիտուլյացիաի մասին հայտարարությունը և «այդ օրը կապված է հայ ժողովրդի վատ զուգորդումների հետ»։ Այսինքն՝ վարչապետը կարծես թե հայտարարել է, որ Հայաստանի ժողովուրդը կարող է ենթադրել, որ խաղաղության պայմանագիրը կդառնա երկրորդ կապիտուլյացիա։

Միառժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ։ Ալիևի հետ զրույցի ընթացքում պետքարտուղարը ադրբեջանական և հայկական կողմերի միջև վերջերս անցկացված հանդիպումները բնութագրել է որպես կայուն խաղաղության պայմանագրի ուղղությամբ դրական քայլեր։ Իսկ Ադրբեջանի նախագահն էլ վստահություն է հայտնել, որ եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի, ապա խաղաղության պայմանագիրը մինչև այս տարվա վերջ կարող է կնքվել։

Ռուսաստանի և ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի դիրքորոշումը, որի հետ Հայաստանի ղեկավարը հույսեր է կապել մինչև վերջ՝ նույնպես բոլորին հայտնի է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ելույթներում բազմիցս պնդել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների պարտադիր կատարման, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացման եռակողմ աշխատանքային խումբի ակտիվացման վրա:

Ակնհայտ դարձավ, որ այն ուժերը, որոնց վրա ժամանակին ապավինում էր Հայաստանը, այսօր արդեն ընդունել են Ադրբեջանի արդար դիրքորոշումը։ Ընդ որում, նրանցից ոմանք երբեք ազդեցություն չեն ունեցել տարածաշրջանային գործընթացների վրա և այժմ, ինչպես նախկինում, պարզապես չեն կարող փոխել աշխարհաքաղաքական իրողությունները։ Բացի այդ, համաշխարհային կենտրոնները՝ այժմ Հայաստանի և իր ընտրյալության շինծու գաղափարների ու պահանջների ժամանակը չունեն: Ներկա ժամանակ միջազգային օրակարգի խնդիրները շատ ավելի կարևոր են, քան ադրբեջանական հողերով վերաճելու հայկական երազանքները և «Հայաստան» նախագծի նկատմամբ մտահոգությունը։ Ինչպես գիտեք, միջազգային մակարդակի բավականին շատ քաղաքական գործիչներ, նույնիսկ պետությունների, այդ թվում նաև եվրոպական պետությունների ղեկավարներ դեռ երկու տարի առաջ ամեն կերպ խուսափում էին Ղարաբաղը հրապարակայնորեն, որպես Ադրբեջանի տարածք ճանաչելուց՝ իրենց ելույթներում ընդգծելով տարածաշրջանի «հատուկ կարգավիճակ» շնորհելու անհրաժեշտությունը և այն անվանելով ոչ այլ կերպ, քան հայերի կողմից հորինված «Լեռնային Ղարաբաղ» տեղանունով։ Սակայն հիմա նրանց դիրքորոշումը կտրուկ փոխվել է։ 44-օրյա պատերազմից հետո այս բոլոր ազդեցիկ մարդիկ դադարել են խոսել «կարգավիճակի» և Ղարաբաղի անվան հետ տխրահռչակ «լեռնային»-ը ավելացնելու մասին։

Այս ամենն ավելի քան համոզիչ խոսում է այն մասին, որ աշխարհը ճանաչել է Ադրբեջանի արդար պահանջները, իր հողերի համար պայքարի օրինաչափությունը։ «Հակամարտությունն ավարտված է, «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն չկա» թեզը քաղաքական և իրավական հարթության բոլոր մակարդակներում ընդունվել է համաշխարհային հանրության կողմից։ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո տարածաշրջանում աշխարհաքաղաքական ժամացույցը որոշվում է Բաքվի ժամանակով, և դա պետք է հասկանալ և ընդունել որպես տրվածք նաև հայերի համար։ Ադրբեջանը տարածաշրջանում նոր կարգ է ստեղծում, իսկ «Հայաստան» անվան ներքո նախագիծը փակված է, առնվազն նրա նախկին տեսքով։

Իսկ եթե Երևանը շարունակի՝ ձգձգել ժամկետները և խուսափել անխուսափելի և միակ ճշմարիտ ուղուց՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց, սահմանին սադրանքներ կազմակերպել, դիվերսիաներ անել, հրաժարվել իր պարտավորությունները կատարելուց, ապա դա կարող է հանգեցնել հերթական էսկալացիայի։ Չնայած նրան, որ Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղության և հարցերի դիվանագիտական լուծման օգտին, բայց մեր համբերությունը անսահման չէ։ Եվ հիմա հատկապես ճիշտ ընտրությունից, Հայաստանի ղեկավարության ճիշտ դիրքորոշումից է կախված Հայաստանի ճակատագիրը, Իսկ Բաքուն ցանկացած դեպքում կհասնի իր նպատակին։ Պաշտոնական Երեւանը պետք է հասկանա, որ նույնիսկ իր տարածքների ազատագրումից հետո Ադրբեջանը չի հրաժարվել ժամանակակից մարտահրավերներին համապատասխան իր բանակի կառուցման ու հզորացման գործընթացից։ Ստեղծվում են նոր զինված կազմավորումներ, գնվում է նորագույն տիպի սպառազինություն, նոր պայմանագրեր են կնքվում զենքի համաշխարհային արտադրողների հետ։

Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ «մեր դիրքերը Հայաստանի հետ սահմանին էլ ավելի կամրապնդվեն։ Եթե Հայաստանը կրկին կիրառի իր հին մարտավարությունը սահմանների որոշման հարցում, փորձի ձգձգել ժամանակը, ապա արդյունքում ինքն էլ կզղջա։ Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում գլուխ բարձրացնող ռեւանշիստական ուժերի գործողություններին։ Թող նրանք էլ իմանան այդ մասին։ Այդ սարի գագաթին գրված են իմ խոսքերը. «Երկաթե բռունցքը» տեղում է, թող ոչ ոք չմոռանա այդ մասին»։ Եվ հայկական կողմը չպետք է կասկածի Ադրբեջանի ղեկավարի խոսքերին՝ Երևանը մյուսներից լավ գիտի, որ նա խոսքերը քամուն չի նետում։

Այդ իսկ պատճառով Հայաստանը պետք է քաղաքական կամք ցուցաբերի և առանց ժամանակ կորցնելու կատարի իր պարտավորությունները, քանի որ օրերի, ժամերի, վայրկյանների կորուստը կարող է շատ ավելի ահռելի վնաս բերել նրան։

Caliber.Az
Դիտումներ: 420

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Մեկ քայլ մինչ նոր պատերազմը Հայաստանին ինտենսիվորեն ապահովում են զենքով

1249
18 Սեպտեմբերի 2024 17:39
2

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է «Վրեժ» գործողության կադրերը ՏԵՍԱՆՅՈՒԹ

962
19 Սեպտեմբերի 2024 08:20
3

Հոլանդական «վերածննդի» հայկական արմատները Ամստերդամը անձնատուր է եղել ամեն տեսակ մուլորությունների

117
18 Սեպտեմբերի 2024 15:30
4

Աշխարհաքաղաքական փոթորիկ, թե՞ փոթորիկ թեյի բաժակում Ռասիմ Մուսաբեկովը՝ Caliber.Az-ի եթերում

94
18 Սեպտեմբերի 2024 17:27
5

Հիքմեթ Հաջիև. Հայաստանը և նրա կողմնակիցները շարունակում են անհեթեթ մեղադրանքներ հնչեցնել Ադրբեջանի հասցեին

70
18 Սեպտեմբերի 2024 10:26
6

Ադրբեջանցիները կորցրել են վստահությունը ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկատմամբ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բաց նամակը

70
19 Սեպտեմբերի 2024 18:01
7

Եվրոպական և ռուսական քարտեզներ Ադրբեջանի մասին. Որտե՞ղ է Հայաստանը «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

67
20 Սեպտեմբերի 2024 16:10
8

19.09.2023. օրը, որը փոխեց պատմությունը

65
19 Սեպտեմբերի 2024 15:42
9

Սպասումների աշուն Ադրբեջանի ԱԳՆ-ն ամփոփում է արդյունքները

64
19 Սեպտեմբերի 2024 17:08
10

Գնդապետ. ԱՀ բանակը 23 ժամ 48 րոպեում վերջ դրեց անջատողականությանը Ղարաբաղում

55
19 Սեպտեմբերի 2024 17:18
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading