twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Երևանը պետք է կողմնորոշվի՝ նա Ռուսաստանի հետ է, թե Արևմուտքի» Կոլտաշովը՝ Փաշինյանի Մոսկվա այցի մասին

19 Ապրիլի 2022 11:11

Երևանում ահա արդեն մի քանի օր շարունակվում են՝ գործող իշխանությունների կողմից Ադրբեջանի հետ հարաբերությունների նկատառվող նորմալացման դեմ հայկական ընդդիմության բողոքային հանրահավաքները։ Հանրահավաքները անցկացվում են «Ղարաբաղի և Հայաստանի փրկում» կարգախոսի ներքո։ Ուշագրավ է, որ ըստ էության ռուսաստանամետ ընդդիմությունը «մոլեգնում է» նաև Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան առաջիկա այցի առնչությամբ, որտեղ, ինչպես մտավախում են «նախկինները», վարչապետը Ղարաբաղի հարցում «կգնա հետագա զիջումների»։

Ռուսաստանցի քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը՝ Caliber.Az-ին մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպումը՝ հայտարարել է, որ Կրեմլը Երևանի վրա ազդեցություն կգործի այնպես, որպեսզի այնտեղ կողնորոշվեն՝ մի կողմից, Մոսկվայի հետ սերտ հարաբերությունների, իսկ մյուս կողմից՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում լարվածության վերացման մասին ձեռք բերված համաձայնության իրագործման վրա։

«Մոսկվան շահագրգռված էորպեսզի Բաքուն և Երևանը դադարցենեն թշնամություն անել և կենտրոնանան տնտեսական հարցերի վրա։ Ռուսաստանին ձեռք չի տալիս, որպեսզի Հարավային Կովկասում նորից սկսվի մեծ պատերազմ, որում շահագրգռված են Լոնդոնում, Վաշինգտոնում, Բրյուսելում։ Ռուսաստանի շահերի օգտին է, որպեսզի տարածաշրջանը զարգանա, որպեսզի այստել ապահովվի տարանցում և վերացվեն բոլոր փոխադարձ պահանջները։ Վերջապես, որպեսզի ադրբեջանցիները և հայերը դադարեցնեն միմյանց ատել և սովորեն խաղաղ գոյակցեն մի տարածաշրջանում։ Իսկ նոր պատերազմն էլ կարող է հանգել Կովկասում մեծ հակամարտության, որին կարող են մասնակցել Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Ադրբեջանի և Հայաստանի համար դա հղի կլինի նրանով, որ նրանց տարածքները կվերածվեն մարտի դաշտերի, այդ ուժերի ընդհարման գոտու։ Իրադարձությունների նման զարգացման մեջ առաջին հերթին շահագրգռված չէ Ռուսաստանը»,- ասել է Կոլտաշովը։

Ինչ վերաբերում է Հայաստանում ներքաղաքական իրավիճակին, ապա, քաղաքագետի կարծիքով, հիմա հազիվ թե արժե խոսել Երևանում պետական հեղաշրջման և իշխանափոխության մասին։

«Փաշինյանին հաջողվեց մնալ իշխանությանը և կարողացավ հարաբերական հավասարակշռված հարաբերություններ կառուցել Մոսկվայի հետ։ Սա արդեն նշանակում է, որ Երևանում չարժը ակնկալել ինչ որ ներքաղաքական փոփոխություններ՝ նույնիսկ նրանով հանդերձ, որ Ղարաբաղում վերջին իրադարձությունների պատճառով Երևանում հասարակությունը ծայրահեղ լարված է։ Ուստի հազիվ թե Փաշինյանը կարող է կորցնել իշխանությունը։ Մոսկվայում հիանալի հասկանում են, որ ներհայաստանյան քաղաքական հարցը պետք է լուծվի հասարակական տրամադրության վերանայման միջոցով։ Բուն Հայաստանում նախկին քաղաքական ղեկավարները ժողովրդի մոտ քիչ վստահություն են առաջացնում։ Պատճառը նրանում է, որ նրանք երկար ժամանակ գտնվում իշխանության ղեկին, իսկ նրանց հետ կապված հայերի սպասումներ շատ ավելի էին, քան իշխող վրաչակարգերի աշխատանքի արդյունքները։ Հատկապես այդ պատճառով է հասարակության որոշակի մասը նրա հույսն ունի, որ հանգամանքների բերումով Փաշինյանին կհաջողվի ինչ որ կերպ երկիրը դուրս բերել ճգնաժամից։ Այս գործոնի վրա էլ Փաշինյանը փորձում է խուսանավել։

Մոսկվան իր հերթին կցանկանար ոչ թե տապալել Փաշինյանին, այլ վերանայել հայ հասարակության տրամադրությունները։ Փաշինյանը սկզբունքորեն ընդունա՞կ է դավաճանել Սորոսին ու ամերիկացիներին։ Ամերիկացիներն իրենք են դավաճանել նրան 2020թ. Որտե՞ղ էր ամերիկյան օգնությունը 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ։ Որտե՞ղ էր։ Փոխարենը եղան մամուլի հաղորդագրություններ, աղմկահարույց հայտարարություններ և որոշ, գուցե, աննշան նվիրատվություններ: Որոշ հեռավոր նահանգներում հայկական համայնքների հանդիպումների նման մի բան եղավ՝ բանաձևերի ընդունմամբ։ Սա լուրջ բան չէ: Այս ամենը կարող է ամենաշատը հասցնել սոցիալական համերաշխություն արտահայտելուն և ոչ ավելին։ Բայց չէ որ Փաշինյանը բոլորովին էլ այդպիսի աջակցություն չէր ակնկալում իր արևմտյան հովանավորներից։ Կարծում եմ, որ Փաշինյանի Մոսկվա այցի նախօրեին Երևանում և ընդհանրապես Հայաստանում գործող իշխանության դեմ բողոքի ակցիաները վարչապետի համար պետք է պարզաբանեն հետևյալ պահը. նա պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ պետք է տատանվի։

Եթե նա դեռ չի տապալվել և չի կրոցրել իշխանությունը, ապա դա տեղի է ունեցել նրա համար, որ նա տատանվում է դեպի ճիշտ կողմը, այսինքն Մոսկվայի կողմը։ Հատկապես նման դիրքորոշում նա պետք է պահի հետագայում ևս»,- ասել է Կոլտաշովը։

Caliber.Az
Դիտումներ: 617

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading