twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Երևանը տարվելով ռևանշիստական կարգախոսներով, կորցրել է իրականության հետ կապը» Աթբեկ Այթմատովը՝ Caliber.Az կայքում

23 Հունիսի 2023 16:06

Բաքվի հետ խաղաղություն կնքելու շուրջ բանակցությունները հավերժ կախված վիճակում պահելու Երևանի ձգտումները անհնար է քողարկել։ Եթե Փաշինյանը հանկարծ անում է այնպիսի հայտարարություններ, որոնք թույլ են տալիս հուսալ, որ գործընթացը շարժվել է մեռյալ կետից, ապա նրա քաղաքական հյուսվացքից որևէ մեկը անմիջապես բանավոր կամ գործնականորեն հետընթացք է տալիս, և ձեռք բերված քաղաքական դինամիկան գնում է ապարդյուն, այսինքն խաղաղության պայմանագիրը, իսկ նշանակում է նաև Հարավային Կովկասի քաղաքական կայունացումը հետաձգվում է անորոշ ապագայ։ Որպես հետևանք, լայնածավալ, այդ թվում նաև Հարավային Կովկասը ընդգրկող միջազգային նախագծերի իրականացման գործում բարդությունները դառնում են անխուսափելի։ Սա տեսանելի և հասկանալի է բոլորին, և մեզ մոտ խոշոր տրանսպորտային և լոգիստիկ նախագծերին մասնակցող մեզ մոտիկ և հեռու բոլոր երկրները ցանկանում են կազմել պլաններ և հանգիստ աշխատել։

Հատկապես այս խնդրի հետ էր կապված Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի վերջերս Ղազախստան կատարած այցը, որը միջազգային քաղաքագետներն անմիջականորեն կապում են Ասիայից Եվրոպա Հարավային տրանսպորտային երթուղու դիվերսիֆիկացման, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաև Զանգեզուրի միջանցքի գործարկման հետ։

Ինչպես համարում է ղազախստանցի քաղաքագետ Աթբեկ Այթմատովը՝ Երևանը իսկապես թերագնահատում է Ռուսաստանի Դաշնության միջով երթուղու այլընտրանքային Անդրկասպյան միջանցքի և դրան զուգահեռ այլ նախագծերի գործարկման շուրջ՝ Եվրոպայի պլանների ողջ մասշտաբայնությունը և գլոբալությունը: Եվ այս համատեքստում ԵՄ-ն և ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում գործընթացները դիտարկում են որպես իրադարձությունների և խնդիրների միասնական տրամաբանական շղթա, որոնք լուծելով Եվրոպան և Ասիան կարող են հայտնվել միասնական տրանսպորտային, էներգետիկ, տնտեսական հանգույցում, ինչը կհանգեցնի գլոբալ տեխնոլոգիական ճեղքման և մայրցամաքի բազմաթիվ երկրների զարգացմանը։

Այս առնչությամբ իր մտքերը Ա. Այթմատովը արտահայտել է Caliber.Az-ի հետ զրույցում:

«Նախագահ Շտայնմայերի այցն անմիջականորեն կապված է այն կարևոր խնդիրների հետ, որոնք իր առջև դրել է Եվրամիությունը։ Եթե հետևել հանդիպման օրակարգին, ապա կտեսնենք, որ առաջին դեմքերի զրույցի կարևոր մասը զբաղեցրել են՝ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման շրջանակներում փոխգործունեության քննարկումները, նավթի և գազի, «կանաչ» էներգետիկայի և արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնումը։ Այստեղ Գերմանիան, որպես Եվրոպայի տնտեսական լոկոմոտիվ՝ Ղազախստանը և Ադրբեջանը դիտարկում է որպես Կասպից ծովի տարբեր ափերի երկու կարևոր դերակատարներ, որոնց միջով կանցնի, չեմ վախենում ասել՝ Ասիայից Եվրոպա պատմական ճանապարհը։

Արևմուտքը հստակ և ճշգրիտ ծրագրեր ունի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրները հզոր լոգիստիկ և էներգետիկ շղթայի մեջ կապող երթուղիների արդիականացման շուրջ, և դրանց աշխուժացումը կապված է իրական քաղաքականության երկու կետի հետ. շատ շուկաներից Ռուսաստանի հեռանալը, նրա աշխարհաքաղաքական թուլացումը, ինչպես նաև իրավիճակի փոփոխությունը Հարավային Կովկասում, և հատկապես տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապագա ապաշրջափակումը, ինչը հնարավոր կդարձնի այսպես կոչված «Միջին միջանցքով» Ասիայից Եվրոպա տարանցման ուժեղացումը։ Այստեղ բացվում են գլոբալ հեռանկարներ, և եթե Հայաստանը դա չի հասկանում, առաջվա պես ձգձգելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի գործարկմանը, ապա նա ունի՝ բոլոր ինտեգրացիոն գործընթացներից ընդմիշտ դուրս շպրտվելու բոլոր շանսերհ։

Ըստ էության, Երեւանը գործնականում կորցրել է կապը իրականության հետ՝ տարվելով ռեւանշիստական կարգախոսներով ու գաղափարներով, տհաճ ներքաղաքական օրակարգով, եւ բոլորովին մոռանալով այն մասին, որ խոսքը բառացիորեն օրերի և ժամերի մասին է։

Եվրոպայի համար, իհարկե դժվար է հասկանալ այդ շովինիստական հռետորաբանության և ապակառուցողական հայտարարությունների անհեթեթությունը, որոնք հնչում են Հայաստանից, որին աջակցում է օտար հողերում անջատողականությանը և կոչ է անում պայքարել հանուն ինչ-որ միստիկական «արցախի» համար՝ խախտելով բոլոր միջազգային նորմերը և օրենքները։ Բայց եվրոպացիները տեսնում են, որ Հայաստանը բացահայտորեն դեմ է գնում Արևմուտքի կողմից առաջադրվող ինովացիոն քաղաքականությանը, ըստ էության, դրանով հանդերձ դառնալով հենց այն փորձաքարը, որի վրա անընդհատ սայթաքում է Արևմուտքը, երբ փորձում է միացնել Եվրոպան և Ասիան՝ կառուցելով ինտեգրացիոն կամուրջները։

Երևանում հրաժարվում են հասկանալ, որ մի օր իրենց երկրի հետ կվարվեն ինչպես այդ քարի հետ. իր պայմանավորվելուն անունակության և ավելորդ թունավորության պատճառով նրան պարզաբեց կհեռացնեն բոլոր լոգիստիկ սխեմաներից, ճանապարհից մի կողմ կքաշեն։

Այնպես որ նախագահ Շտայնմայերի Ղազախստան այցը՝ կարևոր նշան է Եվրոպայի համար, որպեսզի մտածի և սկսի գործել՝ հնարավորինս արագ հաստատելով բանակցային գործընթացը Ադրբեջանի հետ և դրանով իսկ վերացնելով՝ այս գլոբալ ինտեգրացիոն միջտարածաշրջանային նախագծում Հայաստանին ընդգրկելու բոլոր խոչընդոտներն ու արգելքները։ Սա նշանակում է, որ պետք է կնքվի խաղաղության պայմանագիր, որքան հնարավոր է շուտ գործարկվի Զանգեզուրի միջանցքը։ Իր շիզոֆրենիայի մեջ խեղդված, ողջ աշխարհից մեկուսացված «մեծ Հայաստանը» ոչ մեկին պետք չէ՝ ո՛չ Եվրոպային, ո՛չ Արևմուտքին»,- ասել է Ա. Այթմատովը։

Caliber.Az
Դիտումներ: 361

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

23 ժամ և 43 րոպե. գործողությունը, որը փոխեց Ադրբեջանի պատմությունը Երկու տարի լիակատար ինքնիշխանության վերականգնման օրվանից

273
19 Սեպտեմբերի 2025 13:42
2

Ադրբեջանը որպես կամուրջ Պարսից ծոցի և Կովկասի միջև Փորձագետները՝ ԱՄԷ-ի նախագահի Ղարաբաղ այցի մասին

260
19 Սեպտեմբերի 2025 18:24
3

Բելգիայի դեսպան. Ադրբեջանը Եվրոպայի համար կարևոր գործընկեր է

254
19 Սեպտեմբերի 2025 09:22
4

Չինաստանի դեսպան. Պեկինը հետաքրքրված է Բաքվի հետ բոլոր ոլորտներում գործընկերության զարգացմամբ

246
19 Սեպտեմբերի 2025 10:02
5

Սերբիայում թողարկվել են Ուզեյիր Հաջիբեյլիին նվիրված փոստային նամականիշներ

240
19 Սեպտեմբերի 2025 11:54
6

Բաքվի «Ֆորմուլայի կատուն» գրավել է Mercedes-ի և McLaren-ի սրտերը Հմայիչը՝ մոտակայքում / ԼՈՒՍԱՆԿԱՐ

238
19 Սեպտեմբերի 2025 14:06
7

Գաֆարովան AIPA-ի 46-րդ գլխավոր վեհաժողովում պատմել է Ղարաբաղի վերածննդի մասին

229
19 Սեպտեմբերի 2025 10:54
8

Բաքուն իններորդ անգամ հյուրընկալում է «Ֆորմուլա 1»-ի Ադրբեջանի Գրան պրին

222
19 Սեպտեմբերի 2025 11:08
9

AZAL-ի նավատորմը համալրվել է նոր Airbus A320neo-ով

221
19 Սեպտեմբերի 2025 16:36
10

Ferrari-ի մրցարշավորդը՝ Բաքվի մրցուղու մասին. Այն ինձ շատ է համապատասխանում

220
19 Սեպտեմբերի 2025 12:28
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading