twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..

Նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ում. Ուղիղ հեռարձակում

Վերլուծություն
A+
A-

Երևանի անուրջները. միջազգային առաքելություններ Ադրբեջանի տարածքում Երազելը վնասակար չէ

27 Հունվարի 2023 17:22

Հայաստանի կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր սադրիչ հարձակում է ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ հայտարարելով, որ «հակամարտությունը լուծելու լավագույն միջոցը՝ Ղարաբաղ միջազգային առաքելություն ուղարկելն է»։

«Երկար ժամանակ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Լաչինի միջանցքը բոլորովին էլ արգելափակված չէ, և որ Ղարաբաղ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները չեն դադարեցվել։ Հայաստանն ու Ղարաբաղը պնդում են հակառակը՝ ակնհայտ է։ Համարում եմ, որ այս հակամարտությունը դե յուրե կարգավորելու լավագույն միջոցը՝ Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելն է։ Մենք պետք է հետևողականորեն աշխատենք այս ուղղությամբ»,- ասել է Հայաստանի վարչապետը։

Փաշինյանի հայտարարությունը ինքնաբերաբար եզրակացնում է, որ Հայաստանի ղեկավարությունը, գտնվելով իր համար տենչալի ԵՄ-ի երկարաժամկետ առաքելության մոտալուտ ժամանելու կանխավայելման մեջ՝ վերջնականապես կորցրել է իրականության զգացումը և սկսել է Ադրբեջանի դեմ հերթական սադրանքը՝ Լաչինի ճանապարհի «շրջափակման» մասին առասպելին նոր երանգներ տալով և, հաշվարկելով համաշխարհային նշանակալից աջակցության և Բաքվի համընդհանուր դատապարտման վրա։ Սակայն, եթե Հայաստանում ԵՄ-ի առաքելության տեղակայման համար Երևանին հաջողվել է խելացի փաստարկներ հնարել, թեև դա առանց այդ էլ բխում էր Եվրոպայի շահերից, ապա Ղարաբաղ միջազգային առաքելություն ուղարկելու մասին Փաշինյանի նոր անհեթեթ նախաձեռնությունը զուրկ է իրականանալու որևէ հեռանկարից։ Բաքուն ոչ մի դեպքում թույլ չի տա որևէ առաքելության Ղարաբաղ ժամանումը։ Եվ ահա թե ինչու։

Նախ՝ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, համապատասխանաբար, առանց Բաքվի համաձայնության, այստեղ որևէ առաքելության մասին խոսք անգամ չի կարող լինել։ Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակը Ադրբեջանի ներքին գործն է, համապատասխանաբար, Ղարաբաղի տնտեսական գոտում խաղաղ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն բացառապես Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների հիման վրա։

Երկրորդը՝ Հայաստանում, չգիտես ինչու, ուշադրությունից դուրս է մնացել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի առկայությունը։ Հետևաբար, Մոսկվայի մոտ, որպես հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդներից մեկի, անխուսափելիորեն Երևանին ուղղված հարցեր կծագեն։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը նույնպես Երևանին առաջարկել էին առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական պայմանական սահման, սակայն «քարերի երկիրը» պատասխանել է կտրականապես մերժումով։ Եվ ... բառացիորեն աղաչում է եվրոպացիների ժամանումը իր տարածք։ Իսկ Մոսկվայում արդեն արել են համապատասխան եզրակացություններ, ինչի մասին է վկայում Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության այսօրվա հատուկ հայտարարությունը։

Ռուսաստանում հասկանում են, որ Հայաստան երկարաժամկետ առաքելություն ուղարկելու ԵՄ-ի որոշումը թելադրված է ոչ միայն սահմանային անվտանգության խնդիրներով, այլև դեպի Արևմուտք Հայաստանի շրջադարձով, դրանից բխող բոլոր հանգամանքներով հանդերձ։ Իսկ Հայաստանի կողմից «միջազգային առաքելության» պատրվակով հերթական եվրոպացի բանագնացներ Ղարաբաղ ուղարկելու հարցի զառանցական նախաձեռնումը Մոսկվայում գնահատում են ոչ միայն որպես Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ, այլ նաև որպես հերթական դեմարշ ընդդեմ Ռուսաստանի և Երևանի կողմից Ռուսաստանի շահերի լիակատար անտեսում։ Առավել ևս, որ Երևանը արդեն ցուցադրական դրսևորել է Եվրոպային նախապատվությունը՝ իր տարածք հրավիրելով ԵՄ-ի առաքելությանը։

Մյուս կողմից, հաշվի առնելով Հայաստանի վարչապետի քաղաքական սնանկությունը, կարելի է ենթադրել, որ միջազգային առաքելության ուղարկման առնչությամբ Երևանի նախաձեռնությունը քննարկվել է նաև Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակի հետ կապված՝ հայ-ամերիկյան կամ հայ-եվրոպական վերջին բանակցություններում։ Հետևաբար միանգամայն հնարավոր է, որ Փաշինյանը, սադրելով Բաքվին ու Մոսկվային՝ մղվում է դիվանագիտական սկանդալի, որպեսզի վերջնականապես հրաժարվի Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուց և նրա հետ խաղաղության պայմանագիր կնքելուց։

Հայաստանի վարչապետի ագրեսիվ հռետորաբանությունը, որն ուղեկցվում է Ադրբեջանի հասցեին կեղծ մեղադրանքներով այն մասին, որ իբր «Բաքուն ծրագրում է միջանցքը բացել այն հաշվարկով, որ Ղարաբաղի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները», դրա հաստատումն է։ Հասկանալի է, որ հայկական կողմի նման ճարպիկ շարժումները հաշվարկված են միջազգային հանրության կարեկցանքի վրա, սակայն, որքան էլ Երեւանում փորձեն օճառ քսել համաշխարհային հանրության աչքերին, միջազգային իրավունքը Ադրբեջանին ծանրակշիռ հիմքեր է տալիս՝ արմատախիլ անել մեր պետության ազգային շահերի, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած նախաձեռնություններն և գործողությունները։ Իսկ դա նշանակում է, որ հայկական կամենումները հաջողություն չեն ունենա ոչ միայն մոտալուտ հեռանկարում, այլ նաև տեսանելի և հեռու ապագայում։

Caliber.Az
Դիտումներ: 285

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Քելբաջարում բեռնատար է պայթել հայկական ականի վրա. վիրավորվել են ադրբեջանցի զինծառայողներ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը

174
06 Օգոստոսի 2025 11:53
2

Ականի վրա ադրբեջանցի զինծառայող է պայթել

156
06 Օգոստոսի 2025 08:23
3

Պետական գործակալությունը՝ Ղարաբաղում լեռնային և լեռնադահուկային տուրիզմի մասին

140
06 Օգոստոսի 2025 14:46
4

ԱՄՆ – Ադրբեջան. ներդրումներից մինչև անվտանգություն և տարածաշրջանային գործընկերություն Կոնստանտին Պախալյուկը՝ Caliber Az-ի եթերում

128
08 Օգոստոսի 2025 17:30
5

Հանդիպում Վաշինգտոնում. Caliber.Az-ը բարձրացնում է վարագույրը

102
08 Օգոստոսի 2025 10:15
6

Բաքու - Վաշինգտոն. փոփոխությունների թևերի վրա Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ այցի մասին

95
07 Օգոստոսի 2025 12:07
7

Վելայաթին՝ ընդդեմ Զանգեզուրի միջանցքի Երկու իրանական տեսակետ Հարավային Կովկասի վերաբերյալ

95
06 Օգոստոսի 2025 17:58
8

Ռուբիո. Ադրբեջանն ու Հայաստանը Վաշինգտոնում կստորագրեն փաստաթուղթ, որը կնշանավորի խաղաղության պայմանագրի սկիզբը

92
08 Օգոստոսի 2025 12:49
9

Ադրբեջանում կազմվում է ղարաբաղյան և դիլբազ ձիերի ցեղատեսակների գենետիկական քարտեզը

91
08 Օգոստոսի 2025 14:41
10

Ակնկալվում է Վաշինգտոնում Ալիևի և Փաշինյանի միջև համատեղ հռչակագրի ստորագրում

90
08 Օգոստոսի 2025 11:49
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading