twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Զորիի լռությունը և Սիլվայի հոգին «Միացումի» սոխակների դայլալը չի լսվում

04 Նոյեմբերի 2023 15:24

Հայազգի հայտնի բլոգեր և ղարաբաղյան կլանի դիմակազերծող Ռոման Բաղդասարյանը իր մի փոքր հիստերիկ, բայց մեծամասամբ արդար մեղադրանքներով հասել է «միացումի» գաղափարական ոգեշնչողներից մեկին՝ Զորի Բալայանին։

«Մեր հայրերը գնացել են Ղարաբաղ՝ հավատալով այս գնչու Զորի Բալայանին և Ղարաբաղի մյուս ստահակներին։ Մեր հայրերը կա՛մ զոհվել են Ղարաբաղում, կա՛մ մահացել են սարսափելի հիվանդություններից ու սթրեսներից»,- ի թիվս այլոց գրել է Բաղդասարյանը։ Մի փոքր շեղվելով, կցանկանայի Ռոմանին մի թեթև հանդիմանել չքողարկված ռասիզմի համար: Սխալ է էթնիկ խմբի անվանումը օգտագործել որպես նվաստացուցիչ մակդիր։ Գնչուները, ի դեպ, ի տարբերություն հայերի, չեն տիրապետում վեհության ցնորքին և չեն զավթում ուրիշի հողերը։ Այս իմաստով գնչուների օրինակը պետք է բերել որպես հայերի համար խրատ, այլ ոչ թե նախատինք։

Բայց խոսքը, այնուամենայնիվ, ոչ գնչուների և ոչ էլ Բաղդասարյանի մասին է։ Խոսքը բլոգերի հրապարակման հերոս Զորի Բալայանի մասին է։ Այս իմաստով Բաղդասարյանը, իհարկե, բարձրացրել է շատ կարևոր, կարելի է ասել, պատմության մեջ անհատի դերի մասին թեմա։ Ով գիտի, թե իրենց ինչպես կպահեին հայերի զանգվածները, եթե չլիներ «միացումի» երկու սոխակներ՝ Զորի Բալայանի և Սիլվա Կապուտիկյանի կողմից նախաձեռնած ազգայնական թուրքաֆոբ հիստերիան։

Այստեղ պետք է անհապաղ հոգեբանական շեղում անել, այս երկուսը, ակնհայտորեն հայկական մշակույթի ամենատաղանդավոր ներկայացուցիչները չեն։ Հակաադրբեջանական հիստերիայում, օրինակ, աչքի չեն ընկել ոչ հայ գրականության այն ժամանակվա կենդանի դասական Հրանտ Մաթևոսյանը, ոչ պաշտամունքային դերասան Արմեն Ջիգարխանյանը, իսկ կինոմատոգրաֆիայի մեծ վարպետ Սերգեյ Փարաջանովը ամենևին էլ ղարաբաղյան տգեղ արշավի ֆոնին նկարահանել է ադրբեջաներեն լեզվով «Աշուղ Ղարիբ» ֆիլմը, որը նա ինքն է անվանել քայլ դեպի հաշտեցում։ Այս մեծաբեկորների ֆոնին, արվեստի այնպիսի թզուկներ, ինչպիսիք են Բալայանը Կապուտիկյանի հետ փորձում էին առաջին պլան դուրս գալ՝ տաղանդի բացակայությունը փոխհատուցելու համար շահագործելով ժողովրդի գիտակցության մութ թավուտները։

Որպեսզի չմեղադրվեմ մերկախոսության մեջ, մեջբերեմ օդիոզ «Օջախ» գրքից, որտեղից պարզ երևում է, որ մինչ բանաստեղծի հոգին տենչում էր «միացումին», նրա ստեղծագործության գեղարվեստական արժեքը ձգտում էր զրոյի. «Ես կանգնել էի դժոխքի վերածված հին հայկական քաղաքի ստորոտին ու ձեռքով անընդհատ տրորում էի սիրտս։ Ձգտում էի ինձ հանգստացնել։ Բայց ոչինչ չստացվեց: Ես նստեցի հայերի ձեռքերով փորագրված և մի ժամանակ հայի գերեզմանին դրված մի լքված տապանաքարի վրա, և սկսեցի հեկեկալ...»:

Համաձայնվեք, ինչ-որ ֆիզիոլոգիական նեղություն է, այլ ոչ թե գրականություն: Սրտի տրորումը ոչ մի կերպ չի փոխանցում տառապանքի այն խորությունը, որին անշուշտ տրվել է հեղինակը: Իսկ տարբեր առարկաների հայկական պատկանելության անընդհատ շեշտադրումը անճաշակության հատկանիշ է։ Ինչո՞ւ ասել այն մասին որ քարը կերտել է հայը, և գերեզմանը հայկական է, եթե արդեն նշել ես, որ քաղաքը «հին հայկական» է։ Մինչդեռ հեղինակին անհնարին է կանգնեցնել. «Ես արևածագին հանդիպեցի Արաքսի ափին։ Մենք հայկական գետի հետ զրուցում էինք հայերենով»։

«Օջախը» գրվել է 1981 թվականին։ Գրքում թուրքերն ու ադրբեջանցիները անվանվել են, որպես թշնամիներ, ինչպես նաև ներկայացվել են հայկական հավակնությունները Ղարաբաղի նկատմամբ։ Դժվար է հավատալ, որ խորհրդային գրաքննությունը պարզապես բաց է թողել ազգայնական գաղափարախոսությամբ տոգորված և միութենական հանրապետությունների միջև տարածքային սահմանազատման արդարացիությունը վիճարկող այս աշխատանքը: Պարզապես այդ ժամանակ հայերը դարձել էին ԽՍՀՄ-ում այնպիսի արտոնյալ խումբ, որ նրանց, որպես սիրելի երեխաներին, թույլ էին տալիս նման չարաճճիություններ։ Եվ դա նույնիսկ այն դեպքում, երբ հայկական ահաբեկչությունը արդեն իր ատամները ցույց էր տվել խորհրդային իշխանությանը և ոչ թե ինչ-որ տեղ, այլ Մոսկվայում մեկը մյուսի հետևից կազմակերպելով երկու պայթյուն մայրաքաղաքի մետրոյում։ Նման հայրական շոյման գագաթնակետը դարձավ Ղարաբաղում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները, որոնք ավարտվեցին նրա օկուպացիայով։ Ահա և օկուպացիայի, ավելի ճիշտ (չենք իդեալականացնելու) նրա ձախողման համար է, որ Բաղդասարյանը հիմա խաչում է Բալայանին. «Ինչո՞ւ է լռում Զորի Բալայանը. Որտե՞ղ է այդ կենդանակերպ էակը, որը հանրահավաքներում սուտ խոստումներ էր տալիս և կեղծիք սերմանում»։

Եվ իրոք, ագրեսիայի գլխավոր գաղափարախոսներից մեկը կարծես ջուր է առել բերանը։ Նա լուռ էր անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Արդյո՞ք դա չէր պատճառը, որ այդ խորամանկ ու վախկոտ աղվեսը շատերից շուտ հասկացավ, որ «միացումի» ճակատագիրը կանխորոշված է: Այդ մասին, մասնավորապես, վկայում է «Օջախ»-ից հետո, ներեցեք հակասական հասկացողության համար, magnun opus-ը՝ Բալայանի խելքից փչած նամակը Պուտինին, որը նրա կողմից գրվել է դեռ 2013 թվականին՝ Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդունելու փաստացի խնդրանքով։ Երբ ասում եմ, որ նամակը հանդիսանում է magnun opus, ապա մի կաթիլ անգամ չեմ հեգնում: Բանն այն է, որ հեղինակի խոսքով, այս ուղերձը ինքը կազմել է մոտ կես տարի։ Նամակը՝ կես տարի՜։ Կես տարի՜։ Կա՜ռլ։ Վեց ամսվա ընթացքում քաղաքական նամակ գրելը՝ իհարկե, շռայլություն է, որը ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ։ Այսինքն, բացի նրանից, որ մարդը հարցին մոտեցել է արտակարգ պատասխանատվությամբ, ինչպես արվեստի ստեղծագործությանը, այնպես էլ նման մոլագար համբերությունն ու հաստատակամությունը վկայում են այն մասին, որ հեղինակը վստահ է եղել՝ նամակը ազդեցություն կունենա, և Պուտինը «ինչ-որ բան կանի»։

Չնայած պատմության (իհարկե հայկական) առջև ողջ պատասխանատվության գիտակցմանը (նորից հիշեցնեմ, որ նա նամակը գրել է կես տարի), Բալայանը իրեն չի զսպել ռուս առաջնորդին բարոյականություն կարդալու աննրբանկատությունից. «Ինչպիսին էլ, որ լինի այդ ճշմարտությունը (վտանգավոր, վնասակար, սարսափելի), այն պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին կա: Հյոթեն, օրինակ, «վնասակար ճշմարտությունը գերադասել է օգտակար սխալից»։ Սակայն հետագա շողոքորթությունը ավելի քան ծածկում է նախորդ տողերի տհաճ հետհամը։ Հիացե՛ք, ես բերում եմ նամակի տեքստում մեծահոգաբար սփռված ռազմավարական պնակալեզության ընդամենը մեկ օրինակ. «Այնպես որ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, ստացվում է, որ ես Ձեզ դիմում եմ, ի թիվս այլ բաների, որպես հենց Ալեքսանդր Առաջինի ժառանգորդի և իրավահաջորդի»:

Իսկ նամակի ընդհանուր իմաստը կայանում է նրանում, որ Ռուսաստանը պետք է իր վրա վերցնի պատասխանատվությունը Ղարաբաղի համար։ Ու թեև այս միտքը բառացիորեն ոչ մի տեղ չի հնչում, յուրաքանչյուր տողի արանքում կարդացվում է Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդունելու խնդրանքը։ Այդպես էլ արձակագիր-ահաբեկչի զանգվածային գլուխը չմտավ պարզ ու հստակ միտքը այն մասին, որ եթե Մոսկվան ցանկանար Ղարաբաղը միացնել Ռուսաստանին, ապա դրա համար նա ընդհանրապես չէր ունենա գավառական գրականագետի խորհուրդի կարիքը։

Պետք է ասել, որ Պուտինին զորիական ուղերձը վրդովմունքի փոթորիկ է առաջացրել ինչպես ղարաբաղցի հայերի շրջանում, այնպես էլ Հայաստանում։ Գրողին մեղադրել են քծնամոլության (ինչը միանգամայն արդարացի է) և դավաճանության մեջ։ Ես, այնուամենայնիվ, չեմ զարմանա, որ այժմ նրան այս մեղքերի մեջ մեղադրողներից շատերը զղջում են իրենց հիմարության համար և հիանում Բալայանի «խելքով ու խորաթափանցությամբ», միամտորեն կարծելով, որ նրա գաղափարը կարող էր իրականացվել, եթե այն աջակցվեր ողջ հայ հասարակության կողմից։ Շատերը, բայց միայն ոչ Ռոման Բաղդասարյանը։ «Մեր հարազատներն ու հայրերը հավատում էին, որ մեր կյանքը լավանալու է, իսկ ի՞նչ տեղի ունեցավ։ Սկսեցին ավելի լավ ապրել հայ զինվորների ոսկորների վրա հարստացած Զորի Բալայանն ու նրա ընտանիքը»,- շարունակում է ծերունու թույլ մարմնին հզոր հարվածներ հասցնել անդադրում բլոգերը։

«Թույլ ծերուկ»-ը խղճահարության համար չէ։ Սա գործերի փաստացի վիճակ է։ Տերը, ինչպես երևում է, նրան թողնում է ապրել մի պատճառով, որպեսզի տեսնի, որ իր հերկած արտը ոչ միայն բերք չտվեց, այլեւ հանգեցրեց հակառակ արդյունքի՝ Ղարաբաղի հայերը, ասես ամաչելով «ազգի ձայնի» օրհնությունից, զանգվածաբար տեղափոխվեցին Հայաստան։ Չեմ զարմանա, եթե նրանցից մեկը ցանկանա փլուզված հույսերի համար հաշիվ ներկայացնել հայոց երազանքի քաղցրահնչյուն Օրփեոսին։ Միանգամայն օրինաչափ կլիներ, եթե հայերը տխրահռչակ ռևանշիզմը ուղղեին՝ հայ ժողովրդին Կովկասում վտարանդի դարձրած իրենց իսկական թշնամիների՝ «երկնագույն ափերին զովացող» հայկական սփյուռքի, ազատության մեջ թրև եկող ղարաբաղյան կլանի պարագլուխներ, իսկ համատեղությամբ միլիարդատերներ Քոչարյանի ու Սարգսյանի, ինչպես նաև «միացումի» դեռևս կենդանի գաղափարական հայրեր-ոգեշնչողներ՝ Աբել Աղանբեկյանի և Զորի Բալայանի վրա։

P.S. Ցավոք, մեզանից շատ շուտ հեռացավ Սիլվա Կապուտիկյանը, այնպես էլ չտեսնելով, թե ինչպես է Իլհամ Ալիևը Խանքենդիում բարձրացնում Ադրբեջանի դրոշը։ Մնում է հուսալ, որ Բալայանը նրա հետ մնում է հոգևոր վեհ կապի մեջ և նրան է փոխանցում բոլոր թարմ նորությունները։

Caliber.Az
Դիտումներ: 235

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Հայաստան. Ադրբեջանի հետ նոր պատերազմի վերջին նախապատրաստումներ Caliber.Az-ի բացառիկ տվյալներ

734
11 Մարտի 2025 18:09
2

Այսպես է Հայաստանը պատրաստվում Ադրբեջանի հետ նոր պատերազմի Ռազմական գնումների վերլուծություն

257
13 Մարտի 2025 16:25
3

Խանքենդիում քանդում են «անջատողականների բույնը» ՏԵՍԱՆՅՈՒԹ

206
12 Մարտի 2025 17:47
4

Բայրամովը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտների մասին

192
11 Մարտի 2025 13:54
5

«Ադրբեջանը կարող է կիսվել Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման իր փորձով» Ռաբբի Զամիր Իսաևը՝ JPost-ին տված հարցազրույցում

187
12 Մարտի 2025 13:22
6

Էրդողանը բացահայտում է Ալիևի հետ զրույցի թեմաները

178
11 Մարտի 2025 10:10
7

Հնարելով շախմատը Հայկական դիվանագիտությունը Հնդկաստանում

176
12 Մարտի 2025 19:00
8

Արկադի Ղուկասյան. նրան, ով սպանում է կնոջը, երեխային կամ տարեց մարդուն, չի կարելի մարդ անվանել ԼՈՒՍԱՆԿԱՐ

166
11 Մարտի 2025 10:47
9

Զվարճալի, բայց անօգուտ Հրեշներ, որոնք գրեթե անհետացել են

160
12 Մարտի 2025 18:38
10

Հաջիզադե. Մենք Ֆրանսիայից պահանջում ենք դադարեցնել Ադրբեջանին նվաստացնելու իր արշավը

130
11 Մարտի 2025 09:30
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading