twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Թողության գիր սպանության համար Հայոց արքեպիսկոպոսը՝ ընդդեմ Կովկասում խաղաղության

20 Դեկտեմբերի 2023 11:28

Ըստ էության, դա եղել է մեղքի խոստովանություն։ «Այո, ես ինձ ռեւանշիստ եմ համարում և այսպես եմ ապրելու մինչև կյանքիս վերջին վայրկյանը»,- կիրակնօրյա քարոզի ժամանակ հայտարարել է՝ Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։

Շատ կուզենայի տեսնել՝ այս սադրիչ հայտարարությանը Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից արձագանքը, որոնք առանց մտածելու իրար հետևից հակաադրբեջանական հայտարարություններ են անում, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահի, սենատորների, քաղաքապետերի կողմից, ովքեր դեմ են հանդես գալիս Բաքվում «COP29»-ի անցկացմանը: Բայց տեսեք, դժվար թե նրանք դատապարտեն այս հայ արքեպիսկոպոսին։ Ինչպես նրան չեն դատապարտի նաև՝ ԱՄՆ-ի հայկական սփյուռքի կողմից վաղուց վարձահրավիրված կոնգրեսականները։ Նման վարքագծի մոդել կընտրի նաև Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ով վերածվել է հայերի փաստաբանի։

Իսկ միևնույն ժամանակ, սա շատ օրինակելի խոստովանություն է, որն արվել է փարաջա հագած հերթական հայ սադրիչի կողմից։ «Մենք պետք է մտածենք, որ անում ենք Աստծո գործը երկրի վրա՝ արդարության, ճշմարտության և փրկության վերականգնում։ Եվ այո, սա վրեժխնդրության ճանապարհն է։ Իր տունը վերականգնելու էլ ինչպիսի՞ միջոց կա»,- քարոզում է արքեպիսկոպոս Գալստանյանը։ Սա բռնության քարոզ է, տարածքային պահանջներ, սա ադրբեջանցիներին սպանելու թողության գիր է։

Ուշադրություն դարձրեք, որ հայ ժողովրդին դեպի նոր պատերազմներ և ողբերգություններ մղող այս սոսկալի խոսքերը հնչում են հենց այն նույն պահին, երբ ծագել է՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրման հույսը։ Արքեպիսկոպոս Գալստանյանը խոստովանել է ռեւանշիզմը և դրան էլ իր ծխականներին կոչ է արել՝ հայ և ադրբեջանցի զինծառայողների փոխանակումից մի քանի օր անց։ Կցանկանայի լսել, թե այս հաշվով ինչ կասի Եվրոխորհրդի ղեկավար Շառլ Միշելը և բոլոր նրանք, ովքեր ողջունեցին Բաքվի և Երևանի առաջին իրական քայլերը խաղաղության ճանապարհին։

Իսկ ես էլ հիշեցնեմ, որ հեռվից արյան հոտով ճառերը հնչել են Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդի շուրթերից։ Հայաստանի Տավուշի մարզը սահմանակցում է Ադրբեջանի Թովուզի շրջանին։ Իսկ այստեղ ինչպե՞ս չհիշել այն մասին, որ 2020 թվականի հուլիսին հենց այնտեղ՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, տեղի ունեցան՝ հայ զինվորականների կողմից հրահրված մարտական ընդհարումները։ Պաշտոնական Երեւանը այն ժամանակ ստել է՝ փորձելով կատարվածի մեջ մեղադրել Ադրբեջանին։ Բայց, ի վերջո, նույնիսկ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքով, բախումները հրահրվել էին Հայաստանի կողմից։ Իսկ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ «գործարկման ձգանի նման մի բան է ծառայել նաև աշխարհագրական գործոնը. ադրբեջանական արտահանման խողովակաշարերից 15 կմ հեռավորության վրա գտնվող հին սահմանային անցակետը վերականգնելու հայկական կողմի որոշումը՝ բարձր անհանգստություն առաջացրեց ոմանց մոտ, մյուսների մոտ չարդարացված պատասխան արձագանք և արդյունքում արձակեց ամենաանկանխատեսելի հետևանքներով առճակատման թափանիվը»։

Եվ ահա, երեք տարի անց, մենք հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդից լսում ենք՝ իր հոտը նոր պատերազմի ուղարկելու ձգտումներով լի խոսքեր, որն ավարտվելու է նրանց անիմաստ մահով։ Այս առումով հիշեցի ՀԱԵ-ի դերը հայ-ադրբեջանական հակամարտություն հրահրելու գործում: Մասնավորապես, Հայոց նախկին կաթողիկոս Վազգեն Ա-ն անմիջապես հավանություն է տվել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջներին։ Օրինակ՝ 1988 թվականի փետրվարի 25-ին Վազգեն Առաջինը՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջով բաց նամակ է հղել Միխայիլ Գորբաչովին։

Հավասարապես այդ նույն հրահրմամբ, հարևան պետության նկատմամբ տարածքային պահանջների արդարացմամբ, պարզունակ ստերի տարածմամբ է զբաղվել նաև Գարեգին Բ-ն։ Իսկ այստեղ ինչպե՞ս չհիշել ԱՄՆ փախած, իրեն Հայ առաքելական եկեղեցու «արցախի» թեմի առաջնորդ ներկայացրած անմոռանալի Պարգև Մարտիրոսյանին։ Նրա մասին, ի դեպ, հաճախ է պատմում հայ բլոգեր Ռոման Բաղդասարյանը։ «Քննարկեք Պարգևին, ով պատերազմն ավարտվելուն պես փախել է Ղարաբաղից։ Միթե Դու սուրբ հայրը չե՞ս։ Ու՞ր փախար։ Դուք ինքներդ մտածեք. սուրբ հայրը փախավ Ղարաբաղից, թողեց մարդկանց։ Իսկ երբ 1992-ին գրավեցին Շուշան՝ Պարգևը որոշում կայացրեց, թե ում հանձնել Շուշայի բնակարանները։ Դու ո՞վ ես որ։ Ինչպե՞ս կարող ես մտնել ադրբեջանցիների բնակարանները և դրանք աջ ու ձախ բաժանել։ Իր կարգադրությամբ բաժանել ադրբեջանցիների բնակարանները։ Սրան երկու սենյականոց, այն մեկին երեք սենյականոց։ Միթե՞ սուրբ հայրը կարող է դիպչել այն բնակարաններին, որտեղ ծիծաղել են ադրբեջանցի երեխաները, որտեղ կինը ծնել է իր երեխային։ Դու ինչու՞ էիր դրանով զբաղվում: Մենք պետք է ասենք ճշմարտությունը»,- այն ժամանակ պատմել է Ռ. Բաղդասարյանը։

Այո՛, ահա թե ինչպիսին է նրանց ներքին էությունը, ովքեր սուտանա հագած, Հայաստանին զրկեցին անցյալից, իսկ հիմա զրկում են նաև ապագայից։ Նրանք հարստացան, իսկ Հայաստանի Հանրապետությունը դարձավ Հարավային Կովկասի կապիտուլյանտ պետություն։ Այժմ Հայաստանի մոտ կարող է այս կարգավիճակից ազատվելու հույս հայտնվել։ Բայց հենց սա չի ուզում ՀԱԵ-ն, որը միշտ խաղացել է, խաղում է և խաղալու է շատ վտանգավոր դեր հայ ժողովրդի համար՝ նրան տանելով դեպի նոր սադրանքների, պատերազմների, պարտությունների, արյան ու արցունքների։ Եվ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գալստանյանի խայտառակ, հարեւանների նկատմամբ ատելությամբ լի հայտարարությունը՝ դրա հերթական, պերճախոս ապացույցն է։

Caliber.Az
Դիտումներ: 264

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Հայաստանը հորինում է գնդակոծություններ, Ադրբեջանը պատասխանում է փաստերով Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հայտարարությունը

235
29 Մայիսի 2025 12:05
2

Հայկական անորոշության երթուղին Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

195
30 Մայիսի 2025 13:25
3

Կեղծիքի կաթողիկոս Երբ հովիվը տանում է դեպի անդունդ

180
29 Մայիսի 2025 16:28
4

Վերադարձի և արդարության հաղթանակի խորհրդանիշ Երազանքի մարմնավորում վերածնվող Լաչինում

178
29 Մայիսի 2025 11:09
5

Հնդկաստանի ձախողված հաշվարկը Հարավային Կովկասում Սերգեյ Ստրոկանը՝ Caliber.Az կայքում

161
30 Մայիսի 2025 11:59
6

«Աբրահամի համաձայնագրերը սկսվեցին Ադրբեջանից» Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը Washington Reporter-ին

92
29 Մայիսի 2025 19:51
7

Ուժի նոր կենտրոնի ձայնը Եղբայրական պետությունների Լաչինի գագաթնաժողովը

87
29 Մայիսի 2025 11:41
8

Խորհրդային Հայաստանի զանգեզուրյան նենգությունը «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

65
29 Մայիսի 2025 19:53
9

Հայկական կեղծիք առավելագույն չափով Երևանը խոսում է խաղաղության մասին, բայց պատերազմ է պատրաստում

61
31 Մայիսի 2025 22:51
10

Էրդողան. Զանգեզուրի միջանցքի բացումը կամրապնդի Հարավային Կովկասի էներգետիկ ենթակառուցվածքները

59
29 Մայիսի 2025 17:26
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading