«Իմ ժողովրդի ներկայացուցիչները նվաստացել են մինչև սովորական թալանչիության» Caliber.Az-ի հյուրն է Վահագն Կարապետյանը։
Caliber.Az-ի հարցազրույցը՝ Կանադայում ապրող հայ քաղբանտարկյալ, «Լիտերատուրնայա Կանադա» օրաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Կարապետյանի հետ։
—Վահագն Սիմիոնովիչ, երկու տարի առաջ, դեռ նախքան Երկրորդ ղարաբաղյան պատերազմը՝ Դուք հայ ժողովրդին Ղարաբաղի նկատմամաբ անօրինական հավակնություններից հրաժարվելու կոչ էիք անում, հայտարարելով այն մասին, որ Ղարաբաղը քաղցկեղային ուռուցք է Հայաստանի մարմնի վրա։ Չե՞ք փոխել ձեր կարծիքը։
—Ինչու՞ երկու տարի։ 2014 թվականին ես բաց նամակով հանդես եկա՝ Հայաստանի այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին։ Ես գործնականորեն բաց նամակով ասացի այն մասին, թե ինչ է սպասում Հայաստանին, եթե հայկական իշխանությունները հետագայում ևս անտեսեն միջազգային որոշումը, խոչընդոտեն ադրբեջանական հողերի վերադարձին։ Մի անգամ, երկու անգամ չեմ բարձրացրել այդ թեման՝ փորձելով պաղեցնել որոշ քաղաքական գործիչների «հայրենասիրական» փոշին։ Անմիջապես հայտարարել եմ, որ գանի դեռ ուշ չէ, պետք է վերադարձնել օկուպացված տարածքները։ Եվ ոչ միայն վերադարձնել հողերը, այլ նաև մտածել ավերված ու թալանված ավանների ու քաղաքների բնակիչներին փոխհատուցելու մասին։
—Այսինքն Դուք հասկանում էի՞ք, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, և վաղ թե ուշ օտար հողերը ստիպված ես վերադարձնել, եթե ոչ բանակցություններով, ապա ուժային միջոցով։
—Իհարկե հասկանում էի։ Բայց այդ խնդիրը ունի խորը արմատներ։ Երբ Հայաստանը կորցրեց պետականությունը՝ հայերը մոտ երկու դար լավ մասնաբաժին փնտրելու նպատակով սկսեցին լքել հարազատ վայրերը։ Դա շարունակվեց ընդհուպ մինչև XVII դարը, քանի դեռ ցարական Ռուսաստանը՝ հարավային սահմանների ամրապնդման նպատակով վճռեց խաղադրույքը դնել հայերի վրա և ամեն կերպ խրախուսել Հարավային Կովկաս նրանց վերադարձին։ Սակայն այդ ժամանակվա կառավարողները անհրաժեշտ չհամարեցին հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ տարածքներում արդեն ապրում է մի ժողովուրդ, որի շահերը նույնպես պետք է պահպանել։ Այսինքն այդ հողում ծնված յուրաքանչյուր ադրբեջանցի այն համարում է իր հայրենիքը և օրինական։ Ահա և այստեղ հայտնվեց երկու ճշմարտություն։ Սակայն փորփորել պատմությունը՝ ամենաբարի գործը չէ, այդ հարցում ավելի լավ է հենվել վերջին միջազգային համաձայնության վրա։ Եղել է սահմանների անփոփոխության մասին հետպատերազմյան (խոսքը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին է) որոշում, կա այդ հարցի հետ կապված Հելսինկիի համաձայնագիրը։ Սահմանները օրինականացվել էին նաև Խորհրդային պետությունում, որը իր արտացլումն էր գտել ԽՍՀՄ-ի քաղաքական քարտեզում, այն նույնպես իրավաբանական փաստաթուղթ է, չէ որ այն հաստատել են ամենաբարձր համաժողովում։ Եվ ես այդ փաստաթղթերը չընդունելու ոչ մի հիմք չունեմ։ Սոցիալիստական երկրների՝ Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Չեխիայի, Սլովակիայի միջև նույնպես կարող էին վիճելի հարցեր ծագել, քանզի կային հարևան երկրներում ազգային անկլավներ, բայց մենք վրդովմունքի ոչ մի բացականչություն չենք լսել։ Ես հիշում եմ, թե ինչպես էր տեղի ունենում Չեխիայի և Սլովակիայի միջև բաժանումը։ Երկու նախագահները ելույթ ունեցան և հայտարարեցին. յուրաքանչյուր երկիր մնում է առկա սահմաններում, որովհետև միայն փորձիր բարձրացնել տարածքային հարցը, նա կաճի ձնագնդի նման, դարերով ստեղծված խառնաշփոթը չես պարզի։ Ինչը և, ցավոք, տեղի ունեցավ մեր երկրների միջև։

—Ինչու՞, Ձեր կարծիքով Հայաստանը 2020 թվականին պարտություն կրեց։
—Այստեղ կան մի քանի պատճառներ, որոնք ակնհայտ են։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի բյուջեի լրացման միակ աղբյուրը հարկերն են։ Բայց որտեղի՞ց վերցնել հարկեր, եթե երկրում չկան բնական հանածոներ և բավականին կազմավորված արտադրություն։ Իսկ ժամանակակից զենքի ձեռք բերման համար հարկավոր են գումարներ, և ոչ քիչ։ Ադրբեջանը մեծ հնարավորություններով երկիր է, բացահայտ զինվեց՝ դրանից գաղտնիք չսարքելով և չթաքցնելով կորցրած հողերը վերադարձնելու նկատառումները։ Յուրաքանչյուր ձեռք բերված սպառազինություն լուսաբանվում էր մամուլում։ Հայերը եզրակացություններ և ցանկացած գնով այլընտրանքային զենքեր ձեռք բերելու փոխարեն՝ Երևանում որոշեցին՝ միգուցե հենց այնպես կանցնի։ Բայց հենց այնպես չանցավ։
Երկրորդ, ոչ պակաս պատճառը թաքնված է նրանում, որ հայերը իրենց անհեռատես քաղաքականությամբ կորցրեցին ազդեցիկ դաշնակիցներին։ Առաջին հերթին՝ Չինաստանը, որը հայտնի է մահմեդականների նկատմամբ իր, այսպես ասած «զգույշ» վերաբերմունքով։ Այդ ֆոնին էլ տեղի ունեցավ Հայաստանի և Չինաստանի մերձեցումը։ Սակայն վազելով սորոսական ձրի դոլարների հետևից, հայ պաշտոնյաները գնալով էլ ավելի ձգվեցին դեպի ԱՄՆ և հենց դրանով Չինաստանը վանեցին իրենցից։ Արդյունքում Չինաստանում եկան այն եզրակացության, որ Հայաստանի վրա հույս դնել չի կարելի և կողմնակի դիտորդի դիրքորոշում գրավեցին։
Իրանը նույնպես ձգտում էր դեպի Հայաստան, նրան նույնպես հայկական արիները իրենցից վանեցին նույն պատճառով. բոլորին հայտնի է, թե արդեն մեկ տարի ինչպիսի լարվածություն է տիրում Իրանի և ԱՄՆ-ի միջև։
Վանեցին նաև Ռուսաստանին, որի շնորհիվ իհայտ է եկել հայկական պետությունը։ Նրան վայ հայրենասերները սկսեցին դնել հետին պլան։ Դուք չէ որ տեղյակ եք Հայաստանում առկա հակառուսական տրամադրություններին, որը խրախուսվում է կառավարության կողմից։ Թվում էր, թե ոչինչ չի կարող վնասել հյուսիսային հարևանի նկատմամբ Հայաստանի նվիրվածության մասին կազմավորված կարծիքը, բայց ոչ՝ Փաշինյանին և ոչ էլ նրա ընկերներին դա հաջողվեց։

—Դուք համարում եք, որ դրանում միա՞ն Փաշինյանն է մեղավոր։
—Առաջին հերթին նա է մեղավոր։ Սակայն դրանում ոչ միայն նա է մեղավոր, Հայաստանի բոլոր նախագահները ներդրել են իրենց ավանդը՝ աստիճանաբար մոտեցնելով ջախջախիչ պարտությունը, որը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի «թագավորության» ժամանակ։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր Պեստրոսյանը չպետք է թույլ տար զավթված հողերում թալանը։ Ձեզ հայտնի է, որ խորհրդային իշխանության արշալույսին՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ, նույնիսկ անարխիստ Մախնոն դեմ էր թալանին՝ անձամբ գնդակահարում էր գյուղացիներից գյուղմթերք գողացած մարտիկներին։ Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմում կազմավորվել էր՝ թալանչիներին առանց դատի ու հետաքննության պատին դեմ տալու պրակտիկան։ Իսկ մեր դեպքում բեռնատարներով դուրս էին բերում ավարը, և իշխանությունները ոչ մի կերպ չէին խոչընդոտում դրան։ Ակնհայտ է, որ բեռնատարների մեծ մասը հենց նրանց էր պատկանում։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք էր, իմ կարծիքով, ուղղակի պարտավոր էր փնտրել հաշտության ուղղիներ՝ չմոռանալով այն մասին, որ սվիններով կարելի է նվաճել, բայց դրանց վրա նստել չի կարելի։ Բայց նա ոչ բանակը ամրապնդեց, ոչ էլ հաշտություն փնտրեց։ Անհասկանալի է, ինչի վրա էր հույս դնում, մնում է միայն ուսերը թափ տալ։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ, հերթական «ցեղասպանության» (չակերտները՝ խմբ.) նախօրեին հայտարարությամբ հանդես եկավ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Լինելով Թուրքիայի վարչապետ՝ նա իր վրա պատասխանատվություն վերցրեց և առաջինը մեկնեց հաշտության ձեռքը։ Իր ելույթում նա հայտարարեց, որ «Հուսով է և հավատոում է, որ նման սովորույթներով և ավանդույթներով, միևնույն բարդ, բայց յուրահատուկ աշխարհագրությանը պատկանող հինավուրց ժողովուրդները կկարողանան միասին և արժանավույն ձևով հիշել իրենց անցյալի և կորուստների մասին, մենք ցանկանում ենք, որպեսզի ХХ դարասկզբի իրադարձություններում զոհված հայերի հոգիները հավերժ հանդարտվեն, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը»։ Ինչին Սերժ Սարգսյանը ծիծաղելով պատասխանեց. «Դեռ հայտնի չէ, թե որքանով է դա անկեղծ ասվել»։ Այսպիսով, Սարգսյանի «հեռատես» քաղաքականության շնորհիվ չկայացավ երկար սպասելի, Հայաստանին այդքան հարկավոր երկու ժողովուրդների մերձեցումը։ Իսկ Հայաստանի վերջին ղեկավար Նիկոլ Փաշինյանը էլ ավելի հեռու գնաց՝ նա վերջնականապես իրենից հրեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
—Չափազանց ցավալի եղավ Հայաստանի ճակատագիրը։ Սակայն ղարաբաղյան հարցը փակ է, պետք է շարժվել դեպի նույն տարածաշրջանում խաղաղ գոյատևելու ուղղությամբ։ Եվ այս հնարավորությունն է Ադրբեջանը առաջարկում Հայաստանին։ Պատրաստ են արդյո՞ք դրան Ղարաբաղի հայերը։
—Ես այս հարցին դժվարանում եմ պատասխանել։ Կցանկանայի հուսալ, որ բանականությունը կհաղթանակի։ Չէ որ հաշտության մասին պայմանագիրը, որը ըստ էության հանդիսանում է Հայաստանի կապիտուլացիա՝ հաշվարկված է 5 տարվա վրա։ Իսկ այնտեղ, կամ նորից կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, կամ կդիմեն զենքի։

—Ձեր կարծիքով, հայերը ի վիճակի՞ են ռևանշի։
—Ես չեմ կարող դա միանշանակ հաստատել, որովհետև չգիտեմ, թե նրանք ինչպես կվարվեն։ Սրանք ընդամենը իմ կանխատեսումներն են։
—Հասկանում եմ։ Դժվար է հույս դնել հայերի վրա, ընդ որում մի ամբողջ հինգ տարվա մեջ։ Ծայրահեղ դեպքում, ներկայիս փուլում հաշտության շանս կա։ Այդպես չէ՞։
—Մենք ուրիշ ելք չունենք։ Ճակատագիրը մեզ կարգել է լինել հարևաններ և դրանից փախչելու հնարավորություն չի տվել։

—Եկեք քննարկենք հայ-թուքական օրակարգը։ Դուք չէ որ տեղյակ եք, որ Հայաստանում շատ դժգոհություններ կան Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների հնարավոր նորմալացման հետ կապված, և այդ հարցում, ինչպես ասվում է, կրակին յուղ են լցնում զանգվածային լրատվամիջոցները։ Ի՞նչ խորհուրդ կտայիք Ձեր քաղաքագետ գործընկերներին և սադրիչ հոդվածների հեղինակներին։
—Հոդվածներից մեկում դիմելով ընթերցողներին՝ ես գրել եմ. «Համոզված եմ, որ դուք ուշադրություն եք դարձրել նրան, երբ հայ զինվորները արյունաքամ նահանջելով ամբողջ ճակատով, ոչ մի երկիր՝ հայկական բանակին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն չհայտնեց, չբերելով ադրբեջանական զորքերի օրինակը, որովհետև Երևանի կողմից անցկացված քաղաքականությունը այդ ժամանակ չի համապատասխանել և այժմ ևս չի համապատասխանում ժամանակի ոգուն»։ Կարծես թե այս օրինակը բավական է, որպեսզի խելքի գալ, հասկանալ, որ շարունակելով սրել իրավիճակը՝ «քաղաքագետ գործընկերները», ինչպես Դուք նրանց անվանեցիք, ընդամենը կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են և աղետը անխուսափելի է։ Շարունակելով իր մարդասպան քաղաքականությունը՝ Հայաստանը մոտիկ է իր պետականության կորստին։ Այսօր այդ մասին պետք է մտածել։
—Սա փաստ է։ Ինչպես նաև այն, որ օկուպացիայի տարիներին հայ վանդալները (ես նկատի ունեմ միայն ազգայնամոլներին, այլ ոչ թե ժողովրդին) լիովին ոչնչացրել են Ադրբեջանի մշակութային ժառանգությունը։ Դուք ի՞նչ գիտեք այդ մասին։
—Այս հարցին ես մասամբ արդեն պատասխանել եմ։ Կարող եմ ընդամենը ավելացնել, որ խորապես ափսոսում եմ այն մասին, որ իմ ժողովրդի ներկայացուցիչները նվաստացել են մինչև սովորական թալանչիության։ Դրան ոչ բացատրություն, ոչ էլ արդարացում չկա։
—Այդ դեպքում, գնահատեք՝ ի դեմս Գարեգին Նժդեհի ֆաշիզմի հերոսականացումը, ում հուշարձանը կանգնեցրել են Երևանի կենտրոնում։
—Երբ Կարլ Մարքսը հրատարակեց իր «Կապիտալ» ծավալուն աշխատությունը, նյութի բարդության պատճառով ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրա վրա։ Այդ ժամանակ նրա ընկեր Ֆրիդրիխ Էնգելսը սկսեց մտացածին անվան տակ քննադատել նրա ստեղծագործությունը։ Եվ այդ քննադատության շնորհիվ մարդիկ իմացան այդ գրքի գոյության մասին։ Նման ինչ որ բան է տեղի ունենուն նաև Գարեգին Նժդեհի հուշարձանի հետ։ Շատերը, այդ թվում նաև ես, այդ ստեղծագործությանը ծանոթացել են քննադատության ընթերցմամաբ։ Հայաստանում տեղադրվել է իմ ժողովրդին պատիվ չբերող էլ ավելի սարսափելի հուշարձան։ Բեռլինում Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Մեհմեդ Թալեաթ փաշային գնդակահարած Սողոմոն Թեհլարյանի հուշարձանը։ Սողոմոն Թեհլարյանը ամբարտավան կանգնած է պատվանդանի վրա՝ ոտքը դրած կտրված գլխի վրա։ Ավելի սրբապիղծ կոմպոզիցիա անհնար է պատկերացնել։

—Համաձայն եմ։ Միայն տարօրինակությունը նրանում է, որ արտերկրներում ապրող հայերը և ադրբեջանցիները շփվում և նույնիսկ բարեկամություն են անում միմյանց հետ։ Ձեր կարծիքով, դա խոսում է որևէ՞ բանի մասին։
—Դա խոսում է այն մասին, որ ամեն ինչ դեռ կորած չէ։ Կարծում եմ, որ կգա այն օրը, երբ մենք կսկսենք այնպես շփվել, ինչպես այժմ շփվում են անգլիացիները և գերմանացիները, ճապոնացիները և ամերիկացիները, գերմանացիները և հրեաները։
—Դուք կցանկանայի՞ք վերադառնալ Հայաստան։
—Ցավոք, պատկերացում չունեմ, թե դա երբ հնարավոր կլինի։ Դեպի Հայաստան ճանապարհը ինձ համար փակ է, հնարավոր է՝ հավերժ։
—Իսկ չե՞ք պլանավորում Բաքու գալ։
—Ժամանակին պլանավորել էի Բաքվում իմ գրքի հրատարակումը, հետո այդ թեման հաջողությամբ մոռացվեց։ Գրքի շնորհանդեսին անշուշտ, կգայի։ Իսկ այժմ կտեսնենք։ Պետք չէ կռահել։
—Շնորհակալություն անկեղծ զրույցի համար։







