twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ինչի՞ վրա է կանգնած Իրանը Դեսպանատան վրա հարձակման հետքերով

30 Հունվարի 2023 15:52

Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակցի սպանությունը վրդովմունքի ալիք է առաջցրել ադրբեջանական հասարակության մեջ։ Նախագահ Իլհամ Ալիևը պահանջել է՝ այս անկասկած ահաբեկչական գործողության արագ հետաքննություն և դրա կազմակերպիչների ու կատարողների պարտադիր պատժում։ Ադրբեջանական հասարակությունը անհամբեր սպասում է հետաքննության առաջին արդյունքներին։ Կցանկանայի հավատալ, որ իրանական կողմից ինքնին պարզաբանման ընթացքը և դրա լուսաբանման մանրամասները որոշակի լույս կսփռեն հանցագործության իսկական պատճառի վրա։ Սակայն Իրանի պետական մարմինների և լրատվամիջոցների դիրքորոշումը, որի մասին մենք արդեն գրել ենք նախօրեին, հետաքննության օբյեկտիվ ընթացք չեն կանխագուշակում։

Միաժամանակ, չի կարելի չնշել, որ Թեհրանը՝ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումների վաղեմի ավանդույթ ունի։ Սա և՛ 1979 թվականին ամերիկյան դեսպանատան գրավումն է, և՛ 2011 թվականին Մեծ Բրիտանիայի դեսպանատան ջարդը, և՛ 2016 թվականին Սաուդյան Արաբիայի դեսպանատան հրկիզումը։ Եվ ահա հիմա էլ ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության վրա՝ աշխատակցի սպանությամբ հարձակումը։

Մանրազնի հետաքննությունը թողնենք փորձագետներին։ Մենք ունենք մի քանի հիմնական հարցեր։

Իրանի Իսլամական Հանրապետությունը իրեն գրեթե դիրքավորում է, որպես մահմեդականների շահերը պաշտպանող և Եմենից մինչև Լիբանան արմատական խմբավորումները հովանավորող տերություն: Եվ նույնիսկ ավելին, ինչը այնքան էլ լավ չի լուսաբանվում մամուլում. Իրանի կողմից վերահսկվող հայտնի «Հեզբոլլահ» կազմակերպությունը ահաբեկիչների «քնած բջիջներ», հետախուզական և ուսումնական ցանց է ստեղծում ամբողջ Լատինական Ամերիկայով մեկ և սերտ կապեր ունի այդ մայրցամաքի որոշ կառավարությունների հետ։

Ոչ ոքու, հավանաբար, ստիպված չենք լինի համոզվել, որ նման բուռն էքսպանսիոնիստական գործունեություն ծավալելու համար պետությունից պահանջվում է երկրի ներսում լավ զարգացած անվտանգության համակարգ։

Մինչ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և «Հեզբոլլահի» ստորաբաժանումները զբաղվում են տարբեր երկրներում ներքին իրավիճակի ապակայունացմամբ՝ Իրանի մայրաքաղաքի կենտրոնում զինված ահաբեկիչը կարող է ինքնաձիգով հեշտությամբ մտնել օտարերկրյա դեսպանատուն, միաժամանակ հասցնելով ձեռքը թափահարել պահակատան մեջ անվտանգության աշխատակցին։ Սա սովորակա՞ն բան է, երբ պահակատան մեջ գտնվող Իրանի անվտանգության աշխատակիցը զենքով մարդուն տեսնելով, անհապաղ գործողություն ձեռնարկելու փոխարեն, սառնասրտորեն ընդունում է ահաբեկչի ողջույնը և շարունակում հանգիստ կանգնել իր տեղում, առանց անհանգստության նկատելի նշաններ ցույց տալու։

Տեղի է ունեցել հրաձգությամբ հարձակում։ Որտե՞ղ է ոստիկանությունը։ Ձեռ քաշենք պահակատան մեջ մարդուց։ Միթե՞ մոտակա պահակակետը դեպքի վայրից առնվազն տասը կիլոմետր հեռու էր։

Համադրելով դեպքի վայրում առկա տեսահսկման տեսախցիկների երեք հասանելի տեսանյութերը՝ կարող ենք եզրակացնել, որ դեսպանատնից վտարված ահաբեկիչը որոշ ժամանակ անց վերադարձել է հանցագործության վայր, բայց ոչ թե խոստովանությամբ, այլ սկսածը շարունակելու նպատակով, Մոլոտովի կոկտեյլը նետելով և մուրճով կոտրելով դուռը։ Այսինքն, մոտ 20 րոպեյի ընթացքում Իրանի ուժային կառույցների կողմից տեղի ունեցողի նկատմամբ ոչ մի օպերատիվ արձագանք չի եղել։ Եվ այս ամենը տեղի է ունենում այն ֆոնի՞ն, որ Թեհրանը զանգվածային ցույցերի պայմաններում բառացիորեն լցոնված է գաղտնի ոստիկանության և այդ նույն ԻՀՊԿ-ի գործակալներով։

Մի երկրի ոստիկանությունը, որը ներգրավված չէ ահաբեկչության մեջ, վիրավորական սուտ հայտարարություն կանի՞ հանցագործության «կենցաղային բնույթի» մասին, ինչ-որ առասպելական երեխաների մասին, ովքեր իբր եկել են հանցագործի հետ։

Անկեղծ ասած, այս ամենին դժվար է հավատալ։ Նույնիսկ այս մակերեսային մանրամասները վկայում են այս միջադեպին Իրանի իրավապահների չմիջամտելու ցուցադրական բնույթի մասին։ ինչը այս պայմաններում կարելի է հավասարեցնել դրանում ներգրավվածության հետ։

Հետաքրքիր է, ինչի՞ էին ուզում հասնել ահաբեկչության կազմակերպիչները։ Միթե՞ նրանք հաշվարկել էին, որ երեսուն տարի աղյուս առ աղյուս, աշխարհաքաղաքական ամենաբարդ պայմաններում իր պետականությունը կերտած, տարածքային ամբողջականության վերականգնմանը հասած Ադրբեջանը վախենալով իր դիվանագիտական առաքելության վրա հարձակումից՝ հանկարծ կվերցնի և կհրաժարվի իր ռազմավարական շահերը հետապնդելուց։

Ավելի տրամաբանական է թվում, որ ժամանակն է, որ հենց մոլլայի ռեժիմը փակի իր էքսպանսիայի քաղաքականությունը, դադարեցնի ահաբեկչության հովանավորությունը երրորդ երկրներում, դադարեցնի Հայաստանի ռևանշիստական նկրտումների սնուցումը և ընդհանրապես դադարեցնի Ադրբեջանին սպառնալ ցանկացած ձևով, իր բառապաշարից և գործիքակազմից ընդմիշտ դուրս շպրտելով Իրանի կայսերական դիսկուրսը։

Նրանք այլ ելք չունեն։ Իրանը, չնայած իր ողջ ահեղ արտաքին ձևին, ավելի ու ավելի է ներկայանանում, որպես կավե ոտքերի վրա կանգնած հսկա, որը, ըստ երևույթին, անզորությունից դրդված ստիպված է դիմել աշխարհաքաղաքական մրցակցության բացահայտ ահաբեկչական մեթոդներին: Ինչ ճանապարհ էլ որ ընտրի Իրանը, Ադրբեջանը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի մեր դեսպանատան վրա հարձակման մեղավորները արժանի պատիժ կրեն։

Caliber.Az
Դիտումներ: 164

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև. ինչպիսի՞ն պետք է լինի այն AnewZ-ի հարցումը Բաքվում, Երևանում և Թբիլիսիում

282
03 Հունիսի 2025 13:20
2

Քանի չվերթ է իրականացվել Երևանից Բաքու ընթացիկ տարում Պատասխանում է ՀՀ նախարարությունը

185
04 Հունիսի 2025 10:21
3

Էրդողան. Ղարաբաղում զարգացում է նկատվում ամենուրեք

169
03 Հունիսի 2025 10:26
4

Հայկական անպտղաբեր ծաղիկ Երևանի շահարկումները խաղաղ պայմանագրի շուրջ

166
03 Հունիսի 2025 16:06
5

Առաքելությամբ սենատորը Վլադիմիր Ցխվեդիանիի հոդվածը

136
03 Հունիսի 2025 17:17
6

Հայաստանի դերային խաղերը Ոչ թե «հանձնվել են», այլ պարտվել են

133
04 Հունիսի 2025 18:36
7

«Միացումից» մինչև բարոյական փլուզում Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

119
03 Հունիսի 2025 15:45
8

Պայքար ստվերի դեմ Փաշինյանըն ու Էջմիածինը բախվել են

109
04 Հունիսի 2025 16:53
9

Նշան բռնել սրբին «Հին աշխարհի հիստերիկները»

99
05 Հունիսի 2025 10:49
10

Վրեժխնդրության գործիքը Հայաստանում և ավանդույթների վահան Վրաստանում Էջմիածինը պատվամոլությունների կրակում

97
05 Հունիսի 2025 19:53
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading