twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Իրականություն դարձած երազանք. ադրբեջանական դրոշը՝ ողջ Ղարաբաղի վրա

16 0Հոկտեմբերի 2023 15:42

«Մենք կեյանքի կոչեցինք ադրբեջանական ժողովրդի երազանքը, որը նա ապրել է տասնամյակներ շարունակ»,- այս խոսքերն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտահայտել է կիրակի օրը՝ ազատագրված Խանքենդիում Պետական դրոշը բարձրացնելուց հետո իր ելույթի ժամանակ։ Դա ցնցող ճշմարտություն էր։ Ադրբեջանական ժողովուրդն իսկապես հիմա ապրում է իր ամենաերջանիկ, պատմական օրերը։

Հաճախ լինելով Ռուսաստանում ու եվրոպական երկրներում, այժմ ապրելով Ուկրաինայում, տեսնում էի, որ ադրբեջանցիները տխրում էին, երբ խոսք էր գնում մեր հայրենիքի օկուպացված տարածքների մասին։ Դրանից սիրտս մղկտում էր։ Մեզանից ոչ ոք, անկախ բնակության երկրից, բարեկեցության մակարդակից և հաջողության աստիճանից, չէր կարող ամբողջ կրծքով շունչ քաշել, քանի դեռ Շուշան, Լաչինը, Քելբեջարը, Ֆիզուլին, Խոջալուն, Խանքենդին գտնվում էին հայկական օկուպացիայի տակ։

Ահա թե ինչու 2023 թվականի հոկտեմբերի 15-ը հանդիսանում է ոչ միայն պատմական, այլ շրջադարձային օր։ Վերջնականապես շրջվել է մեր պետության և ժողովրդի կյանքի ողբերգական էջը։ Բոլոր ամենասարսափելի, բացասական բաները մնացին անցյալում։ Դա հասկանալի էր արդեն 44-օրյա պատերազմում տարած պատմական հաղթանակից հետո։ Բայց նախօրեին մենք տեսանք այն, որին շատ դժվար էր հավատալ ինչ որ 5 տարի առաջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեր սուրբ եռագույնը բարձրացրեց Խանքենդիում, որտեղ այնքան հեշտ է շնչել նրանից հետո, երբ ջախջախվեց խունտան, որի ղեկավարները կարծում էին, որ հանցագործությունները կարող են մնալ անպատիժ: Նրանք իրենց թույլ տվեցին պարծենալ՝ հայտարարելով, որ հայկական տանկերը կհասնեն Բաքու, իսկ իրենք անձամբ թեյ կխմեն Բաքվում։ Դե տեսեք, ինչպես իրավացիորեն նշել է պետության ղեկավարը, այժմ հայկական տանկերը ռազմավարի տեսքով գտնվում են Բաքվում, իսկ ղարաբաղյան խունտայի ծաղրածուները կարող են գնահատել ադրբեջանական թեյի համը՝ առանց քննչական մեկուսարանից դուրս գալու։

Բացի Խանքենդիից, Ադրբեջանի պետական դրոշը բարձրացվել է Սարսանգի ջրամբարի (որը, ի դեպ, 1976 թվականին կառուցվել է Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ՝ տարածաշրջանի, գյուղատնտեսության զարգացման համար) տարածքում, Աղդերե քաղաքում, Ասկերան ավանում, Խոջավենդ և Խոջալու քաղաքներում։ Այո, այդ նույն Խոջալու քաղաքում, որտեղ հայ մարդասպանների կողմից իրականացվել է խաղաղ ադրբեջանական բնակչության ցեղասպանությունը։ Որը փորձել էր արդարացնել Հայաստանի երրորդ նախագահ դարձած, նախկին ղարաբաղցի ծաղրածուներից ու անջատողականներից մեկը։ Հետաքրքիր է, հիմա ի՞նչ է զգում Սերժ Սարգսյանը՝ նայելով Խոջալիում բարձրացված Ադրբեջանի դրոշին։ Հավանաբար նույնը, ինչ Հայաստանի նախագահի աթոռը զբաղեցրած իր նախորդը՝ ղարաբաղյան խունտայի թատերախմբի ևս մեկ նախկին ծաղրածու Ռոբերտ Քոչարյանը։ Նրանք ուրախ են, որ առայժմ կարող են շնչել ազատության գլխապտույտ օդը և չեն հասցվել Բաքու, ինչպես Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և Ռուբեն Վարդանյանը։ Բայց արդյո՞ք նրանց ուրախությունը վաղաժամ չէ։ Ժամանակը ցույց կտա։

Իսկ առայժմ մենք արձանագրում ենք, որ անփոփոխ են մնացել Հայաստանի ղեկավարության, համաշխարհային հայության և նրանց աջակցող երկրների մտքերը։ «Տեսեք, թե այսօր որ երկրներն են առավել թշնամաբար վերաբերվում Ադրբեջանին։ Այն երկրները, որոնք այն ժամանակ՝ 1992-1993 թվականներին Հայաստանի հետ էին, նրանց հրահրեցին օկուպացիայի, աջակցում էին օկուպացիան և արդարացրեցնում նրանց։ Այս 30 տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել»,- իրավացիորեն նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Այո, նրանք չեն փոխվել, բայց Ադրբեջանը փոխվե՜լ է։ Նա դարձել է ավելի հզոր, ավելի ուժեղ, ավելի հաջողակ, ավելի գրավիչ: Մեր երկիրը հանդիսանում է Հարավային Կովկասի ճանաչված տնտեսական, քաղաքական և ռազմական առաջնորդ։ Մեր երկիրը ունի հավատարիմ, ազդեցիկ դաշնակիցներ, Ադրբեջանի հեղինակությունը աշխարհում տարեցտարի աճում է։ Ադրբեջանական բանակը իրենից ներկայացնում է հզոր բռունցք, և ունակ է լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները։

Այս բոլոր գործոններն էլ հանգեցրին 44-օրյա պատերազմում հաղթանակի, հակաահաբեկչական գործողության հաջող ու արագ ավարտին, պաշտոնական Բաքվի հետ դիմակայությունում դիվանագիտական հաջողության հասնելու Հայաստանի և նրա հովանավորների հույսերի ձախողմանը։ Հայաստանի եւ Ֆրանսիայի կողմից հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերը նրանց ոչինչ չբերեցին։ Սա Երևանի և Փարիզի հերթական հսկայական ֆիասկո էր։

Այո, նրանք շարունակում են դավեր նյութել։ Բայց այս ամենը՝ իզուր ջանքեր են։ Ադրբեջանը լիովին վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, իր ինքնիշխանությունը։ Եվ սա մեր երկրի նախագահ Իլհամ Ալիևի փայլուն իրականացված ռազմավարության արդյունքն է։ Եվ շատ խորհրդանշական էր այն, որ նա հայացք է գցել ազատագրված հողեր՝ բարձրանալով Ասկերանի բերդը։

XVIII դարում Ղարաբաղի Փանահալի խանի պատվերով կառուցված Ասկերանի ամրոցը հանդիսանում է ադրբեջանական ճարտարապետության վառ օրինակներից մեկը։ Ամրոցը գտնվում է Շուշա քաղաքից 24 կիլոմետր և Խոջալուից 5 կիլոմետր հեռավորության վրա։ 1992 թվականին Հայաստանի զինված ուժերի կողմից Խոջալու քաղաքի օկուպացիայից հետո, բերդը ավերվել է։ Ղարաբաղի խանության հիմնադիրը պատմության մեջ մտավ որպես խանությունը ներսից ամրապնդող և անջատողական քաղաքականությանը վերջ տված անձնավորություն։ Եվ այն, որ հայկական օկուպացիայից ադրբեջանական հողերի ազատագրողը՝ մեր երկրի նախագահ և Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը նախօրեին բարձրացել է Փանահալի խանի կողմից կառուցված Ասկերանի ամրոցը՝ ավելի քան հստակ ուղերձ է Հայաստանին և նրա հովանավորներին։ Ամբողջ աշխարհն արդեն տեսավ, թե մենք ինչպես կարող ենք երազանքները վերածել իրականության։

Աքպեր Հասանով

Caliber.Az
Դիտումներ: 412

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading