Իքս ժամի նախօրեին Երեւանի սադրանքները՝ բանակցություններին նախաշեմին
Երկրորդ օրն է ինչ հայ-ադրբեջանական պայմանական սահմանին նորից պտույտ է տալիս էսկալացիան։ Մայիսի 10-ի երեկոյան Հայաստանի զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Բասարքեչարի շրջանի Զոդի ուղղությամբ։ Իսկ այսօր առավոտյան Հայաստանը շարունակել է հարվածներ հասցնել խոշոր տրամաչափի հրանոթներից և ականանետերից։ Ադրբեջանի զինված ուժերը վճռական միջոցներ է ձեռնարկել հակառակորդին ճնշելու համար։ Այս պահին միջադեպի վայրում պահապանվում է հարաբերական անդորր, սակայն հայկական կողմն այնտեղ կենտրոնացրել է լրացուցիչ կենդանի ուժ և զինտեխնիկա, ինչը, հնարավոր է, վկայում է սադրանքները շարունակելու նրա պատրաստվածության մասին։ Առավել ևս, դիպուկահարի կրակոցների արդյունքում ծանր վիրավորվել է ադրբեջանցի զինծառայող, ինչը վկայում է գործողության պլանային բնույթի մասին և բացառում է ինքնաբուխ սրման հավանականությունը։ Նշենք, որ հայկական սադրանքի հետևանքով եւս մեկ ադրբեջանցի զինծառայող շեհիդ է դարձել։
Այսպիսով, Հայաստանը արդեն որերորդ անգամ սադրանքի է դիմում բանակցությունների նոր փուլի նախաշեմին։ Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Բրյուսելում պետք է կայանա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ, որպես Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևանք, ըստ լրատվամիջոցների, ակնկալվում է որոշակի առաջընթաց։ Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ Վաշինգտոնի կողմից առաջ քաշված խաղաղության պայմանագրի նախագիծը ենթադրում է՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում և Ղարաբաղի հայ համայնքի համար որևէ հատուկ կարգավիճակ չի նախատեսում (հակառակ դեպքում Ադրբեջանը դա նույնիսկ չէր էլ քննարկի)։ Այսպիսով, խափանելով բանակցությունները՝ Փաշինյանը ձգձգում է փաստաթղթի ստորագրումը, որը ոչ միայն կհաստատի Հայաստանի կապիտուլյացիայի փաստը, այլ նաև կարող է դառնալ իքս ինչպես վարչապետի քաղաքական կարիերայի, այնպես էլ նրա անձնական անվտանգության համար։
Դրա հետ մեկտեղ տրամաբանական է ենթադրել, որ Երևանը, կազմակերպելով զինված սադրանք, այնուամենայնիվ չի գործել միայն իր վրա պատասխանատվությամբ, այլ նախապես ձեռք է բերել՝ տարածաշրջանում Ադրբեջանի ուժեղացումը չցանկացող որոշակի ուժերի աջակցությունը։ Մոսկվան, օրինակ, արդեն երկար ժամանակ Երևանին աներկբա ակնարկում է, որ որոշակի «սիրալիության» դիմաց կարող է օժանդակել ղարաբաղցի հայերի համար հատուկ կարգավիճակ սահմանելուն։ Թե այդ ինչ սիրալիություն է, դժվար չէ կռահել՝ Եվրոպային ինտեգրվելուց Հայաստանի հրաժարվելը, Ռուսաստանի նկատմամբ վասալականության վերաբեռնում, Ադրբեջանի հետ պայմանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայում։
Սակայն մեծ հարց է՝ որքանով է Մոսկվան իրականում ի վիճակի պայքարելու ղարաբաղցի հայերի առասպելական իրավունքների համար և որքանով է ինքը՝ Երևանը պատրաստ կատարել Մոսկվայի հրահանգները՝ հաշվի առնելով Կրեմլի արևմտամետ հայկական վերնախավի միջև մենթալային անդունդը։ Այո, վերջին էսկալացիայից քիչ առաջ, Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով եղել էր Մոսկվայում, իսկ վերադառանլով Երևան կանչել է ուժայիններին, որից հետո և հետևել է սահմանին սադրանքը։ Առաջինը, որ գալիս է մեր մտքին՝ աներկիմաստ կապն է երկու իրադարձությունների միջև: Սակայն չարժե շտապել եզրակացություններ անել, առավել ևս, որ «հետո» միշտ չէ, որ նշանակում է «հետևանք»:
Անպայման, որքան էլ Փաշինյանը համառ ու խուսափողական լինի, ամեն դեպքում, Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնի հովանավորությամբ կնքված խաղաղությունը ամեն դեպքում ձեռնտու չէ Մոսկվային, և գործընթացի ձգձգումը նրան ձեռնատու է։ Բայց արդյո՞ք միայն նրան:
Իհարկե, Միացյալ Նահանգներց պետք է անհապաղ հեռացնել բոլոր կասկածները։ Հիանալի իմանալով, որ քաղաքականությունը երբեմն շատ նենգ բան է, դժվար է պատկերացնել, որ մի ամբողջ չորս օր կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցրած կողմը կարող է իզուր վատնել իր ջանքերը: Հարավային Կովկասից աշխարհագրորեն շատ հեռու Միացիալ Նահանգների համար տարածաշրջանի երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուտուփույթ ստորագրմանը նպաստելը՝ հեղինակության հարց է: ԱՄՆ-ը շատ է ուզում շտկել մահակով բարեգութ խաղաղապահի իր համաշխարհային ոստիկանի վարկանիշը։ Սա առավել եւս արդիական է Իրանի և Սաուդյան Արաբիայի նման անտագոնիստների հաշտեցման մեջ Չինաստանի հաջողությունից հետո։
Մինչդեռ միակ կողմը, որը պլանաչափորեն առաջ է մղում «հայկական երազանքին» մոտ օրակարգը, և դրանով հանդերձ հանդիսանում է հայկական էլիտաների գաղափարական դաշնակիցը՝ Ֆրանսիան է։ Իզուր չէ, որ Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է նրան տեսնել որպես միջնորդ, ինչի մասին մի քանի օրից ոչ ավել առաջ, ևս մեկ անգամ հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ պատասխանելով Շուշայում կայացած միջազգային համաժողովի մասնակիցների հարցերին: Բանակցային գործընթացի վրա անմիջականորեն ազդելու հնարավորությունից զրկված Փարիզը, մեծ հավանականությամբ Բրյուսելում է լոբբինգ անում իր և հայկական շահերը։ Այո, Ֆրանսիան՝ դա ամբողջ ԵՄ-ն չէ, սակայն լինելով միության երկու ամենամեծ երկրներից մեկը՝ Բրյուսելի վրա ազդելու լուրջ լծակներ ունի։
Նման պայմաններում Ֆրանսիային հետևող եվրոպացիները լիովին կարող են գոռոզություն դրսևորել և ջանալ իրենց համար սակարկել՝ Վաշինգտոնի պայմանավորվածությունների շրջանակների հետ կապ չունեցող միջնորդության հատուկ պայմաններ։ Հարավային Կովկասը այսպիսով հանդիսանում է որպես մարտադաշտ, որտեղ եվրոպական հավակնությունները կարող են իրենց դրսևորվել ամերիկյան կամքից մեկուսացված: Դրա համար եվրոպացիներին անհրաժեշտ է զրոյացնել ամերիկյան ուղին, որպեսզի Բրյուսելում դնեն նոր օրակարգ: Հնարավոր է, որ սահմանին սադրանքը և ծառայում է, որպես զրոյացման համար նման գործիք: Ինչը միաժամանակ ձեռնտու է նաև Ռուսաստանին։ Եթե այսօր Հայաստանի կողմից իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին տեղեկատվությունը հավաստի է, ապա մի քանի կողմերի միջեւ համաձայնության հնարավորությունը նույնիսկ շատ տրամաբանական է թվում։ Դժվար թե Հայաստանը գործի միայն Թեհրանի հրահանգով՝ այնուամենայնիվ չափազանց մեծ են արևմտյան գործընկերներին բարկացնելու ռիսկերը։ Բայց տես եթե հնարավոր համարել, որ Թեհրանի հետ ամուր կապեր ունեցող Փարիզը վերջինիս հետ միասին Երեւանին սրվելու թույլտվություն է տվել, ապա իրավիճակը ընդունում է քիչ թե շատ հստակ ուրվագծեր։
Ուշագրավ է, որ երեկ երեկոյան Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ։ Ըստ լրատվամիջոցի, նրանք քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն աջակցելու հնարավորությունները։ Մենք տեղեկույուններ չունենք զանգի ստույգ ժամի և այն մասին, թե արդյոք այն կայացել է սահմանային միջադեպից հետո, թե դրանից առաջ։ Սակայն ով գիտի՝ գուցե, նույնիսկ իմանալով մոտալուտ սադրանքի և դրա հետևում կանգնածների մասին, Վաշինգտոնը փորձել է ազդել եվրոպացիների վրա, որպեսզի թույլ չտա ամերիկյան խաղաղության ծրագրի խաթարումը…
Չնայած սահմանային բախումներին, Փաշինյանը այնուամենայնիվ հայտարարել է, որ գալու է Բրյուսել։ Հայերն ու նրանց հովանավորները, ամենայն հավանականությամբ, փորձում են ձգձգել ժամանակը աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխման ակնկալիքով, իսկ եթե ավելի կոնկրետ՝ առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքում Թուրքիայում էլիտաների փոփոխության հույսով։ Իրենց մամռակալված տրամաբանության տեսակետից, նրանք, հնարավոր է ճիշտ են վարվում, սակայն պատմական գործընթացի տրամաբանության տեսանկյունից՝ նորից սխալվեցին։ Թուրքիան, թեև հանդիսանում է եղբայրական երկիր՝ չի հանդիսանում Ադրբեջանի աշխարհաքաղաքականության միակ գործոնը։
Բայց միգուցե ամեն ինչ շատ ավելի պարզ է: Եթե նախկինում Փաշինյանը ձգտում էր և «միացումի» համար ինչ-որ բան սակարկել և իրեն հարվածի տակ չդնել, ապա այժմ, մանավանդ Լաչինում անցակետի տեղադրումից հետո, հայության սևեռուն գաղափարները արդեն որպես բալաստ դեն են նետվել, և չցանկանալով խաղաղություն ստորագրել, Հայաստանի վարչապետն այժմ պայքարում է միայն իր կյանքի համար՝ փախչելով տխրահռչակ հայ հոգեկան հիվանդից։ Հասկանալով, որ ղարաբաղցի հայերի վերաինտեգրումն Ադրբեջանին կշարունակվի իր հերթականությամբ, Փաշինյանը հույս ունի, որ Բաքուն, հասարակ լեզվով ասած, պարզապես նրանից ձեռք կքաշի։ Սակայն, մեզ թվում է, որ այստեղ էլ է նա սխալվում։ Անկլավների, Զանգեզուրի միջանցքի և հատկապես Արևմտյան Ադրբեջան փախստականների վերադարձի հարցերը համառորեն սպասում են իրենց լուծումներին։