Լաչին է վերադառնում կյանքը Caliber.Az-ի ակնարկը
Վերջին երկուսուկես տարիների ընթացքում Ադրբեջանում՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանների առաջնային ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ են իրականացվել։ Իսկ Մեծ վերադարձ ծրագրի շրջանակներում երկրի ազատագրված տարածքներում շարունակվում է՝ վերականգնվող քաղաքներում ու գյուղերում բնակելի, սոցիալական և արտադրական օբյեկտների զանգվածային շինարարությունը։ Վերջերս Լաչինի շրջան կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է՝ շրջանի մի քանի գյուղերի, ինչպես նաև վարչական կենտրոնում՝ Լաչին քաղաքում բնակելի շենքերի, ագրոարդյունաբերական պարկի և մի շարք այլ օբյեկտների հիմնարկեքի արարողությանը։
Հայաստանի սահմանամերձ Լաչինի շրջանի օկուպացիայից ազատագրման առաջին օրերից այստեղ իրականացվում են՝ ճանապարհային, էներգետիկ, կոմունալ առաջնային ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ տարբեր նախաձեռնություններ։ Հաշվի առնելով այս մարզի աշխարհագրական առանձնահատկությունները՝ բարդ լեռնային լանդշաֆտը, երկար ցուրտ ու ձյունառատ ձմեռը, ենթակառուցվածքային նախագծերի իրականացումն իրականացվում է չափազանց բարդ պայմաններում։ Սակայն, չնայած դժվարին բնական պայմաններին, ինչպես նաև օկուպացիայից ազատագրված այլ տարածքներում, Լաչինում հաջողվել է համեմատաբար կարճ ժամանակահատվածում հասնել զգալի առաջընթացի։
Անցած հանգստյան օրերին Լաչին կատարած այցի ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը ծանոթացել է՝ շրջանում տրանսպորտային հաղորդակցության, էներգետիկայի և այլ ենթակառուցվածքային նախագծերի վերականգնման և կառուցման ձեռքբերումներին։ Երկրի ողջ հարավարևմտյան մարզի զարգացման մեջ կարևորագույն դեր կխաղա՝ հանրապետության հյուսիս-արևմտյան մարզերի հետ Լաչինի և Քելբեջարի շրջանները կապող բարձր լեռներում անցկացվող մայրուղիները. խոսքը Թողանալը-Քելբեջար-Իստիսուի 82 կիլոմետրանոց մայրուղու և Քելբեջար-Լաչին 76 կիլոմետրանոց ճանապարհի մասին է: Մասնավորապես, Թողանալը-Քելբեջար հատվածում ավտոճանապարհը անցնում է 25,9 կմ ընդհանուր երկարությամբ հինգ թունելների միջով, և այսօրվա դրությամբ՝ ժայռերի միջով հորատման աշխատանքների մոտ կեսն ավարտված է։ Նախապատրաստական և այլ աշխատանքներ են իրականացվում նաև Քելբեջար-Լաչին ավտոճանապարհին, որտեղ նախատեսվում է կառուցել 13,3 կիլոմետր ընդհանուր երկարությամբ 17 թունել, 4,1 կիլոմետր ընդհանուր երկարությամբ 23 կամուրջ, ինչպես նաև ինժեներական բարդ լուծումներով երեք տրանսպորտային հանգույց։ Միաժամանակ արագացված տեմպերով շարունակվում է Խուդաֆերին-Գուբադլը-Լաչին 56,4 կմ քառագոտի ավտոճանապարհի շինարարությունը, և 20,4 կիլոմետր հատվածում արդեն ավարտվել է ճանապարհի հիմքի կառուցումը և փռվել է ասֆալտաբետոնային ծածկ։
Լաչինի շրջանի զարգացման ռազմավարությունը նախատեսում է այստեղ օդանավակայանի կառուցում, որի շահագործումը կապահովի տարածաշրջանի բոլոր սեզոնային տրանսպորտային հասանելիությունը և կնպաստի միջազգային զբոսաշրջության զարգացմանը։ Ներկա ժամանակ անցկացվում են թռիչքա-վայրէջքային գոտու և տերմինալի կառուցման նախպապատրաստական աշխատանքները, արդեն ավարտվել են՝ թռիչքուղու և գետնավարման գոտիների անցկացման, կառամատույցի, տերմինալի և օժանդակ շենքերի կառուցման համար հողային աշխատանքները: Նախալեռներում տեղակայված օդային նավահանգիստը պլանավորվում է շահագործման հանձնել մոտավորապես 2025 թվականին, և Լաչինի միջազգային օդանավակայանը կդառնա Ադրբեջանում նման մակարդակի իններորդ օբյեկտը։
Լաչինի շրջանի հետագա յուրացման և մեր հանրապետության քաղաքացիների այստեղ վերադարձի համար ոչ պակաս նշանակալի դեր կխաղա էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը։ Պետության ղեկավարի մասնակցությամբ կայացել է 110/35/10 կիլովոլտանոց «Գորչու» ենթակայանի բացումը, որը երկու տարի առաջ շահագործման հանձնված «Քելբեջար» ենթակայանի հետ միացված է 42 կիլոմետրանոց երկշղթա 110 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գծով։ Ենթակայանը լիովին ավտոմատացված է և հագեցած է «SCADA» դիսպետչերական կառավարման համակարգով, իսկ 2200 մետր բարձրության վրա՝ լեռներում, խիտ անտառներում և լիակատար անանցանելիությամբ անցկացված բարձրավոլտ հաղորդման գիծը, որպես լրացուցիչ տարբերակ ներառում է լայնաշերտ ինտերնետի փոխանցման համար օպտիկական մալուխ։ Մոտ ապագայում նախատեսվում է «Գորչու» ենթակայանից մինչև «Լաչին» քաղաքային ենթակայան անցկացնել 110 կիլովոլտ երկշղթա էլեկտրահաղորդման գիծ, որը կդառնա օկուպացիայից ազատագրված տարածքների օղակավոր էլեկտրամատակարարման վերջնական օղակը։
Ընդհանուր առմամբ, «կանաչ» էներգիային էական նշանակություն է հատկացվում՝ հսկայական ջրային և հիդրոգեներացիոն ներուժին տիրապետող Լաչինի շրջանի հետագա զարգացման մեջ։ Նախկինում այս շրջանում կային 14 փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնց մեծ մասը հայ օկուպանտների կողմից շարքից հանվել էր, և այսօր անցկացվում է դրանց աստիճանաբար վերականգնումը։ Ինչպես նաև լրացուցիչ կկառուցվեն նույնքան նոր փոքր հիդրոկայաններ, որոնց ընդհանուր թիվը ժամանակի ընթացքում կհասնի 28-ի: Դրանց գումարային հզորությունը կկազմի 120 ՄՎտ, ինչը մի քանի անգամ գերազանցում է Լաչինի ապագա կարիքները, և շրջանում արտադրված էլեկտրաէներգիան նախատեսվում է փոխանցել «Ազերէներժի» ԲԲԸ-ի ընդհանուր էներգահամակարգին։
Հարկ է նշել, որ լեռնային Լաչինի, ինչպես նաև մերձակա Քելբեջարի շրջաններում սկիզբ են առնում Ղարաբաղի տարածաշրջանի 10 ամենամեծ գետերը, այդ թվում նաև այնպիս հորդառատներ, ինչպիսին են Հաքարին, Թերթերչայը, Բազարչայը, Խաչընչայը։ Հենց դրանցից է ձևավորվում Փոքր Կովկասի տարածաշրջանի հիմնական ջրահոսքը և դրանց ջրով է լցվում 560 մլն խմ տարողությամբ Սարսանգի ջրամբարը։ Հատուկ նշանակություն ունի Լաչինի շրջանում սկիզբ առնող ավելի քան 100 կմ երկարությամբ Հաքարի գետը։ Ներկա ժամանակ «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ԲԲԸ-ն մշակում է՝ դրա վրա 90 մլն խմ ծավալով «Հաքարիչայ» ջրամբարի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը (ՏՏՀ), որը խմելու ջրով կապահովի ոչ միայն օկուպացիայից ազատված տարածքները, այլ նաև ընդհանուր առմամբ Ադրբեջանի 14 շրջանների երեք միլիոն բնակչությանը, ներառյալ հեռավոր Մասալլըն:
Այսպիսով, Լաչինի շրջանում կենսաապահովման առանցքային խնդիրների լուծումը՝ կայուն էլեկտրամատակարարման, տարողունակ ջրային ռեսուրսների և որակյալ ճանապարհների առկայությունը նախադրյալներ է ստեղծում՝ «Մեծ վերադարձ Ադրբեջանի ազատագրված տարածքներ» Առաջին Պետծրագրի հիմնական խնդիրների իրականացման համար։ Գլխավոր հատակագծի համաձայն՝ շրջկենտրոնում վերականգնվում է 700 շենք, այդ թվում նաև 620 մասնավոր տներ և 9 բազմաբնակարանային բնակելի շենք։ Անցած կիրակի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է՝ Լաչինում առաջին բազմաբնակարանային թաղամասի հիմնարկեքին, որտեղ ապրելու է 1630 մարդ։ «Ընդամենը 7-8 ամսում քաղաքի մեծ մասն ամբողջությամբ վերականգնվել է, և առաջին 20 ընտանիքները երեկվանից արդեն տեղավորվել են Լաչինում, և մինչև հունիսի վերջ դեռ շատ մարդիկ կգան, ընտանիքների թիվը կհասնի 764-ի: Ընդհանուր առմամբ, առաջին փուլում Լաչինում կապրի մոտ 4 հազար, իսկ գուցե, և ավելի շատ մեր քաղաքացիներ»,- նշել է պետության ղեկավարը։
Ընդ որում Լաչին վերադարձող քաղաքացիները կապրեն բավականին հարմարավետ պայմաններում, քանի որ վերջին շրջանում մեծ աշխատանք է տարվել քաղաքային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Լաչինի գլխավոր հատակագծի հիմքում դրված է «Քաղաք բնության հետ միասնության մեջ» սկզբունքը, որը նախատեսում է ուրբանիզացիայի էկոլոգիական առանձնահատկությունների ձևավորում՝ բնության և լանդշաֆտների պաշտպանություն, էներգիայի «կանաչ» աղբյուրների օգտագործում և տնտեսական դիվերսիֆիկացիա։ Ըստ կանխատեսումների, առաջիկա 20 տարում քաղաքի տարածքը կընդլայնվի և կհասցվի 713 հեկտարի, իսկ բնակչության թվաքանակը կհասնի 18 հազար մարդու։ Կանխամտածվածի զգալի մասն արդեն իրականացվում է արագ տեմպերով. Լաչինի շրջանի վարչական կենտրոնում գրեթե ավարտվել են 59 կմ ընդհանուր երկարությամբ ներքաղաքային և ելքային ճանապարհների վերականգնումը, և ճանապարհների երկայնքով տեղադրվել է լուսավորության ժամանակակից համակարգը։ Ավարտվում են ստորգետնյա և վերգետնյա հաղորդակցությունների անցկացումը, այդ թվում նաև անցկացվել են էլեկտրաբաշխիչ համակարգի էլեկտրահաղորդման մալուխների, վերականգնվել է ջրամատակարարումը և կոյուղին։ Միաժամանակ քաղաքում վերակառուցվում է 71 վարչական շենք, ստեղծվում է 7 զբոսայգի, որից երկուսում աշխատանքները արդեն ավարտված են։ Կառուցվում է նաև սպորտային համալիր, Հաքարի գետի ափին ստեղծվում է լողափային և հանգստի կենտրոն, իսկ քաղաքի մուտքի մոտ մի քանի կիլոմետր երկարությամբ ձգվել են պտղատու այգիներ։ Հատուկ աշխատանքների շնորհիվ մուտք է բացվել՝ դեպի քաղաքի շրջակայքում գտնվող հնագույն քարանձավներ, որոնք կոչվում են Աբդալար, և այս տեղանքը դիտարկվում է, որպես ազգագրական և բնական զբոսաշրջության զարգացման գրավիչ օբյեկտներից մեկը։
Շուտով նմանատիպ աշխատանքներ կմեկնարկվեն նաև Լաչինի շրջանի մի շարք այլ բնակավայրերում. օրերս պետության ղեկավարը մասնակցել է՝ Շելվե և Գորչու գյուղերի հիմնարկեքին, ավարտվում են՝ Աղալարուշաղը, Օղուլդերե, Գարաբեյլի, Քորջաբուլախ, Լոլաբագիրլի գյուղերի վերականգնման նախագծային աշխատանքները։ Միաժամանակ Զաբուխ և Սուս գյուղերում պատրաստվում են ընդունել նախկին հարկադիր վերաբնակներին, և մինչև ընթացիկ տարվա վերջը նախատեսվում է այստեղ վերաբնակեցնել համապատասխանաբար 1000 և 300 մարդ։
Զուգահեռաբար լուծվում է հարազատ օջախները վերադարձող համաքաղաքացիների աշխատանքի տեղավորման ոչ պակաս կարևոր խնդիրը։ «Լաչին քաղաքում շարունակվում են արդյունաբերական, սպասարկման և կրթական հաստատությունների ստեղծման, զբաղվածության բարձրացման ուղղությամբ աշխատանքը»,- օրերս նշել է «Մեծ վերադարձ» ծրագրի գլխավոր համակարգող Էլնուր Աբդուլլաևը։ Նրա խոսքով, Լաչինի արդյունաբերական կլաստերի ստեղծման գործում կարևորագույն դերը հատկացվել է ագրոարդյունաբերական պարկին, որտեղ այսօր արդեն աշխատանքներ են տարվում տարբեր տեսակի 46 ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ, որոնց մոտ 80%-ը կսկսի գործել մինչև ընթացիկ տարվա ամռանը։ Այստեղ կստեղծվեն սննդի և թեթև արդյունաբերության ձեռնարկություններ, կահույքի գործարաններ, ձկնաբուծական, տեքստիլ և կոշկեղենի արդյունաբերական ձեռնարկություններ, կերամիկայի գործարան, տնայնագործական արհեստների, ինչպես նաև կրթական, տուրիստական և սպասարկման ոլորտի կառույցներ։ Ընդհանուր առմամբ, ագրոարդյունաբերական պարկում նախատեսվում է աշխատանքի տեղավորել մոտ 1170 մարդ։ Ինչպես նշել է Է. Աբդուլլաևը, արդեն գործող յոթ ձեռնարկություններում աշխատանքով ապահովված են Լաչինի 226 բնակիչներ, և ընդհանուր առմամբ, տարածաշրջան վերադարձող քաղաքացիներն ապագայում զբաղվածության հետ կապված խնդիրներ չեն ունենա։
Իրոք, հաշվի առնելով ռեսուրսային ու բնական ներուժը, առաջիկա տարիներին արոտավայրերով հարուստ Լաչինի շրջանը կվերածվի խոշորագույն անասնաբուծական կենտրոնի, լեռնային գետերի ու լճերի վրա նախատեսվում է ստեղծել ձկնաբուծական տնտեսություններ, նախատեսվում է նաև զարգացնել մեղվաբուծությունը, հիմնել կաշվի մշակումը ու բրդի արտադրությունը, ինչպես նաև վերակենդանացնել հինավուրց արհեստը՝ գորգագործությունը։ Շրջանը տիրապետում է հսկայական հանքային ռեսուրսների. շինարարության ոլորտի, երեսպատման նյութեր՝ մարմարի, տուֆի, նեֆրիտի արտադրության համար հումքով։ Այստեղ կան սնդիկի հանքավարեր, անցկացվում են՝ ոսկու և այլ թանկարժեք մետաղների հանքավայրերի հետախուզման աշխատանքներ։ Լաչինի լեռներում քիչ չեն բուժիչ հատկություններով հանքային աղբյուրները, որոնց շոշափելի դեբիտը հիմք է տալիս խոսել շրջանում շշալցված ջրի արտադրության և ջրային հանգստավայրերի զարգացման մասին։ Տարածաշրջանի գեղատեսիլ բնությունն ու լեռնային լանդշաֆտները ունեն հանգստի տարբեր վայրերի և լեռնային զբոսաշրջության զարգացման համար հնարավորություններ: