twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Լաչինը շրջանցող հաղորդակցության ճանապարհ. XXI դարի ճանապարհից դեպի հողային ճանապարհ Caliber.Az-ի մեկնաբանությունը - ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

18 Օգոստոսի 2022 12:51

Լուրը այն մասին, որ Լաչին քաղաքը շրջանցող նոր մայրուղու շինարարությունը ավարտվել է՝ Ադրբեջանում և Հայաստանում հանդիպել են բևեռային ընկալմամբ։ Եթե մեր երկրի համար սա դարձել է ազատագրված Ղարաբաղում հերթական հաղթանակի և ձեռքբերումների ցուցիչ, ապա հայերի համար դա դարձել է տարածաշրջանում անիմաստ ապրող վտարանդի լինելու ևս մեկ ապացույց, երբ ուրիշների հաջողություններին հետևելուց բացի ուրիշ բան ու գործ չունեն։

Մինչդեռ նրանց համար, ովքեր ուշադիր հետևում են Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ իրականացվող ճանապարհային ենթակառուցվածքի նախագծերի իրականացմանը, իրադարձությունների նման զարգացումը ամենևին էլ անակնկալ չի եղել։ Չէ՞ որ ողջ Ղարաբաղն ու Արևելյան Զանգեզուրն այժմ, ըստ էության, հանդիսանում են մի մեծ շինհրապարակ, որի քուրայում հայտնվում են մասշտաբային նախագծեր։ Եվ Լաչինը շրջանցող ճանապարհը՝ դրանցից մեկն է, շատերից մեկը։ Ի՞նչ է նա իրենից ներկայացնում և ինչո՞ւ է շատ հայերի մոտ նման նախանձի զգացում առաջացնում։

Լաչին քաղաքը շրջանցող 32 կիլոմետր երկարությամբ նոր ավտոճանապարհի շինարարությունը սկսվել է 2021 թվականի հուլիսին։

Ինչպես Caliber.Az-ին է հայտնել Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության մամուլի ծառայության ղեկավար Անար Նաջաֆլին՝ մայրուղու ընդհանուր երկարությունը կազմում է 32 կիլոմետր (որից 10-ը պետք է անցնի Հայաստանի տարածքով)։ Երթևեկելի մասի լայնությունը (ուղղահայաց հատվածներում եռագոտի և ճանապարհի մյուս հատվածներում՝ երկգոտի) կազմում է 7-10,5 մետր, ճանապարհային պաստառը ամբողջությամբ՝ 12-15 մետր։

Նրա խոսքով, «Շինարարական նորմերի և կանոնների», համաձայն փռվել է ասֆալտբետոնե ծածկ, անցկացվել է հորիզոնական ճանապարհային գծանշումներ, տեղադրվել են ճանապարհային նշաններ և պաշտպանիչ ցանկապատեր։ Ճանապարհի 22-րդ կիլոմետրի վրա կառուցվել է 149,5 մետր երկարությամբ և 13,5 մետր լայնությամբ չորս կամարանոց կամուրջ։

Դրանով հանդերձ մայրուղին կառուցվել է միջազգային բարձր չափանիշներով։

Մեկնաբանելով ճանապարհի բացումը, տրանսպորտային և ավտոմոբիլային փորձագետ Էլմեդդին Մուրադլին Caliber.Az-ի հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ այս փաստը ցույց է տվել Ադրբեջանի պետության ուժն ու հնարավորությունները։

«Այն կառուցել են ամենակարճ ժամկետներում, ամենաարդիական չափանիշներով։ Պետության ղեկավարի հանձնարարականների կատարման հետ կապված՝ Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության ղեկավարությունը անընդհատ անձամբ է հետևել է ճանապարհի շինարարությանը, և ամեն ինչ արվել է ամենաբարձր մակարդակով։ Այո, նման որակյալ ճանապարհը կծառայի նաև հայերին, այդ մասին սոցցանցերում շատ են գրում, ասելով, որ այս ճանապարհը կառուցել ենք Խանքենդի գնալու հարմարության համար։ Բայց պետք է ասել նաև մեկ այլ բան, այն որ Ադրբեջանի կողմից ճանապարհի կառուցումը օրինակ է հայերի համար, նրա ցուցանիշը, որ անհրաժեշտ է զբաղվել ոչ թե կեղծիքով, աշխարհին խաբելով, առասպելներով ու հորինվածքներով, այլ բնակչության բարեկեցության բարձրացման ուղղությամբ իրական գործերով։

Կարծում եմ, իզուր չէր, որ մենք տեսանք հայերի կողմից բացահայտ նախանձ, վիճաբանություններ սոցիալական ցանցերում։ Չէ որ նրանք մինչև հիմա իրենց մոտ չեն տեսել նման խոշոր նախագծեր, դրա համար էլ գրել են. «Այս շինարարության վրա, երևի, աշխատում է Ադրբեջանի կեսը»։ Չէ որ նրանք «Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակներում 10 տարվա ընթացքում իրենց տարածքում կատարել են աշխատանքների ընդամենը 5,5%-ը։ Իսկ ներհանրապետական ճանապարհների բոլոր նախագծերը՝ տնտեսական հնարավորությունների բացակայության պատճառով ավարտվում են կիսով չափ։ Ադրբեջանում ընդհակառակը՝ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում բոլոր նախագծերը հաջողությամբ իրականացվում են նախագահ Իլհամ Ալիևի անձնական հսկողության ներքո, ամենաժամանակակից չափանիշներով։ Եվ մենք ազատագրված հողերում շուտով կտեսնենք էլ ավելի մեծ ճանապարհային և երկաթուղային ցանց, ինչպես նաև Զանգիլանում միջազգային օդանավակայանի մոտալուտ բացումը։ Սա ևս մեկ անգամ ամբողջ աշխարհին ցույց կտա, թե ինչ ձեռքբերումների է ընդունակ ադրբեջանական պետությունը»,- ընդգծել է Է.Մուրադլին:

Իր հերթին, տրանսպորտային փորձագետ Ռաուֆ Աղամիրզոևը մեզ հետ զրույցում նշեց, որ սխալ է Լաչինը շրջանցող ճանապարհը դիտարկել անջատ այն լայնածավալ գործընթացներից, որոնք այժմ ընթանում են Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում։

«Մենք այս ճանապարհը կառուցեցինք բարձր որակով և ամենակարճ ժամկետում։ Բայց ես ձեզ կոչ եմ անում ավելի լայն նայել այս գործընթացներին: Այսպես, Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում հիմա կառուցվում է 855 կիլոմետր ճանապարհ, անցկացվում է 36177 մետր թունել (դրանցից մի մասը կրկնակի են), և 157,5 կիլոմետր երկաթուղային ճանապարհ։ Ինչպես նաև կառուցվում են երկու օդանավակայաններ (Զանգիլանում, այն կբացվի այս տարվա սեպտեմբերին, և Լաչինում՝ 2024 թվականին), մեկը, Ֆիզուլիում արդեն բացվել է։

Երկաթուղիներից արդեն կառուցվել է Հորադիզ-Աղբենդ գծով Արազ գետի երկայնքով մինչև Գումլակ կայարան 60 կիլոմետր ճանապարհ, ինչպես նաև այս տարի պլանավորվում է բացել Բարդա-Աղդամ ճանապարհը։

Ավտոմոբիլային ճանապարհներից արդեն բացվել են 101 կիլոմետր երկարությամբ «Հաղթանակի ճանապարհը», Թերթեր-Թալըշ-Սուգովուշան ճանապարհը (28,5 կմ), և Լաչինը շրջանցող այլընտրանքային ճանապարհը (32 կմ)։ Եվ այս ամենը 1 տարի և 9 ամսվա արդյունք են։

Ադրբեջանական կողմը ամեն ինչ կառուցում է արագ և որակով, իսկ հայերը թույլ են աշխատում և ուշ են սկսում շինարարությունը։ Հայաստանը հայտարարել է, որ ճանապարհի իր հատվածը կկառուցի մինչև 2023 թվականի մարտի 1-ը՝ նախ որպես հողային, հետո ասֆալտապատելու են։ Հասկանալի է, որ նույնիսկ մեր երկրների կողմից իրականացվող շինարարության ծավալները համեմատելն անհարմար է՝ Ադրբեջանը շատ առաջ է»,- ընդգծել է Ռաուֆ Աղամիրզոևը։

... 2020 թվականի նոյեմբերի 9-ի Համատեղ հայտարարության վեցերորդ կետում ասվում է. «Երեք տարվա ընթացքում կսահմանվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման ծրագիր, որը կապ կապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, այս երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերաբաշխմամբ»։ Այսպիսով, Ադրբեջանը ժամկետից շուտ է ստեղծել սույն կետի լիարժեք իրականացման համար պայմաններ։ Իսկ Հայաստանը միտումնավոր ձգձգում է աշխատանքները։ Սա նորից խոսում է այն մասին, որ հայկական կողմն անփույթ է վերաբերվում հայտարարության պայմանների կատարմանը։ Նոր ճանապարհը, ինչպես Ստիքս գետը, կթաղի հայ վայ- հայրենասերների բոլոր պնդումները՝ Հայաստանը նման բան երբեք չի էլ երազել: Եվ սա, թերևս, կսկսի ամենապերճախոս ասել Ադրբեջանի օգտին, երբ հայերը մեր կառուցած գեղեցիկ ճանապարհից անմիջապես ընկնեն այն փոսերը, որոնք հայկական կողմից կհայտնվեն հողոտ ճանապարհին հենց աշնան առաջին անձրևների հետ… Դե, սա, ինչպես ասում են, ձեր ընտրությունն էր՝ իսկ դրա համար միշտ ստիպված ես վճարել։

Caliber.Az
Դիտումներ: 3560

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

134
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

111
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

83
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

83
20 Դեկտեմբերի 2024 16:29
5

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

79
21 Դեկտեմբերի 2024 11:19
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

68
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

62
21 Դեկտեմբերի 2024 12:32
8

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

59
20 Դեկտեմբերի 2024 10:09
9

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

58
21 Դեկտեմբերի 2024 13:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

55
21 Դեկտեմբերի 2024 12:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading