twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Խաղաղ գործընթացը շարունակելու համար հարկավոր է... Ո՞ւմ է հարկավոր: Մեզ համար այսպես էլ լավ է

01 Դեկտեմբերի 2023 18:19

«Ստանալով Լեռնային Ղարաբաղը առանց հայերի՝ Ադրբեջանը հիմա նպատակադրվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով Սկոպյեում ԵԱՀԿ-ի նախարարական հանդիպմանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը երկար բողոքել է Ադրբեջանի «ռազմական հռետորաբանությունից», ուժ կիրառելու սպառնալիքներից, ինչ-որ այլատյացությունից, ինչպես նաև նրանից, որ Բաքուն, իբր բոյկոտում է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հարթակներում կազմակերպված բանակցությունները։ Միրզոյանի կարծիքով, Ադրբեջանի այս բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ նա շահագրգռված չէ խաղաղության հարցում։

«ԱՄՆ-ի և ԵՄ հարթակներում կազմակերպված բանակցություններ անցկացնելու ցանկության բացակայության» հաշվով՝ զուտ ճշմարտություն է։ Ակնհայտ հայամետ, ներեցեք, միջնորդների ներկայությամբ շփվելը՝ անշահավետ է և միանգամայն անհետաքրքիր գործ է։ ԱՄՆ-ի Սենատը՝ «Հայաստանի պաշտպանության մասին ակտ» անվան ներքո օրինագիծ է ընդունում, կարծիք կա, որ միջնորդները իրենց այնպես չեն պահում, քանի որ կողմերի վստահությանը արժանանալո համար, հարկավոր է ամեն կերպ դրսևորել հեռահավասարություն և անկողմնակալություն։ Նույնն էլ վերաբերում է նաև Եվրամիությանը. Ադրբեջանին սպառնալ պատժամիջոցներով և, ընդհանրապես, վրդովվել «Ադրբեջանից հայերի վտարմամբ», սկզբունքորեն չնկատելով ոչ ադրբեջանցիների արտաքսումը Հայաստանից, ոչ էլ Արևմտյան Ադրբեջանի համայնքի՝ Հայաստանին, ԵՄ-ին, Ֆրանսիային և Գերմանիային՝ իրենց դիրքորոշումը վերանայելու և Հայաստանից վտարված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատվորեն իրենց տներ վերադառնալու իրավունքը ճանաչելու կոչով դիմումը՝ չի ավելացնում ԵՄ-ի նկատմամբ վստահությունը։ Եվ հետևաբար, ԵՄ-ի հովանու ներքո ինչ-որ բանակցությունների մասին խոսելը բոլորովին անիմաստ է։ Որովհետև դա մեզ բոլորովին ձեռք չի տալիս։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շարունակում է. «Միևնույն ժամանակ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին։ Խաղաղ գործընթացը շարունակելու համար անհրաժեշտ է, որպեսզի Բաքուն դադարեցնի հետաձգել՝ հանդիպումների և խաղաղ պայմանագրի վերջնական տեսքի մանրամասն մշակելու միջնորդների առաջարկները։ Ինչպես նաև անհրաժեշտ են միջազգային դերակատարների իրական ջանքեր՝ տարածաշրջանում հակամարտությունների էջը փակելու և խաղաղ պայմաններ ստեղծելու համար»։

Ո՞ւմ է անհրաժեշտ: Էջը արդեն փակված է, և կասեմ ավելին՝ ամբողջ գիրքը մինչև վերջ կարդացվել է և անկյուն է նետվել։ Միջազգային դերակատարների ջանքերը կարող են գործադրվել Հայաստանի տարածքում, և դա մեզ բոլորովին չի հետաքրքրում։ Որովհետև մենք ունենք՝ մեր բարեկամները, մեր խաղը և մեր օրակարգը:

Ի դեպ, Սկոպյեի նույն նախարարական հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը միանգամայն իրավացիորեն ընդգծել է, որ երկակի ստանդարտների և ընտրովի մոտեցման խնդիրը հանդիսանում է միջազգային հարաբերությունների համակարգում ամենամեծ խոչընդոտներից մեկը առկա սպառնալիքներին և մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու ճանապարհին։ Այս ուղղությամբ նշվել է՝ միջազգային իրավունքի նորմերի, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պետությունների սահմանների անձեռնմխելիության հարգման բացառիկ կարևորությունը։ Այնպես որ՝ արդարությունը վեր է ամեն ինչից, մենք շատ ենք գնահատում դա, իսկ մենք գնահատում ենք նաև, ինչպես արդեն վերևում ասել եմ՝ անկողմնակալությունն ու հեռահավասարությունը։ Համեցեք, երբ ձեռք բերեք և պատրաստ լինեք դրանք ցուցադրելու, իսկ մինչև մենք չտեսնենք այդ նույն անկողմնակալությունն ու հեռահավասարությունը՝ տարածաշրջանից բավական հեռու գտնվող ոչ մի նման միջնորդների մասին խոսք անգամ լինել չի կարող:

Սակայն, այս ամենը լիրիկա է, և ինձ թվում է, որ Ադրբեջանից բոլորովին այլ բան են ուզում, հատկապես՝ Բաքուն Իրանի միջոցով Նախչըվանի հետ կապի մերժում։ Իսկ սա այս պահին, Զանգեզուրի միջանցքի բացակայության դեպքում լիովին անընդունելի է, որովհետև անշահավետ է։

Միևնույն ժամանակ, միջազգային իրավունքի հայաստանցի մասնագետ Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ հայերի և ադրբեջանցիների համագոյակցությունը անհնար է, քանի դեռ Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվում է ատելության քաղաքականություն, և նա չի տեսնում փոփոխություն Ադրբեջանի վարքագծի մեջ։ Դա շատ հաճախ այսպես էլ լինում է. մի մարդ կարծում է, որ սա «ատելության քաղաքականության քարոզչություն է», իսկ մյուս մարդիկ համարում են, որ դա արվում է նրա համար, որպեսզի ադրբեջանցիների հաջորդ սերունդները չկրկնեն մեր կողմից 80-ականների վերջին թույլ տված սխալները։ Այնպես որ՝ սա մեր հիշողության համար է, որպեսզի չմոռանանք, թե ում հետ ենք հարեւաններ, և ումից կարող ենք ամեն ինչ սպասել։ Նավարկել ենք, ինչպես ասում են՝ գիտենք։ Եվ հետևաբար՝ կշարունակենք նույն ոգով, դպրոցներում, դե էլ ինչ դպրոցներում, պետք է սկսել ավելի վաղ, հենց մսուրային տարիքից երեխաներին պատմելով 1905-ին և 1918-ին ադրբեջանցիների սպանությունների, և քառասունականների վերջում տեղահանությունների, և Հայաստանում ու Ղարաբաղում էթնիկ զտումների, և Խոջալուի, և մեր գերիների նկատմամբ վերաբերմունքի, և Աղդամի մզկիթներում խոզերի մասին, դե այնուհետև ըստ ցուցակի, որը բավականին երկար է։ Մենք սովորել ենք դառը փորձով, և այս պահին մեզ համար ավելորդ՝ «ժողովրդական դիվանագիտության», «հոգեբանական հետևանքների հաղթահարմանը ուղղված հասարակական կազմակերպությունների աշխատանքի» և այլ «ձեռք ձեռքի տանք, բարեկամներ» նման նախաձեռնությունները կխափանվեն։ Արմատից և չնայելով ճիչերին: Բարեհոգությունը ժամանակին մեզ վրա շատ թանկ նստեց, իսկ հիմա մենք ոչինչ չենք մոռանալու։ Եվ, ինչպես նշվեց ավելի վաղ, մենք ոչ թե պարզապես ոչինչ չենք մոռանա: Մենք նաև կհիշեցնենք։ Կրկնությունից խուսափելու համար։ Դուք ինչպե՞ս ասացիք։ «Հայերի և ադրբեջանցիների համագոյատևությունը անհնա՞ր է»։ Դե թող այդպես լինի, թող հայերը ապրեն Հայաստանում, իսկ մենք՝ Ադրբեջանում։ Եթե Հայաստանում ադրբեջանցիներ չլինեն՝ Ադրբեջանում էլ հայեր նույնպես չեն լինի...

Caliber.Az
Դիտումներ: 205

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Գագիկներին ընդհանրապես չեմ խղճում Սամիթ Ալիևի՝ «Անհարմար ճշմարտությունը»

1105
13 Սեպտեմբերի 2024 09:34
2

Երկու տարի անց. ի՞նչ պետք է հիշեն Հայաստանն ու նրա հովանավորները Սադրանքների և դրանց հետևանքների մասին

1096
13 Սեպտեմբերի 2024 17:11
3

«Եթե Ադրբեջանի պայմանները չկատարվեն, ապա մեկնարկվելու է ԵԽ-ից դուրս գալու գործընթացը» Ֆարհադ Մամեդովի՝ դատողությունները

1083
13 Սեպտեմբերի 2024 14:25
4

Հայկական քյաբաբ կամ լիքը ուրց «Հին աշխարհի հիստերիկները»

115
13 Սեպտեմբերի 2024 17:26
5

Եվ, այնուամենայնիվ, ո՞վ է խախտել Եռակողմ հայտարարության առաջին ութ կետերը Caliber.Az-ի YouTube ալիքից տեսանյութը

72
14 Սեպտեմբերի 2024 10:29
6

Բարդայից Խանքենդի. գործարկվել է կանոնավոր ավտոբուսային երթուղի

61
14 Սեպտեմբերի 2024 11:43
7

Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը Xinhua լրատվական գործակալությունը` Հաջիևի հայտարարության մասին

58
13 Սեպտեմբերի 2024 15:27
8

Ճապոնիան պատասխանել է Caliber.Az-ին Մեր ելույթների հետքերով

56
14 Սեպտեմբերի 2024 08:29
9

32 տարի անց՝ առաջին զանգը Խոջալուի թիվ 1 դպրոցում

56
13 Սեպտեմբերի 2024 13:49
10

Միրսալամ Գանբարով. Ղարաբաղում նախատեսվում է էկոնախագծերի իրականացում

54
14 Սեպտեմբերի 2024 11:27
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading