twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Խաղաղապահները հեռանում են, վստահությունը մնում է Ադրբեջանը շարունակում է ամրապնդել իր ինքնիշխանությունը

16 Մայիսի 2024 14:25

Ապրիլի 17-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պաշտոնապես հայտնել է այն մասին, որ Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ ադրբեջանական տարածքից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին համատեղ որոշում է կայացրել։ Եվ այսօր արդեն Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ քանակակազմի (ՌԽՔ) առաքելության ավարտին նվիրված արարողություն է տեղի ունեցել։

Ի դեպ, դեռ անցյալ ամիս, Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանից ՌԽՔ-ի վաղաժամկետ դուրսբերման մասին լուրը բառացիորեն շոկի մեջ է գցել անընդհատ նվնվող «ընդդիմությանը», ուրացողներին ու հոռետեսներին, ովքեր պնդում էին, որ ռուս զինվորը երբեք չի հեռանա Ղարաբաղից։ Արևմուտքի կողմից հովանավորվող լրատվամիջոցները ավելի քան երեք տարվա ընթացքում փորձում էին մոլորեցնել հանրությանը` պնդելով, որ ռուսական զորքերը Ադրբեջան են եկել գրեթե ընդմիշտ: Սակայն, ինչպես ցույց տվեց իրականությունը, նման բնույթի անհիմն հայտարարությունները ակնթարթորեն հերքվեցին: Այս համատեքստում ակամայից հիշվում է ադրբեջանցի լրագրող Սևինջ Օսմանգըզիի դատարկախոսությունը այն մասին, որ նա կասի «Բրավո, հաղթական Գերագույն գլխավոր հրամանատար», եթե ՌԽՔ-ն դուրս բերվի Ադրբեջանից։ Այսպես ուրեմն, այսօր եկել է այդ նույն պահը, երբ այդ տիկինը պետք է կանգնի և ծափահարի իրագործված փաստին։ Խուրհուրդ ենք տալիս դա անել նաև, ինչպես Ադրբեջանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս ապրող մյուս թերահավատներին ու «բարի կամեցողներին»։

Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանից ՌԽՔ-ի դուրսբերումը՝ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքն է։ Այս մասին, մասնավորապես, ասել է նաև Ադրբեջանի նախագահը՝ այս տարվա ապրիլին ԱԴԱ համալսարանում կազմակերպված «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» միջազգային ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։ «Ռուս խաղաղապահները վաղաժամկետ լքում են Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը։ Սա եղել է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ղեկավարների որոշումը։ Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ դա եղել է՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև խորհրդակցությունների հիման վրա ընդունված որոշում»,- ասել է Ալիևը՝ ընդգծելով, որ այս համատեղ որոշումը ամրապնդել է ռուս-ադրբեջանական կապերը։

Հիշենք, որ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը նույնպես անցյալ ամիս լրագրողներին հայտարարել է. «Հիմա խաղաղապահներ հարկվոր չեն, քանզի Ղարաբաղում չկան հակամարտող կողմեր, իսկ նրա հետ, որ այն պատկանում է Ադրբեջանին՝ արդեն ոչ ոք չի առարկում»։

Այսինքն, ըստ էության, Մոսկվան համաձայնվել է Բաքվի որոշմանը, որ Ադրբեջանի տարածքում օտարերկրյա ռազմական ստորաբաժանումներ չպետք է լինեն։ Սա շատ կարևոր ձեռքբերում է, չէ որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ռազմական տարր չի մնացել։ Բացի այդ, այն բանից հետո, երբ Ադրբեջանը լիովին վերականգնեց իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ Ղարաբաղը վերադարձնելով իր օրինական վերահսկողության տակ, տեղի ունեցավ հայ բնակչության կամավոր արտահոսք, ինչի հետևանքով վերացավ ՌԽՔ-ի այնտեղ գտնվելու իմաստը։

Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ տարածաշրջանային անվտանգության հարցին, ապա դա մշտապես քննարկվում է երկու երկրների ղեկավարների կողմից։ Այս համատեքստում կցանկանայի մեջբերել նախագահ Ալիևի խոսքերը, որոնք նա ասել է ապրիլի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ. «Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության պլանով հանդիսանում է հիմնարար երկիր Կովկասում և առավել լայն աշխարհագրությունում։ Եվ մեր երկրների գործողություններից և փոխգործակցությունից շատ բան է կախված։ Եվ մենք նպատակադրված ենք վստահության, համագործակցության, փոխըմբռնման միջոցների ամրապնդմանը և բոլոր հարցերը փոխգործակցության ու փոխադարձ շահերի ոգով լուծելուն»։ Ինչպես տեսնում ենք, երկու երկրների ղեկավարների միջև բացարձակ վստահությունը Բաքվի և Մոսկվայի միջև ամուր և փոխշահավետ հարաբերությունների գրավականն է։

Դրանով հանդերձ Բաքվում համարում են, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները հաջողությամբ են կատարել իրենց առաքելությունը։ Այսպես, ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ քանակակազմի առաքելության ավարտին նվիրված արարողության ժամանակ՝ խաղաղապահ քանակակազմի ողջ կազմին երախտագիտություն է հայտնել՝ հանուն խաղաղության և կայունության մատուցած ծառայությունների համար, և նրանց հաջողություններ է մաղթել հետագա ծառայության մեջ։

Այսպիսով, Ադրբեջանից ՌԽՔ-ի վաղաժամկետ դուրսբերումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ պաշտոնական Բաքվի քաղաքական իրավասության և անկախության մակարդակը նսեմացնելու նպատակով երբևիցե հնչեցված բոլոր կանխատեսումները եղել են բացարձակապես չհիմնավորված։ Եվ այստեղ ինչպես կարելի է ևս մեկ անգամ չհիշել նախագահ Ալիևի խոսքերը, որոնք նա մեկ անգամ չէ, որ հնչեցրել է. «Ես գիտեմ, թե ինչ, ինչպես և երբ պետք է անել»։

Caliber.Az
Դիտումներ: 252

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանցիներն ու հայերը նույն փորձագիտական ​​սեղանի շուրջ՝ Երևանում Կարևոր հանդիպման մանրամասներ

150
22 0Հոկտեմբերի 2025 20:55
2

Ստալինը հայ է՞ «Հին աշխարհի հիստերիկները»

131
22 0Հոկտեմբերի 2025 18:30
3

Բարեկամության և գործընկերության ուղենիշ Իլհամ Ալիևի Ղազախստան այցի արդյունքների վերաբերյալ

126
22 0Հոկտեմբերի 2025 13:06
4

«Վստահության» սառցահատը Ադրբեջանցիների Երևան այցի վերջաբանը

125
24 0Հոկտեմբերի 2025 14:36
5

Ադրբեջանն ավելացնում է պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը ԹՎԵՐ

114
22 0Հոկտեմբերի 2025 15:32
6

Մեղվաբուծությունը Ադրբեջանում. կողմնորոշում ղարաբաղյան մեղվանոցների վրա Խազար Ախունդովի ակնարկը

112
22 0Հոկտեմբերի 2025 10:33
7

Ադրբեջան - Հայաստան. Խաղաղություն գործնականում Երեք փորձագիտական կարծիքներ Caliber.Az-կայքում

99
23 0Հոկտեմբերի 2025 10:59
8

«Բիլբաո»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ կանխվել է հայկական սադրանքը ՏԵՍԱՆՅՈՒԹ

97
23 0Հոկտեմբերի 2025 11:25
9

Ադրբեջանում հարգում են Խուդայար Յուսիֆզադեի հիշատակը Vətən yaxşıdır ԼՈՒՍԱՆԿԱՐ

83
22 0Հոկտեմբերի 2025 13:24
10

Ռևանշիստական հիմարության շքերթ Ինչո՞ւ չի հանդուրժում դաշնակ Մանուկյանը նախարար Պապոյանին

81
23 0Հոկտեմբերի 2025 14:35
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading