twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Խաղաղությունը` միակ կենսունակ ընտրությունն է Հայաստանի համար» Ալի Մամեդովը՝ Caliber.Az կայքում

10 Սեպտեմբերի 2022 12:44

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական բրյուսելյան հանդիպումը դարձել է ամենանկատելիներից մեկը»,- համարում է Ջոն Հոփկինսի համալսարանի (School of Advanced International Studies Johns Hopkins University) Առաջադեմ միջազգային հետազոտությունների դպրոցի միջազգային հարաբերությունների մագիստրոս Ալի Մամեդովը։

Caliber.Az -ին մեկնաբանելով Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ երկու երկրների ղեկավարների վերջերիս բանակցությունները՝ քաղաքագետը նախ և առաջ նշել է, որ ընդհանուր մթնոլորտը, այնպիսի խորհրդանշական ժեստերը, ինչպիսին է Ի.Ալիևի և Ն. Փաշինյանի ձեռքսեղմումները, որոշակի արդյունքները մատնանշում են այն, որ դրանք դարձել են դրական քայլ դեպի երկարաժամկետ խաղաղության համաձայնագիրը։

«Հաշվով չորրորդ հանդիպումը նշանակալից ստացվեց մի քանի պատճառներով, որոնցից ամենագլխավորը կայանում է նրանում, որ երկու պետությունները պայմանավորվել են խաղաղ համաձայնագրի նախագծի տարբերակը պատրաստելու համար խումբ կազմավորել։ Սա արժեքավոր իրադարձություն է։ Բացի դրանից, ինչպես և նախորդ հանդիպումներում, չի հիշատակվել կարգավիճակի, Ղարաբաղի կամ Մինսկի խմբի մասին, ինչը ցույց է տալիս, որ որոշ հիմնական տարաձայնությունները արդեն կարգավորված են։ Բացի այդ, երկու ղեկավարներն էլ հանդիպումից հետո նշել են, որ համապարփակ համաձայնագիր կարող է մոտ ժամանակում ստորագրվել։ Բրյուսելյան շփումներն ու Եվրահանձնաժողովի մասնակցությունը կարծես թե արագացնում են գործընթացը»,- կանխատեսել է մեր զրուցակիցը։

Նշելով Բաքվի և Երևանի բանակցային դիրքորոշումները՝ փորձագետն ընդգծել է, որ Բաքուն 2020 թվականի պատերազմից հետո ակնհայտորեն հայտնվել է ավելի լավ վիճակում։

«Նախ և առաջ, 2020 թվականի ռազմական հաղթանակի արդյունքում Բաքուն մեծացրել է իր հաստատակամությունն ու պահանջկոտությունը։ Եվ բոլոր վերջին պայմանավորվածությունները հավատարիմ են Բաքվի հինգ սկզբունքներին: Երկրորդը՝ Ադրբեջանի և նրա գլխավոր դաշնակցի՝ Թուրքիայի հետ համագործակցությունը բխում է աշխարհի հետ ինտեգրվելու համար Երևանի շահերից։ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ներմուծված շրջափակումը զգալի բացասական ազդեցություն ունեցավ Հայաստանի տնտեսության վրա։ Շրջափակման պատճառով երկրից դեպի Եվրոպա արտահանման մեծ մասը դեռևս իրականացվում է Վրաստանի տարածքով, որն ունի արտահանման ընդամենը երկու ուղի. Փոթի նավահանգստով տրանսպորտային միջանցքներ և լեռնային Վերին Լարսը: Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը Հայաստանին հարմար չեն, քանի որ Փոթիով ճանապարհը շատ ժամանակ է խլում և շատ թանկ արժե, իսկ Վերին Լարսը դժվար է ու վտանգավոր։ Առևտրի այլընտրանքային ուղիների բացակայության պատճառով Հայաստանը կընդհարվի լուրջ խնդիրների հետ, եթե Վրաստանը կամա թե ակամա դադարեցնի հայկական ապրանքների անցումը։ Օրինակ, 2008 թվականին Վրաստանում ավերվել էր երկաթուղային կամուրջը, որը խնդիրներ էր առաջացրել Հայաստանից բեռնափոխադրումների հետ կապված։ Իրավիճակն ի վերջո հանգեցրեց երկրում գազի գնի զգալի աճի։

Այնպես որ տրանսպորտային կապերի ընդլայնումը բխում է Հայաստանի շահերից, որպեսզի նվազեցնի տրանսպորտային առումով մեկ երկրից մեծ կախվածության հետ կապված ռիսկերը և նվազեցնի տրանսպորտային ծախսերը: Եվրոպա արտահանման հետ միասին, հարաբերությունների բարելավումը Հայաստանին թույլ կտան ավելի արդյունավետ կերպով ապրանքներ տեղափոխել ասիական երկրներ, ինչպիսին է Ղազախստանը՝ Կասպից ծովում Ադրբեջանի նավահանգիստներով: Հայկական տնտեսության նման փոքր տնտեսության համար հնարավորությունների բացակայությունը՝ կործանարար գործոն է։ Մինչդեռ Ադրբեջանը ազատագրել է օկուպացված տարածքները, բարելավել է իր տնտեսությունը և ամրապնդել է հարաբերությունները միջազգային հանրության հետ։ Արդյունքում, հաշվի առնելով հանգամանքները, Բաքուն ունի ավելի շատ գործողությունների ազատություն, և ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը օգտվել է նման հնարավորություններից։ 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցող գործընթացները հանդիսանում են Ադրբեջանի դիվանագիտական հաջողության հստակ ցուցանիշ»,- վստահ է Ա.Մամեդովը։

Բրյուսելյան վերջին հանդիպման գլխավոր ձեռքբերումներից մեկը քաղաքագետը համարում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումը։

«Սա, անկասկած, դրական և նշանակալի առաջընթաց է։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ դեռ չափազանց վաղ է կանխատեսել, թե արդյոք Հայաստանը կշարունակի իրականացնել բոլոր համաձայնեցված դիրքորոշումները։ Հաշվի առնելով ի սկզբանե Հայաստանի կողմից պայմանավորվածությունների ուշացումը և չկատարումը, դա միանգամայն հավանական է։ Որպես օրինակ կարող են ծառայել Լաչինի վերջին իրադարձությունները։ Չնայած նրան, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավումը ձեռնտու է Հայաստանին, և նրա ղեկավարությունը հասկանում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը բխում է երկրի երկարաժամկետ շահերից և կարող է օգնել նրա իշխանություններին բարելավել իրենց հեղինակությունը, այնտեղ այնուամենայնիվ տատանվում են, ինչը կապված է ներքաղաքական պատճառների և հնարավոր արտաքին ազդեցության հետ։ Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա: Հայաստանին, վերջին հաշվով, միևնույն է, անհրաժեշտ կլինի գտնել Ադրբեջանի հետ շփման կետեր, որպեսզի հասնել երկարաժամկետ աճի»,- նշում է Մամեդովը։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի մասին հայկական կողմը հաճախ է հիշատակում, ապա, Ա.Մամեդովի խոսքով, այն գործնականում ոչ մի գործառույթ չի իրականացնում։

«Դեռ Երկրորդ ղարաբաղյան պատերազմից առաջ Մինսկի խումբը ներքին խնդիրների և այլ գործոնների պատճառով անարդյունավետ էր հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում։ Գործընթացին ՄԽ-ի անարդյունավետ մասնակցությունը միայն հանգեցրեց երկար ձգձգումների և ոչինչ չորոշեց։ Իր կողմից ձգձգումների և Ադրբեջանի նկատմամբ անարդար վերաբերմունքի պատճառով պաշտոնական Բաքուն չի ցանկանում, որպեսզի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելուց հետո Մինսկի խումբը նորից ներքաշվի գործընթացում»,- նշում է նա։

Եզրափակելով Ա.Մամեդովը ընդգծել է, որ «Հատուցում» գործողությունը Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությանը ծառայել է, որպես հիշեցում Ադրբեջանի ռազմական հզորության մասին։

«Անպայման, «Հատուցում» ռազմական գործողությունը կարևոր դեր խաղաց բանակցություններում, թեև դժվար է ասել, թե որքանով է դա ազդել Բրյուսելում քննարկումների վրա։ Կարելի է նշել, որ գործողությունը Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությանը հիշեցրել է Ադրբեջանի ռազմական խիզախության մասին։ Այնպես որ, Հայաստանի համար միակ կենսունակ ընտրությունն է հանդիսանում խաղաղությունը, իսկ գործընթացը դանդաղեցնելու ցանկացած փորձեր վնաս կհասցնեն հենց Հայաստանին»,- ամփոփել է Ա.Մամեդովը:

Caliber.Az
Դիտումներ: 287

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանը Դավոսի հարթակում. երկխոսության ոգին Թեյմուր Աթաևի ակնարկը

171
20 Հունվարի 2026 22:57
2

Իլհամ Ալիևը հարգանքի տուրք է մատուցել Հունվարի 20-ի զոհերի հիշատակին ԼՈՒՍԱՆԿԱՐ

145
18 Հունվարի 2026 19:04
3

Փորձագետ. Ադրբեջանը զգալիորեն մեծացրել է դեպի Եվրոպա էներգամատակարարումները

134
19 Հունվարի 2026 13:01
4

Վրաստանն ավարտում է Ադրբեջանի և Հայաստանի համար ռազմավարական մայրուղիների կառուցումը

116
19 Հունվարի 2026 14:21
5

Սև հունվար. ամեն ինչ հիշում ենք, ոչինչ չենք մոռանա Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

106
20 Հունվարի 2026 14:04
6

Ադրբեջանցի ըմբիշները 2025 թվականին նվաճել են 65 ոսկե մեդալ

106
19 Հունվարի 2026 12:48
7

Մեհրիբան Ալիևան գրառում է արել Հունվարի 20-ի ողբերգության կապակցությամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

101
20 Հունվարի 2026 11:09
8

Դուգինի եվրասիականությունը առանց դիմակների Փիլիսոփայի կայսերական սինդրոմը

92
19 Հունվարի 2026 19:19
9

Այսօր լրանում է Հունվարի 20-ի ողբերգության 36-րդ տարելիցը

91
20 Հունվարի 2026 09:10
10

Հունվարի 20-ի նահատակների հերոսությունը չի մոռացվի. Մեհմեթ Գիյաս Ազերթուրք

90
19 Հունվարի 2026 11:19
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading