twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Խաղեր Արևմուտքի հետ. Դժվար ժամանակներ են սպասվում Հայաստանին Ստանիսլավ Տկաչենկոն՝ Caiber.Az-կայքում

18 Մարտի 2024 18:28

Caliber.Az-ին հարցազրույցը՝ ռուս քաղաքագետ, տնտեսագիտության դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր Ստանիսլավ Տկաչենկոյի հետ։

— Անցյալ շաբաթ Եվրախորհրդարանը՝ Հայաստանի համար Եվրամիության թեկնածու անդամի կարգավիճակ ստանալու հնարավորությանը աջակցող բանաձև է ընդունել։ Որտեղի՞ց է նման լոյալությունը Հայաստանի նկատմամբ և ի՞նչ կստացվի եվրապատգամավորների այս արկածախնդրությունից։

— ԵՄ-ին ու Եվրախորհրդարանին՝ Հայաստանի Եվրամիություն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու մասին հարցը քնարկելու կոչի մասին Եվրախորհրդարանի որոշումը կրում է զուտ քաղաքական բնույթ և թելադրված է Ռուսաստանի հետ զարգացող հակամարտության տրամաբանությամբ։ Հայաստանը այս դեպքում հանդես է գալիս որպես անհարգարժան գործիք եվրոպացի քաղաքական գործիչների ձեռքում, որով նրանք փորձում են վնաս հասցնել Ռուսաստանի շահերին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում, ընդամենը սա է։ Հայաստանի ներկայիս ղեկավարները, առաջին հերթին՝ վարչապետ Փաշինյանը, «եվրոպական ընտրությունը» դարձրել են իրենց քաղաքականության հիմնական շարժառիթ՝ 2020 թվականից հետո, երբ Հայաստանը փաստացի պարտվեց Ղարաբաղի և Ադրբեջանի յոթ այլ շրջանների շուրջ հակամարտությունում։ Որքանով կարելի է նման որոշումը համարել ռացիոնալ՝ վիճելի հարց է։ Ռուսաստանը Հայաստանին օգնություն տրամադրելուց հրաժարվելու բոլոր մեղադրանքները հերքում է որպես հիմնազուրկ։ Հետևաբար, Մոսկվան որոշ զարմանքով, բայց ընդհանուր առմամբ կտրված և առայժմ չեզոք է վերաբերվում՝ 2020-2023 թվականների արտաքին քաղաքական աղետի համար Ռուսաստանին մեղադրելու Երևանի փորձերին։

Ինչպես նաև, Ռուսաստանում չեն հասկանում, թե ինչու, Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիր կնքելու և հարևան երկրների հետ տրանսպորտային ու լոգիստիկ կապերը վերականգնելու փոխարեն, Երևանը ակտիվորեն փնտրում է «դաշնակիցներ», որոնք կօգնեն իրեն արագ բարձրացնել իր ռազմական հզորությունը և Ադրբեջանի հետ բանակցային սեղանի շուրջ նստել որպես ինքնավստահ և իր շահերը պաշտպանելուն ունակ պետություն։ Ռուսաստանը թերահավատորեն է վերաբերվում Հայաստանի փորձերին՝ Հնդկաստանում, Իրանում, Ֆրանսիայում և ողջ ԵՄ-ում գտնել նրանց, ովքեր Երևանին կապահովեն զենքով, դիվանագիտական ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա, առավել ևս զենքի ուժով կպաշտպանեն Հայաստանի շահերը։ Հատկապես այս համատեքստում է Ռուսաստանի ԱԳՆ-ն գնահատում՝ Հայաստանի համար «Եվրոպա տանող ճանապարհ» բացելու իմիտացիայով Եվրախորհրդարանի ակտիվ գործունեությունը։ Իմ կարծիքով, այս ջանքերը ոչ մի գործնական արդյունք չեն տա։ Բայց դրանք, իհարկե, էլ ավելի կսրեն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները։

— Այս նույն եվրոպական ուղին ի՞նչ վտանգներ է թաքցնում Երևանի համար։

— Ես կնշեի երկու հիմնական վտանգ։ Առաջինը, Հայաստանը նախ կկորցնի Ռուսաստանի ռազմական և դիվանագիտական, ապա նաև տնտեսական աջակցությունը, ինչը ծայրահեղ անբարենպաստ հետևանքներ կունենա այս պետության զարգացման և գոյության համար։ Ռուսաստանը երկու հարուրամյակի ընթացքում ապահովել է Հայաստանի և նրա ժողովրդի անվտանգությունը՝ պատմության տարբեր փուլերում հանդես գալով որպես արտաքին դաշնակից կամ երկու կողմերի համար ընդհանուր պետության կայսերական (միութենական) կենտրոն՝ անմիջականորեն վերահսկելով այս հողն ու նրա բնակչությանը։ Առանց Հայաստանի համար բացասական հետևանքների այս իրողությունը կարճ ժամանակում փոխելը անհնար է նույնիսկ տեսականորեն։ Իսկ Հայաստանում ռուսական ռազմական ենթակառուցվածքը ապամոնտաժելու և տնտեսական կապերի լայն համակարգը ոչնչացնելու բոլոր ջանքերը երաշխավորված հանգեցնելու են սուր ճգնաժամի, որի լուծումը դեռևս ակնհայտ չէ։

Երկրորդը, ԵՄ-ի հետ սեփական հարաբերությունների դժվարին պատմություն ունեցող հարեւան պետությունները (Թուրքիա և Իրան), այսուհետև կսկսեն Երևանը դիտարկել որպես կիսաինքնիշխան խաղացող, որի առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի նախագծել Եվրոպայի ազդեցությունը ռազմավարական կարևոր տարածաշրջանում: ԵՄ-ի ազդեցությունը Հարավային Կովկասում երբեք առանձնապես ուժեղ չի եղել, իսկ Եվրոպայում տնտեսության և պաշտպանական ոլորտում ներկայիս ճգնաժամը հանգեցրել է նրան, որ Բրյուսելի ներկայությունը Հարավային Կովկասի քաղաքականության, տնտեսության և անվտանգության ոլորտում նվազել է մինչև համեմատաբար փոքր մեծությանը: Հետևաբար, դարերով իր հուսալիությունը ապացուցած դաշնակցից հրաժարվելը՝ իր բովանդակությամբ ինքնասպանության քայլ է, որը պատրաստվում է ձեռնարկել Երևանը:

Ես այսպես կասեի. Երևանի առջև բացվում է փորձություններով ու ցնցումներով լի ճանապարհ։ Հարևան և Հայաստանին առայժմ ոչ բարեկամ Թուրքիան հիանալի գիտի, թե ինչ բան է՝ տասնամյակներով գտնվել Եվրամիության «նախաբաղնիքում», սնվել լիիրավ անդամակցության դատարկ խոստումներով, դրանով հանդերձ մշտապես զիջումների գնալով Անկարայի և Բրյուսելի երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտներում։

— Ինչպիսի՞ն կարող է լինել Մոսկվայի արձագանքը մոտ հեռանկարում և ի՞նչ կկորցնի Երևանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում։

— Մինչ այս պահը մենք արդեն տեսել ենք, թե հատկապես ինչպիսին կլինի Ռուսաստանի դիվանագիտական արձագանքը՝ բացասական և արագ։ Մոսկվան մեկ տարուց ավել փորձում է հասկանալ ՀԱՊԿ-ի, իսկ հետո նաև անմիջապես Ռուսաստանի նկատմամբ հայկական հակառակության բնույթը։ Հիմա պատասխանը գտնված է. Հայաստանը փորձում է կտրուկ փոխել իր արտաքին քաղաքական կուրսը, պատսպարվել Եվրամիության և ԱՄՆ-ի թևի տակ, «Ռուսաստանից իր շրջադարձի» համար ստանալ Արևմուտքի տնտեսական և ռազմական օգնությունը։ Իհարկե, այս դեպքում ամեն հիմքից զրկվում են Երևանի երազանքները այն մասին, որ Ռուսաստանը կշարունակի կատարել ԵԱՏՄ-ում որպես ինտեգրացիոն դաշինքի շրջանակներում գոյություն ունեցող և բացառապես Երևանի համար ձեռնտու բոլոր պարտավորությունները։

Ես չեմ պարտավորվում հստակ դատել այն մասին, թե Ռուսաստանի կողմից ինչ ձևերով են իրականացվելու երկու երկրների տնտեսական կապերի խզումը, առայժմ ԵԱՏՄ-ից որևէ պետության դուրս գալու նախադեպեր չեն եղել։ Բայց Ռուսաստանը, որին բաժին է ընկնում միության ընդհանուր ՀՆԱ-ի գրեթե 85%-ը, իհարկե, չի հանդուրժի մի իրավիճակ, երբ ունի ընդհանուր տնտեսական տարածք մի պետության հետ, որը բացահայտ բռնում է՝ իր հետ հիբրիդային պատերազմ մղող ոչ բարեկամ երկրների կողմը։ Ռուսական շուկա մուտքի կորուստը գործնականում նշանակում է Հայաստանի համար բոլոր նախապատվությունների կորուստ։ Իսկ չէ որ ռուսական շուկա ապրանքների արտահանումը՝ Հայաստանի համար եկամտի կարևորագույն աղբյուր է։

Հարցն էլ այն մասին, թե այս դեպքում Հայաստանը կմնա արդյոք որպես ինքնիշխան պետություն և որպես պատմական տուն իր միլիոնավոր քաղաքացիների համար՝ առայժմ մնում է անպատասխան։ Բայց վստահությամբ կարելի է ենթադրել, որ Հայաստանին սպասվում են դժվար ժամանակներ։ Եվ Ռուսաստանի օգնության վրա նա այլեւս չի կարողանա հաշվարկել։

Caliber.Az
Դիտումներ: 454

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Բրյուսելը՝ Մոնթե Մելքոնյանի ստվերի տակ ԵՄ-ն աջակցո՞ւմ է ահաբեկիչների հերոսականացմանը

157
06 Դեկտեմբերի 2025 15:53
2

Յաշար Սարըն՝ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի ապահովման մասին

150
05 Դեկտեմբերի 2025 18:24
3

«Մեծ վերադարձ». Հորովլու գյուղ է վերադառնում 18 ընտանիք

143
05 Դեկտեմբերի 2025 15:55
4

Էջմիածինը՝ ցարական Ռուսաստանի քաղաքական խաղում «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

119
05 Դեկտեմբերի 2025 17:38
5

«Բաքուն Բրյուսելից սպասում է գործողություններ, այլ ոչ թե գեղեցիկ խոսքեր» Փորձագետները՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ԵՄ-ի նոր նախաձեռնության մասին

114
06 Դեկտեմբերի 2025 10:58
6

Վարդանյանի գործով դատավարության ժամանակ ընթերցվել են տուժողների ցուցմունքները

100
06 Դեկտեմբերի 2025 08:50
7

Թոմ Բարաք. Թուրքիա-Ադրբեջան էներգետիկ միջանցքը հեռանկարներ է բացում տարածաշրջանի համար

90
06 Դեկտեմբերի 2025 10:29
8

«Հայ հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ հարաբերությունները վերականգնելուն» Արեգ Քոչինյանը՝ Caliber.Az կայքում

84
06 Դեկտեմբերի 2025 14:20
9

Հայկական ոճով ժողովրդավարություն և «գառների լռությունը» Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

83
06 Դեկտեմբերի 2025 08:18
10

Թուրքիա-Հայաստան և ապագա սահմանները տարածաշրջանում «Bloomberg»-ի հոդվածի հետքերով

67
05 Դեկտեմբերի 2025 14:32
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading