twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Խանքենդին` իրոք սարկոֆագ չէ Չեռնոբիլի ատոմակայանի վրա Վարդանյանը՝ Caliber.Az-ի ճշգրիտ հաշվարկների մասին

13 Հունվարի 2023 19:05

Հունվարի 12-ին Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում ավազակախմբերի մնացորդների «պետական նախարար» Ռուբեն Վարդանյանը՝ մամուլի ասուլիս է անցակցրել հայկական և արտասահմանյան լրատվամիջոցների համար։ Նա շատ է խոսել, ստել է ավելի շատ, այո և մեկամսյա «շրջափակումից» սոված և ուժասպառ տեսք չուներ՝ դեռ այդ նույն ճարպից փայլող դեմքով, ասես նրա տերը հենց նոր համեղ ընթրել է ինչ-որ տեղ «Տուրանդոտում», կամ «Պուշկինում»։ Բայց ոչ թե դա է գրավել մեր ուշադրությունը, այլ մոսկովյան ուղարկվածի պատասխաններում անհամապատասխանություններն ու տարօրինակությունները։

Այն, որ Ղարաբաղի «գորշ գոտում» կարդում և նայում են Caliber.Az-ը՝ մենք վաղուց գիտենք։ Եվ Վարդանյանը, այսպես ասած, չհուսահատեց՝ խոստովանելով, որ մեր կայքը իր համար՝ աշխատասեղանային է։ Այսպիսով, պատասխանելով լրագրողի հարցին՝ «պետնախարարը» ասել է, որ ադրբեջանցիները հաշվարկել են, թե վերջին մեկ ամսվա ընթացքում քանի մեքենա է մտել Ղարաբաղ։

«Ե՛վ ռուս խաղաղապահների գծով, և՛ Կարմիր խաչի կողմից։ Ինչը ցույց է տալիս, որ իրոք կարող են ժամանել խաղաղապահներն ու ԿԽՄԿ-ի մեքենաները: Նրանք հաշվել են դրանց թիվը, հաշվել, թե որքան սնունդ է անհրաժեշտ 2000 մարդու համար»,- ասել է նա։

Դատելով ամեն ինչից, Վարդանյանը նկատի ուներ Caliber.Az-ի այս հոդվածը, որտեղ մենք համոզիչ կերպով ապացուցեցել ենք, որ տարածաշրջանում կան հացահատիկի, հացի, կարտոֆիլի, մսի ու կաթի պաշարներ, և որ բացարձակապես անհիմն են զանգվածային սովի սպառնալիքի մասին հայտարարությունները։

Ի դեպ, դա հաստատել է նաև ինքը՝ Վարդանյանը։

«Ուզում եմ ասել, որ նույնիսկ Լենինգրադի ամենածանր բլոկադայի ժամանակ կար կյանքի ճանապարհ։ Խոսքը ոչ մեծ քանակի մասին է։ Ուստի ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ շրջափակումը՝ Չեռնոբիլի սարկոֆագը չէ, որը փակում են»,- ասել է նա։ Եվ իրոք, դժվար թե այսօրվա Խանքենդին կարելի է համեմատել Չեռնոբիլի ատոմակայանի վրայի սարկոֆագի հետ՝ ՌԽՔ-ի պատասխանատվության գոտին արդեն անցել են ավելի քան չորս հարյուր բեռնատարներ, որոնք այնտեղ ապրող հայերի համար տեղափոխում են և սնունդ, և այլ անհրաժեշտ միջոցներ։ Եվ ադրբեջանական կողմը դրա դեմ չի առարկում։ Նույնը վերաբերում է ԿԽՄԿ-ին՝ քանի անգամ դիմել են Բաքվին, այդքան անգամ ստացել են մուտքի ու ելքի թույլտվություն։ Միթե՞ սա շրջափակում է։ Միթե՞ սա սարկոֆագ է Չեռնոբիլի ատոմակայանի վրայով, որտեղ մուկն անգամ չի անցնի։

Վարդանյանը անդրադարձել է նաև իր և ՀՀ վարչապետ Փաշինյանի առանց այն էլ ակնհայտ առճակատմանը։ Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով կառավարության նիստում, Ղարաբաղի իշխանություններին կոչ է արել «խուսափել իրավիճակը էլ ավելու սրելուն նպաստող հայտարարություններից»։

«Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հայտարարությունները, որոնք չեն պարունակում վերջնական որոշումներ և պատկերացումներ, թե ինչպիսին պետք է լինի ներկայիս իրավիճակից վերջնական ելքը՝ ոչ մի օգուտ չեն բերում»,- ասել է Փաշինյանը՝ դրանով հանդերձ Հարությունյան-Վարդանյան խառնախմբին անուղղակիորեն մեղադրելով Ադրբեջանին միտումնավոր սադրելու մեջ։

Խանքենդիում վիրավորվել են Փաշինյանի այս ուղերձի համար։ Այսպես, Վարդանյանը հայտարարել է, որ «Երևանը կարող է օգնել միայն ֆինանսապես և իրավական աջակցություն ցուցաբերել, բայց իրողության հաշվառմամբ սա շատ քիչ է»։

«Հայաստանում ապրող մարդիկ մինչև վերջ չեն հասկանում, թե ինչ բան է շրջափակումը։ Հայաստանի կառավարությունը արդեն հնչեցրել է իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ կարող է օգնել միայն ֆինանսապես և իրավական առումով։ Նրանք ասում են, որ ավելին չենք կարող անել։ Ուստի կարևոր չէ, թե ինչ սպասել նրանցից: Ուղղակի այս իրավիճակում մեզ հարկավոր է լրացուցիչ օգնություն: Եթե կա նման կարծիք, ես ուզում եմ նրանց առաջարկել, որ գան, կանգնեն մեր կողքին ու տեսնեն, թե ստեղծված իրավիճակում այստեղ ինչ դեր են խաղում ռուս խաղաղապահները»,- ասել է Վարդանյանը։

Պղտոր ջրում ձուկ է որսում։ Թեև, ոչ, այստեղ ավելի հարմար է ձկան մասին հայտնի արտահայտությունը, որին ինչ-որ մեկն ուզում է ուտել, և որ նրա հետ ոչինչ չպատահի։ Հարությունյան-Վարդանյան խառնախումբը ցանկանում է կռվել Բաքվի դեմ, բայց ոչ իրենք, այլ Հայաստանի ձեռքով։ Հենց սա է բխում «պետնախարարի» խոսքերից, ասելով, որ մեզ միայն ֆինանսական օգնությունը չի բավարարում, մեզ Հայաստանից «միս» է պետք, որպեսզի նրանք զոհվեն մեր ցանկությունների համար։ Բայց արդյոք դա ուզում են իրենք՝ Հայաստանի շարքային քաղաքացիները, որոնց 2020 թվականի աշնանը պարտությունից հետո դեռ շատ տարիներ պետք կլինի, որ ուշքի գան՝ Խանքենդիում ավազակախմբերի ղեկավարներին քիչ է մտահոգում։

Դե և իհարկե, Վարդանյանը չէր կարող չփայլել նորագույն պատմության իր գիտելիքներով և օրինակ բերեց Արևմտյան Բեռլինի շրջափակումը, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը օգնեց բեռլինցիներին՝ «օդային կամրջի» միջոցով հասցնելով այն ամենը, ինչ անհրաժեշտ էր։ Բայց Արեւմտյան Բեռլինը 1948-1949 թվականներին իսկապես հայտնվեց շրջափակման մեջ, մինչդեռ Խանքենդիի դեպքում «Հայկական շրջափակում» արտահայտությունը տարակուսելի է վերը նկարագրված պատճառներով։ Այստեղ տեղ է գտել նաև Խոջալուի օդանավակայանը գործարկելու անջատականների վաղեմի երազանքը։ Բայց Վարդանյանը չի կարող չիմանալ, որ պաշտոնական Բաքուն ամուր կանգնած է իր դիրքորոշման վրա և թույլ չի տա անօրինական թռիչքներ իր օդային տարածքում։ Ադրբեջանական կողմը թույլ չի տա, որ ավազակախմբերի մնացորդները խախտեն 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիան։ Եթե «պետնախարարը» խնդիրներ ունի հիշողության և իրավիճակի ընկալման հետ, ապա նրան հիշեցնենք, որ Խոջալուի օդանավակայանի շահագործումը հնարավոր է միայն Բաքվի թույլտվությամբ և այն բանից հետո, երբ օդանավակայանի վրա ծածանվի Ադրբեջանի դրոշը։ Այդ ժամանակ և Վարդանյանը կկարողանա օգտվել օդանավակայանից՝ գնելով միակողմանի տոմս։ Եթե հասցնի…

Caliber.Az
Դիտումներ: 395

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

EPF. Հայաստանից ծանր մետաղներ պարունակող թափոնները թափվում են անդրսահմանային գետեր. սա անընդունելի է

350
04 Ապրիլի 2025 15:25
2

Գործարկվել է «ոսկե ռումբի» մեխանիզմը Հայկական էլիտան՝ ընդդեմ ժողովրդի և բնության

327
04 Ապրիլի 2025 13:30
3

Ի.Ալիև. Մենք պետք է ընդլայնենք Հարավկովկասյան խողովակաշարը, TANAP-ը և TAP-ը

282
04 Ապրիլի 2025 13:56
4

Մոսկվան ուժեղացնում է ճնշումը. Երևանը խաչմերուկում է Երկու աթոռների վրա նստել չի ստացվի

198
05 Ապրիլի 2025 09:41
5

Իշխանյանը խոստովանել է Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի ռազմավարական նպատակը

181
04 Ապրիլի 2025 09:27
6

Հաջիզադե. Երևանը Բաքվին է փոխանցել ականապատ դաշտերի ոչ ճշգրիտ քարտեզներ

177
04 Ապրիլի 2025 10:35
7

Աղդամի շրջանում մարդկային մնացորդներ են հայտնաբերվել

107
04 Ապրիլի 2025 13:23
8

Վատիկանը պարգևատրել է Ադրբեջանի դեսպանին

105
04 Ապրիլի 2025 12:12
9

ANAMA.Ադրբեջանում հարյուրավոր մարդիկ դարձել են ականային ահաբեկչության զոհ

99
04 Ապրիլի 2025 14:35
10

Եվրահանձնակատարը՝ ՀԳՄ շրջանակներում Ադրբեջանի հետ համագործակցության կարևորության մասին

96
04 Ապրիլի 2025 16:51
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading