Կգնա արդյո՞ք Մոսկվան Հայաստանի ապա-արևմտականացմանը Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունների հետքերով
«Հայաստանում ԵՄ-ի առաքելություն տեղակայելու Բրյուսելի որոշումը՝ Հարավային Կովկասում իրական կայունությանը չնպաստող հստակ աշխարհաքաղաքական պատճառ ունի», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխաիլ Գալուզինը՝ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հեռախոսազրույցում։ Ռուսաստանցի դիվանագետը հարկ է համարել նաև ահտուկ ընդգծել, որ այս նախաձեռնության շուրջ Բաքվի եւ Երեւանի միջե կոնսենսուս չի եղել։
Մեկ օր առաջ նման հայտարարություններով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Նրա ռեպլիկան մի փոքր ավելի սուր են հնչել. «Ցավոք սրտի, արդեն առաջին անգամ չէ, երբ մենք արձանագրում ենք Եվրամիության և ընդհանուր առմամբ Արևմուտքի՝ մեր դաշնակից Հայաստանում ցանկացած միջոցով ամրապնդվելու ցանկությունը։ Այդ փորձերում մենք տեսնում ենք Անդրկովկասում հարաբերությունների իրական նորմալացման շահերից հեռու բացառապես աշխարհաքաղաքական պատճառ»։ Իսկ այնուհետև էլ ավելի շիտակ. «Ամեն ինչ արվում է, միայն թե Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղել և թուլացնել նրա, որպես անվտանգության գլխավոր երաշխավորի պատմական դերը: Անտեսվում են Բաքվի կողմից այս նախաձեռնության վերաբերյալ հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականները»։
Եթե վերլուծել այս հայտարարությունները, դաշնային ժողովում իր ելույթի ժամանակ Ռուսաստանի նախագահ Պուտինի այնպիսի թեզերի հետ միասին, ինչպիսին է, օրինակ Արևմուտքի վերնախավերի՝«տեղական հակամարտությունը գլոբալ առճակատման փուլ տեղափոխելու» մտադրությունը, ապա կարելի է ենթադրել, որ Մոսկվան Հարավային Կովկասում ԵՄ-ի գործողությունները դիտարկում է, որպես իր հետ ռազմական դիմակայության քաղաքականության շարունակություն։
Հատկանշական է, որ արդեն առաջին անգամը չէ, որ Ռուսաստանի դիվանագիտության ներկայացուցիչները, ներառյալ նախարարը, անդրադառնալով Հայաստանում ԵՄ-ի առաքելության թեմային, հղում են անում Բաքվի հետ այդ գործողությունների անհամաձայնեցման վրա։ Բայց, թերևս, չնայած Ադրբեջանի հետ հայտարարված համերաշխությանը, որը կոչված է ընդգծել ԵՄ-ի նախաձեռնությամբ նկատմամբ վրդովմունքի բոլորովին ոչ միակողմանի բնույթը՝ մինչ Բաքվի հետ Մոսկվայի իսկական սիմբիոզի՝ դեռ հեռու է:
Ի տարբերություն Ադրբեջանի, Ռուսաստանը շահագրգռված չէ 2022 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության կոմպլեքսային իրագործման մեջ։ Ռուսաստանի առաջնահերթությունը՝ տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելն է, և դրա համար նա համաձայնագրի որոշ դրույթները առաջ կմղի, իսկ մյուսները կդանդաղեցնի։ Իսկ նրան ձեռնատու է, համապատասխանաբար՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը, Զանգեզուրի արտատարածքային միջանցքի կառուցումը, որը վերահսկվելու է ԱԴԾ-ի կողմից։ Դրանով հանդերձ Կրեմլը ամեն ձևով կհակառակվի՝ անջատողական կազմավորման մնացորդների արագ վերաինտեգրմանը և, համապատասխանաբար, Ղարաբաղի տարածաշրջանից իր խաղաղապահ քանակակազմի դուրս բերմանը։
Հետաքրքրական է, որ Մոսկվայի այդ առաջնահերթությունները թափանցիկորեն վերապահվում են։ Այսպիսով, Մարիա Զախարովայի արդեն հիշատակված հայտարարության մեջ ասվում է. «Դրանց (եռակողմ համաձայնագրերի), ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, հասարակության, փորձագետների, կրոնական շրջանակների, երկու երկրների խորհրդարանականների միջև կապերի հաստատման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի մշակման շուրջ բանակցությունների համակողմանի իրականացման միջոցով է անցնում տարածաշրջանում իրավիճակի բարելավման ամենաուղիղ ճանապարհը»։ Այստեղ կարեւոր է ուշադրություն դարձնել նրա վրա, որ միջոցառումների ցանկում «տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը» գտնվում է առաջին տեղում, իսկ «խաղաղ գործընթացի մշակման շուրջ բանակցությունները» վերջին տեղում։ Իսկ կողմերի կողմից տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը ամենևին դրված չէ։
Արժե այս ցանկը համեմատել՝ պաշտոնական Բաքվի կողմից հայտարարված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունքների հետ, որտեղ առաջին տեղում է «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչումը», իսկ վերջին տեղում է՝«տրանսպորտի և հաղորդակցությունների բացումը…». Բանը նրանում է, որ Ադրբեջանը ինտեգրման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը դիտարկում է միայն իր տարածքային ամբողջականության ճանաչումից և այդ ճանաչումը հաստատող կոնկրետ քայլերից հետո։
Ադրբեջանի կողմից սահմանին անցակետի տեղադրումը, որը շուտով տեղի կունենա, փաստորեն կամրապնդի երկրի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ և Հայաստանին կդնի այս իրավիճակում հարկադիր հնազանդվելու փաստի առաջ։ Իսկ դրա համար էլ Մյունխենում անցակետի երկկողմանի տեղադրման վերաբերյալ հայկական կողմին Ալիևի առաջարկը կարելի է ընկալել որպես մի տեսակ մեծահոգի ժեստ Փաշինյանի կողմը, չէ որ այն դեպքում, եթե Հայաստանը ընդունի Ադրբեջանի առաջարկը, ապա Զանգեզուրի ապագա ճանապարհը չի վերահսկվի ռուսական հատուկ ծառայությունների կողմից։ Սա ձեռնտու է ինչպես հայերի, այնպես էլ նրանց արևմտյան գործընկերների համար։ Բացի դրանից, այս որոշումը պարուրելով առաջարկի տեսքով, Բաքուն Փաշինյանին օգնում է նրան հանրությանը ներկայացնել, որպես բանակցություններում հաջողություն, Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու միջոց։
Եթե այստեղ ավելացնենք օլիգարխ Վարդանյանին տարածաշրջան «մաքսանենգ» ներմուծելու Կրեմլի առաքելության ձախողումը և Հայաստանում ռուսամետ տրամադրված ընդդիմության ուժեղացման Մոսկվայի ապարդյուն փորձերը, ապա պարզ կդառնա, որ Հարավային Կովկասում իրադարձությունների դինամիկան կազմավորվում է Ռուսաստանի Դաշնության համար ոչ առավել բարենպաստ բնույթով։
Այս պայմաններում ոչ լիովին պարզ է, թե արդյոք ռուս դիվանագետների հայտարարությունները հանդիսանում են սովորական արձանագրային «ազատում», թե Հայաստանում ավելի լուրջ գործողությունների համար հողի նախապատրաստում, ապա սրընթաց փոփոխվող իրողությունների դարաշրջանում ամենևին էլ զարմանալի չի լինի լսել՝ «Հայաստանի ապա-արևմտայնացնելու հատուկ ռազմական գործողության անցկացման մասին»:
Մինչ նյութը նախապատրաստվում էր, Երևանը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի շուրթերով հնչեցրել է անցակետ տեղադրելու Բաքվի առաջարկից հրաժարվելու մասին։ Դրան զուգահեռ հայկական ստորաբաժանումները գնդակոծել են պայմանական սահմանի մի քանի հատվածները, իսկ ավազակային կազմավորումների մնացորդները՝ ՌԽՔ-ի ժամանակավորապես պատասխանատվության գոտում գտնվող Ադրբեջանի ԶՈՒ-ի դիրքերը։ Կարծես թե Փաշինյանը որոշել է նորից խափանել բանակցությունները։ Ադրբեջանը իր հերթին չի հանդուրժի սադրանքները և կոշտ պատասխան կտա՝ անկախ նրանից, թե ինչպիսի ուժերն են հայ մարտիկներին արիության մոլուցքների ազդանշան տալիս։
Ինչ էլ որ լինի, ժանդարմների համար ցնցումը ապահովված է։