twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Կիևի միջոցով Երևան Մոսկվան և Վաշինգտոնը փոխզիջման նախօրեին

06 Դեկտեմբերի 2023 13:52

Հետաքրքիր կոնֆիգուրացիա է ձևավորվել Հարավային Կովկասում խաղաղ գործընթացի շուրջ։ ԱՄՆ-ը ակտիվորեն առաջ է քաշում կարգավորման իր տեսլականը, այո այնքանով ակտիվ, որ հաջողացրել է կարճ ժամանակահատվածում փչացնել և նույնիսկ փորձել բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Խոսքը, իհարկե, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Օ՛Բրայենի Ներկայացուցիչների պալատի կոմիտեում տխրահռչակ հայտարարությունների, դրան հաջորդած Բլինկենի՝ նախագահ Ալիևին զանգի և այդ նույն Օ՛Բրայենի՝ Ադրբեջանի մայրաքաղաք սպասվող այցի մասին է։

Ընդ որում Օ’Բրայենը չի նախատեսում այցելել Հայաստան, ինչպես դա հաճախ է լինում, երբ միջնորդ երկրների պաշտոնյաները տարածաշրջան են այցելում խաղաղ օրակարգը առաջամղելու համար։ Նշանակում է, որ այցի նպատակը արտակարգ բնույթ է կրում։ Հատկապես Բաքվի հետ կան տարաձայնություններ և հենց դրանք լուծելու համար է գալիս Պետդեպարտամենտի աշխատակիցը։ Այն, որ այս այցը տեղի է ունենում Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի Վաշինգտոն այցին գրեթե զուգահեռ, էլ ավելի է ընդգծում նոր իրողությունը՝ Վաշինգտոնը այլեւս չի թաքցնում, որ հովանավորում է Հայաստանին Ադրբեջանի հետ բանակցություններում։

Մինչդեռ, Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության, եթե կարելի է այդպես արտահայտվել՝ ճարտարապետ, ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ «Հանդիպման ընթացքում, որը կայացել է Սպիտակ տանը՝ քննարկվել են անվտանգության և տնտեսության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Բարձր է գնահատվել երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան»,- ասվում է Հայաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հաշվի առնելով, որ հատկապես անվտանգությունն ու տնտեսությունն են կազմում Հայաստանում ռուսական ներկայության երկու հիմնասյուները, կողմերը, ըստ երևույթին, քննարկում և համակարգում են այս երկրում ռուսական ազդեցության չեզոքացման հարցերը։

Հետաքրքիր է, սակայն, որ դա տեղի է ունենում՝ Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության կրճատման մասին խոսակցությունների ֆոնին։ Նույն Սալիվանը դեկտեմբերի 4-ի պարբերական ճեպազրույցում հայտարարել է. «Կոնգրեսի կողմից գործողությունների բացակայության դեպքում վարչակազմի մոտ մինչև տարեվերջ կսպառվեն Ուկրաինայի համար լրացուցիչ զենք և ռազմական տեխնիկա ձեռք բերելու ռեսուրսները, ինչպես նաև առանց մեր սեփական անվտանգության վրա ազդելուն՝ ամերիկյան պահեստներից դրանք հատկացնել»։ Ու թեև չի բացառվում, որ Կոնգրեսը այնուամենայնիվ կհատկացնի որոշակի օգնություն, Վաշինգտոնից հայտարարությունների ընդհանուր տոնայնությունը գնալով ավելի է խոսում Կիևի և Մոսկվայի միջև առաջիկա բանակցությունների անխուսափելիության մասին։

Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան և Վաշինգտոնը հարցերի հավաքացույի շուրջ մոտեցել են ինչ-որ փոխզիջման։ Չի բացառվում, որ ուկրաինական հարցում մի շարք նախապատվությունների դիմաց՝ Ռուսաստանը համաձայնվի Հայաստանի կոկորդի վրա իր բռնելաձևի որոշակի թուլացմանը՝ ընդհուպ մինչև ռազմական ներկայությունը կրճատելուն։ Այնպես նաև չի բացառվում, որ այս առնչությամբ ռազմավարական որոշումը արդեն կայացվել է, և հիմա Մոսկվան մաս-մաս վաճառում է «քարերի երկրից» բաժանվելու իր պատրաստակամությունը։

Ուկրաինան, ի տարբերություն Հայաստանի, լինելով Ռուսաստանի համար սահմանամերձ երկիր, նրա համար ավելի կարևոր նշանակություն ունի։ Ամենայն հավանականությամբ, բանակցությունները կգնան Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ՝ նոր հարձակողական գործողություն չսկսելու Ռուսաստանի խոստումների դիմաց: Այսպիսով, բոլորին թույլ կտան ցրվել՝ պահպանելով դեմքը։ Միացյալ Նահանգները ուկրաինական պատերազմի միջոցով հասան Ռուսաստանի ռազմական հզորության թուլացման։ Մոսկվան հանդիսավոր կերպով կհայտարարի այսպես կոչված հատուկ ռազմական գործողության հաղթանակի մասին։ Ուկրաինան, որպես մարտավարական հաղթանակ կներկայացնի Խարկովի, Կիևի շրջանների և Խերսոնի ազատագրումը և կհայտարարի, որ երկար դադար է վերցնում ռևանշի համար։ Ի դեպ, հենց այս ոգով է այդ նույն Սալիվանը միաժամանակ «իրեն փրկել» և միևնույն ժամանակ Կիևին հուշել է արդեն նշված ճեպազրույցում. «Մենք պատերազմի սկզբից մի քանի փուլով ֆինանսավորում ենք խնդրել և դրանք կիրառել ենք բավարար մակարդակով. Կիևը փրկելու, Խերսոնն ու Խարկովը փրկելու, տարածքների 50%-ը հետ գրավելու և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի կլանումը կանխելու համար»,- նշել է նա։

Եթե հետևել դավադրության տրամաբանությանը, ապա միանգամայն հավանական է, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ պայմանավորվեն նաեւ Զանգեզուրի միջանցքի հարցում։ Թե ինչպիսի ելք կլինի՝ հաղորդակցություն Ռուսաստանի ԱԴԾ-ի թե հայ սահմանապահների հսկողության տակ՝ Բաքվի համար այնքան էլ կարևոր չէ, այն պայմանով, որ վերահսկողության հարցը գայթակղության քար չի լինի տերությունների միջև։ Հետևաբար, սպասում ենք, երբ տերությունները պայմանավորվեն՝ այդ ժամանակ էլ խաղաղության պայմանագիր կստորագրենք։

Ինչ որ առավել ճշգրիտ եզրակացություններ կարելի է անել արդեն մոտ ապագայում։ Հիշեցնենք, որ Օ’Բրայենի այցը Բաքու նախատեսված է այսօր՝ դեկտեմբերի 6-ին։

Caliber.Az
Դիտումներ: 213

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Գազ, խաղաղություն Հայաստանի հետ և Բաքվի դիվանագիտական հավասարակշռությունը Ամբողջական հարցազրույց Հիքմեթ Հաջիևի հետ

297
08 Հունիսի 2025 14:43
2

Մարդասիրական օգնություն, բայց ոչ զենք. Հաջիևը՝ ռուս-ուկրաինական պատերազմին Ադրբեջանի մոտեցման մասին

120
08 Հունիսի 2025 10:04
3

Ադրբեջանը պահպանում է կարմիր գծերը Թոֆիկ Զուլֆուգարովը՝ Caliber.Az-ի եթերում

116
09 Հունիսի 2025 08:56
4

Ալիևն ու Փաշինյանը վաղը կհանդիպեն Աբու Դաբիում

108
09 Հունիսի 2025 12:48
5

Աբու Դաբիում կայացել է Ալիևի և Փաշինյանի հանդիպեումը ՏԵՍԱՆՅՈՒԹ

98
10 Հունիսի 2025 14:32
6

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԻՆ-ները պայմանավորվել են գործընկերությունը զարգացնելու մասին

93
08 Հունիսի 2025 13:42
7

Պարզություն և արդարություն Caliber.Az-ը մեկնաբանում է Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը

90
09 Հունիսի 2025 17:01
8

Ադրբեջանցի դիվանագետներին պատմել են՝ հայկական օկուպացիայի հետ կապված նախաձեռնված դատական գործընթացների մասին

86
08 Հունիսի 2025 09:23
9

«Ինսայդերական» շահարկում Ադրբեջանին շանտաժի ենթարկելու նոր փորձ

86
08 Հունիսի 2025 16:37
10

Ամեն ինչ լավ է, արա. «Հին աշխարհի հիստերիկերը»

85
08 Հունիսի 2025 09:22
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading