twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Կիևն ունի տեղեկատվություն, որը օգտակար է Բաքվին, Էր Ռիադին և տարածաշրջանի այլ մայրաքաղաքներին» Սերգեյ Դանիլովը՝ ռուսական բանակում իրանական անօդաչու թռչող սարքերի մասին

03 0Հոկտեմբերի 2022 17:17

Անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), որոնք Թեհրանը ենթադրաբար մատակարարում է ռուսական բանակին, հանգեցրել է Ուկրաինայի և Իրանի միջև լարվածության: Ուկրաինայի ղեկավարությունը խստորեն մեղադրում է իրանական կողմին, իսկ վերջինս, միաառժամանակ հերքում է, որ ռուսական բանակը կռվում է իրանական ԱԹՍ-ներով։ Սակայն, Ուկրաինան սեպտեմբերի կեսերից սկսած հաղորդում է իրանական մահացու անօդաչու թռչող սարքերի մասին, որոնք Ռուսաստանը սկսել է զանգվածաբար օգտագործել պատերազմում։ Ի պատասխան դրան՝ Կիևը չեղարկել է Իրանի որոշ դիվանագետների դիվանագիտական հավատարմագրումը։ Եվ Ուկրաինայի տարածքում այդ անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին ամեն մի նորության հետ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները վատթարանում են։

Իրանի ԱԳՆ-ն պաշտոնական մակարդակով հայտարարել է, որ երկիրը Ռուսաստանին անօդաչու սարքեր չի մատակարարել։ Իրանի ԱԳՆ ղեկավարը իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ զրույցում ընդգծել է, որ իրենք դա չեն անում։ Ընդ որում, իրանցիները մի քանի անգամ մերժել են Ռուսաստանին անօդաչու սարքերի տրամադրումը։ Օրինակ, այս օրերին Իրանի ԱԳՆ ղեկավարը «New York Times»-ին տված հարցազրույցում հայտարարել է նույն բանը՝ պնդելով, որ Իրանը զարգացնում է Ռուսաստանի հետ պաշտպանական համագործակցությունը, բայց ոչ մի անօդաչու թռչող սարքեր չի տրամադրել։ Դրանով հանդրեձ հայտարարություններ են եղել, որ Իրանը Ռուսաստան է ուղարկել մի քանի հարյուրից մինչև հազարից ավելի անօդաչու թռչող սարքեր։ Այսինքն՝ իրավիճակը չափազանց երկիմաստ է։

Բայց սա ինչո՞վ կարող է ավարտվել: Ի՞նչ հետևանքներ են սպասվում Իրանին, եթե Ուկրաինային հաջողվի ներկայացնել անօդաչու թռչող սարքերի մատակարարման մեջ նրա մասնակցության անհերքելի ապացույցներ։ Արդյո՞ք սա նոր պատժամիջոցներ չի առաջացնի Իրանի դեմ: Եվ ընդհանրապես, ինչո՞վ բացատրել, որ նա դիմել է նման բանի։ Չէ որ դա Իրանի Իսլամական Հանրապետությանը էլ ավելի է հեռացնում համաշխարհային հանրության հետ հարաբերությունների կարգավորումից։

Այս հաշվով Caliber.az-ի հետ իր կարծիքով է կիսվել՝ Մերձավոր Արևելքի հետազոտությունների կենտրոնի (Կիև) փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Դանիլովը։

Նա հիշեցրել է, որ Իրանը ականջ չի դրել ուկրաինական կողմի նախազգուշացումներին և Ռուսաստանին մատակարարել է մի քանի տեսակի անօդաչու թռչող սարքերի որոշակի քանակություն։ Ի պատասխան այս ոչ բարեկամական քայլի՝ Կիևը հետ է կանչել դեսպանի հավատարմագրումը և սահմանափակել է իրանցի դիվանագետների թիվը։

«Ագրեսոր երկրի և միջազգային իրավունքի հիմնարար հիմքերը խախտողի անմիջական թողտվությաը պատասխանը առաջին հայացքից այնքան էլ վճռական չէ։ Սակայն Կիևը հիմա շահագրգռված է ոչ միայն արդյունավետ քայլերում։ Պատերազմական իրավիճակում արձագանքը կարող է և չուղեկցվել աղմկահարույց փիար արշավներով, բայց լինել բավականին զգայուն:

Որո՞նք են այդ միջոցները, զուտ տեսականորեն։ Սկսենք նրանից, որ ԻԻՀ-ի նման յուրահատուկ երկրի դեսպանը՝ոչ պարզապես դիվանագետ է։ Առանցքային գործընկեր երկրներում դեսպաններին ընտրում և վերահսկում է Իրանի գերագույն առաջնորդ Ռահբարի գրասենյակը: Բացի այդ, Իրանի դիվանագիտական կորպուսի զգալի մասը կազմում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված մարդիկ։ Ի դեպ, կորպուսի հետախուզությունը նույնպես տեղակայված է Ռահբարի գրասենյակում։ Կորպուսը բազմաստիճան և բարդ դիվանագիտական և լրտեսական գործունեություն է իրականացնում աշխարհի շատ երկրներում և շահագրգռված է ինչպես հետախուզական տվյալների հավաքագրմամբ, այնպես էլ անմիջական գործողություններով: Այս չարագուշակ հաստատությունում չեն խորշում նաև թմրամիջոցների առևտրի հովանավորությամբ: Դիվանագիտական ծածկույթի ներքո (եղել է) որոշակիորեն հեշտ է դա անել։ Տրամաբանական է ենթադրել, որ Կիևից խայտառակ կերպով դուրս են շպրտել այն բոլոր իրանցի դիվանագետներին, որոնց հաշվով եղել է կորպուսի հետ գոնե առնվազն կապեր ունենալու կասկած»,- պատմել է քաղաքագետը։

Նրա խոսքով, առաջին կիրառությունից անմիջապես հետո Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է իրանական մի քանի գրավված անօդաչու թռչող սարքերի կադրեր։ Մի քանի օր անց պաշտպանության նախարար Ռեզնիկովը հայտնել է, որ մասնագետները մանրակրկիտ ուսումնասիրել են դրանց տեխնիկական բնութագրերը, և այս տեղեկատվությունը կօգնի արդյունավետորեն դիմակայել անօդաչուներին։ Անշուշտ, տեխնիկապես պարզ իրանական ԱԹՍ-ները չեն հանդիսանում ինժեներական մտքի հանճարեղ աշխատանք, նշել է փորձագետը, սակայն դրանց վերաբերյալ ցանկացած լրացուցիչ տեղեկությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն Ուկրաինայի համար։

«Մերձավոր Արևելքի առանցքային գործընկերների հետ Կիևի համագործակցության ակտիվացման (ինչը վկայություն է դարձել Մարիուպոլի պաշտպանության գերեվարված առաջնորդների փոխանակմանը Սաուդյան Արաբիայի մասնակցությունը), նախագահ Զելենսկիի կողմից Մաքսիմ Սուբհային, որպես տարածաշրջանում հատուկ ներկայացուցիչ նշանակման, և մի քանի այլ քայլերի ֆոնին տրամաբանական կլինի ենթադրել, որ Էր Ռիադի և Կիևի փոխգործակցությունը չի հանգեցնում միայն սննդի մատակարարման հարցերին։ Այժմ Կիևը ունի տեղեկատվություն, որը օգտակար են Բաքվին, Էր Ռիադին և տարածաշրջանի շատ այլ մայրաքաղաքներին։ Հայտնի չէ, թե արդյոք Ուկրաինան գործընկերների հետ կփոխանակվի այն հաճախականություններով, որոնց վրա իրանական անօդաչու սարքերը կարող են արդյունավետորեն խլացվել, սակայն այն փաստը, որ Կիևը տրամադրված է իր ավանդը ներդնել տարածաշրջանային անվտանգության մեջ, ակնհայտ է թվում»,- եզրափակել է Սերգեյ Դանիլովը։

Caliber.Az
Դիտումներ: 533

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Փաշինյանը՝ հին պատրանքների դեմ Վաշինգտոնյան արձագանքը հայկական քաղաքականության մեջ

274
13 Սեպտեմբերի 2025 22:52
2

Կրեմլի «մեղմ ուժը». քամուն տրված միլիոններ և ձախողում Ադրբեջանում Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

241
13 Սեպտեմբերի 2025 11:21
3

Դատարանում հրապարակվել են՝ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների գնդակոծության և խաղաղ բնակիչների սպանության վերաբերյալ փաստաթղթեր

231
13 Սեպտեմբերի 2025 11:28
4

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման արդյունքները Երևանում

230
13 Սեպտեմբերի 2025 10:48
5

Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են՝ Զանգեզուրի միջանցքի նախագծի շրջանակներում կապերի զարգացման հեռանկարները

229
13 Սեպտեմբերի 2025 09:26
6

Թուրքիան ակնկալում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում 2026 թվականի առաջին կեսին

222
13 Սեպտեմբերի 2025 11:57
7

Մեծ Բրիտանիան կաջակցի Ադրբեջանին ականային սպառնալիքի դեմ պայքարում

218
13 Սեպտեմբերի 2025 12:20
8

«Մեծ վերադարձ». Բնակիչների առաջին խումբը մեկնել է Սեյիդբեյլի գյուղ

215
13 Սեպտեմբերի 2025 12:54
9

Պետական ​​վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Ադրբեջանում գործազրկությունն աճում է

214
13 Սեպտեմբերի 2025 12:55
10

Զանգեզուրի միջանցքի գործարկմամբ տարածաշրջանը կայունության կարևոր կենտրոն կդառնա Քյուրշաթ Զորլու

208
13 Սեպտեմբերի 2025 09:58
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading