twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Կրոնը որպես Ադրբեջանի դեմ ԱՄՆ-ի քաղաքական խաղի տարր Գուրևիչը, Օսովցևը և Շմուլևիչը՝ Caliber.Az-կայքում

09 Հունվարի 2024 17:56

ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Ադրբեջանը կրոնական ազատության լուրջ խախտումներ թույլ տվող երկրների watchlist-ում (հատուկ ուշադրություն պահանջող ցուցակ) ներառելու վերջին որոշումը՝ հերթական անհեթեթ հարձակումն է Բաքվի դեմ, որով Վաշինգտոնը համառորեն փորձում է նոր հուն փորել մեր երկրի հետ հարաբերություններում։ ԱՄՆ-ի հայկական հոտ արձակող այդ քայլի հետ իրենց անհամաձայնությունն են արդեն հայտնել Ադրբեջանում ներկայացվող բոլոր կրոնական համայնքների ղեկավարներն ու ներկայացուցիչները։

Իր հերթին, ինչպես Caliber.Az-ի թղթակցի հետ զրույցում նշել է իսրայելցի քաղաքագետ և լրագրող Ռոման Գուրևիչը՝ Ադրբեջանը իրավամբ կարելի է անվանել մուլտիկուլտուրալիզմի կենտրոն և հանդուրժողականության մոդել հետխորհրդային տարածքում, մոդել, որին պետք է ձգտի ողջ ժամանակակից աշխարհը։ Նա հիշեցրել է, որ Բաքուն դեռ ԽՍՀՄ-ի ժամանակ համարվում էր յուրահատուկ ինտերնացիոնալ մթնոլորտով քաղաք։

«Հիշում եմ, թե ինչպես Եվրոպայից հյուրերի պատվիրակություն բերեցի Բաքու։ Սուրբ Ծննդյան նախօրեին էր, և Բաքվի փողոցներում նրանք տեսան մեծ քանակությամբ տոնաձառներ, Սուրբ Ծննդյան հուշանվերներ և խաղալիքներ, եվրոպացիներին հարազատ տոնի ատրիբուտներ։ Նկատեցի նրանց զարմանքն ու տարակուսանքը և հարցրի, թե ինչ է պատահել։ «Ադրբեջանը՝ մահմեդական երկիր է, իսկ մարդիկ Սուրբ Ծնունդն ու Ամանորն են նշում փողոցներում»,- հարցրեցին իմ եվրոպացի հյուրերը: Եվ ես այդ ժամանակ բացատրեցի, որ Ադրբեջանում հարգում են բնակչության բոլոր էթնիկ և կրոնական խմբերի մշակույթն ու ավանդույթները, իսկ քրիստոնեական և այլ տոները ընտելացվել են որպես հարազատ:

Ես ծնվել ու մեծացել եմ Բաքվում և լավ եմ հիշում, թե ինչպես էինք միասին նշում, միմյանց շնորհավորում ամենատարբեր տոնակատարությունների առփիվ՝ հրեական, մահմեդական, քրիստոնեական։ Օրինակ՝ Նովրուզ Բայրամի ժամանակ բնակարաններին բաժանում էին քաղցրավենիքներով լի ափսեներ և ավանդական «սեմենի», Զատիկի օրը ձու էին ներկում ու բաժանում, իսկ Հանուկայի ժամանակ ամեն ինչ զարդարում էին մոմերով։ Ադրբեջանը այն հազվագյուտ վայրն է, որտեղ մարդիկ հարգում են ինչպես իրենց կրոնը, այնպես էլ այլ ժողովուրդների կրոնները։ Օրինակ, Բաքվի կենտրոնում մինչև հիմա պահպանվել ուկանգնած է հայկական եկեղեցին։ Բաքվում գործում են կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիներ, ապրում են մեկ տասնյակ ազգությունների ներկայացուցիչներ, օրինակ՝ շատ մեծ ռուսական համայնք, խոշոր հրեական համայնք, իսկ Ադրբեջանի հայ համայնքը, ի դեպ, կազմում է ավելի քան 30 հազար մարդ։

Այնպես որ, կրոնական անհանդուրժողականության մեջ մեղադրանքները, որոնք առաջ են մղվում Ադրբեջանի հասցեին, ոչ մի կերպ գլխում չեն տեղավորվում, սա հերթական կեղծիք է և ամենաստոր զրպարտություն։

Ի դեպ, ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ներկայացված երկրների այս ցանկում Ադրբեջանը ներկա է, իսկ Հայաստանի մասին չգիտես ինչու Վաշինգտոնում «մոռացել» են։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ Ադրբեջանում ապրում են մի քանի տասնյակ հազար հայեր, իսկ Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չկա։ Այդ նույն Հայաստանում երեք անգամ հրկիզել են երկրի միակ սինագոգը, իսկ այս տարվա հունվարի 1-ին Երեւանում անցկացվել է նեոնացիստական շքերթ։ Բայց չգիտես ինչու Հայաստանը չհայտնվեց ԱՄՆ-ի կասկածի տակ։ Այնպես որ, համարում եմ, որ նման ցուցակի կազմումը կատարվել է խիստ ոչ պրոֆեսիոնալ կերպով՝ թելադրված է լոբբիստների կողմից՝ հանուն ինչ-որ մեկի նեղ շահերի, և դա ճշմարտության և ակնհայտ փաստերի կոպիտ խեղաթյուրումից բացի ուրիշ կերպ չես անվանի»,- ընդգծել է Ռ. Գուրևիչը։

Իր հերթին, ինչպես նշել է ՌԴ-ի առաջին գումարման Պետդումայի նախկին պատգամավոր, փիլիսոփայության պրոֆեսոր, Համաշխարհային սիոնիստական կազմակերպության վերլուծաբան Ալեքսանդր Օսովցևը՝ Ադրբեջանում կրոնական ազատությունների հարցով Պետդեպարտամենտի կողմից հնչող ցանկացած հայտարարություն անկեղծ տարակուսանք է առաջացնում նրա մոտ։

«ԱՄՆ-ը Իսրայելի դաշնակիցն է, բայց Ադրբեջանի մասին ամերիկացիների հայտարարությունների մասով ես զարմացած եմ։ Ադրբեջանում ոչ ոք և ոչ մի ժամանակ դավանանքի հետ կապված խնդիրներ չի զգացել: Եթե սա շինծու պոպուլիստական մոտեցում է՝ առաջիկա ընտրություններում հայկական սփյուռքից ձայներ ներգրավելու համար, ապա այս քաղաքական գործելաձևը տեսականորեն հնարավոր է, բայց այն բոլորովին հաշվի չի առնում իրականությունը՝ հատկապես կրոնական ազատությունների մասով Ադրբեջանում երբեք խնդիրներ չեն եղել։ Այդ իսկ պատճառով ես լիովին շփոթված եմ այդ ցուցակից»,- ընդգծել է Ա. Օսովցևը։

Ինչպես նշում է Կովկասի, իսլամական աշխարհի և Մերձավոր Արևելքի հարցերով մասնագետ, Արևելյան գործընկերության ինստիտուտի (Երուսաղեմ) նախագահ Աբրահամ Շմուլևիչը, կրոնական ազատության, մարդու իրավունքների հարցը հաճախ է օգտագործվում որպես քաղաքական խաղի տարր։ Ընդ որում, նույնիսկ ամենազարգացած երկրներում։ Եվ այս պահը միշտ արժե հաշվի առնել:

«Ինչ վերաբերում է անմիջականորեն Ադրբեջանում տիրող իրավիճակին, ապա ես, որպես ռաբբի և մարդ, ով շատ ժամանակ է ծախսում աշխարհի հրեական սփյուռքի հետ կապերի աջակցմանը, կարող եմ վստահորեն ասել, որ Ադրբեջանում տեղի հրեական համայնքը խնդիրներ չունի, նրանք այս երկրում վայելում են լիարժեք կրոնական ազատություն։ Եվ սա հայտնի փաստ է։ Ադրբեջանում հիանալիորեն գոյություն ունի ուղղափառ համայնք, կաթոլիկ քրիստոնյաների և այլ կրոնական պաշտամունքների համայնք, այստեղ կա հայկական եկեղեցի, իսկ Ադրբեջանի տարածքում մնացած հայերը բոլորովին խնդիրներ չունեն կրոնական ազատության հետ կապված։ Ես շատ ծանոթներ ունեմ Ադրբեջանի այլ կրոնական ուղղություններից կամ շարժումներից, օրինակ՝ ծանոթ եմ հուդայականություն ընդունած շատ մուսուլմանների կամ ռուսների հետ, բայց երբևէ նրանցից բողոքներ չեմ լսել որևէ ճնշումների մասին»,- ասել է Ա. Շմուլևիչը։

Caliber.Az
Դիտումներ: 288

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Էրդողան. մի՞թե սիրտը կարող է բաժանվել հոգուց, իսկ Թուրքիան՝ Ադրբեջանից

210
20 Հունիսի 2025 12:12
2

Իսրայել - Իրան. պատերազմի զարկերակը Ռուսլան Սուլեյմանովը Caliber.Az-ի եթերում

185
21 Հունիսի 2025 12:40
3

Մանուկյանը դատարանում խոսել է Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ագրեսիայի մասին ԼՈՒՍԱՆԿԱՐ

125
20 Հունիսի 2025 10:24
4

Էրդողանը շեշտել է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը

112
21 Հունիսի 2025 09:36
5

ԵՄ-ի առաքելությունը պահակության մեջ Եվ կրկին նույն Ռիտտերը

84
21 Հունիսի 2025 00:18
6

Հրապարակվել է Իրանը լքել ցանկացող Ադրբեջանի քաղաքացիների թիվը

75
20 Հունիսի 2025 11:02
7

Ալիևի պաշտոնական սոցիալական ցանցերի էջերում հրապարակվել են նրա Թուրքիա կատարած այցի կադրերը

69
20 Հունիսի 2025 09:25
8

Հաջիևը գրառում է հրապարակել դիվանագետների Լաչին այցի մասին

68
21 Հունիսի 2025 09:13
9

ԱԳՆ. Ադրբեջանի դեսպանատները Իրանում և Իսրայելում շարունակում են իրենց աշխատանքը

66
20 Հունիսի 2025 14:50
10

Թուրքիայի և ՀԿԹՀ ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանել են Քահրամանմարաշում ադրբեջանական թաղամասի բացումը

66
20 Հունիսի 2025 15:57
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading