Հակամարտության և մարդկայնության միջև. ինչպես է ադրբեջանցի վիրաբույժը կյանքեր փրկել Հայաստանում Շուրիգինի հուշերը
Caliber.Az-ին հարցազրույցը՝ ռուսաստանցի ռազմական փորձագետ և հրապարակախոս Վլադիսլավ Շուրիգինի հետ։
-35 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Որքանով մեզ հայտնի է, Վլադիսլավ Վլադիսլավովիչ, Դուք գտնվում էինք աղետի գոտում, և հավանաբար հիշում եք այն մասին, որ Ադրբեջանը նույնպես անտարբեր չի մնացել այս ողբերգության նկատմամբ։ Դուք կարո՞ղ եք կիսվել Ձեր հիշողություններով այս ողբերգության մասին, որի մասին ավելի ուշ գրել էիք «Զավտրա» օրաթերթում:
- Այո, ես իսկապես գտնվում էի Հայաստանի աղետի գոտում, որպես ռազմական լրագրող։ Եվ ականատես եմ եղել, թե ինչպես մի ադրբեջանցի զինվորական վիրաբույժ, ով աշխատում էր Լենինականի հոսպիտալում, օգնություն էր ցուցաբերում տուժած հայերին։ Այն ժամանակ հայերի և ադրբեջանցիների միջև արդեն նկատվում էր լուրջ լարվածություն և, ի դեպ, այդ նույն ադրբեջանցի վիրաբույժը ինձ մի հետաքրքիր դեպք պատմեց։ Նրա խոսքով, կոտրված ոտքերով տարեց հայը փորձել է ցատկել անմիջապես վիրահատման սեղանից այն բանից հետո, երբ իմացել է, որ իրեն վիրահատելու է ոչ թե հայը, այլ ադրբեջանցին։

- Այսինքն, 1988-ի դեկտեմբերին Հայաստանում հակաադրբեջանական հիստերիա արդեն լրիվ ընթացքով գնում էր։
- Կարելի է ասել՝ ամբողջությամբ:
- Հայկական քարոզչությունը ջանադրաբար փորձում է հերքել՝ Հայաստանում երկրաշարժի հետեւանքների վերացմանը ադրբեջանցիների մասնակցության բուն փաստը։ Դուք ինքներդ փրկարարների թվում տեսե՞լ եք ադրբեջանցիների։
- Ադրբեջանցիները Սպիտակում որպես կազմակերպված ուժ չեն եղել, քանի որ Մոսկվան այն ժամանակ որոշեց նրանց այնտեղ չուղարկել այն բանից հետո, երբ Հայաստանում ադրբեջանցի փրկարարներով ինքնաթիռը կործանվեց: Բայց միանգամայն հնարավոր է, որ ադրբեջանցիներըեղել են նախկին Միության այլ շրջաններից ժամանած փրկարարների մեջ։
- Դուք հնարավոր չէ՞ք համարում, որ Հայաստան ուղևորված ադրբեջանցի փրկարարներով ինքնաթիռը կործանվել է ամենևին էլ ոչ վատ եղանակային պայմանների պատճառով։
- Ոչ, հնարավոր չեմ համարում: Ինքնաթիռը չէր կարող խփվել։ Ավելի շուտ, դա պայմանավորված էր եղանակային վատ պայմաններով, իսկ օդաչուները, ցավոք, չկարողացան հասնել բարոմետրիկ բարձրության:
- Ամեն դեպքում, Ադրբեջանի բարի կամքի այս ժեստը Հայաստանում չգնահատեցին։ Առավել ևս, հայերը շարունակում են դրսևորել իրենց սովորական սև երախտագիտությունը Ռուսաստանի հանդեպ։ Ի՞նչ եք կարծում, Հայաստանը վերջնականապես կհեռանա՞ դեպի Արևմուտք։
- Գիտեք, ես բավականին անտարբեր եմ վերաբերվում Հայաստանի բոլոր գործողությունների ու մարմնաշարժումների նկատմամբ, և հասկանում եմ, որ ներկայիս տեսքով նա որևէ արժեք չի ներկայացնում։ Դեպի Արևմուտք հեռանալը նրա իրավունքն է, բայց ես վստահ չեմ, որ Հայաստանի հետագա ղեկավարները այդ գործը կշարունակեն։ Հայերը ուզում են իրենց զգալ եվրոպական մեծ ընտանիքի մաս և միշտ ընդգծում են, որ իրենք հսկայական համայնքներ ունեն Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, բայց տնտեսություն չունեցող երկրի համար անիմաստ է բյուրեղյա կամուրջներ կառուցել։ Հայաստանի մոտ կա միակ ելք՝ դա Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավելն է և ներկառուցվել «Մետաքսի ճանապարհ» համակարգում, Թուրքիայի, Վրաստանի միջով և այնուհետև դեպի Եվրոպա անդրսահմանային տրանսպորտային միջանցքներին։

- Հայաստանում ԵՄ-ի առաքելությունը ընդլայնվում է։ Դա ի՞նչ է տալիս Երեւանին։
- Նիկոլ Փաշինյանը հաշվարկում է ինչ որ գումարներ ստանալ ԵՄ-ից, և, ըստ ամենայնի, կարծում է, որ ի հեճուկս Ռուսաստանի Արևմուտքի հետ պարերը կհանգեցնի նրան, որ իրեն կսկսեն ողողել ոսկե անձրևով։ Բայց արդյոք Հայաստանը պետք է Արևմուտքին՝ բաց հարց է։ Ակնհայտ է, որ լավագույն դեպքում, որպես հակակշիռ Թուրքիային։ Բայց եթե Հայաստանը հեռանա դեպի Արեւմուտք, դա մեզ համար մեծ կորուստ չի լինի։ Մեզ համար շատ ավելի կարևոր է պահապանել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
- Աֆրիկայում լուրջ անհաջողություններից հետո Ֆրանսիան նպատակաուղվել է Կովկասի վրա։ Նրան ի՞նչ է սպասվում այս տարածաշրջանում:
- Այս դեպքում միտքս է գալիս ասացվածքը փղի մասին, որն ունակ է օրական 200 կգ նարինջ ուտել։ Փիղը հավանաբար կուտեր այս բաժինը, բայց ո՞վ կտա նրան: Փարիզին դուրս են շպրտում Աֆրիկայից, որտեղ նա առնվազն մի քանի հարուրամյակ լուրջ դիրքեր էր պահում, իսկ Կովկաս նրան իրականում ոչ ոք չի թողնի։ Հայաստանում ինչ-որ տեղ միկրոսկոպիկ ներկայությունը Ֆրանսիայի համար լավագույն դեպքում կլինի իր ինքնասիրության բավրարում, իսկ իրական ազդեցություն նա այստեղ չի կարող ունենալ։ Կան երեք հիմնական խաղացողներ՝ Թուրքիան, Ռուսաստանը և Չինաստանը, որոնք և կորոշեն տարածաշրջանի ապագան։ Իսկ բացարձակապես անկախ քաղաքականություն անցկացնող Ադրբեջանը, որպես տարածաշրջանային տերություն, իր շահերի շրջանակներում կպահպանի հավասարակշռությունը այս երեք խաղացողների միջև։
- Դուք ինչպե՞ս եք գնահատում Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի կնքման հավանականությունը։
- Կարծում եմ, որ այդպիսի հավանականությունը բավականին մեծ է, քանի որ սակարկության ոչ մի առարկա չկա։ Ադրբեջանը վերադարձրել է իր բոլոր տարածքները, Ղարաբաղում ռազմական խունտան ջախջախված է։ Կա այսպիսի ասացվածք. խաղաղությունը միշտ ստորագրում է պարտված կողմը, իսկ այն հանդիսանում է, ինչպես գիտեք, հենց Հայաստանը։







