twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հաղթանակի թևերով դեպի ապագա Ալիեւի Թուրքիա այցի արդյունքներով

21 Փետրվարի 2024 18:31

Այսպիսով, նախագահական ընտրություններից հետո իր առաջին պաշտոնական այցը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավանդաբար կատարեց եղբայրական Թուրքիա։ Հանդիպումից հետո երկու պետությունների ղեկավարները համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել։

Այցի ընթացքում ադրբեջանական և թուրքական պատվիրակությունների միջև ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը. «Թուրքա-ադրբեջանական համալսարանի ստեղծման հարցերով՝ Ադրբեջանի Հանրապետության գիտության և կրթության նախարարության և Թուրքիայի Հանարապետության բարձրագույն կրթության խորհրդի միջև փոխըմբռնման մասին հուշագիր», «Ադրբեջանի Հանարապետության կառավարության և Թուրքիայի Հանրապետության կառավարության միջև անասնաբուժության ոլորտում համագործակցությա մասին համաձայնագիր» և «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև եկամուտների հարկերի և հարկերից խուսափելու կանխարգելման նկատմամբ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիր»:

Ադրբեջանի անկախաթյուն ձեռք բերելուց և հատկապես համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի իշխանության վերադարձից հետո, նրա նախաձեռնությամբ, մեր երկրները վերցրել են կապերի ամրապնդման ուղի։ Այս գործընթացը անցկացվել է «մեկ ժողովուրդ, երկու պետություն» կարգախոսի ներքո։ Իսկ նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփբ Էրդողանի ջանքերի արդյունքում, այդ թվում նաև առաջնորդների միջև ամուր անձնական հարաբերությունների շնորհիվ, մեր պետությունների միջև կապերը բարձրացել են նոր ռազմավարական, բոլոր իմաստներով դաշնակցային մակարդակի։

Անդրադառնալով այս հարցին, չի կարելի չնշել նաև, որ Թուրքիան 2020 թվականի Հայրենական պատերազմի ժամանակ Ադրբեջանին ցուցաբերել է հզոր քաղաքական և դիվանագիտական աջակցություն։ Իլհամ Ալիևը վերոնշյալ համատեղ ասուլիսի ժամանակ այս առիթով ասել է. «2020 թվականի նոյեմբերին ավարտվեց Երկրորդ ղարաբաղյան պատերազմը, որի արդյունքում Ադրբեջանը ազատագրեց իր օկուպացված տարածքի մեծ մասը։ Եվ Թուրքիան բոլոր 44 օրերին մեր կողքին էր։ Իմ թանկագին եղբոր՝ պատերազմի առաջին ժամերին շատ վճռական ու հստակ հայտարարությունները շատերի համար եղել են լուրջ մեսիջ և շատերին հետ պահեցին այս գործին միջամտելուց. Ադրբեջանը մենակ չէ, Թուրքիան Ադրբեջանի կողքին է։ Մեզ համար բավական էր այս քաղաքական ու բարոյական աջակցությունը, և մենք մարտադաշտում ընդամենը 44 օրվա ընթացքում լուծեցինք մեր պատմական խնդիրը, որը 30 տարիների ընթացքում չկարողացանք կարգավորել խաղաղ ճանապարհով»։

Այս զարգացման գագաթնակետը դարձավ՝ 2021 թվականի հունիսին Դաշնակցական հարաբերությունների մասին Շուշայի հռչակագրի ստորագրումը։ Այն ծառայեց ոչ միայն մեր երկրների միջև բարեկամության և եղբայրության ամրապնդմանը, այլ նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմանը։ Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Ղարաբաղի օկուպացիայի ավարտից հետո մեր տարածաշրջանի երկարաժամկետ խաղաղության համար պատմական հնարավորությունների պատուհան է բացվել։ Շատ կարևոր է, որ այս հնարավորությունների պատուհանը չփակվի։ Վստահ եմ, որ Հայաստանը պետք է այս գործընթացը գնահատի երկարաժամկետ ռազմավարական հեռանկարի պրիզմայով»։

Չմոռանանք նաև թուրքական զինատեսակների լավագույն նմուշների մասին, մասնավորապես «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնք շոշափելի ավանդ ունեցան հայ օկուպանտների դեմ տարած հաղթանակում։ Վերջերս նախագահ Ալիևն այցելել է Ադրբեջանի ՌՕՈւ-ի ռազմական օբյեկտներ և դիտել վերջերս սպառազինության մեջ ընդունված թուրքական «Աքընջը» հարվածային անօդաչու թռչող սարքի թռիչքները։ Ընդհանուր առմամբ, մեր երկրները իրենից ներկայացնում են զինված ուժերի հաջող սերտաճման վառ օրինակ։ Խոսքը փաստորեն թուրք-ադրբեջանական միացյալ զինված ուժերի կառուցման մասին է։ Ռազմական ոլորտում համագործակցությունը տարեցտարի ուժեղանում է։ «Մեր համագործակցության կարևոր ուղղություններից մեկն է հանդիսանում ռազմական ոլորտում փոխգործակցությունը։ Մեր բանակները դարձել են միասնական բռունցք։ Ամեն տարի ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում անցկացվում է առնվազն 10 զորավարժություն, և, այսպիսով, մեր ռազմական հզորությունն էլ ավելի է մեծանում։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմը, իսկ այնուհետև հինգ ամիս առաջ մեր կողմից իրականացրած հակաահաբեկչական գործողությունը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ թուրքական բանակի մոդելն արդեն ամբողջությամբ արմատավորվել է Ադրբեջանում»,- նշել է Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարը նաև լույս է սփռել ապագա համագործակցության վրա. «Այսօր, բնականաբար, նոր հնարավորություններ են բացվել պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Այդ մասին նույնպես անցկացվել են մանրամասն քննարկումներ։ Մենք՝ համատեղ արտադրության հետ կապված կոնկրետ ծրագրեր ունենք։ Հավանաբար, երբ այդ ծրագրերը իրականացվեն՝ հանրությունը կիմանա այդ մասին»։

Նախագահ Էրդողանը բարձր է գնահատել՝ անցյալ տարվա փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման մեջ եղբայրական Ադրբեջանի օգնությունը. «Ի դեմս իմ եղբորը ողջ ադրբեջանական ժողովրդին երախտագիտւթյուն եմ հայտնում անցյալ տարվա փետրվարի 6-ին երկրաշարժի ժամանակ մեր ժողովրդի հետ համերաշխության համար։ Մնացած օգնության հետ մեկտեղ Ադրբեջանը Քահրամանմարաշի 32 հեկտար տարածքում կառուցում է 1000 տուն և կբացի 799 աշխատատեղ։ Անցյալ շաբաթ Քահրամանմարաշ այցի ժամանակ մենք տեղեկացանք «Ադրբեջանի բուլվարում» անցկացվող աշխատանքների մասին։

Ադրբեջանը և Թուրքիան կապված են նաև ոչ միայն մշակութային, պատմական և ռազմական, այլ առաջին հերթին սերտ տնտեսական հարաբերություններով։ «Մեր ընդհանուր ապրանքաշրջանառությունը անցյալ տարի առաջին անգամ հասել է 7,5 մլրդ դոլարի մակարդակին։ Մենք լի ենք վճռականությամբ՝ հավելյալ ջանքեր գործադնել, որպեսզի հասնել մեր առջև դրված՝ 15 միլիարդ դոլարի մակարդակին»,- նշել է Էրդողանը։

Դրա հետ մեկտեղ, մեր երկրները միավորել են այնպիսի նշանակալի գործոններ, ինչպիսիք են արտահանման նավթամուղը՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, իսկ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ինտեգրված է գլոբալ Միջին միջանցքում։

Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ հաջողված ջանքերի ևս մեկ արդյունքն է դարձել թուրքական երկրների միասնությունը Թուրքական պետությունների կազմակերպությունում։ Այս կազմակերպության կարևորությունը, մասշտաբը և հեղինակությունը անշեղորեն աճում է: Ադրբեջանն իր հերթին օրինակ ծառայեց բոլոր մյուս թուրքական երկրների համար՝ թուրքական աշխարհի հետ կապերի ամրապնդումը նշելով որպես քաղաքական առաջնահերթություն՝ ելույթ ունենալով փետրվարի 14-ի երդմնակալության ժամանակ՝ Ալիևը հայտարարել է, որ «մեր ընտանիքը՝ Թուրքական աշխարհն է»։

Ինչպես արդեն նշվել է վերևում, Ադրբեջանը և Թուրքիան ստեղծել են Թուրք-ադրբեջանական համալսարան: Նման քայլի անհրաժեշտությունը վաղուց է հասունացել, քանի որ կրթությունը հանդիսանում է ապագայի օրակարգի ձևավորման հիմնական գործոնը, և եթե մենք ուզում ենք ինտեգրվել թուրքական աշխարհին, ապա պետք է նպաստենք համատեղ կրթական նախագծերին։ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը նշել է. «Ես գոհ եմ նաև կրթության ոլորտում մեր կապերի զարգացմամբ։ Այս իմաստով, թուրք-ադրբեջանական համալսարանի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիրը, որը հիմա կստորագրվի, կդառնա նոր շրջադարձային կետ բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության առումով։ Համալսարանը գիտության և տեխնիկայի ոլորտում մեր հարաբերությունները կբարձրացնի նոր մակարդակի: Կընդլայնվի փորձի փոխանակումը ինժիներիայի եւ տեխնոլոգիաների, առաջին հերթին առողջապահության ոլորտում»։

Ինչպես տեսնում եք, ադրբեջանա-թուրքական հարաբերությունները թեւակոխում են զարգացման նոր փուլ։ Այս փուլում կասկածի տեղ չպետք է լինի։ Ադրբեջանա-թուրքական միությունը ոչ միայն և ոչ այնքան էթնիկ մոտիկության վրա հիմնված գործընթաց է, այլ առաջին հերթին ինտելեկտուալ գիտակցված ընտրություն՝ ընդհանուր շահերով կանխորոշված և, որ ավելի կարևոր է, ավելի արդար աշխարհակարգ կառուցելու ընդհանուր առաքելությամբ։ Բնական է, որ նման գործունեության ներուժը միայն կմեծանա մնացած թուրքական աշխարհի մեր դաշինքին միանալու հետ միասին: Միայն միասին կարող ենք հաջողությամբ պաշտպանել մեր շահերը և կառուցել մեր ընդհանուր ապագան։

Caliber.Az
Դիտումներ: 339

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Դեպի Եվրոպա հայկական ուղին՝ Մոսկվայի փշերի միջով Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

194
01 Հունիսի 2025 17:04
2

Բաքուն դիմակազերծ է անում «Sputnik-Ադրբեջան»-ին Լրագրություն՝ Լյուբյանկայի մեթոդով

159
01 Հունիսի 2025 15:27
3

Էրդողանը կայցելի Ղարաբաղ

125
01 Հունիսի 2025 09:14
4

Վարդանյանի դատավարության ժամանակ հրապարակվել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները ԼՈՒՍԱՆԿԱՐ

118
02 Հունիսի 2025 09:12
5

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին զերծ մնալ իրավիճակը սրող հայտարարություններից

113
03 Հունիսի 2025 09:19
6

Շվեյցարիայում «հայկական վենդետայի» ձախողում 4:0, ինչ ցավալի է

100
01 Հունիսի 2025 17:12
7

Դատարանում Արկադի Ղուկասյանը պատմել է Ղարաբաղում հայկական ընկերությունների ապօրինի գործունեության մասին ԼՈՒՍԱՆԿԱՐ

91
01 Հունիսի 2025 09:15
8

Ալիև. Ադրբեջանն ու Ուզբեկստանը արդեն մոտ մեկ տարի պաշտոնական դաշնակիցներ են

88
03 Հունիսի 2025 09:22
9

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Նրան բողոք է ներկայացվել

80
02 Հունիսի 2025 17:59
10

Կայսերական ուրվականները՝ ընդեմ Բաքվի իրական քաղաքականության Թեյմուր Աթաևի մտորումները

77
02 Հունիսի 2025 18:00
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading