twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հաղթողը ստանում է այն, ինչ հարկավոր է համարում Մեր պատասխանը Կլաարին

06 Օգոստոսի 2024 17:19

Մենք շարունակում ենք մեր «Այդ սքանչելի պատմությունները և նրանց զվարճալի կերպարները» ռուբրիկան: Դե կամ էլ «Այդ զվարճալի հարևանները և նրանց ոչ պակաս զվարճալի հովանավորները»: Այսօրվա դրությամբ միանշանակ ֆավորիտը, որի հետ գրեթե ոչ ոք ի վիճակի չէ մրցակցել՝ հանդիսանում է Տոյվո Կլաարը, այդ նույնը՝ Հարավային Կովկասում Եվրամիության նախկին հատուկ ներկայացուցիչը, իսկ հիմա՝ Ուզբեկստանում Եվրամիության մի ամբողջ դեսպանը։ Քաղաքացին, կարելի է ասել, գործադրել է գերջանքեր, ցատկել է, ինչպես ասում են, գլխից բարձր։

Գնահատեք, մեջբերում եմ. «Ես ակնկալում եմ, որ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև կանցկացվեն ուղիղ բանակցություններ նրանց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ։ Ադրբեջանը այս առումով պարտավորություններ ունի, որոնք, ինչպես ինձ է թվում, նա չի հերքում։ Նման ապագայի պարամետրերն ու պայմանները պետք է գտնվեն և համաձայնեցվեն ներառական և փոխադարձ հարգանքով երկխոսության միջոցով։ Նորմալացումն ինձ համար նշանակում է բաց վերքերի բացակայություն, և հետևաբար այս հարցը պետք է լինի ավելի լայն խաղաղ գործընթացի մաս: Երբեմն այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպես, օրինակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը։ Ինձ համար սրանք բոլորովին այլ հարցեր են, որոնք հնարավոր չէ խառնել։ Առաջինը՝ ղարաբաղցի հայերի իրենց պապենական օջախներ վերադարձին նպաստելն է, ինչը հանդիսանում է Ադրբեջանի պարտավորությունը։ Երկրորդը՝ հայերի հարցն է, ովքեր նախկինում ապրել են Ադրբեջանի մյուս մասերում, այդ թվում նաև Բաքվում, կամ ադրբեջանցիների, ովքեր նախկինում ապրել են Հայաստանում։ Բնականաբար, նրանք նույնպես պետք է կարողանան այցելել այն վայրեր, որտեղ ապրել են, կամ նույնիսկ վերադառնան այնտեղ, և դա նույնպես պետք է լինի նորմալացման հետևանք։ Սակայն սա բոլորովին այլ հարց է, քան կոնկրետ ղարաբաղցի հայերի հարցը»։

Ընդհանրապես, իմ սիրելի «սա այլ է» գործելաձևը, որի ուսումնասիրելու անհրաժեշտությունը ես պնդում եմ: Դա պետք է կարողանալ, դա պետք է անխոնջ տիրապետել, ինչպես ասել է դասականը, և անընդհատ հղկել՝ ամեն կերպ կատարելագործելով, ինչպես դասականին լրացրել է խորհրդային բանակի անհայտ զամպալիտը (քաղաքական հարցերով պետի տեղակալ)։

Տես ինչ-որ բան ինձ հուշում է, որ «Բաքվի և ղարաբաղցի հայերի միջև ուղիղ բանակցությունների սպասելը», ոչ թե պարզապես իզուր ակնկալիք է, սա անհիմն երազանք է, քանի որ մենք ինչ որ այդպիսի «ղարաբաղցի հայերի» հետ չենք պլանավորում ընդհանրապես խոսել։ «Բացարձակ» բառից։ Սկզբում նրանց առաջարկվել է բարձրագույն կարգավիճակ և ամենալայն ինքնավարություն։ Պատասխանը լկտիության աստիճանի ամբարտավան էր՝ «ոչ»։ Հետո, մի շարք դաստիարակչական աշխատանքներ անցկացնելուց հետո մեր հաջորդ առաջարկը ոչ այնքան շռայլ էր, բայց միանգամայն խելամիտ: Ղարաբաղում ապրող հայերին առաջարկվեց ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն։ Հայերը կատարեցին իրենց ընտրությունը, վերցրին իրենց իրերը և կազմակերպված իրականացրին «միացումի» մասին իրենց երազանքը՝ վերամիավորվեցին Հայաստանին, և սա արդեն ընդմիշտ է։ Եվս մեկ անգամ կուզենայի ընդգծել. Ադրբեջանում ոչ ոք չի կարոտում նրանց, այո և ապագայում էլ կարոտել չի պատրաստվում, մեզ համար, գիտեք, առանց այդ էլ վատ չէ: Տարածքներն ազատագրված են, հողերը վերադարձվել են իրական տերերին, իսկ ագրարային հարցի շուրջ հայերի հետ բոլոր տարաձայնությունները ամենակարճ ժամկետում լուծվել են ադրբեջանական բանակի կողմից։ Առարկություններ չկա՞ն: Առարկություններ չկան։

Այնուհետև, քաղաքացի Կլաարը առհասարակ ոգևորվել է մինչև անպարկեշտությանը և տարրական բաների և տարածաշրջանում ստեղծված բարդ քաղաքական իրավիճակի թյուրիմացության մեջ և արտահայտվել է «հիմնական հարցերի. խաղաղ պայմանագրի, սահմանների սահմանազատման և սահմանագծման, տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի և հումանիտար հարցերի վերականգնման շուրջ ընդհանուր հասկացողության» անհրաժեշտության մասին։ Ընկերը չի հասկանում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև մինչև հիմա պայմանական մնացող սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը անցկացվում է և կանցկացվի բացառապես Ադրբեջանի շահերին համապատասխան։ Իսկ ինչ վերաբերում է խաղաղ պայմանագրին և տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը՝ դե, խաղաղ պայմանագիրը կստորագրվի բացառապես միայն Հայաստանի սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններից հետո, և դա նույնիսկ չի քննարկվում։ Մի փորձեք հասկանալ, պարզապես հիշեք։ Իսկ տրանսպորտային և տնտեսական կապերը՝ այո, մենք Ադրբեջանում երկու ձեռքով «կողմ ենք», բայց, իհարկե, կրկին բացառապես մեր պայմաններով։ Սա կոչվում է «victor accipit quod vult»: Լատիներեն։ «Հաղթողը ստանում է այն, ինչ հարկավոր է համարում»։ Օրինակ՝ Զանգեզուրի միջանցքը և մարդկանց ու ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը Նախչըվանից դեպի մայրցամաքային Ադրբեջան և հակառակ ուղղությամբ։ Իհարկե, ոչ մի ստուգումներ, թույլտվություն և մաքսատուրքեր: Որովհետև միջանցք է և որովհետև «victor accipit quod vult»:

Ինչպես արդարացիորեն նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, միանգամայն անընդունելի է որպես հատուկ դեպք դիտարկել Ադրբեջանի տարածքը ինքնակամ լքած հայերի վերադարձի հարցը։ Սա ոչ պարզապես կողմնակալ, սա միանշանակ հակաադրբեջանական և, որպես հետևանք, հայանպաստ հայտարարություն է։ Իսկ այն, որ Տոյվո Կլաարն ընդգծել է, որ Հայաստանի ներկայիս տարածքից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը՝ դա այլ է՝ դրա լավագույն ապացույցն է։ Այսինքն՝ «բոլորը հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են»։ Չէ, ընկեր Կլաար, մենք հերթական անգամ, պրոլետարական անմիջականությամբ և ճիշտ նույն անճկունությամբ ձեզ հասկացնել ենք տալիս, որ հայերի վերադարձը Ադրբեջան քննարկման առարկա կդառնա (միայն կդառնա) բացառապես 250 հազար ադրբեջանցիների Հայաստան վերադարձից հետո։ Միջազգային հանրության երկաթյա երաշխիքների և Ադրբեջանին բարեկամ երկրների ներկայացուցիչներից կազմված խաղաղապահ քանակակազմի առկայության ներքո։ Եվ, ինչպես ճիշտ է ընդգծել Ադրբեջանի ԱԳՆ-ն, «Հայաստանի պարտականությունն է հանդիսանում ստեղծել համապատասխան պայմաններ՝ Հայաստանից վտարված ադրբեջանցիների հայրենի հող անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար, և միջազգային հանրությունը պետք է պահանջի այդ պարտավորության կատարումը»։ Միայն այսպես և ուրիշ ոչ մի ձևով։

Եվ այսպես, ամփոփում ենք։ Խմբագրության միաձայն որոշմամբ, առանց առարկությունների կամ ձեռնպահների, «Օդային ամրոցների կառուցման համար» փոխանցիկ պատվադրոշը շնորհվում է Հարավային Կովկասում Եվրամիության նախկին հատուկ ներկայացուցիչ, իսկ այժմ՝ Ուզբեկստանում Եվրամիության մի ամբողջ դեսպան՝ պարոն Տայվո Կլաարին։ Դե, ևս մեկ անգամ ամենագլխավորի մասին. Հայաստանում չկան ադրբեջանցիներ՝ Ադրբեջանում նույնպես ոչ մի հայ չի լինի։

Caliber.Az
Դիտումներ: 196

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

122
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

103
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

80
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

78
20 Դեկտեմբերի 2024 16:29
5

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

71
21 Դեկտեմբերի 2024 11:19
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

66
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

61
21 Դեկտեմբերի 2024 12:32
8

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

53
21 Դեկտեմբերի 2024 12:29
9

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

53
20 Դեկտեմբերի 2024 10:09
10

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

52
21 Դեկտեմբերի 2024 13:32
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading