twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հաղթում են ոչ թե զենքերը, այլ մարդիկ, իսկ հայերը դրա հետ կապված խնդիրներ ունեն» Յուրի Բոչարովը՝ Caliber.Az-կայքում

27 Փետրվարի 2024 10:43

Caliber.Az-ի հարցազրույցը՝ իսրայելցի քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, «Aziznews.com» կայքի խմբագիր Յուրի Բոչարովի հետ։

— Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France 24»-ին տված հարցազրույցում հայտնել է այն մասին, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանը կլքի արդյո՞ք այս կազմակերպությանը, թե՞ սա Երևանի հերթական շանտաժ է, ի՞նչ եք կարծում։

— Բնականաբար, սա զուտ շանտաժ է՝ Մոսկվայի նկատմամբ Հայաստանի ղեկավարության կողմից։ Մինչդեռ, զարմանալու բան չկա, քանի որ շանտաժը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության աշխատանքի հիմնական գործելաձևերից մեկն է։

— Ֆրանսիան ակտիվորեն զինում է Հայաստանին՝ հրահրելով նոր հակամարտություն տարածաշրջանում։ Բարձր է արդյո՞ք տեսանելի ապագայում նման զարգացումների հավանականությունը։

— Այսօր աշխարհի շատ երկրներ ունեն իրենց տնտեսական և քաղաքական շահերը Հարավային Կովկասում։ Նկատի ունեմ, մի կողմից Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, մյուս կողմից՝ Անգլիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան։ Եվ հիմա, ինչպես ինձ է թվում, հատկապես ֆրանսիացիներն են փորձում առաջ անցնել։ Նրանք Հայաստանին զենք մատակարարելով, մի տեսակ ուզում են ամրապնդել իրենց առաջնությունը Հայաստանի կառավարության հետ շփումներում, դրանով իսկ նրանց ցույց տալով իրենց ռազմական և քաղաքական աջակցությունը։ Քիչ հավանական է, որ ֆրանսիացիները շահագրգռված լինեն այս տարածաշրջանում լուրջ ռազմական հակամարտությամբ, կարծում եմ, որ դա նրանց հարկավոր չէ։ Սակայն, ամենայն հավանականությամբ, մանր սադրանքները, հատկապես որպես հավելում առաջնային շանտաժի՝ դեռ երկար կշարունակվեն։

— Դուք ինչպե՞ս եք գնահատում Հայաստանին մատակարարվող ֆրանսիական սպառազինության որակն ու հնարավորությունները։

— Չպետք է մոռանալ, որ Ֆրանսիան հանդիսանում է աշխարհում զենքի հիմնական արտադրողներից և արտահանողներից մեկը։ Բայց, մյուս կողմից, պետք է հասկանալ, որ զենքի որակը՝ մի բան է, իսկ բանակի մարտունակությունը՝ մեկ այլ բան։ Ինչպես ցույց են տվել վերջին տասնամյակի պատերազմները՝ հաղթում են ոչ թե զենքերը, այլ մարդիկ։ Դե իսկ հայ «ռազմիկներն» արդեն ապացուցել են, թե իրականում ինչի են ընդունակ, դեռ 2020-ի Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Այնպես որ, վստահ եմ, որ ոչ մի նոր, գերճշգրիտ, գերհզոր զենք նրանց չի օգնի Ադրբեջանի հետ առճակատման մեջ։

— Հնարավոր համարում եք արդյո՞ք Հայաստանի վերջնական շրջադարձը դեպի Արևմուտք։

— Իհարկե, Արևմուտքը փորձում է օգտվել պահից, Հատկապես հիմա առաջ մղել իր շահերը Հարավային Կովկասում, երբ փաստորեն Ռուսաստանի բոլոր ջանքերն ուղղված են՝ ուկրաինական ճակատում ՆԱՏՕ-ի բլոկին դիմակայելուն։ Սակայն քիչ հավանական է, որ Մոսկվան չմիջամտի այս գործընթացին։ Կարծում եմ, որ Հայաստանը կենթարկվի երկկողմանի ճնշման, նույնիսկ դրանով հանդերձ, որ շահագրգիռ երկրների ուժերը հավասարազոր են։

— Այսինքն, Ֆրանսիայի համար դժվար կլինի խցկվել Կովկաս:

— Ինչպես արդեն ասացի, Ֆրանսիան՝ Կովկաս մտնել ցանկացող շատ մրցակիցներ ունի, որոնցից գլխավորը հանդիսանում է ԱՄՆ-ը։ Հետևաբար քիչ հավանական է, որ ֆրանսիացիները մոտ ապագայում դառնան Հարավային Կովկասում «Հայաստան» նախագծի գլխավոր «ղեկավարներ» և կուլիսներից կառավարեն Հայաստանի կառավարությանը։ Աշխարհի ուժեղագույների միջև չափազանց շատ են շահագրգռվածներ, որպեսզի Ֆրասիան ստանա Հարավային Կովկասի «տիրակալի» դերը։

—Դուք ինչպե՞ս եք պատկերացնում հետագա գործընթացները մեր տարածաշրջանում:

— Կովկասում քաղաքական իրավիճակը որոշակիորեն փակուղային է։ Փաստորեն, բոլոր հիմնական դերակատարները, որոնց մասին ես վերը նշացի՝ պարանը իրենց կողմ են քաշում, իսկ նրանց շահերը չեն համընկնում։ Հետևաբար դժվար թե տեսանելի ապագայում նրանցից որեւէ մեկին հաջողվի Հայաստանին ամբողջությամբ քաշել իր կողմը, նույնիսկ եթե Երեւանը միանշանակ գրավի Մոսկվայի, Փարիզի, Վաշինգտոնի կամ մեկ ուրիշի կողմը։ Բայց դա չի նշանակում, որ աշխարհաքաղաքական մյուս բոլոր դերակատարներին ձեռնատու է դա, կամ ամեն ինչ կկարգավորվի, և կսկսվեն կոնկրետ աշխատանքներ Հարավային Կովկասի կառուցման ուղղությամբ։ Ոչ։ Ոչ ոք չի հանգստանա, և բոլորը կշարունակեն խանգարել այս դիմակայությունում «հաղթողին»։ Այնպես որ, ցավոք սրտի, Հայաստանում, հետևաբար և ողջ Հարավային Կովկասում կայունություն մոտ ապագայում չի կանխատեսվում։

Caliber.Az
Դիտումներ: 423

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ռուսական քաղաքականության նպատակները Ադրբեջանում 19-րդ դարի սկզբին «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

515
15 Օգոստոսի 2025 18:47
2

Բաքու և Երևան. Վաշինգտոնից առաջ և հետո Մամեդովը և Նավասարդյանը՝ Caliber.Az-ի եթերում

188
13 Օգոստոսի 2025 10:29
3

Բայրամովը և Միրզոյանը հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել ուղիղ երկխոսությունը Բաքուն և Երևանը կապի մեջ են

172
13 Օգոստոսի 2025 09:06
4

Թրամփը հրապարակել է Իլհամ Ալիևի հետ հանդիպման տեսակադրերը

165
13 Օգոստոսի 2025 09:18
5

Ռուբեն Վարդանյանը՝ կրկին իր տարերքի մեջ Դատարանը մերժել է նրա միջնորդությունը

160
13 Օգոստոսի 2025 11:32
6

Մոսկվան՝ ընդդեմ Հարավային Կովկասում խաղաղությանը Բոլորին չէ, որ դուր է գալիս փոփոխությունների քամին

157
13 Օգոստոսի 2025 12:42
7

Վաշինգտոնից հետո. հայկական ընդդիմությունը դեմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը Ռևանշիստները պղտորում են ջուրը

151
13 Օգոստոսի 2025 17:57
8

Իրանական դիվանագիտությունը՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին Ի՞նչի մասին է խոսելու Փեզեշքիանը Երևանում։

130
14 Օգոստոսի 2025 13:27
9

Ախ այս միֆոման Տիգրան Ավագյանը «Հին աշխարհի հիստերիկները»

121
13 Օգոստոսի 2025 16:33
10

TRIPP-ի էֆեկտը. Բաքուն, Վաշինգտոնը և Երևանը բացեցին դարպասները դեպի Եվրասիա Խասը և Բակտիգուլովը՝ Caliber.Az-ի եթերում

118
15 Օգոստոսի 2025 14:18
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading