«Հայաստանը Արևմուտքի համար ընդամենը խաղալիք է» Վլադիմիր Կիրեևը՝ Caliber.Az կայքում
Caliber.Az-ի հարցազրույցը՝ Միջազգային եվրասիական շարժման վերլուծական բաժնի ղեկավար, ռուսաստանցի քաղաքագետ Վլադիմիր Կիրեևի հետ։
-Վլադիմիր Կոնստանտինովիչ, ինչպես գիտեք, Հայաստանը շարունակում է զինվորականներ, զենք ու զինամթերք տեղափոխել Ղարաբաղ, ինչպես նաև տարածաշրջանում ձեռնարկել դիվերսիոն հարձակումներ, ինչպես դա տեղի ունեցավ մարտի 5-ին։ Ռուսաստանը կարող է արդյո՞ք, որպես հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդ հակադարձել դրան՝ օգտագործելով Երեւանի վրա ճնշում գործադրելու իր գործիքները։
- Հայ հասարակության մեջ, անկասկած, գոյություն ունեն՝ 2020 թվականի պատերազմում երկրի պարտության արդյունքում ստեղծված իրավիճակի վերախաղալու մասին գաղափարներ։ Եթե նույնիսկ ինչ-որ մեկը լրջորեն հաշվարկում է իրավիճակը ռազմական ճանապարհով փոխելու վրա, ապա դրանք մարգինալ տրամադրություններ են, և դրանք տարածված են հասարակության աննշան շերտերում: Հայաստանի բնակիչները իրենց զանգվածում գիտակցում են, որ երկիրը պարզապես ռեսուրսներ չունի դա անելու համար։ Բացի այդ, հայկական բիզնեսը հասկանում է, որ միայն Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների վերականգնումը ի վիճակի է երկիրը դուրս բերել տնտեսական մեկուսացումից և բերել բարգավաճման, թեև դա հանրաճանաչ կարծիք չի։
- Տարածաշրջանում ինչպե՞ս կշարունակեն զարգանալ իրադարձությունները Հայաստանի ագրեսիվ գործողությունների ակտիվացման ֆոնին։ Հնարավոր են արդյո՞ք նոր ռազմական բախումներ։
- Հայաստանն ի վիճակի չէ ռազմական ճանապարհով փոխել ստատուս քվոն, քանի որ, ինչպես արդեն ասել եմ, նա դրա համար ռեսուրսներ չունի։ Նույնիսկ եթե ԱՄՆ-ը ու Ֆրանսիան ցանկանան լրջորեն ցնցել տարածաշրջանում իրավիճակը, ռազմական հակամարտություն հրահրել Ադրբեջանի հետ, ապա նրանք չունեն ռազմական ուժեր տեղափոխելու լոգիստիկ հնարավորություններ։ Դա կարելի է անել միայն Սև ծովի և Վրաստանի միջով, իսկ սա չափազանց խոցելի ճանապարհ է զենքի և կենդանի ուժի մատակարարման համար։ Այն, ինչ կարող են իրականում անել ՆԱՏՕ-ի երկրները՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի գլխավորությամբ, դա Ռուսաստանի խաղաղապահ կարգավիճակի իջեցումն է։
- Եվ դա հաստատում է այդ թվում նաև Հայաստանի տարածքում եվրոպական առաքելության ներկայությունը...
- Անպայման։ Եվրոպական երկրների մասնակցությունը հակամարտության կարգավորմանը արտացոլում է Հայաստանի ղեկավարության և քաղաքացիների մի մասի հույսերը, որ այդպիսով նրանք կստանան պաշտպանություն և երաշխիքներ, որոնք Ռուսաստանը չի կարող առաջարկել։ Առավել երկարաժամկետ հեռանկարում հայ հասարակության մի մասը ձգտում է ինտեգրվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կառույցներին, և ԵՄ-ի երկրների հետ ցանկացած համագործակցություն Հայաստանին մերձեցնում է հավաքական Արևմուտքի հետ։ Այս ակնկալիքներին համապատասխանում են Ֆրանսիայի և ԱՄՆ-ի քաղաքական իստեբլիշմետի մի մասի համակրանքին Հայաստանի նկատմամբ։ Սակայն պաշտոնական Փարիզն ու Վաշինգտոնը իրենց ծրագրերն ունեն Հայաստանի և ընդհանրապես Հարավային Կովկասի նկատմամբ։ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների ղեկավարությունները մտադիր են Հայաստանը օգտագործել որպես ճնշման գործոն այն պետությունների վրա, որոնց հետ կազմավորվում են բարդ հարաբերություններ։ Հետևաբար դժվար է ասել, թե այստեղ ով է խաղում գլխավոր հակառակորդի դերը։ Հավանաբար, առաջին հերթին Ռուսաստանը, որի ազդեցությունը տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում ամերիկացիներն ու եվրոպացիները ձգտում են բոլոր ուժերով սահմանափակել։
Երկրորդ նշանակալից գործոնը, իհարկե, Իրանն է, որը արդեն երկար տարիներ խոչընդոտ է հանդիսանում Արևմուտքի քաղաքականությանը Մերձավոր Արևելքում և որը, հավանաբար, արդեն կլիներ ՆԱՏՕ-ի ագրեսիայի օբյեկտ, եթե Ռուսաստանը իր վրա չշեղեր հավաքական Արևմուտքի ուշադրությունը։
Երրորդում Թուրքիայի հերթն է, որը, չնայած ՆԱՏՕ-ի անդամ լինելուն, լուրջ զայրույթ է առաջացնում ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ԵՄ-ի երկրներում։ Արդեն ձեռնարկվել են Էրդողանին իշխանությունից հեռացնելու լուրջ փորձեր, ինչը, անկասկած, մատնանշում է արեւմտյան դաշնակիցների մտադրությունների լրջության մասին։
Այս ամենն ընդհանուր առմամբ խոսում է այն մասին, որ Հայաստանը Արևմուտքի համար ընդամենը խաղալիք է, այլ ոչ թե անկախ գործընկեր։ Առավել ևս, որ ոչ ԱՄՆ-ը, ոչ Ֆրանսիան չեն կարողանա ռազմական օգնություն ցուցաբերել, քանի որ դրա համար անհրաժեշտ է զենք մատակարարել Վրաստանի տարածքով, սակայն Թբիլիսին դժվար թե գնա Մոսկվայի, Բաքվի, Թեհրանի և Անկարայի հետ հարաբերությունների բարդացման։
- Ընդհանուր առմամբ, ինչո՞վ է Հայաստանի համար վտանգավոր Փաշինյանի կառավարության արեւմտամետ կուրսը եւ Ռուսաստանից աստիճանաբար հեռանալը։
- Փաշինյանի և նրա շրջապատի արևմտամետ կուրսը ռիսկեր է կրում ոչ միայն Հայաստանի, այլ ողջ տարածաշրջանի համար։ Արևմուտքը ձգտում է հակամարտություն հրահրել Հարավային Կովկասում, իսկ ՆԱՏՕ-ի երկրները փորձում են այս կամ այլ կերպ միաժամանակ պատերազմի մեջ ներգրավել Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային։ Դրանով հանդերձ, արևմտյան կառույցներին ինտեգրվելու Հայաստանի հույսերը ամրացված չեն իրական հնարավորություններով։ Հայաստանը՝ պարզապես մոլորակի այլ տարածաշրջանն է, որը ոչ տնտեսական, ոչ էլ լոգիստիկ առումով կապված չէ ԵՄ-ի հետ։ Նման կապ կարող է ստեղծվել միայն ավելի լայն ինտեգրման և Արևմտյան Եվրոպայից մինչև առնվազն Մերձավոր Արևելք ընդհանուր տնտեսական ու հումանիտար տարածության պայմաններում, ինչը չի հանդիսանում մոտ ապագայի խնդիր։ 2018 թվականին, Փաշինյանի իշխանության գալուց հետո, Հայաստանին բարեկամ արևմտյան քաղաքական գործիչները նոր կառավարությանը ուղղակիորեն խորհուրդ տվեցին չխզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որն օբյեկտիվորեն հանդիսանում է նրա անվտանգության և տնտեսական զարգացման երաշխավորը։ Առանց Ռուսաստանի Հայաստանը անխուսափելիորեն կդառնա մեծ աշխարհաքաղաքականության սակարկության առարկա, ինչպես արդեն դարձել են սիրիացիները, իրաքցիներն ու քրդերը։ Եթե Հայաստանին և հայ ժողովրդին հաջողվի խուսափել՝ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի համար իրենց երկիրը օգտագործելու հետ կապված ռիսկերից, ապա երկիրը աստիճանաբար կկարողանա ինտեգրվել տարածաշրջանային տնտեսությանը՝ դառնալով Իրանի և էլ ավելի մեծ աստիճանով Թուրքիայի հետ կոոպերացիոն շղթաների մաս՝ ընկնելով նրանց տնտեսական ազդեցության տակ։
- Երեւանը որքա՞ն երկար կհրաժարվի Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց։
- Երկու կողմերն էլ ձգտում են խաղաղության համաձայնությանը հասնել իրենց համար ձեռնտու պայմաններով, ուստի դժվար է ինչ-որ բան կանխատեսել։
- Ինչպիսի՞ն կլինի Ձեր կանխատեսումը տեսանելի ապագայում հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված։
- Հայ հասարակությունը միասեռ չէ, բայց այն մասը, որը կապված է բիզնեսի հետ, շահագրգռված է Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններով։ Շատ պատճառներ են խանգարում սահմանի բացմանը, հետևաբար, եթե ինքներդ ձեզ հարց տաք՝ արդյոք դա տեղի կունենա մեկ տարվա ընթացքում, ապա ավելի հեշտ է պատասխանել, որ ոչ: Դրա հավանականությունը մեծ չէ, սակայն նման հնարավորություն կա, իրական խոչընդոտները արագ վերացված են, հետևաբար, չնայած սահմանի բացման հնարավորությունների պատուհանը փոքր է, այն այնուամենայնիվ գոյություն ունի։